Լեզվաբանությունը Հայաստանում

Հայ լեզվաբանության պատմությունն սկսվել է V դ-ից՝ հույն քերական Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության թարգմանությամբ։ Առանձնացնում են հայ լեզվաբանության զարգացման 3 շրջան։

  1. Ստատիկ (համաժամանակյա) ուս ումնասիրության շրջան՝ V դ-ի կեսեր- XIX դ-ի 30-ական թթ.։ Ուսումնասիրվել են գրաբարի քերակ. կառուցվածքի և բառապաշարի հարցերը, XIII-XIV դդ-ում՝ միջին հայերենի, XVIII-XIX դդ-ում՝ աշխարհաբարի իրողությունները։ Ուսումնասիրությունը կատարվել է ստատիկ հայեցակետով. լեզվի նկատմամբ պատմ. (տարաժամանակյա) մոտեցում չի եղել։
  2. Պատմահամեմատ. ուսումնասիրության շրջան՝ 19-րդ դարի 30-ական թթ. - XX դ-ի 10-ական թթ.։ Հայերենը դարձել է պատմահամեմատական ուսումնասիրության առարկա՝ համեմատության մեջ դրվելով հնդեվրոպական մյուս լեզուների հետ։ Շարունակվել է գրաբարի, միջին հայերենի և աշխարհաբարի ուսումնասիրությունը՝ գերազանցապես գործն. հայեցակետով։
  3. Համակարգային ուսումնասիրության շրջան՝ 1920-ական թթ-ից մինչև մեր օրերը։ Հայ-ը քննվել է ինչպես ստատիկ, այնպես էլ պատմ. հայեցակետերով՝ դրանց համամասն, զուգորդման, տես. իմաստավորման և համակարգային մոտեցման պայմաններում։ Լայնորեն ուս ումնասիրվել են նաև այլ լեզուներ և ընդհանուր լեզվաբանության հարցեր։

Առաջին շրջան խմբագրել

 
Եսայի Նչեցի

Առաջին շրջանի լեզվաբան, հիմնական գիտակարգերն էին քերականությունը և բառարանագրությունը։ Այս շրջանի 1-ին փուլն ընդգրկել է V դ-ից մինչև XVII դարի 1-ին տասնամյակները և ներկայացվել է գերազանցապես Թրակացու քերականական աշխատության մեծաթիվ ձեռագիր մեկնություններով, որտեղ զգալի է հունարենի նկարագրության սկզբունքների կիրառումը։ Այն կարելի է անվանել հունատիպ քերակների փուլ։ Սակայն Թրակացու թարգմանիչը հայերեն տեքստում կատարել է նշանակալի փոփոխություններ, որոնք ավելի են շեշտվել և նոր բնույթ ձեռք բերել հայերեն մեկնիչների աշխատություններում, որտեղ դրվել և լուծվել են գրաբարի քերակ- յան տեսական և գործնական շատ հարցեր։

Հնչյունների դասակարգման սկզբունքների առաջադրումը խմբագրել

Մասնավորապես կարևոր են հնչյունների դասակարգման նոր սկզբունքների առաջադրումը, նոր մոտեցումը խոսքի մասերի սահմանման և դասակարգման հարցերին, նոր հոլովների՝ գործիականի, ապա՝ բացառականի ներմուծումը, հայերենի խոնարհման բուն առանձնահատկությունների բացահայտման փորձերը։ Այս տեսակետից հիշատակության արժանի են Դավիթ Քերականը, Անանուն Մեկնիչը, Մովսես Քերթողը, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Մագիստրոսը, Վարդան Արևելցին, Հովհաննես Երզնկացին, Եսայի Նչեցին, Առաքել Սյունեցին։ Հայ քերակ-ը դրսևորել է նոր առանձնահատկություններ. կազմվել են նախորդ քերականների մեկնությունների ժողովածուներ, կատարվել են միջին հայերենի առանձնահատկությունների նկարագրության, քերականական աշխատության լեզուն խոսակցականին մոտեցնելու փորձեր, աճել է հետաքրքրությունը շրջակա լեզուների նկատմամբ, հավաքվել են այդ լեզուների այբուբեններն ու բառերը, մշակվել է փոխառյալ բառերի սկզբունքը, ուժեղացել է հուն, արհեստ, ձևերի քննադատությունը, գրվել են «Գրչության արվեստ» կոչվող աշխատություններ, որտեղ սահմանվել են ուղղագրության և կետադրության կանոններ, կազմվել է առաջին ուղղագրական բառարանը։

