Լեոպոլդինա Բլագետկա, (գերմ.՝ Leopoldine Blahetka), (նոյեմբերի 16, 1809(1809-11-16)[1], Guntramsdorf, Mödling District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[2] - հունվարի 17, 1885(1885-01-17)[3][1][2], Բոլուն սյուր Մեր[2]), ավստրիացի և ֆրանսիացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր։

Լեոպոլդինա Բլագետկա
Բնօրինակ անունգերմ.՝ Marie Leopoldine Blahetka
Ծնվել էնոյեմբերի 16, 1809(1809-11-16)[1]
Guntramsdorf, Mödling District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[2]
Երկիր Ավստրիական կայսրություն
Մահացել էհունվարի 17, 1885(1885-01-17)[3][1][2] (75 տարեկան)
Բոլուն սյուր Մեր[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
 Leopoldine Blahetka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նրա առաջին երաժշտական դաստիարակը եղել է մայրը, հետո նա երաժշտությամբ զբաղվել է Կատարին Չիբինի և Կառլա Չերնիի ղեկավարությամբ։ Առաջին անգամ համերգով ելույթ է ունեցել Վիեննայում 1818 թվականի մարտի 1-ին՝ 8 տարեկանում։ Հետո դաշնամուրային արվեստ է սովորել Ֆրիդրիխ Կալկբրենների և Իգնաց Մոշելեսի, ֆիլհարմոն՝ Իերոնիմ Պայերի մոտ, Սիմոն Զեխտերի ղեկավարությամբ անցել է նաև հարմոնի և երաժշտական երկերի դասընթացներ։

Ելույթներ է ունեցել Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ունեցել է մեծ հաջողություններ։ 1829 թվականին Վիեննայում ծանոթացել է Շոպենի հետ[4], որը առաջարկել է նրան միասին ելույթ ունենալ Վարշավայում։ Նրա շատ ստեղծագործություններ տպվել են կենդանության օրոք, 1830 թվականին Վիեննայում բեմադրվել է նրա « Երգիչը և ավազակները» (գերմ. Die Räuber und die Sänger) օպերան։ 1840 թվականից բնակվել է Բուլոնում։ Տարիների հետ սկսել է ավելի քիչ համերգներ ունենալ, կենտրոնացել է երաժշտություն գրելու վրա։

Ստեղծագործություններ խմբագրել

Նվագախմբային խմբագրել

  • Trio avec piano, op. 5
  • Variations concertantes pour piano et violon, op. 10
  • Grande polonaise concertante, op. 11, pour violoncelle & piano
  • Sonate pour piano & violon obligé, op. 15
  • Quatuor avec piano en la majeur, op. 43
  • Quatuor avec piano en mi bémol majeur, op. 44

Կամերային խմբագրել

  • Trio avec piano, op. 5
  • Variations concertantes pour piano et violon, op. 10
  • Grande polonaise concertante, op. 11, pour violoncelle & piano
  • Sonate pour piano & violon obligé, op. 15
  • Quatuor avec piano en la majeur, op. 43
  • Quatuor avec piano en mi bémol majeur, op. 44

Դաշնամուրային խմբագրել

  • 14 séries de variations (notamment op. 2, 4, 6, 20, 26 à 29, 33 39 63)
  • Grande polonaise, op. 9
  • Polonaise, op. 19
  • 6 valses favorites de Vienne, op. 35
  • 3 rondeaux élégants, op. 37
  • 2 Fantaisies, op. 30 & 40
  • 2 Nocturnes, op. 46
  • Quadrille des patineurs, op. 56

Վոկալային խմբագրել

  • Rastlose Liebe ձայնի և դաշնամուրի համար, Տյոտեի բառերով, op. 32
  • Ave Mariaձայնի, դաշնամուրի կամ երգեհոնի համար, op. 57
  • Pater Noster, 4 ձայնի, դաշնամուրի կամ երգեհոնի համար, op. 58
  • 6 deutsche Lieder, ձայնի և դաշնամուրի համար
  • La fille de Golconde ձայնի և դաշնամուրի համար՝ Ժ. Մերիի բառերով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Haas G. 210 österreichische Komponistinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart (գերմ.): Biographie, Werk und BibliographieSalzburg, Wien, F: Residenz Verlag, 2001. — S. 78—82. — ISBN 978-3-7017-1215-1
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Биография Леопольдина Благетка». www.peoples.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Գրականություն խմբագրել

  • Heller F.C. Biographische Beiträge zum Musikleben Wiens im 19. und frühen 20. Jahrhundert: Leopoldine Blahetka, Eduard Hanslick, Robert Hirschfeld. — Wien: VWGÖ, 1992.