Լեոնետտո Կապելո

ֆրանսիացի նկարիչ

Լեոնետտո Կապելո (իտալ.՝ Leonetto Cappiello, ապրիլի 9, 1875(1875-04-09)[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1] - փետրվարի 2, 1942(1942-02-02)[3][1][2], Կանն[1]), իտալացի և ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, նկարել է պաստառներ։ Նրան անվանում են ժամանակակից գովազդի հայր[6]։

Լեոնետտո Կապելո
ֆր.՝ Leonetto Cappiello
Ծնվել էապրիլի 9, 1875(1875-04-09)[1][2]
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1]
Վախճանվել էփետրվարի 2, 1942(1942-02-02)[3][1][2] (66 տարեկան)
Մահվան վայրԿանն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունպլակատի նկարիչ, նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, advertising person, նկարազարդող, վիմագրող, քանդակագործ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[5]
Ուշագրավ աշխատանքներQ17491646?, Q17491750? և Maurin Quina?
 Leonetto Cappiello Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նկարել սովորել է ինքնուրույն, հատուկ կրթություն չի ստացել։ Նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1892 թվականին Ֆլորենցիայում։

Իր կարիերան սկսել է որպես ծաղրանկարիչ, համագործակցել Է «Le rire», «Le Cri de Paris», «Le Sourire», «l'Assiette au Beurre», «La Baionnette», «Femina», «La Revue blanche» և այլ հումորային և երգիծական ամսագրերի հետ։ Նրա ծաղրանկարների «Lanterna Magica» առաջին ալբոմը լույս է տեսել է 1896 թվականին։ Կապելոն 1898 թվականին տեղափոխվել է Փարիզ։

 
Ծաղրանկար-ինքնադիմանկար

1899 թվականից սկսել է նկարել գովազդային պաստառներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կապելոն Իտալիայում աշխատել է որպես թարգմանիչ։ 1921-1936 թվականներին պայմանագիր է կնքել Կանն քաղաքի «Maison Devambez» գեղարվեստական տպարանի հետ։

Պատկերազարդել է Վոլտերի «Բաբելոնի արքայադուստրը» գիրքը, Գիյոմ Ապոլիների «Սպանված բանաստեղծը» նովելների ժողովածուն (1916)։

Եղել է Միսս Ֆրանսիա գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամ։

Լեոնետտոն ամուսնացել է 1901 թվականին Սյուզան Մեյեր Կապելոյի հետ։

Լեոնետտո Կապելոն մահացել է 1942 թվականին։ Թաղվել է Կաննի Գրանս Ժաս գերեզմանատանը, իսկ 1956 թվականի փետրվարին նրա աճյունը տեղափոխվել է Սենլիսի գերեզմանատուն, որտեղ հանգչում է նաև նրա կինը՝ Սյուզանը[7]։

Աշխատություններ խմբագրել

Նրա առաջին պաստառը «Ֆրո-Ֆրո» թերթի համար պատրաստվել է 1899 թվականին[8]։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Կապելոն ստեղծել է մոտ 530 գովազդային պաստառ։ Նրա անունը կապվում է 20-րդ դարասկզբի պաստառների կատարելագործման հետ։ Նրա աշխատանքների ոճը զգալիորեն տարբերվում էր ժամանակակից պաստառի հիմնադիրներից մեկի՝ Ժյուլ Շերեի աշխատանքներից։

1902 թվականին լույս է տեսել Կապելոյի ծաղրանկարների 24 էջանոց գիրքը։

Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դիզայնի հեղափոխությունը որոշ առումով կապվել է Լեոնետտո Կապելոյի անվան հետ։ Նրա աշխատաանքներն այնքան տպավորիչ էին, որ նրան բազմիցս անվանել են ժամանակակից գովազդի հայր։

Կապելոն հայտնի էր նաև իր ծաղրանկարներով, կավե և գիպսե արձաններով։

Լավագույն աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել