Լերդախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Teucrioideae
Ցեղ Լերդախոտ (Teucrium)
L., 1753

Լերդախոտ (լատին․՝ Teucrium[1]), զարոշ, գետնակաղնի, կենարար, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը քառանիստ է, բարձրությունը՝ 10-50 սմ։ Տերևները խաչաձև հակադիր են, երկարավուն-օվալաձև, փետրաթիակաձև կամ փետրաձև կտրտված։ Ծաղիկները կեղծ տերևանութային են, կապույտ, ծիրանագույն, երբեմն՝ սպիտակ կամ դեղին՝ հավաքված ողկուզանման, հասկանման կամ գլխիկանման ծաղկաբույլերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկ է։

Տարածում խմբագրել

Տարածված է բոլոր մարզերում (հատկապես՝ միջին լեռնատափաստաններում և անտառային գոտում)։ Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ լանջերին։

Նշանակություն խմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, դառը և աղաղող նյութեր, ասկորբինաթթու և այլն։ Ժողովրդավարական բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց և այլն։ Լերդախոտ գորշը (Teucrium canum) Կովկասի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արթիկի շրջակայքում (Շիրակի մարզ), աճում է միջին լեռնային գոտում՝ կավոտ և քարքարոտ լանջերին (1800 մ բարձրություններում)։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել
  ևս 21 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի)   e1  
         
  կարգ Շրթնածաղկավորներ     դաս Լերդախոտ     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Խուլեղինջազգիներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 210 դաս   f2
     

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 300), Հայաստանում՝ 8 տեսակ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ударение приведено по: Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2004. — Т. 3. — С. 59. — ISBN 5-87317-163-7
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերդախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերդախոտ» հոդվածին։