Լեռնային ուղեկցորդ, մարդ, ով լավ ծանոթ է լեռնային տարածքին, մեծամասաբմ ունի լեռնագնացության մեծ փորձ, ֆիզիկապես ուժեղ է և դիմացկուն

Ժակ Բալմա (1762-1834), Սավոյացի լեռնային ուղեկցորդ և աշխարհի առաջին լեռնագնացներից մեկը
Էլիս Մենֆիլդ (1878-1960), ավստրալիացի լեռնային ուղեկցորդ, բնագետ և լուսանկարիչ, նա առաջին կինն էր ոչ միայն այս մասնագիտություններում, այլ նաև առաջինն էր ժամանակակից արևմտյան աշխարհում, ով տաբատը դարձրեց իր ամենօրյա հագուստը։ Նարում իր կարած հանդերձանքով է։

Որպես մասնագիտություն այն առաջացել է 19-րդ դարի սկզբին Եվրոպայում, երբ Ալպեր բարձրանալը ընդունվեց որպես սպորտաձև։ Այժմ լեռնային ուղեկցորդի վկայական (սերտիֆիկատ) ստանալու համար (տարբեր երկրներում) անհրաժեշտ է անցնել բազմամյա վերապատրաստման դասընթաց, լեռնագնացների Միջազգային Ֆեդերացիայի կողմից հավանության արժանացած և 1,5-ից մինչև 7 տարի տևողությամբ[1]։ Ինչպես նաև ոչ պաշտոնապես «լեռնային ուղեկցորդ» կարող է համարվել տեղի բնակիչը, ով որոշակի վճարի դիմաց այցելուներին լեռնային տարածքով ուղեկցում է դեպի իրենց անհրաժեշտ կետը, իրենց անհրաժեշտ ճանապարհով, ինչի համար անհրաժեշտ էր լավ ծանոթ լինել տեղանքին։

Ինչպես շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների, լեռնային ուղեկցորդներին ևս միավորում են ազգային և միջազգային ասոցիացիաներն ու ֆեդերացիաները։ Հնագույն և մեծագույն լեռնային ուղեկցորդների կազմակերպություն է համարվում Շամոնի ուղեկցորդների Ընկերությունը, այն հիմնադրվել է 1821 թվականինին, Շամոնիում (ֆրանսիա)[2]։ Լեռնային ուղեկցորդների խոշար կազմաերպություն է համարվում International Federation of Mountain Guide Associations, որի ղեկավար կայանը գտնվում է Գշտադում (Շվեյցարիա)[3]։ 1979 թվականից աշխատում է «Լեռնային ուղեկցորդների Ամերիկյան ասոցեացիան»[4]։

Ռուսական կայսերությունում կարճ ժամանակահատված՝ 1904-ից 1917 թվականները, գոյություն է ունեցել Ռուսասնի լեռնային միութուն, այն անցկացնում էր ուղեկցորդների ատեստավորում, տալիս էր հատուկ կրծքանշան և տրամադրում էր «Ուղեկցորի գրքույկ»։ Խորհրդային տարիներին այս պրակտիկան վերացվեց, այն փոխարինվեց զանգվածային լեռնագնացության ընդհանուր համակարգով։ 21-րդ դարում հետխորհրդային տարածքներում լեռնային ուղեկցորդի մասնագիտությունը նորից դարձավ պահանջված։ Ռուսաստանում[5], Ղրղզստանում[6] և Վրաստանում[6] բացվեցին լեռնային ուղեկցորդների ասոցիացիաներ, որոնք ատեստացիա են անցկացնում ըստ միջազգային լեռնայի ուղեկցորդների ֆեդերացիայի ստանդարտների։

Գոյություն ունեն մի քանի լեռնային գագաթներ, որոնք անվանվել են ի պատիվ հայտնի լեռնային ուղեկցորդների։ 1975 թվականին ֆրանսիայում նկարահանվել է «Ուղեկցորդի մահը»[7] ֆիլմը, նվիրված լեռնային ուղեկցորդների կյանքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guide de Haute-Montagne (ֆր.) на сайте ensa.jeunesse-sports.fr
  2. Официальный сайт Compagnie des guides de Chamonix (անգլ.)(ֆր.)
  3. Официальный сайт International Federation of Mountain Guide Associations (անգլ.)(գերմ.)(ֆր.)
  4. Официальный сайт «Американской ассоциации горных проводников» (անգլ.)
  5. «Ассоциация горных гидов России». www.rmga.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 «Ассоциация горных гидов Кыргызстана» (ռուսերեն). mguide.in.kg. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Смерть проводника» (La mort d'un guide, 1975) (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել