«Լիբանան» (եբրայերեն՝ לבנון‎), իսրայելական ռազմական ֆիլմ, որ էկրան է բարձրացել 2009 թվականին։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Սամուել Մաոզը` հիմնվելով 1982 թվականի լիբանանյան պատերազմի անձնական հիշողությունների վրա, որի ընթացքում նա երիտասարդ զինվոր էր և ծառայում էր որպես տանկիստ։

Լիբանան
եբրայերեն՝ לבנון
Երկիր Իսրայել[1][2][3]
 Ֆրանսիա[4][5][6]
 Գերմանիա[7]
 Լիբանան
Ժանրդրամա[8] և ռազմական ֆիլմ[9][10][11][…]
Թեմա1982 թվականի Լիբանանյան պատերազմ
Թվական2009 և հոկտեմբերի 14, 2010[12]
Լեզուեբրայերեն
ՌեժիսորՍամուել Մաոզ[13][8][14][…]
ՊրոդյուսերՄոշե Էդրի[15], Էյնատ Բիկել[15], Լեոն Էդերի[15], Իլան Ժիրար[15], Բենջամինա Միրնիկ[15], Ուրի Սաբագ[15] և Դևիդ Զիլբեր[15]
Սցենարի հեղինակՍամուել Մաոզ
ԴերակատարներՕշրի Կոեն[13][16][14], Իթայ Տիրան[16][14], Զոհար Շտրաուս, Մայքլ Մոշոնով[13][16][14], Ռեյմոնդ Ամսալեմ[16], Աշրաֆ Բարհոմ[16], Դուդու Տասսա[16], Արիե Շերներ[16], David Volach?[16] և Աբդալա Էլ Ակալ[16]
ՕպերատորՋիորա Բեյաչ[15]
ԵրաժշտությունՆիկոլյա Բեկեր
ՄոնտաժԱրիկ Լահավ-Լեյբովիչ[15]
Պատմվածքի վայրԼիբանան
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 1982 թվականի լիբանանյան պատերազմի ժամանակ իսրայելական տանկի անձնակազմի մասին[17]։ Տանկը 4 հոգանոց անձնակազմով և հետևակի ջոկատով մտնում է լիբանանյան տարածքի խորքերը։ Նրանք մասնակցում են սիրիական զորքերից և պաղեստինյան զինյալներից տարածքի «մաքրման» գործողություններին։ Տանկի անձնակազմի գործողությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ և իսրայելցի զինվորներ (քանի որ պատերազմի սարսափներից ցնցված անփորձ հրետաձիգը անվճռականություն է դրսևորում և կրակում անհարկի իրավիճակներում)։

Ռեժիսոր Սամուել Մաոզի կարծիքով ֆիլմն ունի հակապատերազմական ուղղվածություն և ցուցադրում է պատերազմի սարսափները[18][19]։ Ամբողջ ֆիլմը նկարահանվել է բացառապես տանկի ներսում կամ դիտասարքի միջոցով արված դրվագներով։ Բացի անձնակազմի չորս անդամներից, երբեմն տանկ են մտնում հետևակի ջոկի հրամանատարը, սիրիացի ռազմագերին և քաթայիբներ, ինպես նաև ցուցադրվում է մահացած իսրայելցի զինվորի մարմինը։

 
Օշրի Կոենը «Ոսկե առյուծը» ձեռքին Վենետիկի 66-րդ կինոփառատոնի ժամանակ

Պարգևներ և գնահատականներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է Վենետիկի 66-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին` դառնալով առաջին իսրայելական ֆիլմը, որ արժանանում է այդ մրցանակին։ Նույն փառատոնում ֆիլմը ստացավ SIGNIS մրցանակ (հաղորդակցության գծով Համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի կողմից) և Նազորենո Թադեի մրցանակ[20]։ Սալոնիկի կինոփառատոնում ֆիլմը ստացավ Human Values Award[21], իսկ Լոձի Cameraimage Միջազգային կինոփառատոնում` «Ոսկե գորտ» մրցանակ[22]։ 2010 թվականին ֆիլմը ստացավ European Film Awards մրցանակ, լավագույն օպերատորական աշխատանքի համար (Գիոր Բեյաչ)[21]։

