Լեյք Փլեսիդ

քաղաք Նյու Յորքում

Լեյք Փլեսիդ[2] (անգլ.՝ Lake Placid), բնակավայր ԱՄՆՆյու Յորք նահանգում։ 1932 և 1980 թվականներին եղել է ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ժամանակ առ ժամանակ այստեղ անցկացվում են բիաթլոնի` աշխարհի գավաթի առաջնությունները։ 1999 թվականից բազմամարտի Ironman («Երկաթե մարդ») առաջնության անցկացման պաշտոնական վայրերից մեկն է։ Վերջին 37 տարիների ընթացքում այստեղ են անցկացվում ձիասպորտի «Ես սիրում են Նյու Յորքը» (անգլ.՝ I Love New York) և «Լեյք Փլեսիդ» առաջնությունները։

Բնակավայր
Լեյք Փլեսիդ
անգլ.՝ Lake Placid
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես3,980703 կմ²
ԲԾՄ549±1 մետր
Բնակչություն2205 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ845
Փոստային դասիչ12946
Պաշտոնական կայքlake-placid.ny.us(անգլ.)
Լեյք Փլեսիդ (ԱՄՆ)##
Լեյք Փլեսիդ (ԱՄՆ)

Աշխարհագրություն խմբագրել

Լեյք Փլեսիդը գտնվում է Ադիրոնդակ լեռներում, որոնք Ապալաչներ լեռնային համակարգի մաս են կազմում։ Ավանը գտնվում է Փլեսիդ լճի հարավային ծայրամասում, սակայն ավելի մոտ է Միրոր լճին, որի երկարությամբ ձգվում է նրա գլխավոր փողոցը` Մեյն սթրիթը։ Ավանի մակերեսը 3.9 կմ² է, որից ցամաքը կազմում է 3.6 կմ², ջրային տարածքը` 0.4 կմ²։

Ժողովրդագրություն խմբագրել

2000 թվականի մարդահամարի տվյալներով ավանն ունի 2638 բնակիչ։ Ավանում հաշվվում են 1303 տնային տնտեսություն և 604 ընտանիք։ Բնակչության խտությունը 1913.2 մարդ է քառակուսի մղոնում (738,1/կմ²)։ Բնակչության ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.

Տոկոսային հարաբերություն, % Էթնիկ կամ ռասայական խումբ
95,75 % սպիտակամորթներ
0,68 % աֆրոամերիկացիներ
0,45 % բնիկ ամերիկացիներ
0,91 % ասիացիներ
0,57 % Օվկիանիայից ներգաղթածներ
0,19 % այլ ռասաներ
0,91 % իսպանացիներ և լատիաամերիկացիներ

Տնտեսությունների 22,3 %-ն ունի 18 տարեկանից փոքր երեխա, որոնց հետ ապրում են համատեղ, 34.1 %-ը ամուսնացած զույգեր են, որ ապրում են միասին, 8.4 %-ը չամուսնացած կանայք են, իսկ 53.6 %-ը ընտանիքներ չեն համարվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 194.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյք Փլեսիդ» հոդվածին։