Երկրորդ շրջան խմբագրել

 
Մխիթար Սեբաստացի

2-րդ փուլն ընդգրկում է XVII դ-ի վերջին 3 և XVIII դ-ի 1-ին 3 քառորդները։ Քերականական աշխատություններ և բառարաններ են գրել ինչպես օտարազգի (Ֆրանչեսկո Ռիվոլա, Կղեմես Գալանոս, Յոհան Շրյոդեր), այնպես էլ հայ (Սիմեոն Ջուղայեցի, Հովհաննես Ջուղայեցի, Ոսկան Երևանցի, Հովհաննես Հոլով, Խաչատուր Կարնեցի, Մխիթար Սեբաստացի, Բաղդասար Դպիր) հեղինակներ։

Շարահյուսության ուսումնասիրությունը խմբագրել

Այս քերականներին բնորոշ է հիմնականում լատինական քերականության սկզբունքների կիրառումը, սա լատինատիպ քերականության փուլն է, թեև կան նաև նախորդ քերականությունների սկզբունքների զարգացման փորձեր։ Ավելի ուշ՝ XVIII դարում, ուժեղացել է լատինաբան նորամուծությունների քննադատությունը։ Չնայած որոշ թերություններին՝ XVII-XVIII դդ-ի քերականները մի քայլ առաջ են անցել հայերենի քերականական առանձնահատկությունների բացահայտման ուղղությամբ, ընդգրկել քերական, ողջ հայագիտություն մակարդը, որպես ինքնուրույն բաժին քննել շարահյուսությունը։

Այս փուլի քերականների ամենակարևոր նվաճումներից է այն, որ նրանք, բացի գրաբարից, նկարագրել են նաև աշխարհաբարի արևելահայ (Յու. Շրյոդեր) և արևմտահայ (Մխիթար Սեբաստացի) տարբերակները։ 3-րդ փուլն սկսվում է Միքայել Չամչյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի» (1779) աշխատությամբ, որտեղ վերջն, հարված է հասցվել լատինաբանությանը, քերականությունն ազատվել է արհեստական նորամուծություններից, և նպատակ է դրվել գրաբարի կանոնները սահմանել հին տեքստերի անկողմնակալ ուսումնասիրության հիման վրա։

Բառարանագիտություն խմբագրել

 
Խաչատուր Աբովյան

Բառարանագրության զարգացումը ժամանակագրորեն հետ է մնացել քերականության զարգացումից։ 5-րդ դարում չեն եղել բառարաններ ու բառացանկեր, թեև տարածված են եղել այլալեզու բառերի թարգմանությունների ու մեկնությունների մասին աշխատությունները։ VI-VII դարերից կազմվել են զանազան բառացանկեր, ապա՝ բառարանային տիպի աշխատություններ՝ սկզբնապես՝ ոչ այբբենական, ապա՝ այբբենական դասավորությամբ։ Սկսվելով առանձին հեղինակների բառերի բացատրությունից՝ աստիճանաբար ընդհանուր բնույթ են ստացել բացատրական բառարանները։ Երևան են եկել նաև թարգմանական, հոմանիշների, մասնագիտական բառարաններ։ XVII-XVIII դդ-ում լայնորեն տարածվել են լատիներենին առնչվող թարգմանական բառարանները (Ֆ. Ռիվոլա, Աստվածատուր Ներսեսովիչ, Յակոբ Վիլլոտ)։ XVIII դ-ի վերջերին տպագրվել են ռուս, բառարաններ (Գրիգոր Խալդարյան, Կլեոպատրա Սարաֆյան)։

Բառարաններից հիշարժան են նաև Ոսկան Երևանցու Աստվածաշնչի համաբարբառը, Երեմիա Մեղրեցու բացատրական բառարանը և հատկապես Մխիթար Սեբաստացու ու նրա աշակերտների կազմած «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69) աշխատությունը, որի 1-ին հատորը գրաբարի բացատրական բառարան է, 2-րդը՝ լրացուցիչ նյութերի, այդ թվում՝ Աստվածաշնչի հատուկ անունների, գրաբար-աշխարհաբար և աշխարհաբար-գրաբար բառերի։ Բացի լեզվի կառուցվածքի և բառապաշարի ոաումնասիրությունից՝ հայ մտածողներին հետաքրքրել են նաև լեզվի և լեզվ. բազմազանության առաջացման, բառերի և իրերի փոխհարաբերության, հասարակ անունների և ընդհանուր հասկացությունների վերաբերյալ հարցեր։ Տեղեկություններ են տրվել հայ բարբառների մասին, և դրանք դասակարգելու փորձեր են արվել։ Հայերենի բառապաշարի մեջ տարբերել են բնիկ և փոխառյալ շերտեր, իսկ XVIII դ-ում և XIX դարի սկզբներին կատարվել են հայերենի և այլ լեզուների բառային, նույնիսկ քերակ-ների համեմատություններ (Գաբրիել Ավետիքյան, Հ. Տյուզյան, Մխիթար Սեբաստացի

Կարևոր իրադարձությունները խմբագրել

Հայերենը՝ հնդեվրոպական լեզու խմբագրել

Հայ լեզվաբանության զարգացման երկրորդ շրջանն սկսվել է 2 կարևոր իրադարձություններով, մի կողմից՝ եվրոպացի և հայ հետազոտողներն առաջ են քաշել հայերենի՝ որպես հնդեվրոպական լեզվի գաղափարը և դրանով իսկ դրել հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության հիմքերը լեզվաբանության մեջ արմատավորվել է հայերենի՝ որպես իրան, լեզվի տեսակետը (Ռիխարդ Գոշե, Ֆրանց Բոպ, Ֆրիդրիխ Մյուլլեր, Պոլ դը Լագարդ, Քերովբե Պատկանյան), մյուս կողմից՝ Խաչատուր Աբովյանն սկզբնավորել է աշխարհաբարը տիրապետող գրական լեզու դարձնելու և գրաբարն արտամղելու պայքարը, որը հայտնի է «գրապայքար» անունով։ Արևելահայերի մեջ գրապայքարի-ռաջամարտիկը Խ. Աբովյանն է, որին հաջորդել են Ստեփանոս Նազարյանը և Միքայել Նալբանդյանը. նրանք առաջադրել են ժողովրդի համար հասկանալի լեզվի անհրաժեշտության հարցը և հիմնավորել տարբեր հայեցակետերից։ Եթե Ս. Նազարյանը գերագնահատել է գրաբարի դերը նոր գրական լեզվի մշակման մեջ, ապա Միքայել Նալբանդյանը ներկայացրել է նոր գրական լեզվի ինքնուրույն մշակման գաղափարը՝ գրաբարին, բարբառներին և շրջակա լեզուներին տեղ տալով այն չափով, որքանով թելադրում են նոր լեզվի շահերը։ Արևմտահայերի գրապայքարի մեջ էական նշանակություն է ունեցել Արսեն Այտնյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզոփ» (1866) աշխատությունը, որի ընդարձակ ներածությունում հեղինակը ներկայացրել է աշխարհաբարի ձևավորման պատմությունը և, որպես գրական լեզու, նրա հաղթանակի անհրաժեշտության տես. հիմնավորումը։ Այդ աշխատությունն արևմտահայ գրական լեզվի նկարագրության լավագույն օրինակ է։

 
Միքայել Նալբանդյան

Արևելահայ իրականության մեջ մինչև 19-րդ դարի 70-ական թթ. աշխարհաբարի քերականություն չի հրատարակվել։ Այդ փուլում շարունակվել է նաև գրաբարի ուսումնասիրությունը։ Առանձնահատուկ հիշատակության արժանի են Վիեննայի Մխիթարյանների փորձը՝ տարբերակելու V դ-ի 1-ին կեսի դասական կամ ոսկեդարյան գրաբարը հաջորդ շրջանի գրաբարից, և Արսեն Բագրատունու «Հայերեն քերականութիւն ի պետս զարգացելոց» (1852) աշխատությունը, որը գրաբարի քերակ-յան փաստերի յուրատեսակ հանրագիտարան է։

 
Հրաչյա Աճառյան

Այս փուլում լեզվի տեսության հարցերին նվիրված առաջին աշխատությունը Պողոս Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման եւ ազգային լեզուաց վրայ քննական տեսութիւն մը» (1857) գիրքն է։ Հաջորդ փուլը նշանավորվել է հայերենի՝ հնդեվրոպական ընտանիքի անկախ ճյուղ լինելու դրույթի առաջադրումով ու հիմնավորումով։ Հայնրիխ Հյուբշմանը «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» (1875) հոդվածով և դրան հաջորդող աշխատություններով [«Հայկական ուսումնասիրություններ», 1883 (հայերեն՝ «Հայագիտական ուսումնասիրություններ», 2004), «Հայերենի քերականություն», հ. 1-2, 1895-97] ստեղծել է ուղղություն, որի մեջ ներգրավվել են ոչ միայն եվրոպական նշանավոր լեզվաբաններ Հոլգեր Պեդերսենը, Անտուան Մեյեն, Էվալդ Լիդենը, այլև հայ գիտնականներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունի Հրաչյա Աճառյանը («Հայոց լեզվի պատմություն», հ. 1-2, 1940-51, «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների», հ. 1-6, 1952-71)։ Այժմ էլ հայ լեզվաբանությունը հետևում է այս տեսությանը և զարգացնում այն։ Եվրոպացի հայագետներին հետաքրքրել են նաև գրաբարի, միջին հայերենի ուսումնասիրության հարցերը (Ա. Մեյե, Յոզեֆ Կարստ և ուրիշներ)։ Հայ իրականության մեջ երևան են եկել արևելահայերենի առաջին դպրոց, քե- րակ-ները՝ Ստեփան Պալասանյանի «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրատր լեզուի հայոց» (1870), «Քերականություն մայրենի լեզուի» (1874) աշխատությունները. երկրորդը երկար ժամանակ ծառայել է որպես դպրոց, դասագիրք և նշանակալիորեն ազդել է արևելահայ քերակ-յան զարգացման վրա։ Մանուկ Աբեղյանի «Աշխարհաբարի քերականու- թիւն» (1906) աշխատությունը կառուցված է միանգամայն այլ սկզբունքներով և զերծ է գրաբարի քերակ-ների սխեմայի ազդեցությունից։ Գրաբարի ուսումնասիրության պատմության մեջ նոր փուլ է նշանավորել Վրթանես Չալըխյանի քերակ-յան (1827)՝ 1885-ին Ա. Այտընյանի վերամշակած ու լրացրած հրատարարությունը։ Սա դասական հայերենի լավագույն քերականությունն է, որտեղ հստակորեն առանձնացված են նաև ասորաբան և հունաբան ձևերը։

Գրաբարի և՝ հայերեն, և՝ օտարալեզու հետագա քերականությունները (Ստեփան Մալխասյանց, Մ. Աբեղյան, Ա. Մեյե) մեծ մասամբ հենվել են այս աշխատության վրա։ Իր հիմքերն ունենալով նախորդ փուլում, հատկապես Ա. Այտընյանի և Ք. Պատկանյանի աշխատություններում՝ այս փուլում ձևավորվել է հայ բարբառագիտությունը՝ որպես հատուկ գիտակարգ։ Հայ-ով և այլ լեզուներով հրատարակվել են առանձին բարբառների նկարագրություններ [U. Սարգսյան, Յան Հանուշ, Ալեքսանդր Տոմսեն, Դավիթ-բեկ (Մարտիրոս Սարգիսյան), Լևոն Մսերյան, Հ. Աճառյան]։ Հ. Աճառյանն առաջարկել է հայ բարբառների դասակարգման ձևաբան, սկզբունքը։ Կատարվել է հայ բարբառների բաղաձայնների փոր- ձառ. ուսումնասիրություն, կազմվել են բարբառագիտական բառարաններ, քննվել են հայ բարբառների թուրք, փոխառությունները (Հ. Աճառյան, Սահակ Ամատունի)։ Հայ լեզվաբանության զարգացման երրորդ շրջանի առանձնահատկությունները պայմանավորված են խորհրդային լեզվաբանության զարգացման ընդհանուր միտումներով և համաշխ. լեզվաբանության մեջ արծարծվող գաղափարների ազդեցությամբ։ Այս շրջանում տարբերակում են 2 փուլ, որոնց սահմանագիծն անցնում է XX դ-ի կեսով։ 1-ին փուլին բնորոշ են մի կողմից գաղափար. որոնումները, մյուս կողմից՝ նոր կյանքի առաջադրած գործն, պահանջները՝ դպրոց, և բուհ, դասագրքերի ստեղծում, գրական լեզվի նորմավորում ու տերմինակերտում, բառարանագր. աշխատանք։ Շարունակվել է հայերենի պատ- մահամեմատ. ուսումնասիրությունը (Հ. Աճառյան, Գրիգոր Ղափանցյան)։ Առավել կարևոր նվաճումներն են Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը (հ. 1-7, 1926-35), «Հայոց անձնանունների բառարանը» (հ. 1-5, 1942-62) և Գ. Ղափանցյանի աշխատությունները՝ նվիրված հայերենի և Առաջավոր Ասիայի հին լեզուների փոխհարաբերությունների հարցերին։ Գ. Ղափանցյանի («Ընդհանուր լեզվաբանություն», 1939, «Լեզվաբանության ներածություն», 1949) և մի շարք այլ հետազոտողների վրա որոշակի ազդեցություն է թողել Նիկողայոս Մառի և նրա հետևորդների մշակած գռեհիկ մատերիալիստ. մոտեցման և անհատի պաշտամունքի մի շարք դոգմատիկ դրույթների՝ բոլոր լեզուների խառնածին լինելու ուսմունքը, որը նրանք տարածել են նաև հայերենի վրա։ Սակայն այս փուլի ամենից ավելի կարևոր խնդիրը ժամանակակից հայերենի ուսումնասիրությունն է։

