Լեոնիդ Սրետենսկի
Լեոնիդ Նիկոլայի Սրետենսկի (Леонид Николаевич Сретенский, փետրվարի 14 (27), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 8, 1973[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), մեխանիկայի և մաթեմատիկայի բնագավառների խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939)։
Լեոնիդ Սրետենսկի Леонид Сретенский | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14 (27), 1902 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 8, 1973[1] (71 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, մեքենագետ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | դիֆերենցիալ երկրաչափություն և մեխանիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Գիտական ղեկավար | Դմիտրի Եգորով |
Եղել է գիտական ղեկավար | E. Sveshnikova?, B. K. Kabalevskii?[3], P. L. Smirnov?[3], P. I. Tsoi?[3] և S. V. Nesterov?[3] |
Պարգևներ |
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1923)։ 1931-1941 թվականներին աշխատել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտում, 1941-1945 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ տեսական երկրաֆիզիկայի ինստիտուտում, 1951-62 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտում։ 1934 թվականից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր էր։
Հիմնական աշխատանքները վերաբերում են հեղուկի ալիքային շարժումների (մակընթացային ալիքների, վերջավոր ամպլիտուդով ալիքների, անոթներում հեղուկների տատանումների) տեսությանը, պտտվող հեղուկի հավասարակշռության պատկերների տեսությանը, մաթեմատիկական ֆիզիկայի, ինտեգրալ հավասարումների և դիֆերենցիալ երկրաչափության առանձին հարցերին։
Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сретенский Леонид Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |