Լեչկոպ (Լացկուապ, վրացերեն՝ ლეჩქოფი - Լեչքոփի), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի ձախ ափին, Սուխումից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։

Գյուղ
Լեչկոպ
վրաց.՝ ლეჩქოფი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ30 մ
Բնակչություն1079 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ, Աբխազներ
Լեչկոպ (Աբխազիա)##
Լեչկոպ (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 1436 բնակիչ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ, նաև ռուսներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1079 բնակիչ[3]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց։

Լեչկոպը հիմնադրել են Սամսունից, Օրդուից և Տրապիզոնից եկած հայերը` 1889 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 570