Լենինի հուշարձան (1970, Տագանրոգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), Վլադիմիր Լենինի հուշարձան, որը 1970 թվականին տեղադրվել է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հոկտեմբերյան հրապարակում։ Քանդակագործն է Նիկոլայ Տոմսկին, ճարտարապետը` Ալեքսանդր Զավարզինը, ճարտարագետը` Սերգեյ Խաջիբարոնովը։ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ է, մոնումենտալ արվեստի հուշարձան[1]։

Լենինի հուշարձան
Լենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՔանդակագործՆիկոլայ Տոմսկի
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՀոկտեմբերյան հրապարակ
ԲնակավայրՏագանրոգ
Ներկա վիճակկանգուն

Հուշարձան խմբագրել

Բրոնզե քանդակի բարձրությունը 4,62 մետր է, պատվանդանինը` 2,74 մ[2]։ Պատվանդանը երեսպատված է ողորկված մարմարե սալիկներով։

Պատմություն խմբագրել

Սա քաղաքում Լենինի երրորդ արձանն է։ Առաջինը (որը նաև առաջինն էր ամբողջ Ռոստովի մարզում) 1925 թվականին տեղադրվել էր Պետրոս I-ի հուշարձանի փոխարեն։ Հեղինակը լենինգրադցի քանդակագործ Վ. Վ. Կոզլովն էր։ Իսկ երկրորդ արձանը տեղադրվել և բացվել է 1935 թվականին Ապստամբության հրապարակում` երկաթուղային կայարանի շենքի առջև։ Քանդակագործը Դավիդ Յակերսոնն էր։ 1941 թվականի աշնանը, Տագանրոգի օկուպացիայի ժամանակ, հուշարձանը ոչնչացվել է գերմանացիների կողմից[3]։

Լենինի արձանի հիմնադրումը Հոկտեմբերյան հրապարակում տեղի է ունեցել առաջնորդի 100-ամյակի օրը` 1970 թվականի ապրիլի 22-ին[4]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1970 թվականի նոյեմբերի 6-ին։

ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշմամբ հուշարձանը դասվել է ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտների շարքին որպես մոնումենտալ արվեստի հուշարձան։

Ամեն տարի Լենինի ծննդյան օրը` ապրիլի 22-ին, ՌԴ կոմկուսի Տագանրոգի բաժանմունքի անդամները ծաղիկներ են տեղադրում հուշարձանի մոտ[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Объект культурного наследия РФ № 6101307000. ПАМЯТНИК В.И.ЛЕНИНУ». Վերցված է 2017 Մարտ 2-ին.(չաշխատող հղում)
  2. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 78. 
  3. Киричек М. С. Восстания площадь // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 266.
  4. Емельянов С. Н. Памятники В. И. Ленину в Таганроге // www.proza.ru. — 2009. — 7 апр.
  5. Собств. корр. Коммунисты Таганрога возложили цветы к памятнику В.И. Ленина Արխիվացված 2014-04-24 Wayback Machine // Таганрогская правда. — 2014. — 23 апр.