Լեզուների միջազգային տարի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2008 թվականը հայտարարել է Լեզուների միջազգային տարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևին համապատասխան։ Բանաձևում վերահաստատվել է նաև ՄԱԿ-ի վեբ-կայքի 6 պաշտոնական լեզուների միջև լիակատար հավասարության հասնելու անհրաժեշտությունը։

Տարվա հիմնական խնդիրներն են լեզվաբանական բազմազանության խնդիրների հասցեագրումը (մշակութային բազմազանության համատեքստում), բոլոր լեզուների նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև բազմալեզվությունը։ Բանաձևում արծարծվել են նաև ՄԱԿ-ում ծագած լեզվական հարցերը[1]։

2008 թվականի փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձեռնամուխ եղավ տարվա խնդիրների կատարման համակարգմանը[2]։

Բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անցկացվող պաշտոնական միջոցառումներից, տարբեր ազգային, ակադեմիական և ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացրել են տարբեր միջոցառումներ, վեբ-էջերի տեղադրում և տարվա խնդիրների պահպանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում անհատներն ու կազմակերպությունները տեղադրել են նման նախագծերի ցանկ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crystal. David. 2007. «What do we do with an International Year of Languages?» Paper to Unescocat, Barcelona, European Day of Languages, 26 September 2007 Արխիվացված 2008-02-16 Wayback Machine
  2. «UNESCO, "Message from Mr Koïchiro Matsuura, Director-General of UNESCO, on the celebration of 2008, International Year of Languages, " Date Added: 2007-11-05 9:44 am; Updated: 2007-12-19 2:40 pm». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել