Լեյֆ Էրիքսոն Երջանիկ (իսլ.՝ Leifur Eiriksson, մոտ 970, միգուցե Էյրիկստադիր, Իսլանդիա - մոտ 1020, միգուցե Բրատալիդ, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա և Գրենլանդիա, Դանիա), սկանդինավյան ծովագնաց և իշխան, Գրենլանդիայի կառավարիչ։ Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ Էրիկ Շիկահերի որդին, Թորվալդ Ասվալդսոնի (Thorvald Asvaldsson) թոռը։ Առաջին եվրոպացին, որը ոտք է դրել Ամերիկայի ափ, ինչը տեղի է ունեցել Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից շուրջ հինգ դար առաջ։

Լեյֆ Էրիկսոն
հին նորվ.՝ Leifr heppni Eiríksson
Դիմանկար
Ծնվել էմոտ 970
Ծննդավայրմիգուցե Էյրիկստադիր, Իսլանդիա
Մահացել էմոտ 1020
Մահվան վայրմիգուցե Բրատալիդ, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա կամ Գրենլանդիա, Դանիա
Քաղաքացիություն Իսլանդիա
Կրոնքրիստոնեություն և Նորվեգական կրոն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ծովային ճանապարհորդ
Ծնողներհայր՝ Էրիկ Շիկահեր
 Leifur Eiríksson Վիքիպահեստում

Լեյֆի արշավանքների մասին հայտնի է իսլանդական ասքերից («Ասք Էրիկ Շիկահերի մասին» և «Ասք գրենլանդացիների մասին»)։ Դրանց հավաստի լինելը հաստատվել է 20-րդ դարի հնագիտական հայտնագործությունների միջոցով։նա 1000․թ հասավ ամերիկա

Մի շարք գիտնականներ ավելի հակված են հավատալու «Գիրք տափակ կղզիների մասին» առասպելին, քան հենց Էրիկի առասպելին։

Լեյֆն արևմուտքում գտնվող այդ տարածքի մասին իմացել էր Այսլենդեր Բջարներ Հերջոլֆոսից, ով դեպի Գրենլանդիա ուղևորվելիս այնտեղ էր եղել ավելի քան 15 տարի առաջ։

Համաձայն առասպելի՝ նա ամեն մի նոր տեղանք անվանում էր ըստ այնտեղ գտնվող առավելությունների, տեղանքին բնորոշ հատկանիշների։ Օրինակ՝ Հելուլանդ նշանակում է «հարթ ժայռերի երկիր», Մարկլանդ նշանակում է «անտառների երկիր»․ այն մոտավորապես գտնվում է Լաբրադորի կենտրոնում։ Վայնլանդը շրջապատված է Սուրբ Լավրենտիոսի ծոցով։ Վայնլանդի հետագա ուսումնասիրությունները կատարվել են Էրիկ Լեյֆի հարազատների կողմից։