Լեոպոլդ Լեֆլյոր (հայտնի է նաև որպես Լոֆֆեր[4], լեհ.՝ Leopold Löffler; հոկտեմբերի 27, 1827[5], հոկտեմբերի 27, 1827(1827-10-27)[1], Ժեշուվ, Ավստրիական կայսրություն - փետրվարի 6, 1898(1898-02-06)[2][3][1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, 1886 թվականից սկսած Վիեննայի կերպարվեստի ակադեմիայի անդամ է և իր արտիստիկ կարիերայի գագաթնակետի[4]` 1878 թվականին, Լեոֆլերին Կրակով է հրավիրել Յան Մատեյկոն(Ավստրո-Հունգարիա

Լեոպոլդ Լեֆլյոր
Ծնվել էհոկտեմբերի 27, 1827(1827-10-27)[1]
ԾննդավայրԺեշուվ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 6, 1898(1898-02-06)[2][3][1] (70 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
 Leopold Löffler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում։ 1845 մեկնել է Վիեննա, որտեղ ընդունվել է կերպարվեստի ակադեմիա, որտեղ և ստաժավորվել է XIX դարի առաջին կեսի ավստրիական հայտնի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ։

1856 թվականին դուրս է եկել ակադեմիայից, որպեսզի ուսումը շարունակի Մյունխենում, ապա Փարիզում։ 1860 վերադարձել է Վիեննա, որտեղ նկարել է և աշխատել որպես ուսուցիչ։ Դարձել է հայտնի նկարիչ, ում պատվիրատուների թվում էին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը և կոմս Էստերխազին։ Եղել էր Վիեննայի կերպարվեստի Ակադեմիայի անդամ։

1877 թվականին Յան Մատեյկոյի հրավերով վերադարձել է հայրենիք և Կրակովի կերպարվեստի դպրոցում զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը։ Աշխատել է որպես բնորդից նկարելու և 20 տարվա ընթացքում ակադեմիական գեղանկարչության կուրսերի դասավանդող։ Կրթել է հայտնի նկարիչների մի ամբողջ սերունդ, որոնց թվին են պատկանում Ոյցեխ Վեյսը, Լեոնարդ Վինտերովսկին, Վինսենթ Ոձինովսկին, Վլոձիմեժ Տետմայերը, Ադամ Բադադովսկին, Զդիսլավ Յասինսկին, Յուլիան Պանկևիչը և այլն նկարիչներ։

Մահացել է Կրակովում և թաղվել է Ռայովիցի գերեզմանոցում

Ստեղծագործական խմբագրել

Լեոպոլդ Լեֆլյորը մի շարք ժանրային և պատմական կտավների, այդ թվում նաև դիմանկարների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա վերարտադրությունները հաճախ որպես բացիկներ և վիմագրություններ հայտնվում են ամսագրերում և թերթերում։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • Հետման Ստեֆան Չարնեցի մահը
  • Կայսր Ռուդոլֆ I-ը ճակատամարտի ժամանակ Մորավսկի մարտադաշտում
  • Հույների պայքարը ազնկախության համար
  • 1683 թվականին Վիեննայից կայսրի վերադարաձը,
  • Վերադարձ գերությունից (նկարի երկրորդ օրինակը նկարիչը նկարել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր համար),
  • 17-րդ դարի գաղտնի ամուսնություն
  • Անառակ որդու վերադարձը
  • Դաս
  • Հին ամուրին
  • Գրքով աղջիկը
  • Դեղձանիկին կերակրող աղջիկը և այլն աշխատանքներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Web umenia (словацк.)
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 «Leopold Löffler, Rzeszów 1827 – Kraków 1898». Bio (Polish). Pinakoteka Zascianek.pl. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Լեոպոլդ Լեֆլյորի նկարները http://info-poland.buffalo.edu/ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Մատենագրություն խմբագրել

  • Polski słownik biograficzny, vol. XVII, Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk 1972, pp. 513–514
  • Słownik artystów polskich i obcych w Polsce działających (zmarłych przed 1966 r). Malarze, rzeźbiarze, graficy, vol. V, Warszawa 1993,

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Լեֆլյոր» հոդվածին։