Ժամանակակից հայերեն խմբագրել

Ժամանակակից հայերենի գիտական քերականության հիմքերը դրվել են Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» (1931) աշխատությամբ. այստեղ նա ձևաբանությունը բացատրել է բուն իմաստով՝ որպես բառերի ձևերի ուսմունք, և ընդունել է 5 հոլով, շարահյուսությունը սահմանել է որպես բառերի կապերի ու պաշտոնների և նախադասությունների կապերի ու տիպերի ուսմունք, ընդ որում՝ նախադասության կենտրոնը համարել է բայ-ստորոգյալը։ Եթե Մ. Աբեղյանը քերականության մեջ առաջնությունը տվել է ձևին, ապա, 1930-ական թթ-ից, Արարատ Ղարիբյանը և Գուրգեն Սևակը փորձել են առաջնությունը տալ իմաստին, վերականգնել են 7 հոլովի համակարգը, նախադասության գլխավոր անդամներ են համարել ենթական և ստորոգյալը։ ժամանակակից հայերենի քերականությանը, բառաքերականական առանձնահատկություններին են վերաբերում Աշոտ Աբրահամյանի («Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը», 1953, «Բայը ժամանակակից հայերենում», 1962) և Սերգեյ Աբրահամյանի («Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում», 1965, «ժամանակակից հայերենի քերականություն», 1969), Մանվել Ասատրյանի («Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր», 1970-77, Ժամանակակից հայոց լեզու. Շարահյուսություն, Ներածություն, Բառակապակցություն, Պարզ նախադասություն, Ե., 1987) աշխատությունները։ Շարունակվել են հայ բարբառների ուսումնասիրությունն ու նկարագրությունը, փորձ է արվել ճշգրտելու և լրացնելու Հ. Աճառյանի առաջարկած՝ հայ բարբառների ձևաբանական դասակարգումը, առաջադրվել է հնչյուն, դասակարգման սկզբունքը (Ա. Ղարիբյան)։ Բառարանագրության մեջ, բացի Հ. Աճառյանի բառարաններից, ուշագրավ են նաև Ս. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» (հ. 1-4, 1944-45) և ընդհանուր ու մասնագիտական թարգմանական բառարանները։

