Լեոնիդ Նիկոլաևիչ Ագուտին (ռուս.՝ Леони́д Никола́евич Агу́тин, հուլիսի 16, 1968(1968-07-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փոփ երգիչ և երգահան։ 2008 թվականին դարձել է ՌԴ վաստակավոր արտիստ[3]։ Երաժշտական գործունեություն է ծավալում սկսած 1990-ական թվականներից, թողարկել է 10 ալբոմ և 3 խմբակային ալբոմ։

Լեոնիդ Ագուտին
Բնօրինակ անունռուս.՝ Леонид Николаевич Агутин
Ի ծնե անունԼեոնիդ Նիկոլաևիչ Ագուտին
Ծնվել էհուլիսի 16, 1968(1968-07-16)[1] (55 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերփոփ, ջազ
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր, կիթառ և վոկալ[2]
Գործունեություն1991-ից
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
ԱմուսինԱնժելիկա Վարում
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքagutin.com
 Leonid Agutin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968 թվականի հուլիսի 16-ին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ Պետրովիչ ու մանկավարժ Լյուդմիլա Լեոնիդովնա (մինչ ամուսնությունը՝ Շկոլնիկովա) Ագուտինների ընտանիքում։

Հայրը երգում էր «Կապույտ կիթառներ» համույթում, «Բրատիսլավական քնար» մրցույթի դափնեկիր։ Աշխատել է Ստաս Նամինի, «Ուրախ տղաներ», «Երգող սրտեր», «Երգիչներ» խմբերում որպես ադմինիստրատոր։ Ներկայումս (2016)՝ երաժշտական քննադատ[4]։

Մայրը՝ տարրական դասարանների ուսուցչուհի է, ՌԴ վաստակավոր ուսուցիչ, աշխատում էր Մոսկվայի № 791 դպրոցում[4]։

6 տարեկան հասակում Լեոնիդն ընդունվում է երաժշտական դպրոց։ Այնուհետև Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոց՝ դաշնամուրի դասարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում՝ խորհրդաֆիննական սահմանին։

1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ[5]։

1989 թվականից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում՝ որպես «տաքացնող» արտիստ։ 1992 թվականին Լեոնիդ Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դառնում է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային կոնկուրսի դափնեկիր, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի դափնեկիր։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կինը՝ Սվետլանա Բելիխ, ումից ամուսնալուծվել է 1993 թվականին՝ միասին ապրելով մոտ 5 տարի[6]։
  • Քաղաքացիական ամուսնություն՝ Մարիա Վորոբյովա, բալետի պարուհի։ Ծանոթացել են 1994 թվականին Փարիզում[7]։
    • Դուստրը՝ Պոլինա Վորոբյովա (ծն․ մարտի 12, 1996), ապրում էր մոր և խորթ հոր հետ Իտալիայում, իսկ այժմ ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։
  • Երկրորդ կինը՝ Անժելիկա Վառում (ծն․ մայիսի 26, 1969), խորհրդային ռուս էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)։ Զույգը միասին է 1997 թվականից։ Ամուսնացել են 2000 թվականի հուլիսի 18-ին[8]․ հարսանիքը կազմակերպել են Վենետիկում։
    • Դուստրը՝ Ելիզավետա Վառում[9] (ծն․ փետրվարի 9, 1999), 2003 թվականից ապրում է Մայամիում։ Ստեղծել է սեփական ռոք խումբը՝ «Without Gravity» («Առանց ձգողականության»), որի հետ համերգներով հանդես է գալիս դպրոցներում, խմբի համար երաժշտություն է գրում, նվագում է կիթառ։
  • Քույր (հորական կողմից)՝ Քսենիա Ագուտինա (սեպտեմբերի 1, 1980)
  • Քույր (հորական տնից)՝ Մարիա Ագուտինա (հունիսի 13, 1982)

Սկավառակագրություն խմբագրել

Ռուսերեն անունը Թարգմանություն Տարի
Босоногий мальчик Ոտաբոբիկ տղա 1994
Декамерон Դեկամերոն 1996
Летний дождь Ամառային անձրև 1998
Compilation 1998
Служебный роман Ծառայողական սիրավեպ 1999
Леонид Агутин Լեոնիդ Ագուտին 2001
Дежа вю Դեժա վյու 2003
Compilation Ժողովածու 2004
Cosmopolitan Life (with Al Di Meola) Տիեզերական կյանք 2005
Любовь. Дорога. Грусть и Радость. Սեր, Ճանապարհ, Տխրություն և Երջանկություն 2007
Время последних романтиков Վերջին ռոմանտիկների ժամանակը 2012
Тайна склеенных страниц Սոսնձված էջերի գաղտնիքը 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122881567 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Montreux Jazz Festival Database
  3. «УКАЗ Президента РФ от 29.12.2008 N 1875 "О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО ЗВАНИЯ "ЗАСЛУЖЕННЫЙ АРТИСТ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ" АГУТИНУ Л.Н."». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  4. 4,0 4,1 Биография Леонида Агутина // c-cafe.ru
  5. Официальный сайт Леонида Агутина // agutin.com
  6. Леонид Николаевич Агутин — биография // to-name.ru
  7. Биография Леонида Агутина // paparazzi.ru
  8. «Леонид Агутин и Анжелика Варум. О боязни стадионов, о том, кто из них кому служит и почему их дочка живёт отдельно, пара впервые рассказала ОК! // ok-magazine.ru (18 ноября 2008 года)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  9. Почему дочери Леонида Агутина не носят его фамилию? // eg.ru (15 июля 2013 года)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ագուտին» հոդվածին։