Լեկա Դուկաջինի (ալբ․՝ Lekë Dukagjini, 1410, Principality of Dukagjini, Ալբանիա - 1481), 15-րդ դարի ալբանացի իշխան[1]։ Կառավարել է Դուկաջինի իշխանությունը 1446 թվականից մինչև իր մահը[2]։ Բարձր որակավորում ունեցող իրավաբան է եղել, ալբանական իրավագիտության հմնադիրը[3]։ Ալբանիայում ամենից հարգված պատմական գործիչներից է։

Լեկա Դուկաջինի
 
Մասնագիտություն՝ զորավար
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1410
Ծննդավայր Principality of Dukagjini, Ալբանիա
Վախճանի օր 1481
Դինաստիա Dukagjini family?
Քաղաքացիություն Ալբանիա
Հայր Pal Dukagjini?

Կենսագրություն խմբագրել

 
Լուկա Դուկաջինիի կիսանդրի

Անունը՝ Լուկա, Ալեքսանդրի կրճատ տարբերակն է[4]։ 1146 թվականին հոր՝ Պալ Դուկաջինիի մահից հետո Լեկան ժառանգել է Դուկաջինի տիրակալությունը[5]։ Ամուսնացել է Տեոդորա Մուզակի հետ։ Սկանդերբեգի իշխանի ղեկավարությամբ Լեկա Դուկաջինին հաջողությամբ մարտնչել է թուրք օսմանների դեմ։

1445 թվականին բոլոր կամ գրեթե բոլոր ալբանացի իշխանները հրավիրվել են Սկանդերբեգի իշխանի կրտսեր քրոջ՝ Մամիկայի հարսանիքին, որն ամուսնանում էր Տոպիա Մուզակի հետ։ Հարսանեկան արարողությունից հետո Լեկա Դուկաջինին Իրենա Դուշմանիին առաջարկել է ամուսնանալ իր հետ։ Իրենան Լեկա Դուշմանիի միակ դուստրն էր ու նրա ժառանգորդը։ Այս առաջարկության մասին իմանալով՝ Դանյոյի իշխան Լեկա Զահարիան կռվի է բռնվել Լեկա Դուկաջինիի հետ, որի արդյունքում Լեկան ծանր վիրավորվել է։ 1447 թվականին, վրեժխնդրությունից դրդված, նա սպանել է Լեկա Զահարիային։

Լեկայի մահից հետո նրա իշխանությունը մնացել է առանց ժառանգորդի։ Լեկա Զահարիայի մայրը իր տարածքները՝ Դանյո ամրոցով, հանձնել է վենետիկցիներին։ Երբ Սկանդեբեգի իշխանը փորձել է գրավել Դանյոն, սկսվել է ալբանա-վենետիկյան պատերազմը (1447-1448)։ 1451 թվականի մարտին Լեկա Դուկաջինին և Բոջիար Դուշմանին ծրագրել են հարձակվել վենետիկյան Դրիվաստ ամրոցի վրա, սակայն նրանց պայմանավորվածությունը գաղտնազերծվել է, և Բոջիարը սիպված է եղել փախչել իր տարածքներից։

1459 թվականին Սկանդերբեգի իշխանը թուրքերից գրավել է նրանց Սատի ամրոցը և այն հանձնել վենետիկցիների իշխանությանը՝ Իտալիա կատարվելիք արշավից առաջ նրանց հետ ջերմ հարաբերություններ հաստատելու նպատակով. նա Իտալիա էր մեկնում Նեապոլի նոր նշանակված թագավորին՝ Ֆերդինանդ I-ին օգնություն ցույց տալու հոր գահի համար մղված պայքարում։ Մինչև վենետիկցիները կհասնեին Սատի, Սկանդերբեգի իշխանը զբաղեցնում է ամրոցն ու նրա շրջակայքը՝ զգուշանալով Լեկա Դուկաջինիից, որն այդ ժամանակ Սկանդերբեգի իշխանի հակառակորդն էր դարձել և դեմ էր Սատի ամրոցը վենետիկցիներին հանձնելուն։

Սկանդեբերգի իշխանի մահից հետո Լեկա Դուկաջինին է գլխավորել ալբանացիների ազատագրական պայքարը թուրք բռնակալության դեմ մինչև 1479 թվականը։

Լեկա III-ը հայտնի է դարձել իր անունով կոչված «Կանունի» շնորհիվ։ Կանունը օրենսգիրք է, ինքնատիպ օրենք, որը թույլ է տալիս ալբանացիներին ապրել նահապետական հայրիշխանական կարգով, արյան վրեժ լուծել կլանների մեջ։ 20-րդ դարում Լուկա Դուկաջինիի «Կանունի» քննադատական հետազոտությամբ շատ է զբաղվել ալբանացի հոգևորական, աստվածաբան ու բանահավաք Շտեֆան Գեչովին։

Դուկաջինիի օրենքները ներկայումս էլ պահում են այն ալբանացիները, որոնք ապրում են կլանային կարգով։

Ժառանգություն խմբագրել

Լեկա Դուկաջինիի օրենքը՝ «Կանունը», անվանվել է նրա պատվին։ Այն սահմանել է ալբանացիների սովորական իրավունքները։ Չնայած Ալբանիայի պատմությունն ու սովորույթներն ուսումնասիրողները հղում են անում «Կանունին»՝ որպես միակ, անհերքելի, չվիճարկվող տարբերակի, սակայն դա իրականում այդպես չէ։

«Կանունի» տեքստը հաճախ է վիճարկվում և մեկնաբանվում տարբեր եղանակներով, որոնք զգալի զարգացում են ապրել 15-րդ դարից ի վեր։ Սկանդերբեգի իշխանին ներկայացնելով որպես «վիշապ-իշխան», որը համարձակվել էր պայքարել ցանկացած թշնամու դեմ, ժամանակագիրները Դուկաջինիին պատկերել են որպես «հրեշտակ-իշխան», որն իմաստնությամբ ու արժանապատվությամբ է ներկայացրել ալբանական ինքնությունը։ Պրակտիկայում նրա օրենքները գործել են երկար ժամանակ, սակայն դրանք չեն հավաքվել ու համակարգվել, ինչը 19-րդ դարի վերջին կատարաել է Շտեֆան Գեչովին։

«Կանունը» նախատեսում է երեք հիմնական տեսակի պատիժ։

  • Տուգանք, որն անցնում է տուժողին, հասարակությանը և ռազմաքաղաքական առաջնորդին՝ Գյոմարկին։
  • Մահապատիժ՝ գույքի բռնագրավմամբ՝ ի շահ հասարակության ու Գյոմարկի։
  • «Լեչիա»՝ հասարակության կապերի խզում մեղադրյալի հետ ու նրա վտարում։

«Կանունի» ամենից ամոթալի օրենքները այն օրենքներն են, որոնցով կարգավորվում է արյան վրեժը։ Արյունալի վրեժխնդրությունը դարձյալ տարածում է գտել Ալբանիայի հյուսիսում և նույնիսկ նրա սահմաններից դուրս 1990-ական թվականներին՝ կոմունիզմի տապալումից հետո։ Այն երկար տարիներ արգելված է եղել նույնիսկ Էնվեր Խոջայի ռեժիմի ժամանակ։ Դուկաջինիի ռազմական հաջողությունները թուրքերի նկատմամբ երբեք զգալի չեն եղել։ Նա չի ունեցել նաև բավարար ունակություններ երկիրը միավորելու, ինչպես դա արել է Սկանդերբեգի իշխանը։ Չեզոքությունը հաճախ էր խախտվում, դավաճանությունը սովորական երևույթ էր, և 15-րդ դարի վերջին Ալբանիան վերջնականապես հայտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robert Elsie (2004 թ․ հունվարի 1). Historical Dictionary Of Kosovo. Scarecrow Press. էջ 91. ISBN 978-0-8108-5309-6. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին. «... little-known and somewhat mysterious figure thought to have been a fifteenth-century prince»
  2. В фильме «Великий воин Албании Скандербег» (Мосфильм, 1953) используется транскрипция «Лек Дукадин».
  3. Позже княжество вошло в состав Османской империи
  4. Malcolm, Noel (1998), Kosovo: a short history, New York: New York University Press, էջ 17, ISBN 978-0-8147-5598-3, OCLC 37310785, «Lek or Lekë being abbreviated form of Alexander»
  5. Demiraj, Shaban (1969). Gramatika e gjuhës shqipe. Enti i teksteve dhe i mjeteve mësimore i Krahinës Socialiste autonome të Kosovës. էջ 101. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեկա Դուկաջինի» հոդվածին։