Երրորդ շրջան խմբագրել

Երրորդ շրջանի 2-րդ փուլը բնորոշվում է լեզվաբանության առանձին դոգմատիկ դրույթների հաղթահարմամբ, համաշխարհային և հայ լեզվաբանության նվաճումների քննադատական օգտագործմամբ, գիտական նորանոր ուղիների որոնումներով։ Առաջընթաց են ապրել լեզվաբան, գրեթե բոլոր գիտակարգերը, մուտք են գործել նորերը։ հայերենի՝ խառնածին լինելու դրույթի հաղթահարման հետ կապված՝ հայ լեզվաբանները (Գևորգ Ջահուկյան և ուրիշներ) վերստին դիմել են պատմահամեմատական մեթոդին, ուսումնասիրել են հայոց լեզվի՝ հնդեվրոպական այլ լեզուների հետ ունեցած մերձակցության և տարածքային կապերի, հայերենի և հնդեվրոպ. հին լեզուների փոխհարաբերության, Առաջավոր Ասիայի այլ լեզուների հետ հայերենի ունեցած կապերի բնույթի հարցերը։ Առաջարկվել է հայերենի հնդեվրոպ. հիմնական և երկրորդական շերտերի վարկածները։ Հայոց լեզվի համեմատ, ուսումնասիրության յուրատեսակ ամփոփումը Գ. Ջահուկյանի «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսական, 1982) աշխատությունն է։ Այս փուլում մշակվել են շրջանաբա- ժանման նոր սկզբունքներ, ստեղծվել են գրաբարին, միջին հայերենին, հայոց լեզվի պատմ. քերականությանը նվիրված ծավալուն մենագրություններ ու բուհական ձեռնարկներ։ Բարբառագիտության մեջ բարբառների ուսումնասիրության հետ միաժամանակ կիրառվել է նախ հայ բարբառների դասակարգման ձևաբանական-տիպաբանական սկզբունքը (Ա. Ղարիբյան, Էդուարդ Աղայան), ապա հիմնադրվել է նոր գիտակարգ՝ վիճակագր. բարբառագիտությունը՝ բազմահատկանիշ դասակարգման սկզբունքով (Գ. Ջահուկյան), որը հիմք է դարձել բարբառագիտական ատլասի ստեղծման համար։ Ատլասի կազմման սկզբնական աշխատանքները ղեկավարել է Հայրիկ Մուրադյանը։

Սկսել են բազմակողմանիորեն ուսումնասիրել ժամանակակից հայերենի կառուցվածքը։ Հրատարակվել են ինչպես ընդհանուր բնույթի աշխատություններ ու դասագրքեր, այնպես էլ տարբեր բաժինների, տարբեր խոսքի մասերի, քերականական կարգերի վերաբերյալ բազմաթիվ մենագրություններ ու հոդվածներ։ Մասնագիտացված քննության առարկա են դարձել փորձառական հնչյունաբանության, հանրալեզվաբանության, հոգելեզվաբանության, գրականության, լեզվի զարգացման, խոսքի մշակույթի ու ոճաբանության հարցերը։ Լեզվաբանական նոր մեթոդների ու սկզբունքների կիրառումը հանգեցրել է լեզվի ներքին և արտաքին կողմերի հարաբերակցված քննության սկզբունքին (Գ. Ջահուկյան)։ Այս կապակցությամբ վերանայվել են խոսքի մասերին, քերականական կարգերին, հոլովներին առնչվող այլ հարցեր։ Հայ բառարանագրությունը հարստացել է բազմաթիվ և բազմատեսակ ընդհանուր, թարգմանական, մասնագիտական, հանրագիտարանային բառարաններով՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստ-ի հրատարակած «Ռուս-հայերեն բառարանը» (հ. 1-4, 1954-58), «ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը (հ. 1-4, 1969-80), «Հայ-ռուսերեն բառարանը» (1984), Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը» (1967) և «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը» (2003), Արարատ Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանը» (1968), է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (հ. 1-2, 1976), Թադևոս Հակոբյանի, Ստեփան Մելիք- Բախշյանի և Հ. Բարսեղյանի «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» (հ. 1-5, 1986- 2001), «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանը» (հանրագիտարանի հրտ., 1988), Արտաշես Տեր-Խաչատրյա- նի «Հայոց լեզվի նոր բառարանը» (արևմտահայերեն, հ. 1-2,1992), Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանը» (2004) և «Գրաբարի հոմանիշների բառարանը» (2006), Բախտիար Հովակիմյանի «Հայոց ծածկանունների բառարանը» (2005), Պետրոս Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը» (2011) և այլն։ Լույս են տեսել դարձվածաբանական, ուղղագրական, տերմինաբանական, երկլեզվյան ու բազմալեզվյան և այլ բառարաններ։

