Լիբերաչե

ամերիկացի դաշնակահար, երգիչ և դերասան։

Վլադզի Վալենտինո Լիբերաչե[6] (անգլ.՝ Władziu Valentino Liberace, մայիսի 16, 1919(1919-05-16)[1][2][3], West Allis, Միլուոկի, Վիսկոնսին, ԱՄՆ - փետրվարի 4, 1987(1987-02-04)[1][2][3], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի որպես Լիբերաչե, եղել է ամերիկացի դաշնակահար, երգիչ և դերասան։

Լիբերաչե
Բնօրինակ անունանգլ.՝ Liberace
Ի ծնե անունանգլ.՝ Władziu Valentino Liberace
Ծնվել էմայիսի 16, 1919(1919-05-16)[1][2][3]
West Allis, Միլուոկի, Վիսկոնսին, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 4, 1987(1987-02-04)[1][2][3] (67 տարեկան)
Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, երաժիշտ, երգիչ, գրող, ինքնակենսագիր, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլColumbia Records և Dot Records?
ԿրթությունWisconsin Conservatory of Music?
Պարգևներ
Կայքliberace.org
 Liberace Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1919 թվականի մայիսի 16-ին Սալվատորե և Ֆրենսիս Լիբերաչեների ընտանիքում։ Նրա հայրը եղել է երաժիշտ, նվագել է Ջոն Ֆիլիպ Լուզայի զինվորական նվագախմբում։ Մայրը նույնպես եղել է երաժիշտ՝ նվագել է դաշնամուր։ Երաժշտական տաղանդ ունեցել են նաև քույրը և եղբայրը։

Լիբերաչե ընտանիքին այցելած հայտնի լեհ դաշնակահար Իգնացի Յան Պադերևսկին երիտասարդ երաժիշտին խորհուրդ է տվել ընդունվել Միլուոքիում Վիսկոնսինի երաժշտական կոնսերվատորիա։ Լիբերաչեն կոնսերվատորիայում սովորելուց բացի ստացել է նաև անհատական երաժշտական կրթություն։ 20 տարեկան հասակում կայացել է Լիբերաչեի երաժշտական նորամուտը։ Որպես մենակատար հանդես է եկել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

1950 թվականին կայացել է կինոյում Լիբերաչեի նորամուտը։ «Հարավային ծովի մեղսագործը» (անգլ.՝ South Sea Sinner) ֆիլմում նա խաղացել է աղքատիկ բարում հանդես եկող դաշնակահարի դերը։ «Դել Կորոնադո» հյուրանոցում ելույթ ունենալու ժամանակ նրան նկատել է հեռուստատեսության պրոդյուսեր Ջոն Ֆեդերսոնը, որից հետո Լոս Անջելեսի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակել Լիբերաչեի մասնակցությամբ հեռուստանախագիծ։ Այդ նախագծի շնորհիվ Լիբերաչեն երկու անգամ արժանացել է «Էմմի» կինոմրցանակի։ 1952 թվականին Լիբերաչեն սկսեց աշխատել որպես շոումեն։

1968 թվականին Լիբերաչեն ուղևորվեց Եվրոպա, որտեղ հանդես եկավ լոնդոնյան հանդիսատեսի համար։ 1972 թվականին գրել է «Liberace» ինքնակենսագրականը, որն իր երկրորդ գիրքն է։ Երրորդ գիրքը՝ «The Things I Love» («Իմ սիրած բաները») տպագրվել է 1976 թվականին։

1980 թվականին Լաս Վեգասում երաժիշտը ճանաչվել է «տարվա աստղ» և «տարվա էստրադային կերպար»։ 1981 թվականին ստացել է «Ոսկե բարձրախոս» («Golden Mike») մրցանակը։ 1950 թվականներին Լիբերաչեն հաղթեց «The Daily Mirror-ի» դեմ դատը, որը երաժշտին համասեռամոլ էր անվանել։ Չնայած դրան, նա իսկապես համասեռամոլ էր և մոտ 5 տարի շարունակ հարաբերություն է ունեցել Սքոթ Տորսոնի հետ[7]։

Հիվանդություն և մահ խմբագրել

1980-ական թվականներից սկսած վատթարացավ Լիբերաչեի առողջական վիճակը։ Երաժիշտը հոսպիտալացվեց և մամուլին հայտնի դարձավ նրա՝ ՁԻԱՀ-ով վարակված լինելու մասին։ Լիբերաչեն մահացավ 67 տարեկան հասակում ՁԻԱՀ-ի հետևանքով առաջաացած սրտային անբավարարությունից և սուր էնցեֆալոպաթիայից։ Թաղված է Հոլիվուդի քաղաքային գերեզմանատանը։

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 1950 - Հարավային ծովի մեղսագործը
  2. 1955 - Հարգանքներով ձեր
  3. 1965 - Երբ տղաները հանդիպեցին աղջիկներին
  4. 1965 - Սիրելին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. «Liberace interview». Good Afternoon (Interview). Interviewed by Mavis Nicholson. Thames Television (via YouTube). Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  5. Barker, 2009, p. 12.
  6. He pronounced his full name as follows: /ˈvwɑː vælənˈtn lɪbəˈrɑːi/, VWAH-joo val-ən-TEE-noh lib-ə-RAH-chee.[4][5]
  7. Darden Asbury Pyron Liberace: An American Boy. — Chicago: University of Chicago Press[en], 2000. — 512 p. — ISBN 9780226686677

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբերաչե» հոդվածին։