Սենատ (լեհ.՝ Senat), Լեհաստանի խորհրդարանի վերին պալատն է, որի ստորին պալատը Սեյմն է։ Լեհաստանի Սենատի պատմությունը ընդգրկում է ավելի քան 500 տարի։ Այն Եվրոպայում երկպալատ պառլամենտի առաջին բաղկացուցիչ մարմիններից մեկն էր և գոյություն ուներ առանց ընդատման մինչև 1795 թվականին Լեհաստանի պետության վերջնական բաժանումը։ Ժամանակակից Սենատը բաղկացած է 100 սենատորից, որոնք ընտրվում են համընդհանուր քվեարկությամբ և ղեկավարվում է «Սենատի մարշալ» (Marszałek Senatu) կողմից։ Սենատի գործող մարշալը Թոմաշ Գրոցկին է։

Լեհաստանի խորհրդարան
լեհ.՝ Senat Rzeczypospolitej Polskiej
10-րդ գումարման
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակԼեհաստանի խորհրդարանի վերին պալատ
Պատմություն
Հիմնադրված

1493 թվական (պատմականորեն)

1989 թվական (ներկայիս)
Ղեկավարում
Սենատի մարշալԹոմաշ Գրոդզկի, Քաղաքացիական կոալիցիա
Սենատի մարշալի տեղակալներՍտանիսլավ Կարցզեվսկի (Իրավունք և արդարադատություն)

Բոգդան Բորուսեվիչ (Քաղաքացիական կոալիցիա)

Միչալ Կամինսի (Լեհական կոալիցիա)

Գաբրիելա Մորավսկա-Ստարեչկա (Լևիցա)
Կազմը
Նստատեղեր100
10th term Senate of Poland.svg
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (48)
  •      Իրավունք և արդարադատություն (48)

Ընդդիմություն (52)

  •      Քաղաքացիական կոալիցիա (43)
  •      Լեհական կոալիցիա (3)
  •      Անկուսակցական սենատորներ (4)
  •      Լևիցա (2)
Ընտրություններ
վերջին ընտրություններ2019 թվականի հոկտեմբերի 13
Հանդիպումների վայր
I posiedzenie Senatu IX kadencji 01.JPG
Սեյմի և Սենատի համալիր, Վարշավա
senat.gov.pl(լեհ.)

Լեհաստանի Երկրորդ Հանրապետության գոյության կարճ ժամանակահատվածից հետո Սենատը կրկին վերացվեց Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Այն չվերահաստատվեց մինչև կոմունիստական կառավարության փլուզումը և 1989 թվականին Լեհաստանում ժողովրդավարության վերականգնումը։ Սենատը տեղակայված է Վարշավայում՝ Վիժսկա փողոցում գտնվող Սեյմի համալիրի մի մասը կազմող մի շենքում, որը գտնվում է Երեք խաչի հրապարակի և Ույազդովսկի ամրոցի հարևանությամբ։

Դերը խմբագրել

1997 թվականի ապրիլի 2-ի Լեհաստանի Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետի և 95-րդ հոդվածի համաձայն՝ Սենատը և Սեյմը կազմում են օրենսդրական իշխանություն։ Սենատը բաղկացած է 100 սենատորից, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով ընդհանուր ընտրության միջոցով՝ ուղղակի գաղտնի քվեարկությամբ։ Սեյմի, Լեհաստանի Հանրապետության նախագահի, կառավարության և Լեհաստանի բոլոր քաղաքացիների հետ միասին Սենատն իրավունք ունի օրենսդրական նախաձեռնություններ ձեռնարկել։

Եթե անհրաժեշտ է, որ Սեյմը և Սենատը համատեղ հավաքվեն որպես Ազգային ժողովի ընդհանուր նիստ, ապա այս համատեղ նիստը կգլխավորի Սեյմի մարշալը կամ Սենատի մարշալը։ Սենատին թույլատրվում է 30 օր քննարկել Սեյմի կողմից ընդունված օրենսդրության ցանկացած մաս կամ 14 օր, եթե օրինագիծը համարվում է հրատապ։ Սեյմի կողմից Սենատին ներկայացրած ցանկացած օրինագիծ կարող է ընդունվել վերջինիս կողմից՝ առանց որևէ փոփոխության կամ մերժման (սակայն ցանկացած մերժում կամ փոփոխություն դեռևս կարող է վերանայվել Սեյմում ձայների բացարձակ մեծամասնության կողմից)։ Սենատի ցանկացած բանաձև, որի արդյունքում օրինագիծը չեղարկվել կամ փոփոխվել է, համարվում է ընդունված, եթե այն չի մերժվել Սեյմի կողմից։

Այնուամենայնիվ, պետական բյուջեի նախագիծը Սենատը 20 օր ունի այն քննելու համար։ Սահմանադրությունը փոփոխելու համար Սենատը վերլուծության համար ունի 60 օր։ Եթե սահմանադրությունը փոփոխված է, փոփոխության նույնատիպ ձևակերպումը պետք է հաստատվի և՛ Սեյմի և՛ Սենատի կողմից։

Նախագահը չի կարող որոշում կայացնել համապետական հանրաքվե անցկացնել ազգային նշանակության հարցերի շուրջ, քանի դեռ նրան Սենատի կողմից թույլտվություն տրված չի։ Սենատը նաև իրավասու է ուսումնասիրել Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատարի և Ազգային հեռարձակողների խորհրդի ներկայացրած ցանկացած զեկույց։ Օրենսդրական գործընթացում իր զգալի ներգրավվածությունից բացի, Սենատից պահանջվում է շնորհել իր համաձայնությունը Գերագույն վերահսկիչ պալատի նախագահի, Ազգային հիշողության ինստիտուտի - Լեհ ժողովրդի դեմ հհանցագործություններիհհետազոտման հանձնաժողովի նախագահի, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հանձնակատարի և Երեխաների հաշտարարի և անձնական տվյալների պաշտպանության գլխավոր տեսուչի նշանակման կամ հեռացման դեպքում։

Այնուամենայնիվ, ի տարբերություն Սեյմի՝ Սենատը որևէ դեր չունի գործադիրի վերահսկողությունը ապահովելու գործում։ Սենատը ներկայումս նշանակում է Ազգային հեռարձակողների խորհրդի մեկ անդամ, Ազգային հիշողության ինստիտուտի հանձնաժողովի երկու անդամ, իր սենատորներից երկուսին՝ որպես Ազգային դատական խորհրդի անդամ, և ազգային բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի երեք անդամների։ Սենատի մարշալը և ցանկացած 30 սենատոր կարող են նաև պահանջել Սահմանադրական դատարանից`ուսումնասիրելու ներքին օրենսդրության որևէ գործողություն կամ միջազգային համաձայնագիր, ստուգելու, որ այն համապատասխանում է սահմանադրությանը, վավերացված միջազգային պայմանագրերին և այլ օրենսդրություններին։

Լիսաբոնի պայմանագրի վավերացումից հետո Սենատը ևս իրավունք ունի հաղորդելու Լեհաստանում եվրոպական օրենսդրության հետ կապված խնդիրների և իրականացման մասին Եվրոպական Միության կենտրոնական իշխանություններին։

Պատմություն խմբագրել

Թագավորություն և Համադաշնություն խմբագրել

 
1503 թվականի Լեհաստանի Սենատը

Ազնվակկանների ժողովրդավարության ժամանակաշրջանում Սենատը մասնավոր խորհուրդ էր, ոչ թե Սեյմի վերին պալատ, և բաղկացած էր արքունիքի անդամներից, բուրգգրաֆներից, վոյվոդաներից, պրեֆեկտներից և կաստելլաններից (բոլորը նշանակված թագավորի կողմից) և կաթոլիկ եպիսկոպոսներից։ Մինչև 1453 թվականը այն չի հիիշատակվել։ Առաջին անգամ հիշատակվեց օրենսդիր մարմնի երկու պալատների մասին, որում թագավորության «լորդերը» ներկայացված էին «Լորդերի խորհրդում», սակայն, մինչև 1493 թվականը, Սեյմը, որը կազմված էր թագավորից, Սենատից և Դեսպանների պալատից, վերջապես ստեղծվեց որպես Լեհաստանի թագավորության մշտական օրենսդիր մարմին[1]։

1501 թվականին Միլնիկում սենատորները փորձեցին ստիպել թագադրվել թագավոր Ալեքսանդր I- Յագելլոնին, որպեսզի նրանց կառավարման համար տնօրինեն թագավորական բոլոր տերությունները։ Սակայն, մինչ Ալեքսանդրը նախ համաձայնվեց, նրա թագադրումից հետո նա հրաժարվեց հաստատել այդ արտոնությունը։ Ավելի ուշ, 1505 թվականին Նիհիլ Նովիի ակտը հաստատեց ինչպես Դեսպանների պալատի, այնպես էլ Սենատի՝ թագավորության համար ընդհանուր օրենք տարածելու իրավունքը։ 1529 թվականին Սենատը վերջապես որոշում կայացրեց իր կազմի վերաբերյալ։ Մազովիայի Լեհաստանի Թագավորությանը միանալուց հետո Սենատը կազմավորվեց կաթոլիկ թեմական եպիսկոպոսներից, նահանգապետներից, փոքր և մեծ կաստելլաններից, նախարարներից (մեծ պալատ, կանցլեր, փոխնախագահ, մեծ գանձապահ և դատարանի մարշալ), որոնք բոլորն էլ թագավորի կողմից էին նշանակված ցմահ։ Այդ ժամանակ Սենատի իրավասությունները սահմանվել են նաև որպես օրենսդրությանը, արտաքին քաղաքականությանը և Սեյմի դատարանին մասնակցություն։

 
Սենատի 1661 թվականի նստաշրջանը Յասնա Գորայում

1537 թվականին Սենատը հետևեց գործողությունների մի ընթացքին, որով կդառնար ամենակարևոր ինստիտուտը հողատերերի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում։ Այնուամենայնիվ, այս տեսակետը հակասում էր Սիգիզմունդ I Ծերի տեսակետներին, քանի որ Սենատը դառնում էր շատ հզոր։ Արդյունքում, 1562–69 թվականներին ընկած ժամանակահատվածում Սենատը կորցրեց իր մեծ ազդեցությունը՝ ի վերջո ենթարկվելով նախկին հավասար իրավահաջորդ մարմնին՝ Դեսպանների պալատին։ 1569 թվականին ձեռք բերվեց մի շատ կարևոր հանգրվան այն ժամանակ, երբ ստորագրվեց Լյուբլինյան ունիան և Լիտվայի Մեծ Դքսության սենատորները ներգրավվեցին Լեհաստանի Թագավորական Սենատում՝ Լեհաստանի և Լիտվայի Համադաշնության Սենատը կազմելու համար։ Դրանից բացի, Պրուսիայի ինքնավար դքսության սենատորները Լեհաստանի թագավորի հավատարմությամբ ընդգրկվել են Սենատում 1466 թվականին ինքնավարություն ձեռք բերելուց հետո։ Այս զարգացումներից հետո Սենատում կար 142 սենատոր, 15 եպիսկոպոս, 35 նահանգապետ, 31 մեծ կաստելլան, 47 փոքր կաստելան և 14 նախարար։

 
1791 թվականին Սենատը ընդունեց մայիսի 3-ի սահմանադրությունը Վարշավայի Արքայական դղյակում

Հին սենատը չի ներառել Սենատի մարշալի առանձին պաշտոնը։ Սենատի նիստերը նախագահում էր թագավորը, որը անձամբ ներկայացված էր «թագավորական մեծ մարշալով»․ գործիչ, որը, ի վերջո, կարող էր նկարագրվել որպես թագավորության վարչապետ։ Հենց այս մարշալն էր, որ թագավորի անունից նախագահում էր Սեյմի համատեղ նիստերը (որին մասնակցում էին ինչպես Սենատը, այնպես էլ Դեսպանների պալատը)։ Եթե բացակայում էր թագավորական մեծ մարշալը, նիստերը նախագահում էին թագավորության թագի մարշալը։ Այս երկու մարշալները նստած էին Սենատում և, ինչպես և մյուս սենատորները, վայելում էին թագավորի կողմից ցմահ նշանակումը[1]։

