Լեոն Օսման, (անգլ.՝ Leon Osman, մայիսի 17, 1981(1981-05-17)[1][2], Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական Էվերթոնի կիսապաշտպան, նախկինում հանդես է եկել Անգլիայի ազգային հավաքականում։

Լեոն Օսման
անգլ.՝ Leon Osman
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1981(1981-05-17)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրWigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունUp Holland High School? և Winstanley College?
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Leon Osman Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Օսմանը Էվերթոն ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ 2000 թվականին տեղափոխվել է Պրեմիեր Լիգա։ 2002-2003 թվականներին վարձավճարով հանդես է եկել «Կարլայլ Յունայթեդ» թիմի կազմում, և դարձել թիմի լավագույն ֆուտբոլիստը։ Վերադառնալով Էվերթոն կնքել է ևս մեկ պայմանագիր, ըստ որի Օսմանը պետք է վարձավճարով հանդես գար «Դերբի Կաունտի» թիմում, սակայն Օսմանը չկարողացավ հարմարվել թիմին և վերադարձավ Էվերթոն։ 2004-2005 թվականների մրցաշրջանում հաստատվեց կիապշտպանի դիրքում։ Օսմանը Էվերթոնի կազմում խփեց առաջին գնդակը, ընդդեմ «Աստոն Վիլլա»-ի։ Հաջորդ մրացշրջանին Օսմանը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում։ 2007 թվականի հոկտեմբերի 25-ին հունական «Լարիս»-ի դարպասը գրավեց Օսամնը, որը 2007-2008 թվականների մրցաշրջանում Էվերթոնի լավագույն գոլը ճանչվեց։ Այդ առաջնությունում Օսմանը 39 խաղում խփեց 7 գոլ, խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում։ 2009 թվականի սեպտեմբերի 23-ին առաջին անգամ ավագի թևկապը Օսմանն էր կրում, Էվերթոնը խաղում էր ընդդեմ «Հալլ Սիթի»-ի։ Այդ խաղում նույնպես Օսմանը դարձավ գոլի հեղինակ։ 2010 թվականի հոկտեմբերի 23-ին Օսմանը երկարաձգեց պայմանագիրը, մինչև 2014 թվական[3]։ 2010-2011 թվականների մրցաշրջանի ավարտին ճանաչվել է ակումբի լավագույն ֆուտբոլիստը։ 2013-2014 թվականներին, երբ ակումբը գլխավորում էր Ռոբերտո Մարտինեսը Օսմանը Պրեմիեր Լիգայում 38 խաղ է խաղացել[4]։

Վիճակագրությունը խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կարլայլ Յունայթեդ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 12 1 0 0 0 0 3 2 15 3
Արդյունք 12 1 0 0 0 0 3 2 15 3
Դերբի Կաունտի Անգլիայի Պրեմիեր Լիգա 2003-2004 17 3 0 0 0 0 0 0 17 3
Արդյունք 17 3 0 0 0 0 0 0 17 3
Էվերթոն Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 2 0 0 0 0 0 0 0 2 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2003-2004 4 1 1 0 0 0 0 0 5 1
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2004-2005 29 6 6 1 0 0 0 0 35 7
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2005-2006 35 3 5 1 2 0 0 0 42 4
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2006-2007 34 3 3 0 0 0 0 0 37 3
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2007-2008 28 4 4 1 7 2 0 0 39 7
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2008-2009 34 6 7 1 2 0 0 0 43 7
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2009-2010 26 2 2 2 7 0 0 0 35 4
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2010-2011 26 4 5 1 0 0 0 0 31 5
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2011-2012 30 4 4 0 0 0 0 0 34 4
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2012-2013 36 5 6 3 0 0 0 0 42 8
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2013-2014 38 3 5 0 0 0 0 0 43 3
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2014-2015 21 2 1 0 7 1 0 0 29 3
Արդյունք 343 43 49 10 25 3 0 0 417 56
Ամբողջ կարիերայում 372 47 49 10 25 3 3 2 449 62

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Осман и Хибберт продлили контракты с «Эвертоном»» (ռուսերեն). Sports.ru. 2010 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Leon Osman says he has flourished thanks to Martinez's careful selection policy» (անգլերեն). Liverpool Echo. 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.