Լեյթոն Գլին Հյուիթ (անգլ.՝ Lleyton Glynn Hewitt, փետրվարի 24, 1981(1981-02-24)[1][2], Ադելաիդա, Ավստրալիա[1]), ավստրալիացի պրոֆեսիոնալ թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում։

Լեյթոն Հյուիթ
Սեռարական
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
Բնակվելու վայրՄելբուռն
Ծննդյան ամսաթիվփետրվարի 24, 1981(1981-02-24)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա
Հասակ178 սմ
Քաշ61 կգ
Կարիերայի սկիզբ1998 թվական
Կարիերայի ավարտ2016 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՏոնի Ռոչ
Պարգևավճար, USD20,787,586
Մենախաղ
Խաղեր Հ/Պ616–262[3]
Ամենաբարձր վարկանիշ1 (2001 թվականի նոյեմբերի 19)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (2005)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2001, 2004)
ՈւիմբլդոնՀաղթանակ (2002)
ԱՄՆՀաղթանակ (2001)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ125–96[3]
Ամենաբարձր վարկանիշ18 (2000 թվականի հոկտեմբերի 23)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1998, 2000, 2016)
Ֆրանսիա2-րդ շրջան (1999)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1999, 2012, 2014, 2015)
ԱՄՆՀաղթանակ (2000)
lleytonandbechewitt.com
Ավարտել է կարիերան

2001 թվականի նոյեմբերին Հեյթոն Հյուիթը դառնում է թենիսի պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիտը, ով 20 տարեկան հասակում համաշխարհային դասակարգման մենախաղի աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նա հաղթել է 2001 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2002 թվականի Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարերում, 2000 թվականին հաղթել է ԱՄՆ բաց առաջնության զուգախաղի մրցաշարում, 2001 և 2002 թվականներին տիտղոսի է արժանացել Tennis Masters Cup-ում (Տարվա ամփոփիչ մրցաշար), ինչպես նաև Ավստրալիայի հավաքականի կազմում 1999 և 2003 թվականներին արժանացել է Դևիսի գավաթին։ 2004 թվականին Հյուիթը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտություն է կրել Ռոջեր Ֆեդերերից։ 1997-2016 թվականների ընթացքում նա 20 անգամ մասնակցություն է ունեցել և հավակնել Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղին՝ եզրափակիչ հասնելով 2005 թվականին, որտեղ նա չորս սեթում պարտություն է կրել Մարատ Սաֆինից։

Հյուիթը իր պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան ավարտել է 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում` զուգախաղի մրցաշարից հետո, որտեղ նա i8 հայրենակից Ջորդան Թոմփսոնի հետ զույգով երկրորդ շրջանում պարտվել են 8-րդ դասկարգված Վաշեկ Պոսպիշիլ-Ջեկ Սոկ զույգին։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Լեյթոնը Գլին և Չերիլին Հյուիթների երկու զավակներից ավագն էր, նրա քրոջ անունը Ջասլին էր։ Ընտանիքի հայրը որոշ ժամանակ խաղում էր ավստրալիական ֆուտբոլ՝ ժամանակի ընթացքում այնտեղ ներգրավելով նաև որդուն։ Լեյթոնը դրանով զբաղվում էր մինչև 13 տարեկանը, սակայն հետագայում թենիսի նկատմամբ հետաքրքրությունը գերակշռում է։ Նրա մայր Չերիլինը մի քանի խոշոր մրցումներ է հաղթել նեթբոլում (անհպում բասկետբոլի տարատեսակ), իսկ այնուհետև սկսում է դասավանդել ֆիզկուլտուրա։ Լեյթոնը մանկությունից ընտելացած էր Ադելաիդայի ավազոտ ափերին մարզանքների և առավոտյան վազքի, որոնք կարևոր մաս են մնում նրա ֆիզիկական պատրաստականության ժամանակ, երբ նա դառնում է պրոֆեսիոնալ թենիսիստ[4]։

Անձնական կյանք խմբագրել

Մինչ իր ամուսնությունը Հյուիթը հանդիպում էր բելգիացի թենիսիստուհի Կիմ Կլեյստերսի հետ, ում հետ որոշ ժամանակ նա նույնիսկ նշանադրված էր։

2005 թվականին Լեյթոնը օրինականացնում է իր հարաբերությունները ավստրալիացի դերասանուհի Ռեբեկա Քարթրայթի հետ[5]։ Այժմ զույգն ունի երեք երեխա՝ դուստրեր Միա Ռեբեկա (ծնվել է 2005 թվականին) և Ավա Սիդնի (ծնվել է 2010 թվականին) և որդի Կրուզ Լեյթոն (ծնվել է 2008 թվականին)[6][7][8]։

Ե՛վ Լեյթոնը, և՛ նրա քույրը մանկությունից զբաղվում էին թենիսով, սակայն եթե Ջասլինի մոտ այդպես էլ չի ստացվում իրեն ցուցաբերել պատշաճ մակարդակով, ապա նրա եղբայրը պատանեկան տարիներից համարվում էր իր տարիքի թենիսիստների մեջ ուժեղագույններից մեկը։ Այժմ Լեյթոնը զբաղվում է բոդիբիլդինգով։

Խաղային ոճ խմբագրել

Հյուիթը տիպիկ պաշտպանական ոճի խաղացող է, ով նախընտրում է մնալ հետին գծում՝ խաղը տանելով երկարատև խաղարկումների[9]։ Լեյթոնը կարիերայի լավագույն տարիներին աշխարհի ամենաարագ թենիսիստներից մեկն էր, ով հասցնում էր վազքով հասնել գործնականում համարյա բոլոր գնդակներին, արագ հասցնելով պատասխան, ճշգրիտ, սակայն ոչ միշտ սուր հարված։ ավստրալիացին նույնպես լավն է ցանցի մոտ խաղարկություններում, իսկ կորագիծ հարվածների նրա տեխնիկան լագավույններից մեկն է համարվում մրցաշարերում։ Նրա խաղում ամենամեծ խնդիրը միշտ եղել է մատուցումը՝ տափակ, սակայն նրա հասակի պատճառով, ոչ շատ արդյունավետ։

Հանդերձանք խմբագրել

Հագուստը և կոշիկը՝ Yonex, ռակետը — Yonex RDS 001։

Մարզական կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

1997 թվականին դառնում է ամենաերիտասարդ խաղացողը, ով որակավորման միջոցով անցնում է Ավստրալիայի բաց առաջնություն. այն ժամանակ նա 15 տարեկան և 11 ամսական էր։ Նորամուտն անհաջող է լինում. մեկնարկային խաղում Լեյթոնը երեք սեթում զիջում է իսպանացի Սերխի Բրուգերին՝ 3-6, 4-6, 3-6։

1998 թվականին Լեյթոնն իր մասին հայտարարում է իր հայրենի Ադելաիդայի հունվարյան մրցաշարում։ Տասնյոթամյա Լեթոնը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ սենսացիոն կերպով առավելության է հասնում հանրահայտ ամերիկացի Անդրե Աղասիի նկատմամբ՝ 7-6(5), 7-6(4), անցնելով եզրափակիչ, որտեղ ջախջախում է առավել փորձառու հայրենակից Ջեյսոն Ստոլտենբերգին՝ 3-6, 6-3, 7-6(4)։ Այդպիսով Հյուիթը դառնում է АТР մրցաշարերի հաղթողների պատմության մեջ ամենաերիտասարդներից մեկը։ Հյուիթից երիտասարդ եղել է միայն ամերիկացի Մայքլ Չանգը և Ահարոն Կրիկշտեյնը։ Այդ նույն տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում նա մեկնարկում հինգ սեթում զիջում է չեխ Դանիել Վացեկին՝ 2-6, 4-6, 6-1, 6-2, 3-6։ Նույն թվականի հոկտեմբերին, դուրս գալով որակավորմսան միջոցով, հասնում է Սինգապուրի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Դեկտեմբերին նրան հաջողվում է հաղթել Պերթի «չելենջեր» շարքի մրցաշարերից մեկում։

1999 թվականին Լեյթոնը նորից հասնում է մինչև Ադելաիդայի մրցաշարի եզրափակիչ, սակայն այնտեղ զիջում է շվեդ Թոմաս Էնկվիստին՝ 6-4, 1-6, 2-6։ Այդ մրցաշարին նա առաջին անգամ ժամանում է որպես համաշխարհային դասակարգման Թոփ-100-յակի խաղացող։ Այնուհետև նա կարողանում է դուրս գալ Սիդնեյի մրցաշարի քառորդ եզրափակիչ, առաջին շրջանում առավելության հասնելով հանրահայտ հայրենակից, այդ պահին աշխարհում թիվ 4 ռակետ, Պատրիկ Ռաֆտերին։ Ավստրալիայի բաց առաջնությունում Հյուիթը վերջապես առաջին հաղթանակն է տանում, առավելության հասնելով ֆրանսիացի Սեդրիկ Պիոլինի նկատմամբ՝ 6-3, 6-1, 6-1, սակայն երկրորդ շրջանում պարտություն է կրում գերմանացի Թոմի Հաասից՝ 6-4, 4-6, 3-6, 4-6։ Մարտին դուրս է գալիս Սքոթսդեյլի եզրափակիչ, որտեղ զիջում է ամերիկացի Յան-Մայքլ Գեմբիլին։ Մայիսին նա հաղթում է կարիերայում երկրորդ ATP տիտղոսը, Դելրեյ Բիչի մրցաշարպի եզրափակիչում հաղթելով երիտասարդ բելգիացի Քսավիե Մալիսին՝ 6-4, 6-7(2), 6-1 և շնորհիվ դրա, առաջին անգամ բարձրանում է Թոփ-50։ Նորամուտային Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում զիջում է արգենտինացի Մարտին Ռոդրիգեսին։ 1999 թվականի ամռանը Հյուիթը դուրս է գալիս Լոնդոնի խոտածածկային մրցաշարի կիսաեզրափակիչ և Նոթինգհեմի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հուլիսին նորամուտում է Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ անցնելով երկու շրջան, երրորդում զիջում է լեգենդար գերմանացի Բորիս Բեկկերին՝ 1-6, 4-6, 6-7(5)։ Ի միջի ալյոց, Բեկկերի համար դա վերջին հաղթանակն էր կարիերայում, չորրորդ շրջանի մրցախաղում նա զիջում է Պատրիկ Ռաֆտերին՝ 3-6, 2-6, 3-6 և ավարտում է իր պրոֆեսիոնալ մրցելույթները։

Ուիմբլդոնից հետո, Դևիսի Գավաթի շրջանակներում, ԱՄՆ հավաքականի դեմ, առաջին անգամ խաղում է Ավստրալիայի հավաքականի կազմում։ Խաղալով մրցակցի հարկի տակ, Լեյթոնը վստահորեն հաղթում է Թոդ Մարտինի և Ալեքս Օ'Բրայենի դեմ իր երկու մենախաղերում։ ԱՄՆ բաց առաջնությունում Հյուիթի նորամուտը կայանում է նոյւնպես 1999 թվականին, որտեղ նա հասնում է մինչև երրորդ շրջան։ Ռուսաստանի դեմ Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչը Հյուիթի համար հաջող է լինում։ Նա ոչ հնարավորություն չի թողնում ոչ Մարատ Սաֆինին, ով ավստրալիացուց մեծ էր մեկ տարով, ոչ փորձառու Եվգենի Կաֆելնիկովին։ Հոկտեմբերին դուրս է գալիս Սինգապուրի մրցաշարի կիսաեզրափակիչ և խաղում է Լիոնի մրցաշարի եզրափակիչում։ Այդ մրցաշարի առաջին շրջանում առաջին անգամ մրցակցում է Ռոջեր Ֆեդերերի հետ, ով այդ պահին աշխարհում լոկ 67-րդն էր և հաղթում է նրան երեք սեթում, իսկ եզրափակիչում Լեյթոնը զիջում է էկվադորցի Նիկոլաս Լապենտիին՝ 3-6, 2-6։ Փարիզի «Մասթերս»-ում Հյուիթը կրկին հաղթում է աշխարհի թիվ երկու ռակետ Եվգենի Կաֆելնիկովին։ Իսկ ավստրալիացիները երկու ամիս անց Նիցցայում, Դևիսի Գավաթի եզրափակիչ փուլում, պարտության են մատնում ֆրանսիացիներին։ Անձամբ Հյուիթը պարտվում է իր երկու մենախաղերում, սակայն շնորհիվ նրա խաղընկերների հաղթանակների, նա դառնում է ամենահեղինակավոր թիմային գավաթի տիրակալ։ Մրցաշրջանների արդյունքներով Հյուիթը զբաղեցնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 25-րդ հորիզանականը։

2000-2001 թվականներ. Հաղթանակներ ԱՄՆ-ում և աշխարհում առաջինի կոչում խմբագրել

Թոփ-20-յակի մեջ Հյուիթը ներխուժում է 2000 թվականի սկզբին։ Մրցաշրջանի մեկնարկում ավստրալիացուն հաջողվում է հաղթել երկու մրցաշարում անընդմեջ՝ Ադելաիդայում և Սիդնեյում։ Իմիջիայլոց, այդ նույն մրցաշարերում նա եղել է նաև զուգախաղերի եզրեփակիչում, իր հայրենակից Սենդոն Ստոլի հետ միասին, սակայն երկու անգամն էլ պարտվում են նույնպես ավստրալիացիներ Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին։ Ավստրալիայի բաց առաջնության մենախաղերի երկրորդ շրջանում Լեյթոնը ջախջախում է ուժեղ իսպանացի Ալեքս Կորետխին՝ 6-0, 6-0, 6-1 և արդյունքում հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ շվեդ Մագնուս Նորմանը ընդհատում է 13 խաղից բաղկացած հաղթանակների շարքը՝ 3-6, 1-6, 6-7(6)։ Մարտին նա հաղթում է Սքոթսդեյլում, որտեղ ճանապարհին հաղթում է աշխարհում № 7 Մարսելո Ռիոսին, իսկ եզրափակիչում՝ անգլիացի Թիմ Հենմենին։ Մայամիի «Մասթերս»-ում նա մյուսների շարքում հաղթում է գերմանացի Թոմի Հաասին և աշխարհի թիվ 3-րդ ռակետ Կաֆելնիկովին (անձնական խաղերի հաշիվը դարձնելով 3-0) և զիջում է միայն կիսաեզրափակիչում, Փիթ Սամփրասին։ Մայիսին, իր համար հաջորդ գրունտային «Մասթերս»-ում, Հռոմում, կրկին դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Մագնուս Նորմանին։ Այդ հաջող ելույթները Հյուիթին թույլ են տալիս առաջին անգամ ընդգրկվելու առաջին տասնյակի մեջ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է դուրս գալ չորրորդ շրջան։

Ամռանը, Լոնդոնի խոտածածկույթային մրցաշարում, շահում է տիտղոսը, եզրափակիչում առավելության հասնելով անձամբ Փիթ Սամփրասի նկատմամբ՝ 6-4, 6-4։ Ճիշտ է, Ուիմբլդունում, Լեյթոնը անսպասելիորեն, արդեն առաջին շրջանում, պարտվում է մեկ այլ ամերիկացի Յան-Մայքլ Գեմբիլին՝ 3-6, 2-6, 5-7։ Օգոստոսին, Ինդիանապոլիսի մրցաշարում, հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է բրազիլացի Գուստավո Կուերտենին՝ 5-7, 2-6, իսկ զուգախաղերում, Սենդոն Ստոլի հեի միասին, շահում է կարիերայում առաջին զուգախաղային տիտղոսը։ ԱՄՆ բաց առաջնությունում ավստրալիացին հաղթում է զուգախաղում բելառուս Մաքսիմ Միրնիի հետ, դառնալով ամենաերիտասարդ թենիսիստը բաց առաջնությունների պատմության մեջ, ում դա հաջողվել է (հաղթանակի պահին Հյուիթը 19 տարեկան և 6 ամսական էր)։ ԱՄՆ-ում մենախաղերում Լեյթոնը նույնպես հաջող է հանդես գալիս։ Կարիերայում առաջին անգամ նրան հաջողվում է հասնել մինչև Մեծ Սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ, որտեղ երեք համառ սեթում նա զիջում է Սամփրասին՝ 6-7(7), 4-6, 6-7(5)։

Աշնանը, Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հյուիթի ելույթները չեն հաջողվում՝ առաջին իսկ շրջանում նա պարտություն է կրում ԱՄՆ-ում հաջողության իր խաղընկեր Մաքսիմ Միրնիից՝ 3-6, 3-6։ Հոկտեմբերին Բազելի մրցաշարում Լեյթոնը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ համառ պայքարում պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ Դա Հյուիթի կարիերայում առաջին պարտությունն էր շվեյցարացուց (Հյուիթը նրանց պատմական հակամարտությունում հաղթել էր Ֆեդերերին առաջին երեք հանդիպումներում)։ Մրցաշրջանի ավարտին նրան առաջին անգամ հաջողվում է խաղալ Շտուտգարտի «Մասթերս»-ի եզրափակիչում, որտեղ հինգ սեթանոց հանդիպման ժամանակ զիջում է Ուեյն Ֆերեյրային՝ 6-7(6), 6-3, 7-6(5), 6-7(2), 2-6։ Հյուիթը դառնում է վերջին տարիների թինեյջերներից առաջինը, որ որակավորվում է АТР Ամփոփիչ մրցաշարին։ Մրցաշարում նրան չի հաջողվում դուրս գալ կիսաեզրափակիչ։ Խմբային խաղերում նա զիջում է Ալեքս Կորետխին և Մարատ Սաֆինին և հաղթում է Փիթ Սամփրասին, նրանից ռևանշ վերցնելով US Open-ի համար։ Կարիերայում առաջին անգամ Հյուիթը մրցաշրջանն ավարտում է Թոփ-10-յակում, զբաղեցնելով ամփոփիչ 7-րդ հորիզոնականը։ ավստրալիացիները կրկին խաղում են Դևիսի Գավաթի եզրափակիչում, այս անգամ իսպանացիների դեմ։ Տիտղոսը պաշտպանել չի հաջողվում։ Խաղալով հյուրընկելվելիս, Բարսելոնայում, գրունտային ծածկույթի վրա, Հյուիթը սկզբում հինգ սեթում առավելության է հասնում Ալբերտո Կոստայի նկատմամբ, սակայն որոշիչ օրը զիջում է Խուան Կառլոս Ֆեռերոյին և իսպանացիները հաղթում են 3-1 ընդհանուր հաշվով։

2001 թվականը Լեյթոնի համար դառնում է ամենահաջողներից մեկը կարիերայում։ Սրացած հիվանդության պատճառով (ժամանակ առ ժամանակ նա տառապում է ալերգիայի կամ ասթմայի տիպի շնչառական հիվանդությամբ, չնայած պաշտոնապես ավստրալիացուն «բրոնխիալ ասթմա» ախտորոշումը երբեք չեն տվել) նա սկզբնապես չէր նախատեսում ելույթ ունենալ հայրենի Ադելաիդայի մրցաշարում։ Այնուամենայնիվ նա մասնակցություն է ունենում մրցաշարին, սակայն պարտվում է խառորդ եզրափակիչում։ Այնուհատև, Լեյթոնը տիտղոս է նվաճում Սիդնեյի մրցաշարում (եզրափակիչում հաղթում է աշխարհի № 4 ռակետ Մագնուս Նորմանին)։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնությունում հաջողության հասնել նրան չի հաջողվում, երրորդ շրջանում նա հինգ սեթում պարտվում է տսպանացի Կառլոս Մոյաին։ Ամերիկյան Սան Խոսեի և Սքոթսդեյլի մրցաշարերում նրա արդյունքը համապատասխանաբար քառորդ եզրափակիչ է և կիսաեզրափակիչ։ Ինդիան Ուելսի և Մայամիի գարնանային «Մասթերս»-ներում Լեյթոնը երկու անգամն էլ հասնում է մինչև կիսաեզրափակիչ (այնտեղ զիջում է ամերիկացիներ Անդրե Աղասիին և Յան-Մայքլ Գեմբիլին)։ Այնուհետև Դևիսի Գավաթի խաղարկության շրջանակներում Բրազիլիայի հավաքականի հետ գրունտի վրա արտագնա խաղում անակնկալ է մատուցում, հաղթելով Գուստավո Կուերտենին (այն ժամանակվա աշխարհի երկրորդ ռակետ և լագավույն գրունտային խաղացող)՝ 7-6(5), 6-3, 7-6(3)։

Մրցաշրջանի գրունտային մասում կարողանում է հասնել Համբուրգի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Պատրիկ Ռիֆտերի, ինչպես նաև Ուեյն Արտուրսի և Թոդ Վուդբրիջի հետ միասին, ավստրալիացիները մայիսին հաղթում են ոչպաշտոնական թիմային Աշխարհի Գավաթը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում առաջին անգամ դուրպս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 4-6, 2-6, 1-6։ Հունիսին Հյուիթը տիտղոս է նվաճում երկրորդ անընդմեջ Լոնդոնի խոտածածկի մրցաշարում, վերջին խաղերում առավելության հասնելով Փիթ Սամփրասի և Թիմ Հենմենին, իսկ այնուհետև հաղթանակի է հասնում նաև Հերտոգենբոսի մրցաշարում, մրցաշարի ընթացքում չպարտվելով ոչ մի սեթ։ Ճիշտ է, տարվա գլխավոր խոտածածկի մրցաշարում՝ Ուիմբլդոնում, չի ստացվում, չորրորդ շրջանում ավստրալիացին պարտվում է ֆրանսիացի Նիկոլա Էսկյուդին՝ 6-4, 4-6, 3-6, 6-4, 4-6, ով ընդհատում է խոտածածկի վրա նրա 13 խաղից բաղկացած հաղթական շարքը։

Օգոստոսին Հյուիթը հաջող ելույթ է ունենում Ցինցինատիի «Մասթերս» շարքի մրցաշարում, տենսլով մինչև կիսաեզրափակիչ։ Մեծ Սաղավարտի տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը, ցատկահարթակ է դառնում թենիսի գահին տիրելու համար։ Հյուիթը մրցաշարը սկսում է որպես դասակարգման չորրորդ համար։ Նա մեկնարկում վստահորեն հաղթում է շվեդ Մագնուս Գուստաֆսոնին, իսկ այնուհետև, երկրորդ շրջանի սկանդալային խաղում, առավելության է հասնում ամերիկացի Ջեյմս Բլեյքի նկատմամբ։ Սկանդալային նրա համար, որ Լեյթոնը խաղի ընթացքում բազմիցս պահանջում էր սևամորթ լայնսմենի փոխարինմանը, դա բացատրելով նրանով, որ վերջինս անաչառ չէ, օգնում է իր մրցակցին։ Մրցավարին չեն փոխարինում, սակայն Հյուիթը գլուխ է հանում նաև առանց դրա, որոշիչ հինգերորդ սեթը հաղթելով 6-0 հաշվով։ Այնուհետև նա հաշվեհարդար է տեսնում ասպանացի Ալբերտո Պորտասի, գերմանացի Թոմի Հաասի և երիտասարդ ամերիկացի (Հյուիթից փոքր մեկ տարով) Էնդի Ռոդիկի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Լեյթոն Հյուիթը անկաշկանդ ոճում բացահայտում է Եվգենի Կաֆելնիկովի խաղը, ռուսաստանցուն պարտվելով ընդամենը չորս գեյմ։ Փիթ Սամփրասի դեմ եզրափակիչում Լեյթոնը, հաղելով երեք սեթ անընդմեջ, տիրում է իր առաջին մենախաղային Մեծ Սաղավարտին։ Այդ հաղթանակից հետո ավստրալիացին դառնում է աշխարհի թիվ 3 ռակետ։

Այդ հաղթանակից անմիջապես հետո Հյուիթը օգնում է Ավստրալիայի հավաքականին հաղթանակ տանել շվեդների դեմ Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչում (անձամբ Հյունիթը հաղթում է Յոնաս Բյորկմանին և Թոմաս Յուհանսոնին), իսկ հոկտեմբերի սկզբին հաղթում է Տոկիոյի մրցաշարում։ Շտուտգարտի «Մասթերս»-ի կիսաեզրափակիչում պարտվում է Թոմի Հաասին, ով ընդհատում է ավստրալիացու 17 անընդմեջ խաղից բացկաղած հաղթականի շարքը։ Սիդնեյում АТР Ամփոփիչ մրցաշարում հաղթանակը նրան կարող էր բերել համաշխարհային դասակարգման առաջատարի կոչումը։ Այդպես էլ լինում է[10]։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Լեյթոնը պարտվում է ընդամենը մեկ սեթ (մեկնարկային խմբային խաղում ֆրանսիացի Սեբաստիան Գրոժանին)[11]։ Հետագայում Հյուիթը հաղթում է Անդրե Աղասիին, ով նույնպես հավակնում էր տարվա արդյունքով առաջատարի կոչմանը՝ 6-3, 6-4 և Պատրիկ Ռաֆտերին՝ 7-5, 6-2։ Անցնելով կիսաեզրափակիչ, 20-ամյա ավստրալիացին դառնում է դառնում է տարվա արդյունքներով ամենաերիտասարդ աշխարհի թիվ մեկ ռակետը, դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականից պաշտոնանակ անելով Գուստավո Կուերտենին։ Նախկին ռեկորդը՝ 22 տարեկան, 3 ամսական և 29 օրական, հատկանում էր 74 թվականի «արքա» Ջիմի Քոնորսին։ Հյուիթը ապացուցում է, որ պատահական չի դարձել տարվա արդյունքներով աշխարհի թիվ մեկ ռակետ, կիսաեզրափակիչում ավստրալիացին առավելության է հասնում իսպանացի Խուան Կառլոս Ֆեռերոյի նկատմամբ, իսկ եզրափակիչ խաղում հեշտությամբ հաղթում է նույն Սեբաստիան Գրոժանին։ ավստրալիացին նաև դառնում է վերջին 8 տարիներում առաջինը, ով հաղթում է տարվա Ամբոփիչ մրցաշարում և չի պարտվում ոչ մի խաղում։

