Լենինի կիսանդրի (Տագանրոգ)

Լենինի կիսանդրի Տագանրոգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)

Լենինի կիսանդրի (ռուս.՝ Бюст Ленина), Վլադիմիր Լենինի քանդակագործական պատկերը, որը 1978 թվականին տեղադրվել է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վարչակազմի շենքի առջև։

Լենինի կիսանդրի
Լենինի կիսանդրին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և քանդակ
Ստեղծում1978
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ
Ներկա վիճակկանգուն

Հուշարձան խմբագրել

Լենինի կիսանդրին տեղադրված է Տագանրոգ քաղաքի վարչակազմի շենքի առջև (Պետրովսկայա փողոց, 73)։ Կառուցվել է 1978 թվականին[1]։ Քանդակագործն է Բորիս Պլյոնկինը, ճարտարապետը` Ս. Ցերկովնիկովը[1]։

Պատմություն խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Տագանրոգի ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեն Տագանրոգի Քաղաքային դումայի բյուջեի, հարկերի և տնտեսական քաղաքականության մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորներին ներկայացրեց Տագանրոգի գլխավոր ճարտարապետ Օլգա Շչերբակովայի նախաձեռնությունը Տագանրոգի վարչակազմի շենքի առջև «Զինվորական փառքի քաղաք» հուշակոթող տեղադրելու հարցը[2][3][4]։

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ քաղաքաշինական քաղաքային խորհուրդը և գլխավոր ճարտարապետ Օլգա Շչերբակովան նախնական որոշում են ընդունել հուշակոթողը քաղաքապետարանի շենքի մոտ տեղադրելու մասին[5]։ Այս կապակցությամբ Վլադիմիր Լենինի կիսանդրու ճակատագիրը մնացել է առկախ[1][5][6]։

2014 թվականի օգոստոսին քաղաքի բնակիչներին ապշեցրել էր այն եղանակը, որով քաղաքի ղեկավարությունը վերանորոգել է կիսանդրու պատվանդանի երեսպատման սալիկները[7]։ Գրանիտե սալիկները պատվանդանին ամրացվել էին գրասենյակային կպչուն ժապավենով[7][8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 80.
  2. Собств. корр. В администрации Таганрога предложили новые варианты размещения стелы воинской славы // bloknot-taganrog.ru. — 2013. — 17 дек.
  3. Строганов А. Еще два местечка... // tagangraf.livejournal.com. — 2013. — 17 дек.
  4. Спиридонов А. Ждем стелу // Таганрог. — 2013. — 20 дек.
  5. 5,0 5,1 Собств. корр. Стелу воинской славы Таганрога решили разместить возле городской Администрации // bloknot-taganrog.ru. — 2014. — 20 февр.
  6. Собств. корр. Придворная стела Արխիվացված 2014-03-02 Wayback Machine // nasamomdele.info. — 2014. — 19 февр.
  7. 7,0 7,1 Собств. корр. В Администрации Таганрога изобрели новый метод крепления гранита // bloknot-taganrog.ru. — 2014. — 20 авг.
  8. Собств. корр. Администрация Таганрога использует инновационные технологии при ремонте памятников // mytaganrog.com. — 2014. — 20 авг.