Լեռնային սագ

թռչունների տեսակներ

Լեռնային սագ[1] (Anser indicus) բադերի ընտանիքին պատկանող թռչուն (Anatidae): Չվող թռչուն է[2]։

Լեռնային սագ
Լեռնային սագ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագեր
Ընտանիք Բադեր
Տեսակ Լեռնային սագ
Լատիներեն անվանում
Anser indicus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ընդհանուր բնութագիր խմբագրել

Լեռնային սագի մարմինը մոխրագույն է, պարանոցն ու գլուխը սպիտակ են։ Գլխի և ծոծրակի վրա կա երկու շերտ[3]։ Կտուցը և բարձր ոտքերը դեղին են[4]։ Մարմնի երկարությունը 70-ից 75 սմ է, թևերի երկարությունը 40-50 սմ։ Մեծ սագերինը քաշը 2-ից 3.5 կգ է, իսկ փոքր սագերինը 200 գրամից 1 կգ[5]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Կենտրոնական Տյան Շանի, Պամիրի և Ալթայի, ինչպես նաև Տուվայի ալպյան լճերի տարածքում։ Ձմեռում են Հնդկաստանի ցածրադիր գոտում, և խոնավ վայրերում[6]։ Բացի այդ, Հյուսիսային Եվրոպայում կա լեռնային սագերի բնակչություն։ Ռուսաստանում լեռնային սագերը հանդիպում են Տուվայի և Ալթայի հարավ-արևելյան լեռնային գետերի ձորերում։ Լեռնային սագերը հանդիպում են Թելեցկոյե լճի, Աբական գետի, Թայմիր թերակղզու, Կրասնոյարսկի ջրամբարի և Հեռավոր Արևելքի լճի մոտակայքում։ Ռուսաստանում լեռնային սագերի բների ընդհանուր թիվը քիչ է։ Տուվայում կա մոտ 500 անհատ բույն, իսկ Ալթայում՝ մոտ 1000 անհատ բույն[7]։

Ապրելակերպ խմբագրել

Լեռնային սագերի բները լեռներում, գետի ափերին կամ կղզիներում, ինչպես նաև ափամերձ ժայռերի վրա են պատրաստում[8]։ Նրանք լավ քայլում և լավ վազում են, իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ցամաքում, ոչ թե ջրի մեջ։

Բուծում խմբագրել

Էգերի սեռական հասունությունը սկսվում է երկու տարեկանից, արուների մոտ՝ երեք տարեկանից։ Լեռնային սագերը բույն են դնում փոքր գաղութներում կամ առանձին։ Բույները պատրաստում են ժայռերի վրա, ավելի հազվադեպ `ծառերի վրա։ Հաճախ զբաղեցնում են սև ուրուրների բները։ Բնում լինում է 2-6 ձու։ Հաճախ երիտասարդ սագերը իրենց ձվերը դնում են ծնողների բնում։ Ձագերը ձվից դուրս են գալիս 32-34 օր հետո։

Բարձրության թռիչքի ռեկորդ խմբագրել

Լեռնային սագերը ամենաբարձր թռչող թռչուններից են։ 10175 մ[9] բարձրության վրա լեռնային սագերի թռիչքի դեպք է գրանցվել Կենտրոնական Ասիայից Հիմալայներ թռիչքի ժամանակ։ Նման բարձրությունների վրա օդը այնքան հազվադեպ է լինում, որ անհնար է դարձնում ուղղաթիռի թռիչքը։

Լեռնային սագերին հաղթում են միայն անգղերը։ Հայտնի են աֆրիկյան անգղի բռնի բախման 12,150 մ բարձրության վրա և Ռուպպելի անգղի 11,277 մ բարձրության վրա[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. «Anser indicus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  3. «National Geographic Cover, Feb. 1918». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  4. Swan, Lawrence W. (1961-10). «The Ecology of the High Himalayas». Scientific American. 205 (4): 68–78. doi:10.1038/scientificamerican1061-68. ISSN 0036-8733.
  5. Bridge, Eli S.; Kelly, Jeffrey F.; Xiao, Xiangming; Batbayar, Nyambayar; Natsagdorj, Tseveenmyadag; Hill, Nichola J.; Takekawa, John Y.; Hawkes, Lucy A.; Bishop, Charles M. (2015-06). «Stable Isotopes Suggest Low Site Fidelity in Bar-Headed Geese (Anser indicus) in Mongolia: Implications for Disease Transmission». Waterbirds. 38 (2): 123–220. doi:10.1675/063.038.0201. ISSN 1524-4695.
  6. Köppen, Ulrich; Yakovlev, Alexander Petrovich; Barth, Raimund; Kaatz, Michael; Berthold, Peter (2010-07). «Seasonal migrations of four individual bar-headed geese Anser indicus from Kyrgyzstan followed by satellite telemetry». Journal of Ornithology (անգլերեն). 151 (3): 703–712. doi:10.1007/s10336-010-0492-1. ISSN 0021-8375.
  7. Weigmann, Christine; Lamprecht, Jürg (1991-04). «Intraspecific nest parasitism in bar-headed geese, Anser indicus». Animal Behaviour (անգլերեն). 41 (4): 677–688. doi:10.1016/S0003-3472(05)80905-4.
  8. Lee, Stella Y.; Scott, Graham R.; Milsom, William K. (2008-11). «Have wing morphology or flight kinematics evolved for extreme high altitude migration in the bar-headed goose?». Comparative Biochemistry and Physiology Part C: Toxicology & Pharmacology (անգլերեն). 148 (4): 324–331. doi:10.1016/j.cbpc.2008.05.009.
  9. Icons of Migration: Bar-headed Goose « Migrations
  10. «APUS.RU — Эти удивительные птицы в полете». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. Thomas Alerstam, David A. Christie, Astrid Ulfstrand. Bird Migration (1990). Page 276.

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Жизнь животных. Т. 6. Птицы / Под ред. В. Д. Ильичева. — М.: Просвещение, 1986.
  • H. Kolbe: Die Entenvögel der Welt. 5. Aufl. Eugen Ulmer Verlag, 1999, ISBN 3-8001-7442-1.
  • В.М.Храбрый. Школьный атлас - определитель птиц. Москва,1988.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային սագ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային սագ» հոդվածին։