Սակայն մրցաշարջանը մաժորային նոտայով ավարտել Հյուիթին չի հաջողվում։ Հոգնած ավստրալիացին այն ժամանակ անսպասելիորեն տապալում է Ֆրանսիայի հավաքականի դեմ Դևիսի Գավաթի եզրափակիչ տնային հանդիպումը, սկզբում պատվելով կարևորագույն մենախաղային հանդիպումը Նիկոլա Էսկյուդին՝ 6-4, 3-6, 6-3, 3-6, 4-6, իսկ այնուհետև, Պատրիկ Ռաֆտերի հետ, նաև զուգախաղը։ Մենախաղի եզրափակիչ հանդիպումներում Հյուիթը հավասարեցնում է հաշիվը Սեբաստիան Գրոժանի հետ հանդիպումում հաղթանակ տանելով՝ 6-3, 6-2, 6-3, իսկ Ուեյն Արտհուրսը որոշիչ խաղում զիջում է Էսկյուդին և ֆրանսիացիները հաղթում են 3-2 ընդհանուր հաշվով։

2002-2003 թվականներ. Տիտղոս Ուիմբլդոնի մրցաշարում խմբագրել

Մրցաշրջանի ընթացքում Հյուիթը բաժանվում է իր մարզիչ Դարեն Կեհիլից և նրպա մարզիչն է դառնում վաղեմի մրցակից և հայրենակից Ջեյսոն Ստոլտենբերգը։ Մրցաշրջանկ Հյուիթը սկսում է Հոպմանի Գավաթից, որտեղ նրա խաղընկերուհին էր Ալիսիա Մոլիկը։ Դժբախտաբար, այնտեղ խաղալով երկու մրցախաղ, նա հիվանդանում է ջրծաղիկով։ Հիվանդությունը շատ անպատեհ էր։ Ավստրալիայի բաց առաջնությանը Հյուիթը մոտենում է առանց խաղային պրակտիկայի և արդեն մեկնարկային խաղում զիջում է իսպանացի Ալբերտո Մարտինին։ Սակայն մրցաշրջանի շարունակությունում Հյուիթը միայն հաստատում է իր առաջատարության ոչ պատահական լինելը։ Մարտին նա Անդրե Աղասիին հաղթում է Սան Խոսեի մրցաշարի համառ եզրափակիչում և այնուհետև շահում է իր առաջին տիտղոսը «Մասթերս» շարքում՝ Ինդիանա Ուելսում, որտեղ եզրափակիչում ջախջախում է անգլիացի Թիմ Հենմենին։ Մայամիի «Մասթերս»-ում Քեյթոնը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Ռոջեր Ֆեդերերին՝ 3-6, 4-6։ Գարնանը տեղափոխվելով գրունտի վրա, Լեյթոնը առանձնահատուկ հաջողությունների չի հասնում։ Լավագույն արդյունքներն են դառնում կիսաեզրափակիչը Բարսելոնայում և քառորդ եզրափակիչը Համբուրգի «Մասթերս»-ում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Հյուիթը չորրորդ շրջանում (ինչպես և նախորդ տարի) մրցակցում էր արգենտինացի Գիլիերմո Կանյասի դեմ և արգենտինացին կարողանում է ռևանշի հասնել՝ 7-6(1), 6-7(13), 4-6, 3-6։

Հունիսին, տեղափոխվելով խոտածածկույթի վրա, ագստրալիացին երրորդ անգամ անընդմեջ հաղթում է Լոնդոնի մրցաշարում, այդպիսով կրկնելով Ջոն Մաքինրոյի ռեկորդը, ընչ որում երկրպորդ տարին անընդմեջ եզրափակիչում հաղթում է Հենմենին։ Հերթոգենբոսի մրցաշարում Հյուիթը չի կարողանում պաշտպանել իր տիտղոսը՝ քառորդ եզրափակիչի ֆրանսիացի Առնո Կլեմանի դեմ հանդիպումից նա հրաժարվում է փոքրիկ վնասվածքի պատճառով, մրպեսզի ռիսկի չդիմի Ուիմբլդոնի նախաշեմին։ Դա, գումարած նախաուիմբլդոնյան ակտիվ նախապատրաստվածությունը, իրենց արդյունքներն են տալիս։ Մրցաշարի երկու շաբաթվա ընթացքում Լեյթոնը միայն մեկ անգամ առիթ տվեց կասկածելու իր գերազանցության վրա, այն էլ, ավելի շուտ, թյուրիմածության պատճառով։ Քառորդ եզրափակիչում հաղթելով երկու սեթ հոլլանդացի Շենգ Սհալկենին, նա պարտվում է երրորդ սեթի թայ-բրեյքում, որոշ ժամանակով կորցնում է ինքնատիրապետումը և կորցրած առավելությունը վերադարձնում է միայն հինգերորդ սեթում՝ ահռելի ջանքերի գնով։ Մյուս մրցակիցները, այդ թվում նաև ռուսաստանցի Միխայիլ Յուժնին չորրորդ շրջանում, Հյուիթի «հաճախորդ» անգլիացի Թիմ Հենմենը՝ կիսաեզրափակիչում և արգենտինացի Դավիթ Նալբանդյանը՝ եզրափակիչում, չեն կարողանում է նրանից շահել գոնե մեկ սեթ[12]։ Ընդամենկ 6 գեյմ է Լեյթոնը թույլ տալիս շահել եզրափակիչի իր մրցակցին։ 6-1, 6-3, 6-2՝ դա ամենահեշտ հաղթանակն է Ուիմբլդոնի եզրափակիչում 1984 թվականից ի վեր, երբ Ջոն Մաքինրոյը ջախջախեց Ջիմի Քոնորսին՝ 6-1, 6-1, 6-2։

Ամերիկյան հարդի մրցաշրջանը Լեյթոնը սկսում է Տորոնտոյի «Մասթերս»-ում Ֆելիքս Մանտիլին պարտվելով՝ 6-2, 4-6, 3-6։ Ցինցինատիի հաջորդ «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչում հարտության է մատնվում Անդրե Աղասին՝ 7-5, 6-3, իսկ կիսաեզրափակիչում՝ առաջընթաց ապրող չիլիացի Ֆերնանդո Գոնսալեսը՝ 6-7(3), 7-5, 6-2։ Սակայն եզրափակիչում ավստրալիացին զիջում է իսպանացի Կառլոս Մոյաին՝ 5-7, 6-7(5)։ Իսպանացին նկատում է, որ ավստրալիացին, երևի, շատ չի սիրում խաղալ իսպանացիների և հարավամերիկացիների դեմ, ովքեր նրան մրցաշրջանում հասցրել են 9 պարտությունից 7-ը։ Ընդ որում, ավստրալիացին առաջին անգամ զիջում է АТР մրցաշարի եզրափակիչում 2000 թվականի աշնանից ի վեր։ ԱՄՆ բաց առաջնության իր նախորդ տարվա տիտղոսը Հյուիթի չի կարողանում պաշտպանել։ Հասնելով մինչև կիսաեզրափակիչ, Հյուիթը հանդիպում է Անդրե Աղասիի հետ, ում նկատմամբ հաղթանակ էր տարել վերջին երեք անձնական հանդիպումներում։ Այս անգամ հաղթանակ է տանում ամերիկացի վետերանը՝ 4-6, 6-7(5), 7-6(1), 2-6։ Սեպտեմբերի վերջին Լեյթոնը օգնում է ջախջաքել Հնդկաստանի հավաքականին (5-0) 2003 թվականի Դևիսի Գավաթի Համաշխարհային խմբում տեղի համար որակավորման հանդիպման ժամանակ։ Այնուհետև, աշնանը, հետևում են անհաջող ելույթներ Տոկիոյում (քառորդ եզրաբակիչ) և Ստոկհոլմում (երկրորդ շրջան)։ Հյուիթը հաջող ելույթ է ունենում Փարիզի «Մասթերս»-ում, որտեղ պարտության է մատնում Յարկո Նիեմինենին, Եվգենի Կաֆելնիկովին, Ռոջեր Ֆեդերերին և կիսաեզրափակիչում թայվանցի Պարադորն Շրիչապանին՝ 6-3, 3-6, 6-3։ Սակայն եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը անհույս զիջում է ռուսաստանցի Մարատ Սաֆինին՝ 6-7(4), 0-6, 4-6։

Տարվա վերջին Հյուիթը հիանալի ոճով հաղթում է АТР Ամփոփիչ մրցաշարում երկրորդ անգամ անընդմեջ։ Ճիշտ է, Լեյթոնը չի խուսափում նաև պարտությունից, հերթական անգամ զիջելով իսպանացի Կառլոս Մոյային։ սակայն հաղթանակները այլ իսպանացի Ալբերտո Կոստայի և ռուսաստանցի Մարատ Սաֆինի նկատմամբ, ավստրալիացուն դուրս են բերում կիսաեզրափակիչ, որտեղ նա առավելության է հասնում Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, իսկ եզրափակիչում, դժվարին հինգ սեթանոց մրցախաղում, հաղթում է Խուան Կառլոս Ֆեռերոյին, օրինաչափորեն ավարտելով փալյուն մրցաշրջանը և երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնելով դասակարգման աղյուսակի վերին հորիզոնականը։

2003 թվականի մրցաշրջանը Լեյթոնը կրկին սկսում է Հոպմանի Գավաթի թիմային մրցաշարում ելույթներով, որտեղ Ալիսա մոլիկի հետ այս անգամ հասնում է մինչև եզրափակիչ, որում զուչգը զիջում է ամերիկացիներին։ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում Հյուիթը զիջում է մարոկոացի Յունես Էլ-Այնաուին՝ 7-6(4), 6-7(4), 6-7(5), 4-6։ Հյուիթը հաջող ելույթ է ունենում մարտին։ Սկզբում նա հաղթում է Սքոթսդեյլի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Մարկ Ֆիլիպուսիսի նկատմամբ, իսկ այնուհետև հաղթում է նաև կալիֆորնիական Ինդիանա Ուելսի տարվա առաջին «Մասթերս»-ում։ Հյուիթը առաջին շրջանում պարտության եզրին էր մարոկոացի Յունես Էլ-Այնաուիի հետ հանդիպման ժամանակ, ետ շահելով 3 մաթչ-փոինթ, 6-4, 5-3 հաշվի ժամանակ և մատուցում էր մարոկոացին։ Սակայն Լեյթոնը շահում է սեթը, իսկ որոշիչ սեթում Յունեսը արդեն այդքան հաջող չէր խաղում՝ 4-6, 7-5, 6-2։ Եզրափակիչում նա ջախջախում է բրազիլացի Գուստավո Կուերտենին՝ 6-1, 6-1։ Ոչ շատ հաջող նախապհատրաստություն անցնելով Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ, ինչպես գրունտի վրա մրցաշարերի քանակով, այնպես էլ արդյունքներով, Հյուիթի Փարիզում, երրորդ շրջանում, պարտվում է իսպանացի Տոմի Ռոբրեդոյին՝ 6-4, 6-1, 3-6, 2-6, 3-6։

