Լեոն Յուրիս (անգլ.՝ Leon Uris, օգոստոսի 3, 1924(1924-08-03)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հունիսի 21, 2003(2003-06-21)[1][2][3][…], Shelter Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ծագումով հրեա ամերիկյան գրող։

Լեոն Յուրիս
անգլ.՝ Leon Uris
Ծնվել էօգոստոսի 3, 1924(1924-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 21, 2003(2003-06-21)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրShelter Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանQuantico National Cemetery
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲալթիմորի քաղաքային քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԷքսոդուս, Միլա 18 և Battle Cry?
ԱմուսինJill Uris?[5][6]
 Leon Uris Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նովոգրուդոկցի Ուիլյամ Վոլֆ Յուրիսի և Աննա Բլումբերգի ընտանիքում։ Ընտանեկան ծանր դրությունը (մայրն ուներ հոգեկան շեղումներ, հայրը, լինելով կոմկուսակցության ակտիվիստ, հիասթափված էր և չարացած) պատճառ դարձավ, որ Յուրիսը թողնի դպրոցը և 17 տարեկան հասակում ծառայության անցնի բանակում։ Ծովային հետևակի կազմում լինելով՝ մասնակցել է մարտական գործողությունների Խաղաղ օվկիանոսում։ Զորացրվելուց հետո աշխատել է թերթում, տպագրվել է նաև «Էքսվայր» ամսագրում։

Ստեղծագործություն խմբագրել

1953 թվականին լույս է տեսել Յուրիսի առաջին վեպը՝ «Մարտական կոչ»-ը, որտեղ ներկայացված է զինվորական տարիների փորձը, ինչը որոշիչ դեր է ունեցել գրողին որպես անհատ ձևավորելու գործում։ Դժվարին ծառայության ճշգրիտ նկարագրությունները հպարտությամբ զուգորդվում են զինակից ընկերների, նրանց քաջության և միմյանց նկատմամբ նվիրվածության դրվագների հետ։ Վեպը հիացմունքով ընդունվեց ընթերցողների և գրաքննադատների շրջանում, և 1954 թվականին այն էկրանավորվեց։ Յուրիսի երկրորդ վեպի՝ «Զայրացած բլուրներ»-ի (1955) հիմքում իր հորեղբոր հուշերն են, ով ծառայել էր Հունաստանում՝ պաղեստինյան միությունների կազմում (հայտնի է Հրեական բրիգադ անունով)։ Գրողի հետագա ստեղծագործությունների մեծ մասում այս կամ այն չափով արտացոլված է աղետի և նացիզմի դեմ պայքարի թեման։

Յուրիսի համաշխարհային ճանաչում բերեց «Էքսոդուս» վեպը (1958), որտեղ նկարագրվում է պատմական մի շրջան, որը նախորդել է Իսրայելի՝ որպես պետություն, հռչակմանը և Անկախության համար պայքարի իրադարձություններին։ Գիրքը թարգմանվել է շատ լեզուներով, իսկ ընդհանուր տպաքանակը գերազանցել է յոթ միլիոնը։ Դասական է դարձել նաև վեպի էկրանավորումը։ «Էքսոդուս»վեպը հատկապես հատուկ դեր է խաղացել Սովետական միության հրեաների ազգային գիտակցությունը արթնացնելու գործում։ Պետական հրեատյացության ֆոնին գիրքը «այն մարդկանց մասին է, ովքեր ներողություն չեն խնդրում այն բանի համար, որ հրեա են ծնվել, և ուզում են արժանապատիվ կյանքով ապրել»։ Սա ընդունվում էր որպես հայրենադարձության կոչ։

Յուրիսի հաջորդ վեպը «Միլլա, 18»-ն է (1960), որը, կարծես, «Էքսոդուս»-ի մասերից մեկի անդրադարձն է՝ նվիրված Վարշավայի գետտոյի ապստամբությանը։

1964 թվականին՝ Սառը պատերազմի բուռն ընթացքում, Յուրիսը հրատարակեց «Արմագեդդոն» վեպը, որը 1948-1949 թվականների բեռլինյան ճգնաժամի մասին է։ Վերջինս գրքում մեկնաբանվեց որպես վճռորոշ ճակատամարտ («Մեգիդդո») հանուն ապագա ժողովրդավարության: Հասկանալով, որ ժողովորդը «իր անցյալի հանրագումարն է», և չմոռանալով գերմանացիների նացիստական անցյալի մասին՝ Յուրիսը հիացմունքով է խոսում Արևմտյան Բեռլինի բնակիչների տոկունության մասին և նրանց դիտում որպես ԱՄՆ-ի և ժողովրդավարական այլ երկրների դաշնակիցներ, որոնց համատեղ գործունեությունը կհանգեցնի սովետական շրջափակման ճեղքմանը։ Կոմունիստական կարգերի հակադրության թեման շարունակվեց «Տոպազ» վեպում (1967), որի հիմքում կարիբյան ճգնաժամն է՝ հետախուզական ծառայությունների միջև պայքարը, և Ֆրանսիայի հեռանալը ՆԱՏՕ-ի կազմից։ Վեպն ունի փաստագրական հիմք և գրվել է Յուրիսի կողմից նրա և ֆրանսիացի հետախույզ Ֆիլիպպ Տիրո դե Վոժոլիի (մասնագիտական կեղծանունը՝ ԼԱՄԻԱ, հենց նա է վեպի գլխավոր հերոս Անդրե Դեվերոն) զրույցից հետո։ Շարլ դը Գոլի (վեպում նա հանդես է գալիս Պիեռ լա Կրուա անունով) ազդեցության գործակալության ցանցը իրականում կոչվել է ոչ թե «Տոպազ», այլ «Շափյուղա»։ Վեպի մյուս կերպարներն ունեն իրենց նախատիպերը. օրինակ՝ ՊԱԿ-ի դավաճան Բորիս Կուզնեցովը նույն ինքը Անատոլի Գոլիցինն է։ Վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ (1969, ռեժիսոր Ա. Խիչկոկ)։ Սկզբում գրողին հրավիրում են գրել ֆիլմի սցենարը, սակայն համագործակցությունը չի ստացվում, և միայն ավելի ուշ նա հիշում է, որ Խիչկոկը փորձել է իրեն հրամայել, վերաբերվել որպես վարձու աշխատողի։