Չնայած գեղարվեստական հաջողությանը` Իսրայելում ֆիլմը համարվում է հակասական, քաղաքական բովանդակության պատճառով[23], սակայն «Լիբանանը» այնուամենայնիվ 10 անվանակարգերում ներկայացվել է «Օֆիր» մրցանակի, որը շնորհում է իսրայելական կինոակադեմիան[24]։ Վերջին հաշվով ֆիլմը ստացել է այս մրցանակը չորս անվանակարգերում` «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» (Արիել Ռոշկո), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Գիոր Բեյաչ), «Հնչյունային օպերատորի լավագույն աշխատանք» (Ալեքս Կլոդ, Դավիդ Լիս) և «Լավագույն տղամարդու դեր» (Զահար Շտրաուս)[21]։

Դերերում խմբագրել

  • Իթայ Տիրան` Ասի, տանկի հրամանատար
  • Իյոավ Դոնատ` Շմուլիկ, հրանոթի նշանառու
  • Օշրի Կոեն` Հերցել, տանկի լիցքավորող
  • Մայքլ Մոշոնով` Իգալ, վարորդ մեխանիկ
  • Զոհար Շտրաուս` Ջամիլ, ստորաբաժանման հրամանատար
  • Աշրաֆ Բարհոմ` լիբանանյան ֆալանգիստ
  • Ռեյմոնդ Ամսալեմ
  • Աբդալա Էլ Ակալ
  • Դուդու Տասսա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 'Fury': Film Review // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2014. — ISSN 0018-3660
  2. Acting the goat with Gorgeous George... // The Guardian.com — 2009. — ISSN 1756-3224; 1354-4322
  3. Roman Polanski heads race for European film awards // The Guardian.com — 2010. — ISSN 1756-3224; 1354-4322
  4. http://songlines.com/release/circles-and-calligrams/
  5. http://songlines.com/release/the-sixth-jump/
  6. http://www.ofilmovi.net/film/lebanon-2009-video_871221033.html
  7. http://www.nlff.co.uk/2010/lebanon/
  8. 8,0 8,1 http://www.imdb.com/title/tt1483831/
  9. http://www.kino.de/kinofilm/lebanon/103239
  10. http://outnow.ch/Movies/2009/Levanon/
  11. http://www.commercialappeal.com/go-memphis/lebanon-looks-at-war-through-barrel-of-a-gun
  12. kinokalender.com
  13. 13,0 13,1 13,2 http://stopklatka.pl/film/liban
  14. 14,0 14,1 14,2 14,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=170582.html
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Internet Movie Database — 1990.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 http://www.imdb.com/title/tt1483831/fullcredits
  17. «'Lebanon' wins Golden Lion at Venice». RTÉ. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
  18. http://www.levantinecenter.org/levantine-review/articles/interview-lebanon-director-samuel-maoz Արխիվացված 2010-08-07 Wayback Machine Interview With "Lebanon" Director Samuel Maoz posted August 1, 2010.
  19. http://www.haaretz.com/news/israeli-war-film-lebanon-wins-golden-lion-in-venice-1.8028 Israeli war film 'Lebanon' wins Golden Lion in Venice. Haaretz.
  20. «Ксения Раппопорт получила премию Венецианского кинофестиваля». Лента.ру. 2009 թ․ սեպտեմբերի 12.
  21. 21,0 21,1 21,2 Awards for Lebanon
  22. The Winners Announced!
  23. Jason Solomons (2009 թ․ սեպտեմբերի 12). «Colin Firth wins best actor at Venice film festival». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. «Шмуэль Маоз: если бы Джейн Фонда сидела в жюри, я бы не получил "Золотого льва"». NEWSru. 2009 թ․ սեպտեմբերի 13.

Արտաքին հղումներ խմբագրել