Լեմգո (գերմ.՝ Lemgo), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի վարչական բաժնում։ Ենթարկվում է Դետմոլդ վարչական շրջանին։ Լիպե շրջանի մի մասն է։ Բնակչությունը կազմում է 41424 մարդ (2010 թվական դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Տարածքը կազմում է 100,86 կմ²։ Պաշտոնական կոդն է՝ 057 66 044: Այն ուսանողական քաղաք է և մեծությամբ երրորդն է Լիպե շրջանում։ Լեմգոն մտնում է Արևելյան վեստվալ-Լիպե տեխնոլոգիական գոտու մեջ։ Այն գտնվում է Բիելֆելդից 25 կմ դեպի արևելքում։

Բնակավայր
Լեմգո
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես100,85 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն40 594 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05261 և 05266
Փոստային դասիչ32657
Ավտոմոբիլային կոդLIP
Պաշտոնական կայքlemgo.net
Լեմգո (Գերմանիա)##
Լեմգո (Գերմանիա)

Լեմգոն հիմնադրվել է 1190 թվականին Լիպեի տան սեփականատիրոջ կողմից` որպես կարևոր առևտրային երթուղիների (պլանային քաղաք) խաչմերուկ։ Լիպպշտադտի հետ միասին (գտնվում է Սուեստի տարածաշրջանում), Լեմգոն պատկանում է Լիպեի իշխանության հնագույն քաղաքներին։ 1245 թվականին Լեմգոն ստացավ քաղաքի իրավունք, իսկ ուշ միջնադարում այն դարձավ Հանզաի քաղաք և միչև հիմա կոչվում է Հին Հանզաի քաղաք։ Այդ ժամանակներից պահպաանվել են հարյուրավոր շինություններ։ Մինչև 1973 թվականը Լեմգոն եղել է շրջանի կենտրոնը, սակայն վարչական տարածքային բարեփոխումներից հետո մտավ Լիպեի տարածաշրջանի մեջ։

Ներկայումս, քաղաքը արվարձաններով համարվում է գյուղատնտեսական կենտրոն, կիսալեռնային տարածքին հատուկ պայմաններով։ Արդյունաբերության ամենակարևոր ոլորտներն են մետաղագործությունը, բժշկական ատամնաբուժական սենյակների համար նախատեսված գործիքները, մեքենաշինությունը, արդյունաբերական էլեկտրոնիկան, ինչպես նաև ծառայությունների ոլորտը։ Լեմգոյում տեղակայված է Արևելյան Վեստֆալիա-Լիպեի բարձրագույն դպրոցը (գիտահետազոտական համալսարան)։ Լեմգոն հայտնի է նաև Գերմանիայում `որպես դաշնային հանդբոլի լիգայի կարևորագույն կենտրոններից մեկը` TBV Lemgo: Ռեֆորմացիայի 500-ամյակի կապակցությամբ Լեմգոն դարձել է Եվրոպայի 13 եվրոպական երկրներից 62 քաղաքներից մեկը, որոնք ստացել են «Ռեֆորմացիայի եվրոպական քաղաք» կոչումը[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը բաժանված է 14 թաղամասերի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել