Լեոլինդա դե Ֆիգեյրեդո Դալտրո (հուլիսի 14, 1859(1859-07-14), Իտամարաժու, Բրազիլիա - մայիսի 4, 1935(1935-05-04), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա)[1], բրազիլացի ֆեմինիստ ուսուցիչ, սուֆրաժիստ և բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպան[2]։ 1910 թվականին եղել է Կանանց հանրապետական կուսակցության (Partido Republicano Feminino) հիմնադիրներից, հանդես է եկել բրազիլացի կանանց ընտրական իրավունքների պաշտպանության օգտին[3]։

Լեոլինդա Դալտոր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1859(1859-07-14)
ԾննդավայրԻտամարաժու, Բրազիլիա
Մահացել էմայիսի 4, 1935(1935-05-04) (75 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունուսուցչուհի, սուֆրաժիստ, իրավապաշտպան և սուֆրաժիստ

Կենսագրություն խմբագրել

Լեոլինդա Դալտրոն ծնվել է Բահիա նահանգում։ Նա երկրորդ ամուսնու և հինգ երեխաների հետ տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո՝ դասավանդելու համար։ 1896 թվականին շրջել է գյուղերով՝ առաքելություն ունենալով բրազիլական բնիկ ժողովրդին պաշտոնական կրթություն տրամադրել և օգնել նրանց դրսևորվելու նորաստեղծ հանրապետությունում։ Հաստատվել է ներկայիս Տոկանտինս նահանգի կսերենտե ժողովրդի մեջ։ Ի տարբերություն կրոնական առաքելությունների, Լեոլինդան հավատում էր բնիկ մարդկանց աշխարհիկ կրթությանը և հանդես էր գալիս նրանց հողերի սահմանազատման և մշակութային արժեքների պաշտպանության օգտին[4]։

Դալտրոն 1897 թվականին վերադառնում է Ռիո և հիմնում Grêmio Patriótico Leolinda Daltro կազմակերպությունը, որը զբաղվում էր բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ։ Նա մտերմացավ նախագահ Էրմես դա Ֆոնսեկայի կնոջ՝ Օրսինա դա Ֆոնսեկայի հետ։ Նրանք հիմնադրեցին Escola Orsina da Fonseca (Օրսինա դա Ֆոնսեկայի դպրոց) արհեստագործական դպրոցը, որտեղ կանայք սովորում էին արվեստ, գիտություն և արհեստներ։ Նա նաև հիմնադրել է Linha de Tiro Feminino-ն (կանանց հրաձգարան), քանի որ Դալտրոն կարծում էր, որ կանայք նույնպես քաղաքացիներ են և իրավունք ունեն պաշտպանել իրենց երկիրը[5]։

Բրազիլիայի 1891թվականի Սահմանադրությունը արգելում էր կանանց քվեարկել։ 1910 թվականին Դալտրոն այլ կանանց հետ միասին, այդ թվում բանաստեղծուհի Գիլկա Մաչադոն, ով պայքարում է կանանց ընտրական իրավունքի համար, հիմնադրում է Partido Republicano Feminino կուսակցությունը (Կանանց հանրապետական կուսակցություն)։ Կուսակցությունը ոգեշնչվել էր բրիտանացի սուֆրաժիստներից։ 1917 թվականին կուսակցությունը ղեկավարում էր Ռիո դե Ժանեյրոյում կանանց ընտրական իրավունքի երթը, որին մասնակցում էր 90 կին[6]։

Ի նշան բողոքի, 1919 թվականին Դալտրոն առաջադրում է իր թեկնածությունը Ռիոյի քաղաքապետի պաշտոնի համար, որպեսզի ուշադրություն հրավիրի ընտրական իրավունքի շարժման վրա[7]։ PRF-ից հետո ստեղծվեցին կանանց իրավունքների պաշտպանության այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Federação Brasileira pelo Progresso Feminino-ն, որը հիմնադրվել է 1922 թվականին Բերտա Լուտցի կողմից։ Ի վերջո, 1932 թվականին կանայք ընտրելու իրավունք ստացան[8]։

1935 թվականին Դալտրոն վթարի է ենթարկվել և մահացել։ Թաղված է Ռիո դե Ժանեյրոյի Սուրբ Հովհաննես Մկրտչի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karawejczyk, Mônica (January–June 2014). «Os primórdios do movimento sufragista no Brasil: o feminismo "pátrio" de Leolinda Figueiredo Daltro» [The early days of women’s suffrage movement in Brazil: Leolinda Figueiredo Daltro’s “patrio” feminism]. Estudos Ibero-Americanos, PUCRS. v. 40, n.1: 64–84.
  2. http://cpdoc.fgv.br/sites/default/files/verbetes/primeira-republica/DALTRO,%20Leolinda%20de%20Figueiredo.pdf
  3. «25 conquistas das mulheres no Brasil». História Digital (բրազիլական պորտուգալերեն). 2012 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Santos, Paulete Maria Cunha dos (2016 թ․ հունվարի 14). «Leolinda Daltro – a Oaci-zauré – relato de sua experiência de proposta laica de educação para os povos indígenas no Brasil central». Revista Historia de la Educación Latinoamericana (անգլերեն). 18 (26): 15–46. ISSN 2256-5248.
  5. «Há 106 anos, Brasil teve um partido feminista para lutar pelo voto da mulher - Notícias - Política». Política (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. Schumaher, Schuma; Brazil, Erico Vital (2000). Dicion‡rio mulheres do Brasil: de 1500 até a atualidade : com 270 ilustrações (պորտուգալերեն). J. Zahar. ISBN 9788571105737.
  7. «A professora Leolinda Daltro | Bertha Lutz – Museu Virtual». lhs.unb.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. Brasil, Portal. «Bertha Lutz». Governo do Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.