Լեզգիերեն, լեզգիների լեզուն։ Պատկանում է հյուսիս–կովկասյան կամ դաղստանյան լեզուների լեզգիական խմբին։ Խոսվում է Դաղստանում և Ադրբեջանի հս. մասում։ Խոսողների թիվը՝ 800 հզ. (2010)։

Լեզգիերեն
лезги чӏал
lezgi č’al[1]
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասսամուր
Երկրներ Ռուսաստան[2] և  Ադրբեջան[3]
Խոսողների քանակ633 610 մարդ (2010)[4]
Լեզվակիրների թիվը800,000
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[5]
ԴասակարգումՀյուսիսկովկասյան ընտանիք
Դաղստանյան խումբ
Լեզգիական ենթախումբ
Գրերի համակարգկյուրեղագիր
IETFlez
ԳՕՍՏ 7.75–97лез 390
ISO 639-2lez
ISO 639-3lez
Լեզգիերենի տարածվածությունը
 Lezgian language Վիքիպահեստում

Բարբառայնորեն տարբերակված է։ Ունի 5 ձայնավոր և հարուստ բաղաձայնական համակարգ, հոլովի (18) և սեռի կարգեր, բայի՝ 7 եղանակ, խոնարհման ձևերի բազմազանություն։ Պարզ նախադասության հորինվածքում առկա է նաև էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը՝ նախ արաբագիր, 1928-ից՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lezgi Language, Alphabet and Pronunciation». omniglot.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  2. ScriptSource - Russian Federation
  3. ScriptSource - Azerbaijan
  4. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  5. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 513  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզգիերեն» հոդվածին։