Ամենակարևոր սենատորը կամ «սենատի նախագահը» այն ժամանակ Գնեզնոյի արքեպիսկոպոսն էր, որը, որպես Լեհաստանի արքեպիսկոպոս և «Թագավորության առաջին դուքս», համարվում էր միապետից հետո ամենաբարձր պետական պաշտոնը։ Արքեպիսկոպոսը նախագահում էր Սենատի նստաշրջանները թագավորի բացակայության ժամանակահատվածներում։ Արքեպիսկոպոսը նույնիսկ իրավունք ուներ առանց թագավորի թույլտվության «գաղտնի» խորհուրդներ հրավիրել Սենատի հետ և, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ նրա կամքին հակառակ։ Թագի թափուր մնալու ընթացքում արքեպիսկոպոսը անմիջապես դառնում էր թագավորի պաշտոնակատար և այդպիսով, կարող էր հրավիրել սեյմի նիստեր։

1573 թվականին սենատը ստացավ նոր իրավունքներ՝ Հենրիխյան հոդվածների համաձայն։ Սրանք թույլ տվեցին Սենատին հանդիմանել թագավորին և հրահանգել, որ միապետը միշտ պետք է ուղեկցվի առնվազն չորս սենատորների խորհրդատվական մարմնով։ Սենատը նաև որոշում կայացրեց, որ թագավորը չպետք է կամայականորեն տարածի նոր օրենքներ, և որ նա նախ պետք է խորհրդակցի Սենատի հետ մինչև ամուսնանալը կամ միջպետական դաշինքների ստորագրելը։ Սիգիզունդ III թագավորի և հետագայում նրա որդու՝ Վլադիսլավ թագավորի օրոք Սենատի կարևորությունը մեծացավ և թագավորը սկսեց իշխել խորհրդատվական մարմնի օգնությամբ, որում նրանք վստահում էին մեծամասնությանը։ Այս մարմինը գաղտնիորեն հայտնի էր որպես «Փոքր սենատ» և կազմված էր մի շարք բարձրաստիճան վստահելի սենատորներից, որոնք հավատարիմ էին թագավորին։

 
Չիրականացված ծրագրերը Վարշավայի Արքայական դղյակում նոր սենատի պալատի համար (1765)

1631 և 1632 թվականներին Սենատը առաջին անգամ օգտագործեց վետոյի իր իրավունքը՝ Դեսպանների պալատի կողմից ընդունված։ Սա Սենատի անկման առաջին փուլն է, քանի որ հզոր ազնվականները (հայտնի են որպես մագնատներ) սկսում են իրենց ուժն իրականացնել օրենսդիր մարմնում։ Մինչև 1669 թվականը իրավիճակը այնքան վատացավ, որ հողատերերը դուրս եկան փողոց և, բարկանալով Միքայել Առաջինի ավելի վաղ արքայական ընտրությունների ժամանակ մագնատների խարդախությունների վրա, կրակել էին սենատորների վրա։ 1717 թվականին թագավորը պարտավոր էր իրականացնել սենատորների բնակիչներին տրված հանձնարարականները, իսկ 1773 թվականին ընդունվել էին կարդինալ օրենքները, որոնք վերաբերում էին «հանրապետության իշխանության երեք ճյուղերի միջև օրենսդրական ուժերի բաժանման և Սենատի ու Դեսպանների խորուրդ միանալու մասին Սեյմի մեջ»։ Արդյունքում, 1775 թվականին «Փոքր Սենատը» վերացան և փոխարինվեցին սենատորների և դեսպանների «Մշտական խորհրդով» թագավորի գլխավորությամբ։