Բացի հայերենից՝ հայ լեզվաբաններն ուս ումնասիրել են հին ու նոր լեզուներ, պարզաբանել հայոց լեզվի պատմական կապերը, մասամբ անդրադարձել տեսական ու գործնական զանազան հարցերի։ Հայ լեզվաբանների ուշադրության կենտրոնում են նաև լեզվաբան, ուսմունքների պատմության հարցերը (է. Աղայան, Գ. Ջահուկյան, Գասպար Գասպարյան, Հայկ Ամալյան)։ Նշանակալի նվաճումներ ունենալով լեզվի ընդհանուր տեսության հարցերի ուսումնասիրության բնագավառում՝ հայ լեզվաբանությունը ճանաչվել է նաև արտերկրում։ Բացի է. Աղայանի «Լեզվաբանության ներածություն» (1952) և Գ. Ջահուկյանի «Լեզվաբանության պատմություն» (հ. 1-2, 1960-62) ընդհանուր բնույթի աշխատություններից՝ այս բնագավառում ուշագրավ են ընդհանրական լեզվաբան, կաղապարի ստեղծումը, լեզվաբան. մեթոդների ընդհանուր դասակարգումը (Գ. Ջահուկյան), լեզվի և իրականության փոխհարաբերության, շարահյուսումնական նվազագույն միավորի և նվազագույն կառուցվածքի յուրահատուկ մեկնաբանությունը (էդուարդ Աթայան), լեզվի և փիլիսոփայության փոխհարաբերության քննությունը, լեզվաբան, լրացչության սկզբունքը, Սեպիր-Ոտրֆի հարաբերականության տեսության քննությունը (Գեորգ Բրուտյան), լեզվական նշանի բնույթի և էության հարցերի յուրահատուկ լուծումը (Լևոն Աբրահամյան) և այլն։ Հայ լեզվաբանության պատմության, համեմատ, քերակ-յան, բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի հնչյուն, համակարգի, խոսքի մշակույթի և տերմինաբանության վերաբերյալ ուս ումնասիրությունները կատարվում են ԳԱԱ Լեզվի ինստ-ում, ԵՊՀ-ում, ԵՊԼՀ-ում, ՀՊՄՀ-ում։ Վերջին տասնամյակներում ավանդ, գիտակարգերին զուգահեռ ուսումնասիրվում են նաև լեզվաբան, նոր ուղղությունները՝ կառուցվածքային լեզվաբանութունը, փորձառ. հնչյունաբանությունը, հանրալեզվաբանությունը, հոգելեզվաբանությունը, լեզվաբան, տիպաբանությունը, կատարվում են մեքենայական թարգմանության փորձեր, և մշակվում են լեզվի ձևականացված քննության մեթոդներ՝ համակարգչի կիրառությամբ։ Նոր շրջանում ստեղծվել են աշխատություններ, բառարաններ, ուսումնական ձեռնարկներ [Հեղինակային կոլեկտիվ, «Հայոց լեզվի բարբառային բառարան», հ. 1-6 (2001-10), Վազգեն Համբարձումյան, «Հայերենի Աստված բառի ծագումն ու տիպաբանությունը» (2002), Գ. Ջահուկյան, «Լեզվի համընդհանուր տեսություն» (անգլ., 2003) և «Հայերեն ստուգաբանական բառարան» (2010), Լավրենտի Հովհաննիսյան, «հայերենիրանական նոր ստուգաբանություններ» (2005), Ամալյա Բարսեղյան, «Անվանական բաղադրյալ ստորոգյալը ժամանակակից հայերենում» (2007), Սերգեյ Գալստյան, «Փոխաբերացման հոգելեզվաբանական վերլուծություն» (2008), «Գրաբարի բառարանագրության և բառագիտության հարցեր» (2009), «Լատինաբան հայերենի պատմություն. 14-18-րդ դդ.» (2010)]։ Հայոց լեզվի ինքնուրույն դիրքի որոշումից հետո հայ-ը դրվել է գիտական լայն շրջանառության մեջ և տարբեր երկրների լեզվաբանների ուշադրության կենտրոնում է։ Նրանց հատկապես հետաքրքրում են հայերենի ծագման, նրա բնույթի, մերձավոր ցեղակցության, տարածքային կապերի, պատմ. զարգացման ընթացքի, լեզվ. շփումների և այլ հարցեր, որոնց լուծման համար մեծ ավանդ ունեն Հ. Հյուբշմանը, Կարլ Բրուգանը, Հերման Օստհոֆը, Լարվիգ Բուգգեն, Ա. Մեյեն, Հ. Պեդերսենը, Ջուլիանո Բոնֆանտենը, Ֆրանց Բոպպը, Գեորգ Սոլտան, Կարլ Շմիդտը, Ռյուդիգեր Շմիտը, Ռոբեր Գոդելը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Նիկողայոս Մառը, Վյաչեսլավ Իվանովը, Թամագ Գամկրելիձեն և ուրիշներ։ Ընդհանուր լեզվաբանությանն իրենց նպաստն են բերել Ստեփան Բարխուդարովը, Ռուբեն Ավանեսովը, Ռուբեն Բուդաղովը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։