Լիալուսին (լատին․՝ Luna plena, plenilunium), Լուսնի փուլ, որի ժամանակ Արեգակի և Լուսնի խավարածրային երկայնությունը հավասար է 180°-ի։ Դա նշանակում է, որ հարթությունը, որ անցկացվում է Արևի, Երկրի ու Լուսնի միջև, ուղղահայաց է խավարածիրի հարթությանը։ Երբ երեք մարմինները հայտնվում են մի գծի վրա, տեղի է ունենում Լուսնի խավարում[1][2][3]։ Լուսինը լիալուսնի փուլում ունենում է լուսավորված շրջանի տեսք։

Լիալուսին, սեպտեմբերի 8, 2014
Լուսնի ծագումը Իստադի փարոսի վրա, փետրվարի 11, 2017

Աստղագիտության մեջ Լիալուսնի պահը հաշվարկվում է մեծ ճշգրտությամբ։ Կենցաղային մակարդակում լիալուսինը դիտարկվում է մի քանի օր շարունակ, որոնց ընթացքում այն տեսողական մակարդակում գրեթե չի տարբերվում գիտականորեն հաշվարկված լիալուսնից։

Լիալուսնի ժամանակ մի քանի ժամվա ընթացքում կարող է դիտարկվել այսպես կոչված Զելիգերի էֆեկտը, որի ժամանակ սկավառակի պայծառությունը մեծանում է` չնայած երկնային մարմնի չափերի հաստատուն լինելուն։ Էֆեկտը բացատրվում է երկրային դիտողի համար Լուսնի մակերևույթի ստվերների լիակատար անհետացմամբ, ինչպես նաև մի քանի այլ պատճառներով։ Լուսնի առավելագույն փայլը լիալուսնի ժամանակ կազմում է −12,7m:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Seidelmann, P. Kenneth (2005). «Phases of the Moon». Explanatory Supplement to the Astronomical Almanac. University Science Books. էջ 478. ISBN 0-935702-68-7. «They are the times when the excess of the Moon's apparent geocentric ecliptic longitude λM over the Sun's apparent geocentric ecliptic longitude is 0, 90, 180, or 270 ...»
  2. «Celestial Alignment without Lunar Eclipse; from google (full moon earth block sunlight) result 2». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  3. «tilted from the ecliptic by about 5 degrees; from google (full moon earth block sunlight) result 3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիալուսին» հոդվածին։