Լիա (իտալ. Lia), Հակոբի առաջին կնոջ և Ռաքելի ավագ քրոջ մարմարյա քանդակը, ստեղծված Միքելանջելոի կողմից մոտավորապես 1542 թվականին, Հուլիոս II պապի դամբարանի համար։ «Լիա»-ն տեղակայված է որմնախորշում, «Մովսես»-ի ձախ կողմում։

Լիա
տեսակարձան
քանդակագործՄիքելանջելո
տարի1545
բարձրություն197 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
նյութմարմար
գտնվելու վայրՍան Պիետրո ին Վինկոլի
հավաքածուՍան Պիետրո ին Վինկոլի
մասն էTomb of Pope Julius II?
 Michelangelo's Leah Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ըստ Ուիլյամ Ուոլասի, Լիան «մտածկոտ» է, «լի ազնվական, լուռ վեհությամբ»[1]։ Նա ձախ ձեռքում հայելի է պահում, որպեսզի հետևի մարդկանց գործողություններին, իսկ աջում՝ ծաղկաշղթա, որը կյանքի ընթացքում մարդկային առաքինության և մահվանից հետո դրանց փառաբանությունն է խորհրդանշում[2]։ Էրիկ Շիլյանոն նշում է, որ Լիան բավականին «կենսական» է, և «նրա ոտքերը (…) ամուր կանգուն են գետնի վրա», իսկ «… տունիկայի ծալվածքը հիշեցնում է աստվածային Լիայի պտղաբերության մասին, ով Հակոբին վեց որդի է պարգևել»[3]։

Աստվածաշնչում, Ռաքել և Լիա քույրերը հակասում են իրար, ինչը հնարավորություն է տալիս նրանց այլաբանական անձիք համարելուն՝

  Լիայի աչքերը թույլ էին, իսկ Ռաքելը գեղեցիկ էր իրանով և Ծննդոցի գեղեցիկ դեմքով: 29:17»  

Լիան խորհրդանշում է «ակտիվ կյանք» (լատ. Vita activa)[2][4], քանի որ հենց այդպես է Դանթեն նրան պատկերել։ Ռաքելի և նրա ավագ քրոջ՝ Լիայի նախատիպերը, ակնհայտորեն, համարվում են «ակտիվ » Ջուլիանոն և «հայեցողական» Լորենցո Մեդիչին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wallace, William (2011 թ․ օգոստոսի 26). «Michelangelo Buonarroti». Oxford Bibliographies Online Datasets. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 «Лия - «Жизнь Деятельная» / Микеланджело - www.mikelangelo.ru». www.mikelangelo.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 Prodan, Sarah Rolfe. Michelangelo's Christian Mysticism. Cambridge: Cambridge University Press. էջեր 45–67. ISBN 9781107338944.
  4. Эрпель Фриц, Микеланджело, с. 15

Մատենագրություն խմբագրել

  • (in Italian) Umberto Baldini, Michelangelo scultore, Rizzoli, Milano 1973.
  • (in Italian) Marta Alvarez Gonzáles, Michelangelo, Mondadori Arte, Milano 2007. ISBN 978-88-370-6434-1