Լեոպոլդ Քուպելվիզեր (գերմ.՝ Leopold Kupelwieser, հոկտեմբերի 17, 1796(1796-10-17)[1][2][3][…], Markt Piesting, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա - նոյեմբերի 17, 1862(1862-11-17)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]), ուշ ռոմանտիզմի ժամանակաշրջանի ավստրիացի գեղանկարիչ։

Լեոպոլդ Քուպելվիզեր
գերմ.՝ Leopold Kupelwieser
Ծնվել էհոկտեմբերի 17, 1796(1796-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրMarkt Piesting, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Վախճանվել էնոյեմբերի 17, 1862(1862-11-17)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Վիեննայի ակադեմիական գիմնազիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչFranz Anton von Zauner?
ԱշակերտներGeorg Martin Ignaz Raab?, Jovan Popović? և August von Medvey?
Պարգևներ
Ֆրանց Յոզեֆի շքանշան
ԱմուսինJohanna Kupelwieser?
ԶավակներPaul Kupelwieser?
 Leopold Kupelwieser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեռ վաղ տարիքում ցուցադրվել են նրա արտասովոր գեղարվեստական ունակությունները, սկզբից` պլաստիկ աշխատանքներում։ Վիեննայի ակադեմիայի պրոֆեսոր, հանրաճանաչ քանդակագործ Անտոն Զաուները ընդունել է Լ. Քուպելվիզերի տաղանդը, և 1803 թվականին նա ընդունվում է Վիեննայի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետը, որտեղ մասնագիտանում է գեղանկարի ուղղությամբ։ 1823 թվականից 1825 թվականն ընկած ժամանակահատվածում նկարիչն ազնվական Ալեքսեյ Բերիզինի գործընկերն էր[5]։ 1823 թվականին մեկնում է Հռոմ` սովորելու գեղանկարչություն։ Այստեղ նա իրեն նվիրում է որմնանկարչության խորը ուսումնասիրությանը և դառնում է «Նազարեթցի» նկարիչների խմբի անդամ` հետևելով 16-րդ դարի գերմանացի գեղանկարիչների և իտալական Վերածննդի նկարիչների վարպետների ժառանգությանը։ Վերադառնալով հայրենիք` սկսում է զբաղվել խորանների ստեղծմամբ և եկեղեցիների որմնանկարչությամբ։ Սկսած 1836 թվականից եղել է Վիեննայի ակադեմիայի պատմական գեղանկարչության պրոֆեսոր, նրա ճանաչված աշակերտներն եղել են Գեորգ Ռաաբը և Իովան Պապովիչը։ Սկսած 1840 թվականից մասնագիտանում է մոնումենտալ գեղանկարչության մեջ։ Այդ տարիների ընթացքում նա ստեղծել է իր` հիանալի կրոնական գեղանկարչի համբավը։ Աշխատել է մի շարք մայրաքաղաքային տաճարների նախշազարդման վրա, ստեղծել է մի շարք խորաններ և եկեղեցական որմնանկարներ ամբողջ Ավստրիական կայսրության տարածքում։ Օրինակ, նրա վրձնին են պատկանում մի շարք նկարներ, որոնք զարդարում են Ստորին Ավստրիայի պետական հաստատություններ։ Կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ընկերն էր։ Նկարիչ Լ. Քուպելվիզերի ստեղծագործական ժառանգությունը կազմում են կրոնական թեմաներով նկարներ և որմնանկարներ, բնանկարներ, պատմական տեսարաններ, դիմանկարներ։ Լ. Քուպելվիզերի նկարները պահվում են Վիեննայի ռազմապատմական և քաղաքային թանգարաններում, Բելվեդեր պատկերասրահում (Վիեննա), Սանկտ-Պյոլտենի, Կլոստեռնոյբուրգի, Միզենբախի գեղարվեստական թանգարաններում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում և այլ վայրերում։

Պատկերասրահ խմբագրել

Հիշատակ խմբագրել

1996 թվականին, նրա ծննդյան 200-ամյակի առթիվ Ավստրիայում թողարկվել է դրոշմանիշ` նրա նկարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leopold Kupelwieser (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Leopold KupelwieserOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Kupelwieser, Leopold (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 13. — S. 392.
  5. ФЭБ: Ерохина. Примечания: Из писем А. Д. Черткова. — 2007 (текст)