Լեռնադահուկային վերհան մեքենա

Լեռնադահուկային վերհան մեքենա, տեխնիկական կառույց լեռնային վայրերում, նախատեսված լեռնադահուկային սպորտով և սնոուբորդով զբաղվողներին ներքև սահելու սկզբնակետին հասցնելու համար։ Օգտագործվում է նաև զբոսաշրջիկներին ներքև և վերև տեղափոխելու համար[1]։ Կան վերհան մեքենաների[2] երկու հիմնական տիպեր՝

  • Օդային վերհան, որի օգնությամբ մարդիկ բարձրանում են խցիկում կամ նստարաններին նստած, կախված մալուխից, երկրի մակերևույթից բարձր։
  • Վերգետնյա վերհան, որի օգնությամբ մարդկանց վերև բարձրանալը իրականացվում է առանց գետնից կտրվելու։
Չորս նստատեղ ունեցող վերհան մեքենա Պսեխակոյի լեռնաշղթայում՝ Կրասնայա Պոլյանա, Սոչի
Մեկտեղանի վերհան մեքենա Չեգետում
Ճոճանակավոր ճոպանուղի Օրեյում (Åre), Շվեդիա
Կլոր տիպի լեռնադահուկային վերհան մեքենա Դաոլոզայում, Տրենտո, Իտալիա
Բուգելային վերհան մեքենա Օխայում
Կոնվեյերային վերհան մեքենա՝ «կախարդական գորգ»
Վերհան մեքենա շարժվող պարանի օգնությամբ

Օդային վերհան խմբագրել

Կախված նրանից, թե մարդկանց ինչպես են օդում տեղափոխում, առանձնացվում են հետևյալ տիպերը՝

  • Նստարաններով վերհան
  • Գոնդոլային տիպի վերհան
  • Համակցված վերհան

Նստարաններով վերհան խմբագրել

Նստարաններով վերհանին մարդիկ նստում են նստարանների վրա, որոնք ամրացված են մալուխին։ Նստելու և իջնելու ընթացքում նստարանների շարժումը շարունակվում է։

Առաջին նստարաններով վերհանը երևան է եկել 1930-ական թվականներին ԱՄն-ում Այդահո նահանգի Սան-Վալլի հանգստյան գոտում, երբ ձեռնարկատեր Վիլյամ Ավերել Հարիմանի մոտ գաղափար հղացավ ստեղծել վերհան մեքենա, և նա այդ աշխատանքը հանձնարարեց Յունիոն Պասիֆիկ կազմակերպության ինժեներ Ջեյմս Կարրանին։ Որպես հիմք հանդիսացավ նավերին բանան բեռնելը, որոնց հետ Կարրանն առնչվել էր արևադարձային գոտում եղած ժամանակ։ 1937 թվականին նստարաններով վերհանը արտոնագրվեց[3]։

Կախված նստատեղերի քանակից՝ մալուխից կախված նստարանները տարբերվում են.

մեկտեղանի վերհան
 
երկտեղանի(զույգ նստատեղով) վերհան
 
երեք տեղանի վերհան
 
չորս տեղանի վերհան
 
վեց տեղանի վերհան
 
ութ տեղանի վերհան

Գոնդոլային վերհան խմբագրել

Առանձնացվում են օդային գոնդոլային վերհանի երկու տիպ՝

  • Ճոճանակավոր (երկողմանի շարժում)
  • Միակողմանի շարժում

Ճոճանակավոր օդային վերհան խմբագրել

Ճոճանակավոր օդային վերհանի խցի շարժումը, որն անընդհատ ամրացված է մալուխին, արտադրվում է երկկողմանի։ Գնալու և հետդարձի պարաններից միշտ կախված են երկու խցիկներ, որոնք շարժվում են մալուխով դեմ հանդիման։ Կանգառի պլատֆորմին մոտենալու ժամանակ դանդաղեցնում են ընթացքը և կանգնում են, որպեսզի մարդիկ իջնեն և նստեն։

Միակողմանի շարժվող օդային վերհան խմբագրել

Այս տիպի վերհան գոնդոլային խցիկները շարժվում են նստարաններով վերհանների ձևով։ Գոդոլային խցիկների քանակը կախված է մալուխի երկարությունից։ Մարդկանց նստելու և իջնելու համար կա հատուկ սարքավորում, որը խցիկի արագությունը դանդաղեցնում է վայրէջքի և նստելու հատվածներում։

Վերգետնյա վերհան խմբագրել

Բուգելային վերհան խմբագրել

Առաջին տիպում լեռնադահուկային սպորտով զբաղվողները վերև են բարձրանում հոսքաղեղի օգնությամբ, որն ամրացված է մալուխին։ Բուգելները լինում են տարբեր տեսակի՝

  • Т-աձև
  • պնակաձև

Т-աձևի ժամանակ հնարավոր է շարժվել երկուսով։ Պնակաձևի ժամանակ կարող է նստել միայն մեկ մարդ։ Նստելու ժամանակ լեռնադահուկորդը բռնում է բուգելից և նստում ձողին, կանգնած դահուկների վրա։ Մալուխը շարժվելով նրան բարձրացնում է վերև։ Վայրէջքի վայր հասնելուց հետո բուգելը բաց է թողնում և քաշվում մի կողմ։

Երիզավոր վերհան խմբագրել

Այս վերհանը իրենից ներկայացնում է ժապավենային կոնվեյեր՝ շարժվող ճկուն ուղով (անգլ.՝ Magic Carpet - "կախարդական գորգ")։ Այս վերհանի համար հարկավոր են ամրակներ։ Լեռնադահուկային այս վերհան սարքավորումը օգտագործվում է հիմնականում երեխաներին վերև բարձրացնելու համար կամ էլ փակ տարածքներում ոչ մեծ բարձրությունների համար։ Հետևյալ վերհաններից կարող են օգտվել ոչ միայն լեռնադահուկորդները, սնոբորդիստները, այլ նաև այն մարդիկ ովքեր սահնակ են քշում։

Աշխարհում ամենաերկար երիզավոր վերհանը 243 մետր է և ունի 600 մմ լայնություն, գտնվում է գերմանական Վիլլինգեն քաղաքում, Սաուերլանդ լեռնային շրջանում[4]։

Շարժվող ճոպան խմբագրել

Երբեմն ոչ մեծ, կարճ թեքությունների համար օգտագործում են շարժվող պարաններ (ճոպան)։ Սրա միջոցով բարձրանում են՝ բռնվելով պարանից դահուկների վրա կանգնած։ Այս վերհանի թերությունն այն է, որ լրացուցիչ ուժ է պետք, որպեսզի ամուր կարողանալ բռնվել շարժվող պարանից։
Սովորաբար այսպես բարձրանալու համար օգտագործում են գուդելը, որը յուրաքանչյուրը տանում է իր հետ, և պարանից ամրացնում է շարժվելուց առաջ։ Կամ էլ օգտագործում են ոչ մեծ ձող պարանից ամրացնելու համար, հեշտացնելով վերև բարձրանալու գործընթացը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Основные виды канатных дорог (бугельные, кресельные и маятниковые канатные дороги)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. «Подъемники. Виды и правила пользования». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. «AERIAL SKI TRAMWAY» (անգլերեն). United States Patent Office. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. 243 метра — Самая длинная «волшебная ковровая дорожка» под открытым небом //Канатные дороги интернэшнл, SI Россия, 2009

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնադահուկային վերհան մեքենա» հոդվածին։