«QB VII» վեպում (1970) Յուրիսը պատմում է ինքնակենսագրական դրվագներ մի գրողի մասին, ում դեմ լեհ բժիշկը, ով համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների վրա կատարում էր բժշկական փոձեր, դատական գործ է բացում այն բանի համար, որ նա վերջինիս անվանել է նացիստների հանցակից։ 1974 թվականին գրքի հիման վրա նկարահանվեց հեռուստասերիալ։ Վեպն ունի «Արքայական գահի դատը» վերնագիրը։

«Երրորդություն» (1976) և «Քավություն» (1995) դիալոգիաներում խոսվում է բրիտանական հպատակ Իռլանդիայի և իռլանդական մի քանի սերունդների մասին, ովքեր պայքարում էին հանուն իրենց հայրենիքի անկախության։ Չնայած թեմայի նորամուծությանը՝ շատ բաներ ընդհանուր են նախորդ գրքերի հետ։ Բողոքականների և կաթոլիկների միջև ընթացող ներքին բուռն բախումները, հանրային և ընտանեկան վեճերը դժվարացնում էին ազգային ճնշման դեմ պայքարը։

«Հաջ» (1984) և «Միտլա Փասս» (1988) վեպերում Յուրիսը անդրադառնում է Իսրայելի պատմությանը, սակայն այն դիտարկում է անսովոր տեսանկյունից. առաջինում հրեական պետության ստեղծման հետ կապված դեպքերը տրվում են արաբների գոյությանը զուգընթաց։ Երկրորդում, թեպետ սյուժեն ներկայացված է Սինայի արշավանքի հիմքով, շեշտը դրված է ոչ թե պատմական իրադարձությունների վրա, այլ գլխավոր հերոսի անձնական կյանքի մասին է, ով բացահայտ կերպով ներկայացված է ինքնակենսագրական գծերով։ Երկու վեպն էլ հանդիպել են գրաքննադատների բացասական գնահատանքին կերպարների պարզեցվածության և միակողմանիության համար։

1999 թվականին լույս է տեսել «Պարտված Աստված» վեպը, որի գործողությունները տեղի են ունենում ապագայում և ներկայացնում են ԱՄՆ-ում 2008 թվականի նախագահական ընտրությունները։ Նախընտրական արշավի ժամանակ բացահայտվում է առաջատար թեկնածու Օ'Քոննելի հրեական ծագման մասին, որը մանուկ հասակում որդեգրվել է և դաստիարակվել որպես քրիստոնյա։ Չնայած գործողությունների նշված ժամանակին՝ գիրքը ֆանտաստիկայի ժանրին չի պատկանում. քիչ չեն զուգահեռները ժամանակակից իրադարձությունների հետ, օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ճակատագիրը, կամ սենատոր L. Լիբերմանի թեկնածությունը՝ որպես փոխնախագահ։

Յուրիսի ստեղծագործությունների գլխավոր թեման բռնապետության և չարի դեմ պայքարն է՝ լինի դա կոմունիզմ, նացիզմ, բրիտանական իմպերիալիզմ, կոռուպցիա, թե հակասեմականություն։ Չնայած նրա գրքերը շատ հաճախ խորքային չեն, իսկ երկխոսությունները՝ ոչ կենդանի, այնուամենայնիվ այս ամենը ստվերվում է գրավիչ սյուժեի շնորհիվ, որտեղ ուրագծվում են իրական և մտացածին կերպարների ճակատագրեր։ Վավերագրականությունը դետեկտիվ պատմության հետ համատեղելու ունակությունը հնարավորություն է տալիս վերստեղծելու պատմական իրադարձությունների մթնոլորտ։

Յուրիսը գրել է նաև կինոսցենարների շարք և սեփական գրքերի բեմադրությունները, ինչպես նաև տեքստեր «Իռլանդիա՝ սարսափազդու գեղեցկություն» (1975) և «Երուսաղեմ՝ Երգ Երգոց» (1981) ֆոտոալբոմների համար։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • Մարտական կոչ, 1953
  • The Angry Hills, 1955
  • «Էքսոդուս»
  • Exodus Revisited, 1960
  • Mila 18, 1961
  • Armageddon: A Novel of Berlin, 1963
  • Topaz, 1967
  • The Third Temple (with Strike Zion by William Stevenson), 1967
  • QB VII, 1970
  • Ireland, A Terrible Beauty, 1975 (with Jill Uris)
  • Trinity, 1976
  • Jerusalem: A Song of Songs, 1981 (with Jill Uris)
  • The Haj, 1984
  • Mitla Pass, 1988
  • Redemption, 1995
  • A God in Ruins, 1999
  • O'Hara's Choice, 2003

Сценарии խմբագրել

  • QB VII (сериал) (1974)
  • Տոպազ (1969) (Topaz)
  • Արդյունք (Exodus)
  • Israel (1959)
  • Angry Hills, The (1959)
  • Перестрелка в О. К. Коррал (1957) (Gunfight at the O.K. Corral)
  • Battle Cry (1955)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Յուրիս» հոդվածին։