1791 թվականին տեղի ունեցավ առանձնապես կարևոր զարգացում, երբ մայիսի 3-ի Սահմանադրությունը թագավորին հանեց Սեյմի երեք ճյուղերից և նախկինում հավասարեցված Դեսպանների պալատը և Սենատը վերածվին ժամանակակից խորհրդարանին, որը բաղկացած էր ստորին պալատից (Դեսպանների պալատ) և վերին պալատից (Սենատ)։ Սենատը, սակայն, կորցրեց օրենսդրական իր իրավունքի մեծ մասը և, եթե նախկինում թագավորի կողմից նշանակվում էին, ապա սենատորներն այժմ պետք է ընտրվեին և առաջադրվեին գավառական օրենսդիր մարմինների կողմից, որոնք հայտնի էին որպես սեյմիքս ։

Սենատը շարունակեց գոյություն ունենալ մինչև 1794 թվականը՝ Կոստյուշկոյի ապստամբությունը։ 1795 թվականին տեղի ունեցավ Լեհաստանի երրորդ բաժանումը՝ դրանով իսկ ավարտելով Սենատի պատմության առաջին բաժինը[1]։

Երկրորդ, ժողովրդական և երրորդ հանրապետություններ խմբագրել

 
Վերահաստատված Սենատում առաջին նստաշրջանը 1922 թվականին՝ իր 127 տարվա դադարից հետո

Առաջին աշխարհամարտից հետո նոր վերահաստատված Լեհաստանում 1921 թվականի մարտի սահմանադրությունը սահմանեց մի համակարգ, որի միջոցով Սենատը ղեկավարելու էր իր մարշալը և մարշալի տեղակալները, որոնք ընտրվում էին պարզ մեծամասնական համակարգով սենատորների կողմից։ Լեհաստանի Երկրորդ Հանրապետությունում սենատորներն ընտրվել են համընդհանուր քվեարկությամբ։

1921 թվականի սահմանադրության մեջ Սենատը ստեղծվեց որպես Լեհաստանի խորհրդարանի վերին պալատ, որն այսուհետ պետք է հայտնի լիներ որպես «Ազգային ժողով», որի նախկին «Սեյմ» տերմինը օգտագործվում էր միայն խորրդարանի ստորին պալատի վերաբերյալ։ Սենատին, մինչդեռ օրենսդրություն մտցնելու իրավունք չունենալը, նրան վերապահվեց Սեյմի նկատմամբ վետոյի իրավունք, իրավունք էր պահանջել գրավոր բացատրություններ նախարարներից։ Ժամանակին Սենատը բաղկացած էր 111 սենատորից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել էր ներկայացնելու Լեհաստանի ենթաշրջանային նահանգներից մեկը։ Սենատորների համար պաշտոնավարման ժամկետը կազմել է հինգ տարի։ Միջպատերազմյան ժամանակահատվածում սենատը գումարվել է հինգ անգամ[1]։

 
Բանավեճ, որը տեղի է ունեցել Սենատում 1930 թվականի դեկտեմբերի 9-ին

1926 թվականին իր լիազորությունները համախմբելու և օրենսդրություն մտցնելու իրավունքի ստացման ձախողումից հետո Սենատը շարունակեց գործել իր 1921 թվականի սկզբնական դերում մինչև 1935 թվականի մայիսյան հեղաշրջումը, որից հետո Սենատը դարձավ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմին և ավելացավ դրա իրավասությունը Սեյմի իրավահասության հաշվին։ Այնուամենայնիվ, այն դեռևս մեծ մասամբ ենթարկվում էր նախագահին մինչև հեղաշրջում իրականացնող և պետության ղեկավար Յազեֆ Պինսուդսկու մահը։ Գերմանական զորքերի կողմից Լեհաստան ներխուժումից հետո՝ 1939 թվականի նոյեմբերի 2-ին, Լեհաստանի Նախագահ Իգնասիա Մոսցիցկին հրամայեց, որ Սենատը և Սեյմը դադարեն գործել մինչև պատերազմի ավարտը։