Անցնելով խոտածածկի վրա, Լեյթոնը ավանդաբար ելույթ է ունենում Լոնդոնի մրցաշարում, որտեղ քառորդ եզրակիչում Հյուիթը պարտվում է Սեբաստիան Գրոժանին՝ 3-6, 4-6, առաջին անգամ պարտվելով այդ մրցաշարում 1999 թվականից ի վեր, երբ նա կիսաեզրափակիչում պարտվեց Փիթ Սամփրասին։ Պարտությունը ավստրալիացուն արժենում է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը, նրան կրկին շրջանցում է Անդրե Աղասին (նախկինում դա տեղի էր ունեցել ապրիլին)։ Անսպասելիորեն, Ուիմբլդոնի մրցաշարի արդեն առաջին շրջանում, ավստրալիացին, որ դասակարգված էր առաջին համարի տակ, զիջում է 24-ամյա հորվաթ Իվո Կառլովիչին, ով այն ժամանակ չէր մտնում նույնիսկ դասակարգման աղյուսակի 200 լավագույնների ցուցակի մեջ։ Այդ պարտությունը Հյուիթին «թույլ է տալիս» կրկնել հակառեկորդը։ Նախկինում գործող հաղթող և մրցաշարի առաջին ռակետը Ուիմբլդոնի հենց մեկնարկում դուրս էր մնացել միայն մեկ անգամ՝ 1967 թվականին, երբ իսպանացի Մանուել Սանտանան զիջեց ամերիկացի Չառլզ Պասարելին։ Այդ պարտության պատճառով, Ուիմբլդոնի մրցաշարից հետո, Լեյթոնը դասակարգման աղյուսակում անմիջապես իջնում է մինչև հինգերորդ հորիզոնականը։

Կորտ վերադառնում է հուլիսի վերջին, Լոս Անջելեսի մրցաշարում, որտեղ հանդես է գալիս բավականին հաջող, հասնելով եզրափակիչ։ Ուեյն Ֆերեյրայի դեմ որոշիչ խաղում Հյուիթը կարող էր հաղթել[13], ունենալով երեք մաթչ-փոինթ երրորդ սեթի տասներորդ գեյմում։ Սակայն օգտագործել դրանք նա չի կարողանում և թույլ է տալիս Ֆերեյրային տոնելու ATP մրցաշարերում 15-րդ (և վերջին) հաղթանակը կարիերայում՝ 6-3, 4-6, 7-5։ Սակայն օգոստոսին «Մասթերս» շարքի մրցաշարերում անհաջող ելույթներ է ունենում։ Մոնրեալում Հյուիթը երկրորդ շրջանում զիջում է բելառուս Մաքսիմ Միրնիին, իսկ Ցինցինատիում՝ նախորդ տարվա եզրափակիչի մասնակիցը, նույնիսկ առաջին իսկ խաղում պարտվում է բելգիացի Քսավիե Մալիսին։ ԱՄՆ բաց առաջնությունում Հյուիթը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ իսպանացի Խուան Կառլոս Ֆեռերոյին պարտվում է 6-4, 5-7, 3-6, 1-6 հաշվով։ Սեպտեմբերին Հյուիթը մասնակցություն է ուենում Շվեյցարիայի հավաքականի դեմ Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ խաղին։ Կիսաեզրափակիչը անց էր կացվում Մելբուրնում, Ռոդ Լեյվեր արենայում, հարդի վրա։ Հյուիթը սկզբում հաղթում է Միշել Կրատոհվիլին՝ 6-4, 6-4, 6-1, իսկ այնուհետև՝ Ռոջեր Ֆեդերերին, կարողանալով սխրանք գործել և մրցախաղը շահել առաջին երկու սեթում պարտվելուց հետո՝ 5-7, 2-6, 7-6(4), 7-5, 6-1։ Դրանից հետո Հյուիթը, ով բոլոր հնարավորություններն ուներ մրցաշրջանի արդյունքներով անցնելու Ամփոփիչ մրցաշար, մինչև տարվա վերջը մասնակցություն չի ունենում АТР մրցաշարերում։ Մրցաշրջանի վերջում նա խաղում է Դևիսի Գավաթի եզրափակիչում, որտեղ նրա հավաքականը խաղում էր տանը՝ Մելբուրնում, իսպանացիների հետ։ Ավստրալիայի հավաքականը խոտածածկի վրա հաղթում է Իսպանիայի հավաքականին՝ 3-1։ Եզրափակիչի առաջին օրը Հյուիթը հինգ սեթում առավելության է հասնում իսպանացիների առաջատար Խուան Կառլոս Ֆեռերոյի նկատմամբ՝ 3-6, 6-3, 3-6, 7-6(0), 6-2, իսկ մենախաղի վերջին հանդիպումը Հյուիթի և Մոյաի միջև, որն արդեն ոչինչ չէր որոշում և չէր կարող ազդել վերջնական արդյունքի վրա, փոխադարփ համաձայնությամբ որոշվում է չանցկացնել։ Համաշխարհային դասակարգման աղյուսակի ոչ վաղուցվա առաջատարը ավարտում է 17-րչ հորիզոնականում և Ավստրալիայի համար երկու ռակետի կարգավիճակում՝ բավականին հաջող մրցաշրջանից հետո Մարկ Ֆիլիպուսիսը դասակարգման մեջ շրջանցում է Հյուիթին։

2004-2005 թվականներ. Եզրափակիչներ ԱՄՆ-ում և Ավստրալիայում խմբագրել

 
Լեյթոն Հյուիթը 2004 թվականին Ուիմբլդոնում

2004 թվականի մրցաշրջանը Լեյթոնը սկսում է Հոպմանի Գավաթից, որտեղ Ալիսա Մոլիկի հետ միասին պետք է մասնակցություն ունենար եզրափակիչում, սակայն ստիպված էին հրաժարվել Ալիսայի վնասվածքի պատճառով։ Սիդնեյում Լեյթոնը շահում է տիտղոսը, ճիշտ է, վերջին շրջաններում նրա հակառակորդները հրաժարվում են շարունակել խաղը (կիսաեզրափակիչում՝ Մարտին Վերկերկը, իսկ եզրափակիչում Կառլոս Մոյան, 4-3 հաշվի դեպքում հօգուտ Լեյթոնի, հրաժարվում է շարունակել խաղը)։ Ավստրալիայի բաց առաջնությունում Լեյթոնը կրկին հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ պարտվում է Ռոջեր Ֆեդերերին՝ 6-4, 3-6, 0-6, 4-6, ով արդյունքում է հաղթում է մրցաշարում։ Փետրվարին Լեյթոնը հաղթում է Ռոտերդամի մրցաշարում, որտեղ դրա համար, սկսած քառորդ եզրափակիչից, հաղթում է Թոփ-20-յակի երեք խաղացողների՝ Ռայներ Շուտլերին (№ 6), Թիմ Հենմենին (№ 11) և Խուան Կառլոս Ֆեռերոյին (№ 3) եզրափակիչում, 6-7(1), 7-5, 6-4 հաշվով։

Ինդիան Ուելսի և Մայամիի «Մասթերս»-ներում ավստրալիացին դուրս է մնում արդեն երրորդ շրջանում։ Նաև առաջին շրջաններում նա դուրս է մնում Մոնտե Կառլոյի և Հռոմի գրունտային «Մասթերս»-ներում։ Սակայն Համբուրգի «Մասթերս»-ում Հյուիթը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նա զիջում է մրցաշարի ապագա հաղթող Ռոջեր Ֆեդերերին՝ 0-6, 4-6։ Ավստրալիայի հավաքականի կազմում նա մայիսին հասնում է մինչև ոչպաշտոնական թիմային Աշխարհի Գավաթի խաղարկությունում, որտեղ նրա թիմը զիջում է Չիլիի հավաքականին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Հյուիթը կարիերայում երկրորդ անգամ դուրս է գալիս մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա զիջում է այդ տարվա մրցաշարի ապագա հաղթող Գաստոն Գաուդոյին՝ 3-6, 2-6, 2-6։ Հունիսին Լոնդոնի խատածածկի վրա Լեյթոնը կրկին զիջում է ապագա հաղթողին, կիսաեզրափակիչում առաջին անգամ կարիերայում զիջելով ամերիկացի Էնդի Ռոդիկին՝ 6-7(7), 3-6[14]։ Ուիմբլդոնի մրցաշարում Հյուիթը հասնում է քառորդ եզրափակիչ, այլոց շարքում հաղթելով նաև Գորան Իվանիշևիչին և Կառլոս Մոյաին։ Նրա հետագա ճանապարհը կրկին արգելափակում է ապագա հաղթողը, ով այդ տարի հանդիսանում է շվեյցարիացի Ռոջեր Ֆեդերերը։

Շրջադարձային պահը տեղի է ունենում օգոստոսին։ Եթե «Մասթերս» շարքի Տորոնտոյի մրցաշարում հյուիթը երրորդ շրջանում զիջում է ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոյին, ապա Ցինցինատիում մի շարք հիանալի հաղթանակներ է տանում այնպիսի ուժեղ մրցակիցների նկատմամբ, ինչպիսին են Գուստավո Կուերտենը, Թիմ Հենմենը, Մարատ Սաֆինը և Տոմի Ռոբրեդոն, ճիշտ է, եզրափակիչում նա զիջոււմ է Անդրե Աղասիին՝ 3-6, 6-3, 2-6։ ԱՄՆ բաց առաջնությունից անմիջապես առաջ Լեյթոնը հաղթում է երկու մրցաշարում՝ Վաշինգտոնում և Լոնգ Այլենդում, ցուցադրելով հիանալի պատրաստվածություն Ամերիկայի գլխավոր մրցաշարում ելույթների համար։ Հանդես գալով ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա հաղթել էր 2001 թվականին, Հյուիթը մեկը մյուսի հետևից ջախջախում էր հակառակորդներին, չպարտվելով ոչ մի սեթ և հնարավորություն է ստանում դառնալու առաջին թենիսիստը, ով հաղթանակ կտանի այդ մրցաշարում, չզիջելով ոչ մի սեթ։ Սակայն եզրափակիչում հակառակորդը աշխարհի թիվ մեկ ռակետ Ռոջեր Ֆեդերերն էր։ Ֆեդերերի հետ մրցաքաղի սկիզբը ավստրալիացու երկրպագուներին շոկի մեջ է գցում։ 18 րոպե և՝ 0-6։ Երկրորդ սեթը առավել համառ է ստացվում և ավարտվում է թայ-բրեզքով, որտեղ այնուամենայնիվ հաղթանակ է տանում շվեյցարիացին։ Իսկ երրորդ սեթում Ռոջերը Լեյթոնին ևս մեկ «օղաբլիթ» է մատուցում՝ 0-6, ջախջախելով ավստրալիացուն։ Այսպիսով, 2004 թվականին Հյուիթը առաջին անգամ կարիերայում պարտվում է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչում և սահմանում է յուրօրինակ ռեկորդ՝ «Մեծ Սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերում նա ապագա հաղթողին պարտվում է տարբեր շրջաններում։

Հոկտեմբերին Տոկիոյի մրցաշարում Լեյթոնը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ նոյեմբերին խաղում է Փարիզում, որտեղ քառորդ եզրափակըիչում, ինչպես հաճախ լինում է այս մրցաշրջանում, զիջում է մրցաշարի ապագա հաղթող Մարատ Սաֆինին։ Տարվա Ամփոփիչ մրցաշարում, որին Լեյթոնը մասնակցում է դասակարգային աղյուսակի երրորդ համար տակ, հաջող ելույթ է ունենում, հասնելով մինչև եզրափակիչ, սակայն եզրափակիչում, կրկին առանց պայքարի, զիջում է Ֆեդերերին։

2005 թվականը սկսում է հայրենի Ադելաիդայում մրցաշարով, որտեղ, քառորդ եզրափակիչում պարտվում է ամերիկացի Թելյոր Դենտին։ Դրա փոխարեն Սիդնեյում կրկին հաղթում է, եզրափակիչում հաղթելով քիչ հայտնի չեխ Իվո Մինարժին։ Ավստրալիայի բաց առաջնությունում, մասնակցության տես տարվա ընթացքում առաջին անգամ, նրան հաջողվում է հասնել քառորդ եզրափակիչից այն կողմ։ Ավստրալիայի մրցաշարում նա ցուցադրում է մարտական որակներ, հաղթանակ տանելով երկու հինգ սեթանոց ծանրագույն մրցախաղում անընդմեջ, կորտում անցկացծնելով ընդհանուր առմամբ ավելի քան 20 ժամ։ Արդյունքում, Հյուիթին հաջողվում է հասնել մինչև եզրափակիչ։ Նա դառնում է առաջին ավստրալիացին, ում հաջողվում է անել այդ հայրենի մրցաշարում 1988 թվականից ի վեր, երբ եզրափակիչում խաղում էր Պետ Կեշը։ Սակայն առաջին անգամ 1976 թվականից, ավստրալիացուն չի հաջողվում՝ Հյուիթը որոշիչ խաղում զիջում է ռուսաստանցի Մարատ Սաֆինին։

 
Լեյթոն Հյուիթը 2005 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Չնայած եզրափակիչում պարտությանը, Լեյթոնը մրցաշարից հետո դառնում է աշխարհի թիվ երկու ռակետը, աղյուսակում զիջելով միայն Ռոջեր Ֆեդերերին։ Տարվա առաջին «Մասթերս» շարքի Ինդիան Ուելսի մրցաշարում Լեյթոնը հասնում է եզրափակիչ, հրաժարումով անցնելով Անդրե Աղասիին և, չնայած մրցակցի 25 էյսերին, հաղթում է Էնդի Ռոդիկին՝ 7-6, 6-7, 7-6, անձնական հանդիպումների հաշիվը հասցնելով 6-1։ Սակայն Էնդիի հետ հանդիպման ժամանակ Լեյթոնը ստանում է ոտքի մատի վնասվածք և եզրափակիչում գործնականում առանց պայքարի զիջում է Ռոջեր Ֆեդերերին՝ 2-6, 4-6, 4-6։ Ըստ էության, դրանով Լեյթոն Հյուիթի, որպես համաշխարհային դասակարգման առաջին համարի հավակնորդի, պատմությունը չի ավարտվում։ Սկսվում է ողբերգական պարտությունների և անդադար վնասվածքների ժամանակը։

Վնասվածքի պատճառով Լեյթոնը ստիպված էր բաց թողնել Մայամիի «Մասթերս»-ը և ամբողջ գրուտային մրցաշրջանը, ներառյալ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Չնայած երկարատև դադարին, նա դասակարգման աղյուսակում չի կորցնում երկրորդ հորզոնականը։ ավստրալիացին շարք է վերադառնում միայն հունիսին, իր համար ավանդական Լոնդոնի խոտածածկի մրցաշարում, որտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Ուիմբլդոնի մրցաշարում Հյուիթը կարողանում է դուրբ գալ կիսաեզրափակիչ, որտեղ վիճակահանությունը իրար դեմ է հանում աշխարհի թիվ մեկ և երկու ռակետներին, քանի որ Հյուիթը մրցաշարում երրորդ դասակարգվածն էր։ Շվեյրցարիացի Ռոջեր Ֆեդերերը հեշտությամբ առավելության է հասնում Հյուիթի նկատմամբ՝ 6-3, 6-4, 7-6(4) և արդյունքում Ֆեդերերը կրկին հաղթում է Ուիմբլդոնում։ Հուլիսին նա, նույնպես երեք սեթում, կարիերայում առաջին անգամ պարիտվում է Դավիթ Նալբանդյանին, տնային խոտածածկույթի վրա, Դևիսի Գավաթի շրջանակներում (Հյուիթի առաջին պարտությունը Դևիսի Գավաթի շրջանակներում սկսած 2001 թվականի եզրափակիչից, որտեղ պարտվել էր Էսկյուդեին) և ավստրալիացիենրը պարտության են կրում 1-4 հաշվով։ Օգոստոսին Ցինցինատիի «Մասթերս»-ում Լեյթոնը հաղթահարում է Գրեգ Ռուսեդսկիին, Մարիո Անչիչին և Նիկոլայ Դավիդենկոյին, սակայն կիսաեզրափակիչում զիջում է Ռոդիկին՝ 4-6, 6-7(4)։ հյուիթը կրկին հաջողությամբ հանդես է գալիս ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ կիսաեզրափակիչում նա կրկին հանդիպում է նախորդ տարվա եզրափակիչի իր հակառակորդ Ռոջեր Ֆեդերերի հետ։ Այս անգամ Հյուիթը կարողանում է պայքար վարել և հաղթել մեկ սեթ, սակայն արդյունքում, այնուամենայնիվ, պարտվում է շվեյցարիացուն՝ 3-6, 6-7(0), 6-4, 3-6։ Մինչև տարվա վերջը Լեյթոնը խաղում է միայն մեկ մրցաշարում՝ Բանգկոկի մրցաշարում, որտեղ վնասվածք է ստանում և Պարադորն Շրիչապանի դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը նա դուրս չի գալիս։ Վնասվածի և ընտհանիքում ավելացման սպասման պատճառով Լեյթոնը այդ տարում այլևս մրցաշարերրի չի մասնակցում, այդ թվում նաև Ամփոփիչ մրցաշարում, որի մեջ տեղ էր գտնում ըստ վարկանիշի։ Չնայած բազմաթիվ, այդ թվում նաև հեղինակավոր մրցաշարերի բաց թողնելուն, Լեյթոնը մրցաշրջանն ավարտում է բարձր՝ չորրորդ հորիզոնականում։

2006-2008 թվականներ խմբագրել

 
Լեյթոն Հյուիթը 2006 թվականի Սիդնեյի մրցաշարում

2006 թվականի ամենասկզբին, հայրենի Ադելաիդայի մրցաշարում, Լեյթոնը անսպասելիորեն պարտվում է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին, իսկ այնուհետև Սիդնեյում պարտվում է իտալացի Անդրեաս Սեպիին, ով ընդհատում է Սիդնեյում Լեյթոնի անպարտելի շարքը՝ 4-6, 7-5, 7-5։ Մեծ Սաղավարտի յոթ մրցաշարերում անընդմեջ Լեյթոն Հյուիթը պարտվում էր միայն մրցաշարերի ապագա հաղթողին։ Սակայն այս անգամ ավստրալիացուն պարտության է մատնում արգենտինացի Խուան Իգնասիո Չելին, արդեն երկրորդ շրջանում՝ 4-6, 4-6, 7-6(8), 2-6։ Հյուիթը չի կարողանում պաշտպանել վարկանիշային միավորները, շնորհված նրան նախորդ տարի Australian Open-ի եզրափակիչ դուրս գալու համար և դուս է մնում համաշխարհային դասակարգման Թոփ-10-յակից։ Փետրվարին Լեյթոնը խաղում է Սան Խոսեի և Լաս Վեգասի մրցաշարերում, երկուսում էլ հասնում է մինչև եզրափակիչ, սակայն երկու անգամն էլ զիջում է։ Սան Խոսեում Հյուիթը պարտվում է երիտասարդ անգլիացի Էնդի Մարեյին, իսկ Լաս Վեգասում նրանիծ ուժեղ է գտնվում ամերիկացի Ջեյմս Բլեյքը։ Ինդիան Ուելսում և Մայամիում դուս է մնում մրցաշարերի նախնական շրջաններում։ Դրանից հետո Հյուիթը բաց է թողնում համարյա երկու ամիս և կորտ է վերադառնում Ֆրանիսայի բաց առաջնությունից մեկ շաբաթ առաջ։ ֆրանսիայում Հյուիթը, անցնելով առաջին երեք շրջանները, չորրորդում դիմադրություն է ցույց տալիս Ռաֆայել Նադալին[15], սակայն գրունտի վրա իսպենացին այնուամենայնիվ հաղթում է չորս սեթում՝ 2-6, 7-5, 4-6, 2-6 և արդյունքում հաղթում է այդ մրցաշարում։ Հունիսին Հյուիթը հաղթում է Լոնդոնի խատածածկույթի մրցաշարում, այդպիսով հաղթելով այստեղ չորրորդ անգամ և տիրելով ATP մրցաշարերում իր 25-րդ մենախաղային տիտղոսին։ Եզրափակիչում նա 6-4, 6-4 հաշվով պարտության է մատնում Ջեյմս Բլեյքին։ Ուիմբլդոնի մրցաշարում Լեյթոնը վատ չի հանդես գալիս և դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին՝ 1-6, 7-5, 6-7(5), 2-6, կարճ ժամանակով վերադառնալով վարկանիշային տասնյակ։ Լեյթոնի խաղը թույլ էր տալիս հավակնել մեծ արդյունքների, նույնիսկ Ամփոփիչ մրցաշարում մասնակցության, սակայն նորից վնասվածքներ։ ԱՄՆ բաց առաջնությունից առաջ միայն մեկ անգամ է հասնում մինչև քառորդ եզրափակիչ՝ Վաշինգտոնի մրցաշարում, որտեղ կարիերայում առաջին և միակ անգամ պարտվում է ֆրանսիացի Առնո Կլեմանին։ Իսկ հենց Մեծ Սաղավարտի մրցաշարում Հյուիթը դուրբ է գալիս չորրորդ շրջան, որտեղ տեղի է ունենում ֆրանսիացի Ռիշար Գասկեի դեմ էպիկական հանդիպումը՝ 6-4, 6-4, 4-6, 3-6, 6-3, այդպիսով, 7-րդ անգամ անընդմեջ լեյթոնը դուրբ է գալիս ԱՄՆ-ի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում Լեյթոնը պարտվում է տեղական կուռք Էնդի Ռոդիկին, ընդ որում, այս անգամ առանց առանձնահատուկ պայքարի՝ 3-6, 5-7, 4-6։ US Open-ից հետո Լեյթոնը հանդես է գալիս միայն Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչում, սեպտեմբերին Արգենտինայի հավաքականի հետ արտագնա խաղում, սակայն ավստրալիացիները գրունտի վրա ջախջախվում են՝ 0-5։ հյուիթը պարտվում է իր մրցախաղը Խոսե Ակասուկոյին՝ 6-1, 4-6, 6-4, 2-6, 1-6, առաջին անգամ 2003 թվականի հունիսից ի վեր պարտվելով հինգ սեթանոց մրցախաղում։ Այդ տարի Լեյթոնը այլևս ոչ մի մրցաշարում հանդես չի գալիս վնասվածքի պատճառով և մրցաշրջանն ավարտում է ժամանակից շուտ, դասակարգման աղյուսակի 20-րդ հորիզոնականում։

Կորտ Հյուիթը վերադառնում է արդեն 2007 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում նա զիջում է եզրափակիչի ապագա մասնակից չիլիացի Ֆերնանդո Գոնսալեսին՝ 2-6, 2-6, 7-5, 4-6։ Դևիսի Գավաթի խաղարկության առաջին շրջանի արտագնա խաղում ավստրալիացիները 2-3 հաշվով պարտվում են բելգիացիներին։ Օլիվիե Ռոհուսի հետ հանդիպումը Լեյթոնը հաղթում է հինգ սեթում, իսկ կիրակի օրծը մինչ վերջ վնասվածքը չբուժած Հյուիթը նույնպես հինգ սեթում չի կարողանում առավելության հասնել Քրիստոֆ Վլիգենի նկատմամբ։ Մարտի սկզբին Հյուիթը հաղթում է Լաս Վեգասի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Յուրգեն Մելցերին։ Այդպիսով, Հյուիթն արդեն ութերորդ տարին անընդմեջ հաղթում է ամենաքիչը մեկ տիտղոս մրցաշրջանի ընթացքում։ Սակայն, այնուհետև, Լեյթոնի մոտ նորից սկսվում է սև շրջան։ Ինդիան Ուելսի «Մասթերս»-ում Հյուիթը զիջում է Յանկո Տիպսարևիչի դեմ առաջին իսկ խաղում, ընդ որում խաղի ավարտին ավստրալիացին պայքարում էր ոչ միայն մրցակցի, այլ նաև ցավի դեմ։ Վնասվածքը լուրջ է լինում և Մայամիում Հյուիթը չի խաղում։ Լեյթոնը վերադառնում է միայն մայիսին, երբ մրցաշրջանն արդեն եռուն շրջանում էր։ Եվ եթե Հռոմի «Մասթերս»-ում Հյուիթը դուրս է մնում առաջին իսկ շրջանում, ապա Համբուրգում Լեյթոնը ցուցադրում է լավ գրունտային խաղացողների նկատմամբ հաղթանակների ազդեցիկ շարք՝ արգենտինացի Ագուստին Կալիերի, նրա հայրենակից Խուան Իգնասիո Չելա, ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկո և իսպանացի Նիկոլաս Ալմագրո և միայն կիսաեզրափակիչում զիջում է Ռաֆայել Նադալին, երեք սեթանոց մրցախաղում՝ 6-2, 3-6, 5-7։ Այնուհետև Լեյթոնը շարունակում է լավ խաղ ցուցադրել, խաղում է Պյորչախ ամ Վյորտերզեի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում ավստրալիացին լավ է խաղում, սակայն չորրորդ շրջանում նա համարյա առանց պայքարի կրկին զիջում է իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 3-6, 1-6, 6-7(5)։

Լոնդոնում տիտղոսի պաշտպանությունը ավարտվում է արդեն մրցաշարի առաջին շրջանում, որտեղ Լեյթոնը երկու թայ-բրեյքում անսպասելիորեն զիջում է քիչ հայտնի ֆրանսիացի Ժո Վիլֆրեդ Ցոնգային։ Ուիմբլդոնի խատածածկի վրա Լեյթոնը, ինչպես և Ֆրանսիայում, հասնում է մինչև չորրորդ շրջան, սակայն լարված պայքարոմւ պարտվում է Նովակ Ջոկովիչին՝ 6-7(8), 6-7(2), 6-4, 6-7(5)։ Ուիմբլդոնից հետո Հյուիթի համար առաջին մրցաշարը լինում է Մոնրեալի «Մասթերս»-ը օգոստոսի սկզբին, որտեղ նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև Ցինցինատիի «Մասթերս»-ում կիսաեզրափակիչ։ Երկու մրցաշարերում էլ նա պարտվում է աշխարհի № 1 Ռոջեր Ֆեդերերին։ ԱՄՆ բաց առաջնությունում Հյուիթը կարիերայում առաջին անգամ դուրս է մնում երկրորդ շրջանում, պարտվելով 30-ամյա Ագուստինո Կալիերիին, ով մինչ այդ տեղի ունեցած Հյուիթի հետ հանդիպումներում չի կարողացել շահել գեթ մեկ սեթ։ Սերտեմբերին Հյուիթը մասնակցություն է ունենում Մումբայի մրցաշարին, որտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Մրցաշրջանում նրա համար վերջինն է դառնում Տոկիոյի մրցաշարը, որտեղ համաշխարհային դասակարգման նախկին առաջատարը քառորդ եզրափակիչում պարտվում է հորվաթ Իվո Կառլովիչին, մրցաշրջանն ավարտելով դասակարգման 21-րդ հորիզոնականում։

2008 թվականի մրցաշրջանը մթագնվում է մեծ քանակի վնասվածքներով։ Այն սկսում է Ադելաիդայի մրցաշարի քառորդ եզրափակիչով, որտեղ կրկին չի կարողանում առավելության հասնել Ցոգայի նկատմամբ։ Ավստրալիական առաջնության երրորդ շրջանում խաղում է համարյա հինգժամանոց մրցախաղ Մարկոս Բաղդատիսի հետ, որն ավարտվում է տեղական ժամանակով ժամը 4 անց 34 րոպեին։ Նովակ Ջոկովիչի դեմ չորրորդ շրջանի մրցախաղում Լեյթոնը պարտվում է 5-7, 3-6, 3-6 հաշվով։ Գարնանային նրա ելույթներից նրա լավագույն արդյունքն է դառնում չորրորդ շրջանը Ինդիան Ուելսում։ Մրցաշրջանի գրունտային մասը նա բաց է թողնում ձախ ազդրի խնդիրների պատճառով։ Սակայն Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հանդես է գալիս։ Երրորդ շրջանում նա մրցակցում է Դավիդ Ֆերերի դեմ և վարում էր 2-1 հաշվով, սակայն արդյունքում պարտվում է հինգ սեթում՝ 2-6, 6-3, 6-3, 3-6, 4-6։ Լոնդոնի խոտածածկի վրա սիրելի մրցաշարում հասնում է մինչև խառորդ եզրափակիչ և պարտվում Ջոկովիչին։ Ուիմբլդոնի չորրորդ շրջանում նա պարտություն է կրում Ռոջեր Ֆեդերերից՝ 6-7(7), 2-6, 4-6։ Օգոստոսին նա բաց է թողնում Տորոնտոյի և Ցինցինատիի «Մասթերս» շարքի մրցաշարերը և կորտ է վերադառնում Պեկինի Օլիմպաիդայում։ Այստեղ, արդեն երկրորդ շրջանում, Հյուիթը ջախջախիչ հաշվով (1-6, 2-6) պարտվում է ապագա հաղթող Ռաֆայել Նադալին, դրա փոխարեն, Կրիս Գուչոնեի հետ զույգով դուրս է թողնում իսպանացուն, ով խաղում էր Տոմի Ռոբրեդոի հետ զույգով։ Արդյունքում, ավստրալիական զույգի արդյունքը դառնում է օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչը։ Հյուիթը ստիպված էր վերականգնվել վիրահատությունից հետո, որն իրականցվել էր փաստացիորեն Օլիմպիական խաղերից անմիջապես հետո և բաց է թողնում մրցաշրջանի մնացած մասը։ 2008 թվականը դառնում է առաջին տարին 1998 թվականից ի վեր, որում Հյուիթը չի շահում գոնե մեկ տիտղոս։

2009-2011 թվականներ խմբագրել

 
Լեյթոն Հյուիթը 2009 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Լեյթոնը հասցնում է վերականգնվել 2009 թվականի սկզբին։ Նա տարին սկսում է Հոպմանի Գավաթում, Կեյսի Դելակվայի հետ զույգով։ Նրանք խմբից դուրս չեն գալիս։ Սիդնեյում Լեյթոնը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Մելբուրնում, որտեղ նա «չդասակարգված էր», առաջին անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարում, սկսած 2000 թվականից, բախտը չի ժպտում վիճակահանության հարցում։ Առաջին շրջանում նրան բաժին է հասնում աշխարհի № 14 ռակետ Ֆերնանդո Գոնսալեսը։ Հյուիթը հիասթափեցնում է հայրենի հանդիսատեսին, պարտվելով 7-5, 2-6, 2-6, 6-3, 3-6 հաշվով։ Ավստրալիայից հետո Հյուիթը դուրս է մնում դասակարգման հարյուրյակի սահմաններից, սակայն Մեմֆիսի մրցաշարում նրան հաջողվում է դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ և հետ վերադառնալ Թոփ-100-յակ։ Հյուիթի համար դրական արդյունք է դառնում տիտղոսի նվաճումը Հյուսթոնի գրունտային մրցաշարում։ ավստրալիացին գրունտային մրցաշարում հաղթում է առաջին անգամ 1999 թվականից ի վեր։ Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ խաղում է միայն երկու մրցաշարում, որոնցում լավագույն արդյունքը դառնում է քառորդ եզրափակիչը Մյունխենում։ Հենց Փարիզում Լեյթոնը առավելության է հասնում Իվո Կառլովիչի և Անդրեյ Գոլուբևի նկատմամբ, իսկ երրորդ շրջանում առանց որևէ հույսի պարտվում է Ռաֆայել Նադալին՝ 1-6, 3-6, 1-6։

Լոնդոնում Լեյթոնը երրորդ շրջանում, երկու թայ-բրեյքում, պարտվում է Էնդի Ռոդիկին[16]։ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում Լեյթոնը կարողանում է հաջողության հասնել արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոի նկատմամբ (6-3, 7-5, 7-5), ով այդ պահին աշխարհում № 5-ն էր, իսկ չորրորդ շրջանում, հինգ սեթում, Ռադեկ Շտեպանեկին։ Պարտվելով չեխին 0-2 ըստ սեթերի, Լեյթոնը կարողանում է շահել այդ խաղը՝ 4-6, 2-6, 6-1, 6-2, 6-2։ Սակայն քառորդ եզրափակիչում Լեյթոնը, երկրորդ անգամ մեկ ամսվա ընթացքում, զիջում է Էնդի Ռոդիկին։ Որոշիչ հինգերորդ սեթումՀյուիթը ուներ երկու թաքնված մաթչ-բոլ, սակայն չի կարողանում իրացնել նրանք և պարտվում է 3-6, 7-6(10), 6-7(1), 6-4, 4-6 հաշվով։ Ամռանը հարդում Լեյթոնը միայն մեկ անգամ է դուրս գալիս քառորդ եզրափակիչ, Ցինցինատիի «Մասթերս»-ում, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում Լեյթոնը հասնում է մինչ երրորդ շրջան։ Երկու անգամն էլ նա պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ Աշնանը Ասիայում հասնում է մինչև Տոկիոյի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կարիերայում առաջին անգամ պարտվում է Միխայիլ Յուժնիին՝ 2-6, 7-5, 5-7։ Շանհայի «Մասթերս»-ից հետո, որտեղ Հյուիթը երկրորդ շրջանում պարտվում է Գաել Մոնֆիսին, նա մրցաշրջանում այլևս հանդես չի գալիս, ավարտելով այն դասակարգման աղյուսակի 22-րդ հորիզոնականում։

 
Լեյթոն Հյուիթը 2010 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում

2010 թվականի սկզբին, Սիդնեյի մրցաշարում, քառորդ եզրափակիչում պարտվում է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին, սակայն նրանից ռևանշ է վերցնում Ավստրալիայի բաց առաջնությունում։ Չորրորդ շրջանում Հյուիթը դուրս է մնում պայքարից, պարտվելով Ռոջեր Ֆեդերերին՝ 2-6, 3-6, 4-6։ Ավստրալիայից հետո Լեյթոնին անհրաժեշտ է լինում վիրահատություն աջ կոնքի վրա, իսկ այնուհետև, ինչպես պարզվում է, նաև ծնկի վրա։ Հետագայում Լեյթոնը թիմում խոստովանում է, որ նույնիսկ նրանք չգիտեին, կարող է արդյոք Լեյթոնը դրանից հետո վերադառնալ կորտ։ Նա կարողանում է, վերադառնում է արդեն ապրիլ ամսին, գրունտային մրցաշրջանին։ Սկսում է Հյուսթոնում, որտեղ դուրբ է գալիս քառորդ եզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում, երրորդ շրջանում, նրա մրցակիցը, ինչպես և նախորդ տարի, դառնում է Ռաֆայել Նադալը։ Նրանց ճանապարհները Ֆրանսիայում վերջին հինգ տարիների ընթացքում հատվում են արդեն չորրորդ անգամ և հաղթանակ (ինչպես նախորդ հանդիպումներում) տոնում է իսպանացին՝ 3-6, 4-6, 3-6։

Հունիսին, տեղափոխվելով խոտածածկի վրա, Լեյթոնը առաջին անգամ Լոնդոնի փոխարեն խաղում է գերմանակն Հալլե քաղաքի մրցաշարում։ Երևում է ոչ իզուր՝ Լեյթոնը կարողանում է հասնել մինչև եզրափակիչ, որտեղ հունիսի 13-ին կարողանում է ընդհատել Ռոջեր Ֆեդերերից 15-խաղյա պարտությունների շարքը և առաջին անգամ, 2003 թվականի սեպտեմբերից ի վեր, հաղթանակ է տանում նարնց միջև 25-րդ խաղում՝ 3-6, 7-6(4), 6-4։ Ուիմբլդոնի մրցաշարում, չնայած ցածր վարկանիշին, Հյուիթը դասակարգվում է 15 համարի տակ։ Երրորդ շրջանում նա հիանալի հաղթանակ է տանում Մոնֆիսի նկատմամբ, իսկ չորրորդ շրջանում չորս սեթում պարտվում է № 3 Նովակ Ջոկովիչին։ Հարդի մրցաշրջանի սկսվելու հետ ավստրալիացուն նորից սկսում են հետապնդել վնասվածքները։ Մինչև մրցաշրջանի վերջը խաղալով 6 հանդիպում, որոնցից չորսում նա պարտվում է (այդ թվում նաև ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում), Հյուիթը կրկին ժամկետից շուտ ավարտում է մրցաշրջանը։

Մրցաշար վերադառնալով 2011 թվականի հունվարին, Հյուիթը Ավստրալիայի բաց առաջնությունում, առաջին իսկ շրջանում, պարտվում է Դավիթ Նալբանդյանին, ընդ որում Լեյթոնը շահում էր ըստ սեթերի 2-1, և չորրորդ սեթում ուներ մի քանի բրեյք-փոինթներ, սակայն այդ սեթը զիջում է թայ-բրեյքում, Դավիթը հաղթում է հինգ սեթում՝ 3-6, 6-4, 3-6, 7-6(1), 9-7։ Փետրվարին հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Սան Խոսեի և Մեմֆիսի մրցաշարերում։ Մարտին Ինդիան Ուելսում, առաջին իսկ շրջանում, պարտվում է Լու Յան Սյունին՝ 2-6, 3-6, և տայիարարում է այն մասին, որ նա վիրահատություն է կատարելու ոտքի վրա, ինչպես պարզվում է ձաք ոտքի բթի վրա։ Նա կորտ վերադառնում է երեք ամիս անց, բաց թողնելով Ֆրանսիայի առաջնությունը։ Հալլեի խոտածածկի վրա նա հասնում է քառորդ եզրափակիչ, այդպիսով չկարողանալով պաշտպանել իր նախորդ տարվա տիտղոսը։ Ուիմբլդոնի մրցաշարում նա խաղում է ցավազրկող դեղերի օգնությամբ։ Չնայած դրան, առաջին շրջանում Լեյթոնը հաղթում է ուժեղ ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 6-1, 7-6(4), 6-7(7), 6-3, իսկ երկրորդում, շահելով 2-0 ըստ սեթերի, պարտվում է Ռոբին Սյոդերլինգին՝ 7-6(5), 6-3, 5-7, 4-6, 4-6։ ԱՄՆ բաց առաջնության նախապատրաստությունից առաջ հասցնում է խաղալ Ատլանտայում և Ուինստոն Սեյլեմում, սակայն ոտքի ցավը թույլ չէր տալիս խաղալ և նա հրաժարվում է Մեծ Սաղավարտի տարվա վերջին մրցաշարին մասնակցելուց։ Սեպտեմբերին խաղում է Շվեյցարիայի հավաքականի դեմ Դևիսի Գավաթում։ Լեյթոնը պարտվում է իր երկու մենախաղերում՝ Ֆեդերերին և Վավրինկային։ Հյուիթը հերթական անգամ վնասվածքի պատճառով չի կարողանում ավարտել մրցաշրջանը։ Լեյթոնը, մրցաշրջանի ընթացքում հաղթելով ընդամենը 9 խաղում (ընդ որում պարտվելով 11-ում), տարին ավարտում է ընդամենը 186-րդ հորիզոնականում։

2012-2014 թվականներ խմբագրել

 
Լեյթոն Հյուիթը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում

2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Լեյթոնը հաղթում է գերմանացի Սեդրիկ Մարսել Շտեբին, դասակարգված ամերիկացի Էնդի Ռոդիկին և հեռանկարային կանադացի Միլոշ Ռաոնիչին։ Չորրորդ շրջանում նրա մրցակիցն է դառնում Նովակ Ջոկովիչը, աշխարհի առաջին ռակետը։ Սերբը հաղթանակ է տանում խաղում 6-1, 6-3, 4-6, 6-4 հաշվով, իսկ այնուհետև հաղթում է նաև մրցաշարում։ Հավաքականի կազմում խաղալով Դևիսի Գավաթում, որտեղ հաղթանակ է տանում մեկ խաղում, Լեյթոնը կկրկին երկար ժամանակով դուրս է մնում։ ավստրալիացի թենիսիստը ոտքի մեծ մատի վիրահատության է ենթարկվում և բաց է թողնում համարյա չորս ամիս։ Հյուիթը շարք է վերադառնում Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ առաջին շրջանում պարտություն է կրում Բլաժ Կավչիչից՝ 6-7(2), 3-6, 7-6(4), 3-6։ Նաև նա պարտություն է կրում Ուիմբլդոնում, որտեղ նաև բախտը չի ժպտում վիճակահանության հարցում՝ ավստրալիացին առաջին խաղում հանդիպում է հինգերորդ «դասակարգված» Ժո Վիլֆրիդ Ցոնգայի հետ և զիջում է՝ 3-6, 4-6, 4-6։

Հուլիսին Լեյթոնը կարողանում է դուրս գալ Նյուպորտի մրցաշարի եզրափակիչ։ Մինչ այդ խոտածածկի եզրափակիչներում միշտ հաղթել էր (ընդամենը յոթ հաղթանակ), սակայն ամերիկացի Ջոն Իզները ուղղում է այդ կատարյալ վիճակագրությունը։ Երկու համառ սեթում ավստրալիացին պարտություն է կրում՝ 6-7(1), 4-6։ Ցածր վարկանիշի պատճառով ավստրալիացին կարող էր բաց թողնել Լոնդոնի Օլիմպիական խաղերը, սակայն կազմակերպիչները նրան տրամադրում են Ուայլդ-քարտ։ Մեկնարկում Հյուիթի կողմից ծնկի են գալիս ուժեղ թենիսիստներ Սերգեյ Ստախովսկին և 13-րդ դասակարգված Մարին Չիլիչը։ Երրորդ շրջանում նրա հակառակորդը Նովակ Ջոկովիչն էր։ Լեյթոնը հաղթում է առաջին սեթում և ետ է շահում Ջոկովիչի սեթի մատուցումը երկրորդում, սակայն թայ-բրեյքին հասնել վիճակված չէր, Ջոկովիչը կահարում է ևս մեկ բրեյք և շահում է սեթը՝ 7-5։ Իսկ որոշիչ սեթում Լեյթոնը արդեն վատ էր խաղում և պարտվում է՝ 6-4, 5-7, 1-6։

2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ Հյունիթը նույնպես Ուայլդ-քարտ է ստանում (ավստրալիացին ստանում է հատուկ հրավեր, 2012 թվականի Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում ցածր վարկանիշի պատճառով), Հյուիթը առաջին շրջանում առավելության է հասնում գերմանացի Տոբիաս Կամկեի նկատմամբ, իսկ երկրորդ շրջանի հինգ սեթանոց մրցախաղում Լեյթոնը հաղթում է Լյուքսեմբուրգից Ժիլ Մյուլերին՝ 3-6, 7-6(5), 6-7(5), 7-5, 6-4։ Երրորդ շրջանի մրցախաղում նրա մրցակիցն է լինում աշխարհի թիվ 5 ռակետ իսպանացի Դավիդ Ֆերերը, որին Հյուիթը արդյունքում պարտվում է՝ 6-7(9), 6-4, 3-6, 0-6։ Սեպտեմբերին Գերմանիայի հավաքականի դեմ Դևիսի Գավաթում Հյուիթը պարտվում է երկու խաղում էլ և արդյունքում գերմանացիները հաղթում են 3-2 հաշվով, անցնելով համաշխարհային խումբ։ Շանհայի «Մասթերս»-ում ավստրալիացին շարունակում է անհաջող հանդես գալ և պարտվում է առաջին իսկ շրջանում։ Ստոկհոլմի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, վերջապես վերադառնալով վարկանիշային հարյուրյակ։ Իսկ Վալենսիայի մրցաշարում Լեյթոնը տարվա մեջ առաջին և միակ անգամ հաղթում է Թոփ-10-յակից թենիսիստի՝ արգենտինացի Խուան Մոնակոյին, ճիշտ է, արդեն երկրորդ շրջանում պարտվում է հորվաթ Իվան Դոդիգին, մրցաշրջանն ավարտելով դասակարգման աղյուսակի 82-րդ հորիզոնականում։

2013 թվականի սկզբին Հյուիթը մասնակցություն է ունենում Կույոնգի ցուցադրական մրցաշարում, ուրում հաղթում է այնպիսի մրցակիցների, ինչպիսին են Միլոշ Ռաոնիչը, Տոմաշ Բերդիխը և Խուան Մարտին Դել Պոտրոն՝ եզրափակիչում, այդ մրցաշարում արժանանալով երկրորդ տիտղոսին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա պարտություն է կրում առաջին իսկ շրջանում, իններորդ «դասակարգված» սերբ Յանկո Տիպսարևիչից՝ 6-7(4), 5-7, 3-6, այդպիսով, առաջին անգամ նորամուտային 1997 թվականից ի վեր, Լեյթոնը լքում է տնալին մրցաշարը չհաղթելով գոնե մեկ սեթում։ Այդ պարտության պատճառով նա կրկին լքում է Թոփ-100-յակը։ Հյուիթը, ընդհուպ մինչև Ֆրանսիայի բաց առաջնությունը, չի կարողանում այն մրցաշարերում, որոնցում նա մասնակցություն է ունենում, անցնել երրորդ շրջանից այն կողմ։ Հենց Փարիզում, նա առաջին շրջանի մրցախաղում, պարտվում է, հաղթելով 2-0 ըստ սեթերի, ֆրանսիացի Ժիլ Սիմոնին՝ 6-3, 6-1, 4-6, 1-6, 5-7։

Հունիսին, Լոնդոնի խոտածածկի վրա, Լեյթոնի մոտ, ով հաղթել էր տվյալ մրցաշարում չորս անգամ, ցանցը այնքան էր հեշտերից չի լինում։ Մրցաշարում հաղթանակներ է տանում Մայքլ Ռասելի, Գրիգոր Դիմիտրովի, Լոնդոն-2010-ի հաղթող Սեմ Կուերիի և Թոփ-10-յակի թենիսիտ Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում մրցակիցն է լինում հորվաթ Մարին Չիլիչը, Հյուիթը պարտվում է նրան՝ 6-4, 4-6, 6-2։ Տարվա գլխավոր խոտածածկի մրցաշար Ուիմբլդոնում ավստրալիացին արդեն երկրորդ շրջանում զիջում է գերմանացի Դաստին Բրաունին՝ 4-6, 4-6, 7-6(3), 2-6։ Հուլիսին, ինչպես և մեկ տարի առաջ, նա հասնում է մրցաշրջանում իր առաջին եզրափակիչին։ ավստրալիացին Նյուպորտի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթում է ամերիկացի Ջոն Իզներին, իսկ եզրափակիչում, որտեղ համարվում էր հավակնորդ, հարտվում է ֆրանսիացի Նիկոլա Մային, ով այդ պահին չէր համարվում առաջին հարյուրյակի թենիսիստ։

Մեկ շաբաթ անց Հյուիթը հաջող է հանդես գալիս արդեն Ատլանտայի մրցաշարի հարդի վրա, հասնելով մինչև կիսաեզրափակիչ, որտեղ կրկին նրա մրցակիցն է լինում ամերիկացի Ջոն Իզները, սակայն այս անգամ Լեյթոնը զիջում է։ ԱՄՆ բաց առջնությունից առաջ հարդի վրա խաղալով ընդամենը երկու մրցաշարում, Հյուիթը այնտեղ կարողանում է հասնել մինչև չորրորդ շրջան։ Երկրորդ շրջանի հինգ սեթանոց մրցախաղում պարտության է մատնվում մրցաշարի էքս-չեմպիոն արգենտինացի Դել Պոտրոն՝ 6-4, 5-7, 3-6, 7-6(2), 6-1։ ԱՄՆ բաց առջնության քառորդ եզրափակիչի ճանապարհը արգելափակում է ռուսաստանցի Միխայիլ Յուժնին, ով ավստրալիացուն հաղթում է համարյա չորս ժամանոց մենամարտում, որը բաղկացած էր հինգ սեթից։ Մրցաշրջանի վերջին Լեյթոնը ուժասպառվում է և նա մասնակցություն է ունենում ընդամենը երեք մրցաշարում և Դևիսի Գավաթի խաղում, երկու անգամ հաղթելով և երեք անգամ պարտվելով։ Մրցաշրջանը նա ավարտում է աղյուսակի 60-րդ հորիզոնականում։

32-ամյա ավստրալիացին հիանալի է սկսում մրցաշրջանը, տիտղոս նվաճելով Բրիսբենում, որտեղ նա կիսաեզրափակիչում առավելության է հասնում Թոփ-10-յակին մոտ գտնվող ճապոնացի Կեյ Նիսիկորիին, իսկ եզրափակիչում հաղթում է անձամբ Ռոջեր Ֆեդերերին՝ 6-1, 4-6, 6-3։ Այդ տիտղոսը առաջինն էր Լեյթոնի համար 2010 թվականից ի վեր։ Ընդ որում, այդ հաջողությունը Հյուիթին թույլ է տալիս իրեն վերադարձնել Ավստրալիայի թիվ 1 ռակետի կոչումը և բարձրանալու 43-րդ հորիզոնականը, մտնելով Թոփ-50-յակի մեջ, առաջին անգամ երեք ու կես տարվա ընթացքում։ Ավստրալիայի բաց առաջնությունում Լեյթոնին առաջին շրջանում բաժին է հասնում դասակարգման 24-րդ համար Անդրեաս Սեպպին և արդյունքում պարտվում է իտալացուն՝ 6-7(4), 3-6, 7-5, 7-5, 5-7։ Զուգախաղում Հյուիթը մրցաշարում խաղում է Պատրիկ Ռաֆտերի հետ միասին, ով մենախաղային կարիերան ավարտել էր դեռևս 2001 թվականին, սակայն զուգախաղը Հյուիթի համար նույնպես ավարտվում է առաջին շրջանում։ Փետրվարին խաղում է Մեմֆիսի մրցաշարի խառորդ եզրափակիչում, սակայն ընդհանուր առմամբ անհաջող է ելույթ ունենում։ Փետրվարից մինչ հունիս ավստրալիացին չի կարողանում հաղթել երկու խաղ անընդմեջ, դուրս մնալով առաջին շրջաններում։ Մայամիի մրցաշարում, առավելության հասնելով Նիդերլանդների ներկայացուցիչ Ռոբին Հասի նկատմամբ առաջին շրջանում, Հյուիթը տոնում է իր 600-րդ հաղթանակը կարիերայում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա պարտություն է կրում արդեն առաջին շրջանում, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում՝ երկրորդ։

Հուլիսին, Նյուպորտի խոտածածկի մրցաշարում, Լեյթոնը երրորդ անգամ անընդմեջ դուրս է գալիս եզրափակիչ[17]։ Նախորդ եզրափակիչները նրա համար ավարտվել էին պարտություններով։ Այս անգամ որոշիչ խաղում 33-ամյա ավստրալիացին հաղթում է Իվո Կառլովիչին՝ 6-3, 6-7(4), 7-6(3) և նվաճում է կարիերայում 30-րդ տիտղոսը։ Առաջին անգամ հեռավոր 2004 թվականից ի վեր, Հյուիթը մրցաշրջանի ընթացքում նվաճում է մեկ տիտղոսին ավելին։ Նաև նա հաղթում է Նյուպորտի մրցաշարի զուգախաղում, որտեէ Լեյթոնի խաղընկերն է լինում նրա հայրենակից Կրիս Գուչոնեն և առաջին անգամ կարիերայում հաղթում է մրցաշարի ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ Ամերիկյան հարդում, մասնակցություն ունենալով չորս մրցաշարում, ավստրալիացին հաղթանակ է տանում ընդամենը երկու խաղում։ ԱՄՆ բաց առաջնությունում Հյուիթը պարտություն է կրում արդեն առաջին շրջանում, չեխ Տոմաշ Բերդիխից (6-րդ «դասակարգված»), 3-6, 4-6, 3-6 պաշվով։ Սեպտեմբերին, Դևիսի Գավաթի Համաշխարհային խմբի Ուզբեկստանի հավաքականի դեմ փլեյ-օֆֆ մրցախաղում, Հյուիթը սկզբում հաղթում է Ֆարուհ Դուստովին՝ 6-4, 6-4, 6-2, իսկ այնուհետև Կրիս Գուչոնեի հետ միասին հաղթում են նաև զուգախաղում, այդպիսով ավստրալիացիները ջախջախում են Ուզբեկստանին 5-0 հաշվով, պահպանելով տեղը Համաշխարհային խմբում։ Դրանից հետո հերթական անգամ ժամանակից շուտ ավարտում է մրցաշարջանը։ Չնայած մրցաշրջանի անհաջող միջնամասին, Լեյթոնն այն ավարտում է դասակարգման աղյուսակի 50-րդ հորիզոնականում, տարվա արդյունքներով պահպանելով Ավստրալիայի լավագույն թենիսիտի կոչումը։

2015 թվական խմբագրել

Նոր մրցաշրջանը Լեյթոնը շատ վատ է սկսում։ Բրիսբենում տիտղոսի պաշտպանությունն ավարտվում է արդեն առաջին շրջանում, զիջելով հայրենակից Սեմ Գրոտին՝ 3-6, 2-6, իսկ Ավստրալիայի բաց առաջնությունում, երկրորդ շրջանի մրցախաղում, նա բաց է թողնում երկու սեթի առավելությունը և պարտվում է գերմանացի Բենջամին Բեկերին՝ 6-2, 6-1, 3-6, 4-6, 2-6։ Այդ պարտությունից հետո Լեյթոնը, ով միշտ հերքում էր թենիսից իր շուտափույթ հեռանալու մասին լուրերը, ինքն է հայտարարում, որ կխաղա ևս մեկ տարի և իր կարիերան կավարտի իր համար հաբելյանական 20-րդ Australian Open-2016 մրցաշարում։ Դրանից հետո կորտ դուրս չի գալիս ամբողջ փետրվարը և վերադառնում է կորտ միայն մարտի վերջին, Մայամիի «Մասթերս»-ում, որտեղ դուրս է մնում առաջին իսկ շրջանում։

Ապրիլին Լեյթոնը խաղում է իր համար 2009 թվականին հաղթական Հյուսթոնի մրցաշարում, սակայն առաջին իսկ խաղում զիջում է ճապոնացի Գո Սոեդային՝ 6-4, 6-7(3), 3-6։ Աշխարհի նախկին առաջին ռակետը, ով զիջել էր Հյուսթոնի առաջին շրջանում, հայտարարում է, որ մասնակցություն չի ունենա մինչ մրցաշրջանի խատածածկի մրցաշարերի սկիզբը։ Այդ պահին Հյուիթի հաշվին կար 98 հաղթանակ գրունտի վրա և կարծիք կա, որ նա խաղացել է Հյուսթոնում, որովհետև ցանկանում էր դառնալ յոթերորդ խաղացողը Բաց դարաշրջանում, ով կարողացել է տոնել 100-ական հաղթանակ բոլոր ծածկույթների վրա, սակայն չի հաջողվում։

Գրունտային մրցաշրջանի զոհաբերության որոշումը հանուն խոտածածկի արդարացված չէր, քանի որ նաև խոտածածկի վրա Լեթոնը ոչ մի հաղթանակ չի տանում։ Հերթոգենբոսի խոտածածկի մրցաշարում Լեյթոնը երկու սեթում զիջում է ապագա հաղթող ֆրանսիացի Նիկոլա Մային, իսկ ժամանակին հաջող Լոնդոնի մրցաշարում զի կարողանում առավելության հասնել եզրափակիչի ապագա մասնակից Կևին Անդերսոնի նկատմամբ և զիջում է։ Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում նա հինգ սեթում պարտվում է ֆինն Յարկո Նիեմինենին՝ իր համար հարմար մրցակցի, 6-3, 3-6 6-4, 0-6, 9-11 հաշվով, բաց թողնելով երկրորդ շրջանում աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ հանդիպելու իր հնարավորությունը։ Լեյթոնը չի փորձում պաշտպանել իր տիտղոսը Նյուպորտում՝ Դևիսի Գավաթի պատճառով։ Այդ անգամ Հյուիթի ջանքերը ապարդյուն չէին, չնայած նրան, որ առաջին օրվանից հետո Ավստրալիան զիջում էր Ղազախստանին 0-2 հաշվով, Լեյթոնը սկզբում հաղթում է Գրոտի հետ զուգախաղում, իսկ հատո, արդեն մենախաղում, պարհության է մատնում Ալեքսանդր Նիդովեսովին՝ 7-6(2), 6-2, 6-3 և դրանով իսկ իր թիմին արդյունքում հաղթանակ է բերում Դևիսի Գավաթի Համաշխարհային խմբի քառորդ եզրափակիչում։ Իմիջիայլոց, դա լինում է առաջին անգամ, որ Լեյթոնը իր թիմին բերում է որոշիչ միավորը 2-2 հաշվի դեպքում։ Դևիսի Գավաթից հետո Քեյթոնը վերջապես երկրորդ շրջան է դուրս գալիս իր համար 2004 թվականին հաղթական Վաշինգտոնի մրցաշարում, սակայն երկրորդում կրկին պարտություն է կրում։ Ելույթ ունենալով ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա հաղթել էր 2001 թվականին, Հյունիթը ևս մեկ անգամ հաղթում է վերջերս պարտության մատնված Նեդովեսովին (ճիշտ է, Նեդովեսովը վնասվածքի պատճառով այդ խաղը մինչև վերջ չի խաղում), սակայն երկրորդ շրջանում ցավալի պարտությւոն է կրում հայրենակից Բեռնարդ Տոմիչից, որտեղ անհույս սկզբից հետո, Լեյթոնը հավասարեցնում է ըստ սեթերի հաշիվը, սակայն արդեն Տոմիչը ետ է շահում երկու մաթչ-բոլ և Լեյթոնին պարտության է մատնում ԱՄՆ բաց առաջնությունում նրա վերջին խշաղում՝ 6-3, 6-2, 3-6, 5-7, 7-5։ ԱՄՆ առաջնության պարտությունից հետո Հյուիթը մասնակցություն է ունենում Դևիսի Գավաըի կիսաեզրափակիչ խաղին, որտեղ Ավստրալիայի հավաքականը պարտվում է ապագա հաղթողներ Մեծ Բրիտանիայի հավաքականին, Լեյթոնը չի մասնակցում մենախաղին, իսկ Գրոտի հետ զուգախաղում հինգ սեթում զիջում են Մարրեյ եղբայրներին։ Այդ մրցաշրջանում Լեյթոնն այլևս չի խաղում, մրցաշրջանն ավարտելով մենախաղի հաղթանակ-պարտության 4-9 հաշվեկշռով։

2016 թվական. Կարիերայի ավարտ խմբագրել

Իր համար վերջին Australian Open-ի (20-րդ) մրցաշարին նախապատրաստությունը, լինելով արդեն դասակարգման աղյուսակի չորրորդ հարյուրյակի թենիսիստ, անց է կացնում ոչ թե պաշտոնական մրցաշարերում, այլ Հոպմանի Գավաթում, որտեղ Ավստրալիայի հավաքականը դուրս չի գալիս խմբից և մի քանի ցուցադրական խաղերում։ Հարցազրույցներից մեկում նա կիսվում է ապագայի իր նախագծերով, որ ուղղակի ցանկանում է լինել ընտանիքի հետ։ «Վերջապես հարկ չի լինի մտածել մշտական մարզումների և ֆիզիկական մարզավիճակի պահպանման մասին, պետք չէ զարթուցիչը դնել վաղ ժամի վրա, որպեսզի գնաս մարզասրահ, կարելի է ուղակի լինել տանը, մի քիչ հանգստանալ և ոչ մի տեղ չշտապել»։ Australian Open-ում Լեյթոնը առաջին շրջանի խաղում առավելության է հասնում հայրենակից Ջեյմս Դակվորտի նկատմամբ, 7-6(5), 6-2, 6-4 հաշվով, սակայն երկրորդ շրջանում 34-ամյա ավստրալիացին երեք սեթում պարտվում է իսպանացի Դավիդ Ֆերերին՝ 2-6, 4-6, 4-6[18]։ Լեյթոն Հյուիթն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան[19]։ Հյուիթն անմիջապես դառնում է Ավստրալիայի հավաքականի ավագը, 2016 թվականի սկզբին, սակայն տհարդի վպա առաջին շրջանի մրցախաղում Նիկ Կիրիոսի հիվանդության պատճառով, ինքն իրեն է հայտավորում ամերիկացիների հետ զուգախաղին, Ջոն Պիրսի հետ զույգով։ Լեյթոնը Ջոն Պիրսի հետ միասին զուգախաղում հինգ սեթում զիջում են Բրայան եղբայրներին, 3-6, 3-6, 6-4, 6-4, 3-6 հաշվով, իսկ ավստրալիացիները պարտություն են կրում ամերիկացիներից։

Ելույթները մրցաշարերում խմբագրել

  • Աշխարհի նախկին առաջին ռակետ մենախաղերում
  • Մեծ Սաղավարտի մրցաշարերի եռակի հաղթող (երկու անգամ մենախաղում, մեկ անգամ՝ զուգախաղում)
  • Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչի եռակի մասնակից (երկու անգամ մենախաղում, մեկ անգամ՝ զուգախաղում)
  • ATP մրցաշարերի 33-ակի հաղթող (30-ը մենախաղում)
  • Դևիսի Գավաթի կրկնակի հաղթող (1999, 2003 թվականներ), Աշխարհի Գավաթի թիմային առաջնության հաղթող (2001 թվական) Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում
  • Մեծ Սաղավարտի պատանեկան մրցաշարերի երկու կիսաեզրափակիչի մասնակից զուգախաղում (Australian Open, US Open-1997)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 675. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 ATP վեբկայք
  4. Bud Collins (2008). «Lleyton Hewitt – Tennis Players». ATP World Tour. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  5. Gregory, Peter (2005 թ․ հոկտեմբերի 20). «Hewitt and McLeod in court». The Age. Australia. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Lleyton Hewitt». Tennis Warehouse. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
  7. Lleyton Hewitt Welcomes New Son Արխիվացված 2015-12-22 Wayback Machine 16 December 2008
  8. «Hewitts want cash to reveal their baby's name». The Herald Sun. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Men's Tennis: Ranking the Top 18 Forehands from 2000–2010». Bleacher Report. 2011 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  10. Neil Harman (2001 թ․ նոյեմբերի 14). «Masters Cup: Hewitt heads for peak as Rafter falls to earth». The Daily Telegraph. London. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  11. «Lleyton Hewitt wins the Masters Cup». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Awesome Hewitt wins Wimbledon». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  13. «Hewitt Captures Masters Cup». The New York Times. 2002 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  14. «Awesome Federer takes title». BBC Sport. 2004 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  15. «Hewitt meets his match in tough Nadal – Telegraph». telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  16. Bevan, Chris (2009 թ․ հուլիսի 1). «Roddick win sets up Murray clash». BBC Sport. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Lleyton Hewitt to Play Newport! | International Tennis Hall of Fame». Tennisfame.com. 2012 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  18. «Теннисист Ллейтон Хьюитт завершил карьеру». Украинские новости. bbc.com. 2016 թ․ հունվարի 21.
  19. «Ллейтон Хьюитт ушел из большого тенниса». Украинские новости. ukranews.com. 2016 թ․ հունվարի 21.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյթոն Հյուիթ» հոդվածին։