Լենինգրադցիներ, իմ երեխաներ

«Լենինգրադցիներ, իմ զավակներ…» (ռուս.՝ «Ленинградцы, дети мои…»), ուզբեկ խորհրդային ռեժիսոր Դամիր Սալիմովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1980 թվականին[1]։

Լենինգրադցիներ, իմ երեխաներ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴամիր Սալիմով
Սցենարի հեղինակԴամիր Սալիմով

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ծանր ժամանակներում։ Պաշարված Լենինգրադից և այլ արվարձանային քաղաքներից Միջին Ասիա են տարահանվում տասնյակ հազարավոր որբացած խորհրդային երեխաներ։ Նրանց ապաստան են տալիս ուզբեկական ընտանիքներում և մանկատներում։

Նրանցից մեկը, որն ընդունել է որբերին և նրանց ջերմություն ու հոգատարություն է տվել, կոմերիտուհի Խադիչ Բատիրովան է։ Նա իր խնամարկյալներից չի բաժանվում նաև պատերազմի ավարտից հետո՝ դառնալով մանկատան տնօրեն և իր սաների համար երկրորդ մայր։ Այս սխրանքի, Խադիչիի և նրա սաների բարդ փոխհարաբերությունների մասին պատմությունն էլ դարձել է այս ֆիլմի սյուժեի առանցքը։

Դերերում խմբագրել

  • Թամարա Շակիրովա – Խադիչա
  • Յուլյա Չերևկովա
  • Լիլիա Մելնիկովա
  • Սերգեյ Խաուստով
  • Յայրա Աբդուլաևա – Աբդուլաևա
  • Իգոր Պոդմարև
  • Թիմուր Յուսուպով
  • Անդրեյ Պոիսկով
  • Լև Լեմկե – Նաում Մարկովիչ, մանկական տարհանման կետի աշխատող
  • Ելենա Աստաֆևա
  • Լյուբով Վիրոլայնեն
  • Խամզա Ումարով – կայանի պետ
  • Ժաննա Սուխոպոլսկայա
  • Սագդի Թաբիբուլաև
  • Էրգաշ Քարիմով – Զաքիրով, մանկատան տնօրեն
  • Ֆերուզա Իրգաշևա
  • Դանուտա Ստոլյարսկայա – լրագրող

Հետաքրքիր տեղեկություններ խմբագրել

  • Ֆիլմի վերնագիրն ամբողջությամբ կրկնում է ղազախ ակին Ջամբուլ Ջաբաևի բանաստեղծության վերնագիրը (Մարկ Տարլովսկու թարգմանությամբ), որը նույնպես նվիրված է պաշարված Լենինգրադի բնակիչներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել