Լերնեյան հիդրա, բազմագլուխ ջրային օձ հին հունական դիցաբանության մեջ։ Հարյուրագլուխ հրեշ Տիփոնի և կես կին-կես օձ Եքիդնայի դուստրը։ Լերնեի ճահճուտում (Արգոլիդի ծոցի ափին) բնակվող Հիդրան իբր բնաջնջել է նախիրներն ու հոտերը, ամայացրել շրջակայքը։ Համարվել է անպարտելի, քանի որ ինը գլուխներից մեկը եղել է անմահ, իսկ մյուսները կտրվելուց հետո վերստին բուսնել են։ Հիդրային սպանել է Հերակլեսը։ Փոխաբերական իմաստով Հիդրա խոսքի մեջ օգտագործվում է նշելու որևէ երևույթի հրեշավորությունը։

Լերնեյան Հիդրա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388