 
Սենատի գյուղատնտեսական կոմիտե, 1925

Կոմունիստական ռեժիմի կողմից 1946 թվականին կազմակերպված հանրաքվեից հետո Սենատը վերացվեց Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Ենթադրվում է, որ 1989 թվականին կոմունիզմի անկումից հետո ստացված իրական արդյունքների հիման վրա, որ եթե հանրաքվեն արդարացիորեն կազմակերպվեր, ապա իրական արդյունքը ցույց կտար, որ հարցվածների 73%-ը կողմ էր օրենսդրական համակարգում Սենատը պահելու օգտին։ Իսկապես, Կրակովում, որտեղ ընդդիմությանը հաջողվել է ապահովել արդար քվեարկություն, «ոչ» արդյունքը, որը վերաբերում էր այն հարցին, թե արդյոք մարդիկ կողմ են Սենատի վերացմանը, արձանագրվել է 84%։

Սենատը վերահաստատվել է միայն այն բանից հետո, երբ 1989 թվականին կոմունիստական ռեժիմի կործանումից հհետո։ 1989 թվականին նորաստեղծ Սենատում առաջին ընտրության ժամանակ ապագա նախագահ Լեչ Վալեսայի «Համերաշխություն» շարժումը շահեց վիճարկվող 100 տեղերից 99-ը և վերջին մեկ տեղը զբաղեցրեց անկուսակցական։ Այս պարտության ահռելի չափը մեծապես վրդովեցրեց իշխող Լեհաստանի միացյալ աշխատավորական կուսակցությանը՝ դրանով իսկ ճանապարհ բացելով ժողովրդավարական Լեհաստանի կայացման և Երրորդ հանրապետության հիմքերի ստեղծման համար, որում Սենատը պետք է դառնար մշտական նոր երկպալատ օրենսդիր մարմնի վերին պալատը[1]։

Այժմյա Լեհաստանի Հանրապետության Սենատը խմբագրել

Սենատորի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։ Սենատը կարող է մերժել կամ փոփոխել Սեյմի կողմից ընդունված օրինագծերը, բայց ցանկացած մերժում կամ փոփոխություն կարող է չընդունվել Սեյմի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Սենատի և Սեյմի համատեղ նիստը հայտնի է որպես Ազգային ժողով։ Ավանդաբար, որ Սենատը տանում հատուկ խնամք Պոլոնիայի՝ Լեհաստանից դուրս գտնվող լեհական համայնքների նկատմամբ։

Մինչև 2010 թվականը սենատորներն ընտրվում էին բազմակարծական քվեարկության մեթոդով (հազվագյուտ միջազգայնորեն, բայց հաճախ օգտագործվում են ԱՄՆ-ի ՏԻՄ ընտրություններում), որտեղ յուրաքանչյուր ընտրատեղամասից ընտրվում են առավելագույն աջակցություն ունեցող երկու կամ ավելի թեկնածուներ և յուրաքանչյուր ընտրող ընտրում է այնքան թեկնածուների, որքան կան մանդատներ (այսինքն ՝ համամասնական ընտրակարգ չկա)։ Յուրաքանչյուր ընտրատեղամասից սենատորների ճշգրիտ թիվը կախված էր նրա բնակչությունից և տատանվում է երկուից մինչև չորս։

2011 թվականից սենատորներն ընտրվում են մեկ փուլով[2]։

Սենատի շենքը խմբագրել

 
Վարշավայի Սեյմի համալիրում գտնվող Սենատի շենքը

Սենատի շենքը ի սկզբանե Լեհաստանի Սեյմի վարչական շենքն էր, որը կառուցվել է 1950-ականների սկզբին և այնուհետև դարձել է Սեյմի գրադարանը։ Սակայն 1989 թվականին Սենատի վերահաստատմամբ ակնհայտ դարձավ նոր հաստատության համար մշտական աշխատատեղի անհրաժեշտությունը։ Ժամանակին միայն Սեյմի պալատը բավականաչափ մեծ էր Սենատի բանավեճերը վարելու համար, այնպես որ, որպես փոխզիջում, Սենատը ժամանակավորապես օգտագործեց Սեյմի պալատը, մինչդեռ կազմվում էին Սենատի նոր շենքի նախագծերը։ Միևնույն ժամանակ, Սենատի վարչական գրասենյակները և սենատորների համար նախատեսված հարմարությունները տեղափոխվել են Բոհդան Պնևսկու 1950-ական թվականների Սեյմի համալիրի արևելյան թև։

Վերջիվերջո պարզ դարձավ, որ վերջինիս բանավեճերի պալատի օգտագործման մեջ Սեյմի հետ փոխարինելու համակարգը գնալով դառնում է ավելի ու ավելի խնդրահարույց, և այսպիսով, ևս 18 ամիս անց, որի ընթացքում Սենատը օգտվեց Սեյմի Սյունների սրահից, Սենատի նոր պալատի աշխատանքը վերջապես սկսվեց։ Ծրագիրն մշակել են ճարտարապետներ Անջեյը և Բարբարա Կալիշևսկին և Բոհդան Նապիերալսկին։ Զարդարված Պնևսկու նմուշին մոտ գտնվող սխեմայով, որն օգտագործում է սպիտակ և մոխրագույն փափուկ ստվերների մեծ քանակություն, Սենատի պալատը լավ խառնվում է իր մնացած ճարտարապետական շրջապատի հետ։ Պալատի կահույքը, որի մեծ մասը փափուկ ծածկված է կապույտ-մոխրագույն նյութով, հատուկ մշակվել է Սենատի օգտագործման համար և ներառում է 1950-ականների լեհական մոդեռնիզմին բնորոշ շատ դիզայնի առանձնահատկություններ։

 
Պարուրաձև սանդուղք Սենատի շենքի հիմնական դահլիճում

Մինչդեռ Սենատի պալատում կա մեկ վերելակ, որում ներառված են մեծ պատուհաններ, որոնք նայում են Սեյմի այգիներին, հատուկ մշակված վարագույրը, որը նախատեսված էր դրանք ծածկելու համար, միշտ պետք է կազմված լինի բանավեճերի ընթացքում, և դա, ըստ էության, հազվադեպ կարելի է տեսնել բաց։ Բանավեճերի ընթացքում վարագույրները փակելու անհրաժեշտությունը գոյություն ունի՝ լիագումար նիստերի ընթացքում արևի շողալը սենատորներին շեղելու կամ խանգարելու համար։ Լեհաստանի նախագահի համար կա նաև հատուկ տարածք, որի վրա կախված է նախագահական զինանշանի ասեղնագործված օրինակը։

Դահլիճը, որն ապահովում է Սենատի պալատի մուտքը, պահպանվում է, չնայած 1990-ականների սկզբին վերանորոգման աշխատանքներին, նրա Պնևսկու ճարտարապետական առանձնահատկությունները և այժմ ծառայում է որպես սենատորների և նրանց աշխատակազմի համար նախատեսված հանդիպումների վայր, նախքան բանավեճերի միջև ընկած ժամանակահատվածը։ Այս նույն դահլիճի կենտրոնում պարույրաձև սանդուղք, որը դարձել է ժամանակակից Լեհաստանի Սենատի խորհրդանիշ։ Դահլիճի աջ կողմում գտնվում է Սենատի մարշալի գրասենյակը, նրա քարտուղարության և աշխատակազմի ղեկավարի հետ միասին։ Դահլիճին հարող է նաև մի մեծ ընդունելության սենյակ, և հենց այս սենյակում է կախված Թեոդոր Աքսենտովիչի «Լեհական լեգենդ և վալեսջուզ» յուղաներկային մեծ նկարը։ Դահլիճի ձախ կողմում սենատորների օգտագործման համար նախատեսված փոքրիկ ցուցասրահ է, որի մեջ կախվում են Սենատի բոլոր անցյալ մարշալների դիմանկարները։

Սենատի ստորին հարկերում են գտնվում «Սենատի կանցլերի» վարչական գրասենյակները, իսկ մյուսները օգտագործվում են օրենսդիր տարբեր փորձագետների կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել