Լեդի Գագայի մսային զգեստ

2010 թվականին կայացած MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի հագած հում տավարի մսից պատրաստված հռչակավոր զգեստ, որին ԶԼՄ-ները տվել են «մսային զգեստ» անվանումը[1][2][3]։ Զգեստի ձևավորման հեղինակը Ֆրենկ Ֆերնանդեսն է[4], իսկ ոճավորողը՝ Նիկոլա Ֆորմիչետին[5]։ Հագուստը քննադատությունների է ենթարկվել կենդանիների իրավունքների պաշտպանության խմբերի կողմից, իսկ Թայմ ամսագիրն անվանել է այն որպես 2010 թվականի նորաձևության լավագույն հայտարարություն։

տարի2010
դիզայներՖրենկ Ֆերնանդես
նյութմիս
ցուցադրությունՌոքնռոլի փառքի սրահ

Լրատվամիջոցները վիճարկել են մսային հագուստի մտահղացման յուրօրինակությունը՝ համեմատելով զգեստը նմանատիպ նկարների հետ, որոնք մինչ այդ արդեն գոյություն են ունեցել ժամանակակից արվեստում և մասսայական մշակույթում։ Իր նախորդ զգեստների նման, այս մեկը նույնպես արխիվացվել է, բայց ցուցադրվել է 2011 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում, քանի որ կոլեկցիոներները պահպանել են այն ապխտած տեսքով։ Մրցանակաբաշխության արարողությունից հետո՝ Գագան բացատրել է, որ զգեստը հայտարարություն է այն մասին, որ պետք է պայքարել այն ամենի համար՝ ինչին հավատում ես և ընդգծել է իր զզվանքը ամերիկացի ռազմական գործիչների «Մի՛ հարցրու, մի՛ խոսիր» քաղաքականության վերաբերյալ։

Նախապատմություն խմբագրել

2010 թվականի Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Գագան եղել է ամենաշատ անվանակարգերում առաջադրված մասնակիցը՝ ռեկորդային 13 մրցանակով, ներառյալ երկու տարվա տեսահոլովակերը (դրանով դարձել է առաջին կին արտիստը, որը հասել է այդպիսի հաջողության)[6]։ Նա եկել է Ալեքսանդր Մակքուինի կողմից ստեղծված զգեստով, հետո հագել է Ջորջիո Արմանի, իսկ ամենավերջում հագել է երրորդ և վերջին զգեստը՝ հում մսից պատրաստված զգեստ, գլխարկ, կոշիկներ և պայուսակ։ Գագան կրել է մսային հագուստ՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում «Bad Romance» հաղթած երգի համար մրցանակ ստանալու համար։ Երբ նա ստացել է մրցանակը վարող Շերից, նա կատակել է ասելով՝ «Ես երբեք չէի մտածի, որ կխնդրեմ Շերին բռնել իմ մսային պայուսակը»[7]։ Գագան շարունակել է կրել զգեստը լրատվամիջոցների լուսանկարահանումներից և Էլեն Դեջեներեսին հարցազրույց տալուց հետո[2]։ Գագան բացատրել է իր զգեստի իմաստը Դեջեներեսին, ասելով՝ «Եթե մենք չպաշտպանենք, այն ինչին հավատում ենք և չպայքարենք մեր իրավունքների համար, բավականին շուտով, մենք այնքան իրավունքներ կունենանք, ինչքան մեր սեփական ոսկորների վրա միսը»[8]։ «Հիմա ես սիրում եմ Լեդի Գագային, բայց որպես կենդանիների նկատմամբ բռնություն չհանդուրժող մարդ, իմ համար շատ ծանր էր նստել նրա կողքին, երբ նա այդպիսի զգեստով էր», գրել է Դեջեներեսը, որը բուսակեր է, ավելի ուշ ավելացնելով՝ «Բայց դա ինձ ստիպեց մտածել, թե ինչումն է կայանում նրա հագուստի և կաշվից պատրաստված հագուստի մեջ տարբերությունը»[8]։

Ձևավորում խմբագրել

 
Գագան Born This Way Ball շրջագայության ժամանակ հագել է արհեստական մսից զգեստ

Ֆերնանդեսը դիմել է դիզայներ և ոճաբան Ֆորմիչետիին՝ զգեստը կարելու համար, ընդ որում՝ այն մոդելավորվել է մեկ շաբաթվա ընթացքում[2], իսկ Ֆորմիչետին ոճավորել է տեսքը[9]։ Զգեստը ասիմետրիկ է և ունի գլխանոց[10]։ Ֆերնանդեսը հատուկ է զգեստի վրա արել կտրվածքներ, որպեսզի հագուստը նրա վրա ձիգ մնա[2]։ Որպես նյութ ընտրվել է մսագործից գնված մսի սթեյք, որից միս է գնում Ֆերնանդեսի ամբողջ ընտանիքը[3]։ Զգեստը պահանջում էր, որ Գագան հագնվի կուլիսների հետևում։

Ֆերնանդեսը ասել է զգեստի ձևավորման մասին՝ «Ես գիտեի, որ այդ զգեստը կլինի այն զարմանալի իրերից մեկը, որը Գագան կրում էր այդ երեկոյի ընթացքում։ Ես գիտեի, որ այդ զգեստը կարող է լինել այն, ինչ նա արել էր այդ երեկոյի ընթացքում։ Նա շատ լավ է պատրաստված և իրականում ունի այնպիսի տեսք, ինչպին տեսախցիկում է։ Մենք հնարավորություն չունեինք անգամ չափերը փորձելու համար։ Նա հագնում է դա միայն VMAs-ի համար։ Միայն այն ժամանակ, երբ ես տեսա այն մոնիտորի վրա, ես հասկացա, որ այն մեծ կլինի»[3]։

Ֆերնանդեսը՝ հաղորդելով Գագայի կարծիքը հարցազրույցում ասել է, որ Գագան ինքն է ասել, որ զգեստից լավ հոտ է գալիս, իսկ զգեստից մսի հոտ էր գալիս[2]։ Դիզայները պատմել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենար զգեստի հետ պարգևատրումից հետո։ «Զգեստը կտեղադրվի արխիվում՝ իր բոլոր հանդերձանքների հետ միասին։ Դա երկար չի տևի, ահա թե ինչում է կայանում ամբողջ հմայքը։ Ես սիրում եմ այն միտքը, որ այն փոխվում է և վերածվում է ինչ-որ այլ բանի»[2]։ Ավելի ուշ նա բացատրել է, որ զգեստը կպահպանվի ապխտած մսի տեսքով՝ նախքան սառեցնելը[11]։

Ռոքնռոլի փառքի սրահը 6000 դոլար է վճարել տաքսիդերմիստ Սերջիո Վիջիլատոյին՝ զգեստը պահպանելու համար։ Այն սառեցվել է երկու հեռուստատեսային ելույթներից հետո, թեև Վիջիլատոն հայտնաբերել է զգեստի տարրալուծման նշաններ, որոնք տեղի են ունեցել մինչև այն սառեցնելը և նշել, որ դրանից հոտ է գալիս, երբ այն սառեցվել է։ Հագուստը մշակվել է քլորի կրաքարի և բակտերիաների սպանելու ախտահանիչով և վերականգնվել է մուգ կարմիր գույնով ներկված, երբ այն նույն տեսքը ստացավ, ինչպիսին եղել է երգչուհու առաջին ելույթի ժամանակ։ Սակայն կոնսերվացումից հետո մնացել են տավարի մսի մի քանի կտորներ, որոնք չեն մտել վերամշակված զգեստի մեջ[12]։

Գագան զգեստը կրել է՝ կատարելով «Americano» և «Poker Face» երգերը[13]։

Ազդեցություն խմբագրել

Նախկինում նա մսից պատրաստված բիկինի էր կրում Վոգ պարբերականի ճապոնական հրատարակության շապիկին[14]։ Ի սկզբանե Գագան կրում էր այն 2010 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ՝ իր «Տարվա տեսահոլովակ» անվակարգում մրցանակ ստանալու համար[9]։ Թեև դա եղել է երեկոյան ընթացքում Գագայի կոստյումի արդեն երրորդ փոփոխումը, Մսային զգեստն անմիջապես անվանվել է երեկոյի «ամենազավեշտալի նորձևության ակնթարթը»[9]։ Ֆերնանդեսն այդ զգեստն անվանում է իր կարիերայի վերելքն՝ ասելով․ «Ես զգում եմ, որ հիմա ձայն ունեմ որպես նկարիչ և դիզայներ»[15]։ Ավելի վաղ նա արդեն Գագայի համար տարբեր իրեր էր ստեղծել, այդ թվում՝ «Bad Romance» երգի երաժշտական տեսահոլովակի զգեստ[16]։ Նա նաև ստեղծել է գլխարկը, որը Գագան կրում էր 2011-ի փետրվարին տեղի ունեցած «Գրեմմի» 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ[15]։

 
Ռոքնռոլի փառքի սրահը, որտեղ 2011 թվականին ցուցադրվել է մսային զգեստը

Այս զգեստը ցուցադրվել է Ռոքնռոլի փառքի սրահում և թանգարանում 2011-ին «Կանայք, ովքեր ռոք են նվագում․ Տեսլական, կիրք, ուժ» (անգլ.՝ Women Who Rock: Vision, Passion, Power) խորագրով ցուցահանդեսի շրջանակներում[17]։

MyCelebrityFashion.co.uk կայքի հարցումն անվանել է Գագայի զգեստը սա 2010 թվականի ամենաճանաչված զգեստ, որը շրջանցել է Քեյթ Միդլթոնի նշանադրության զգեստը[18]։ Ամփոփելով 2010 թվականի արդյունքները մի շարք ցուցակների միջոցով՝ Թայմը մսային զգեստն անվանել է 2010 թվականի գլխավոր նորաձևության հայտարարությունը[19][20]։

«Տարօրինակ Էլ» Յանկովիչը ստեղծել է Գագայի «Born This Way» երգի պարոդիան, որի անվանումն էր «Perform This Way», որտեղ նա ներառել է տողեր մսային զգեստի մասին (I strap prime rib to my feet / Cover myself with raw meat / I'll bet you've never seen a skirt steak worn this way)[21]։ Երգի տեսահոլովակում պարող է ներառվել, ով մսային զգեստ էր կրում[22]։

Ընդունելություն խմբագրել

MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունից հետո ԶԼՄ-ները փորձել են վերլուծել այս զգեստի նշանակությունը BBC News-ի առաջարկների միջոցով, սկսած հականորաձևությունից, մինչև ֆեմինիզմ, ծերացում և քայքայում, ինչպես նաև հասարակության վերաբերմունք մսի նկատմամբ։ Շեֆ խոհարար Ֆերգյուս Հենդերսոնը բացատրել է մսի նկատմամբ նման վերաբերմունքը, որպես «Մարդիկ հաճախ չեն ցանկանում, որ միսը նման լինի մսի։ Նրանք ցանկանում են, որ այն նրբորեն փաթաթված լինի սուպերմարկետների պլաստիկի մեջ»[23]։ Մարդիկ կենդանիների հետ բարոյական վերաբերմունքի համար (անգլ.՝ People for the Ethical Treatment of Animals; PETA) կազմակերպությունը քննադատել է զգեստը[24], հայտարարելով, որ «մեռած կովերի կտրվածքներից պատրաստված զգեստը հագնելը բավականին վիրավորական մեկնաբանություններ է առաջացնում, բայց ինչ-որ մեկը պետք է ասի նրա ականջին, որ շատ մարդիկ ավելի հիասթափված են սպանդանոցից, քան տպավորված»[25][26]։ Բուսակերների հասարակությունը նույնպես քննադատել է այդ զգեստը[27][28]՝ հանդես գալով հայտարարությամբ, որում ասվում է. «Որքան էլ այն գեղեցիկ ներկայացվի, տանջված կենդանու մարմինը տանջված կենդանու մարմին է մնում։ Շատ կենդանիներ մահանում են սննդի համար, և նրանք չպետք է սպանվեն նաև այսպիսի հնարքների համար»[29]։

Զգեստի շուրջ մեկ այլ վիճելի հարց է առաջացել՝ ինքնատիպության վերաբերյալ։ Բրուքս Բարնսը Նյու Յորք Թայմսից գրել է, որ այս զգեստը «վերցվել է» Ինկարնացիայից (անգլ.՝ Incarnation)՝ նկարիչ Մարկ Ռայդենի նկարից, որը պատկերում է սպիտակ մազերով աղջկան՝ մսային զգեստով[30][31]։ MTV-ից Շարոն Քլոթը նաև նշել է Գագայի զգեստի և Ռայդենի նկարի միջև նմանությունը[31]։ Ռայդենը, ինչպես հաղորդվում է, հիասթափված էր, որ Գագան չի ընդունել, որ ոգեշնչվել է իր աշխատանքից[30]։ Գեղարվեստական և նորաձև մամուլի որոշ ներկայացուցիչներ նշում էին այս զգեստի նմանությունը «Vanitas․ Ալբինո անորեքտիկ մսային զգեստ»-ին՝ կանադացի քանդակագործ Յանա Ստերբակի կողմից 1987 թվականին պատրաստված մսային զգեստին, որը ցուցադրվել է Կանադայի ազգային պատկերասրահում 1991 թվականին[32][33][34]։ Քարեն Ռոզենբերգը Նյու Յորք Թայմսից համեմատել է զգեստը Ֆրենսիս Բեկոնի՝ 1952 թվականի լուսանկարների շարքի հետ, որոնց վրա թոռին ամրացված տավարի կողերեն էին պատկերված[35]։ Իսկ The Daily Telegraph-ը համեմատել է զգեստը The Beatles-ի 1966 թվականի «Yesterday and Today» ալբոմի բնօրինակ շապիկի հետ, և նշել է նմանությունը The Undertones խմբի՝ 1984 թվականի «All Wrapped Up» ալբոմի շապիկի հետ, որը ցուցադրում էր մի կին մոդելի, որը հագել է մսի կտորներից (հիմնականում բեկոնից) պատրաստված զգեստ և ձեռնոցներ և երշիկից պատրաստված վզնոց[29][36]։ Ճարտարապետներ Դիլեր Սքոֆիդիոն + Ռենֆրոն նույնպես մսային զգեստի դիզայն են պատրաստել 2006 թվականին[37]։ Մսից պատրաստած և նմանատիպ դիզայնով հագուստի ավելի վաղ օրինակը կրում էին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Սլեյդի արվեստի դպրոցի ասպիրանտուրայի ցուցահանդեսի ժամանակ՝ 1979 թվականի հուլիսին, երբ փերֆորմանս արտիստ Ռոբերթ Քոնոլին հագել է սալյամիից պատրաստված կոստյում[38]։

Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ այս զգեստը կարող է մեկնաբանվել որպես հակավեգանություն[39]։ Բուսակեր երգիչ Մորիսին հայտարարել է, որ իր կարծիքով այս զգեստը համարվում է ընդունելի, եթե այն հասարակական կամ քաղաքական հայտարարություն է, այլ ոչ թե պարզապես «խենթ գաղափար»[40], նշելով, որ նկարիչ Լինդեր Ստերլինգը նախկինում՝ 1982 թվականին, մսային զգեստ էր հագնում՝ բողոքելու այն բանի դեմ, ինչը նա համարում էր կանանց ընկալումը տղամարդկանց կողմից[40]։ Էլեն Դեջեներեսը Գագային բանջարեղենից բիկինի է նվիրել, երբ երգչուհին մասնակցել է նրա թոք շոուին, և Լեդի Գագան օգտագործել է այս հարթակը զգեստի շուրջ վեճերին պատասխանելու համար, ասելով, որ «․․․այն բազմաթիվ մեկնաբանություններ ունի։ Եթե մենք չպաշտպանենք, այն ինչին հավատում ենք և չպայքարենք մեր իրավունքների համար, բավականին շուտով, մենք այնքան իրավունքներ կունենանք, ինչքան մեր սեփական ոսկորների վրա միսը։ Իսկ ես մսի կտոր չեմ»[25]։ Հետագայում նա պարզաբանել է, որ նաև օգտագործել է այդ զգեստը, որպեսզի ընդգծի ամերիկացի զինվորականների՝ «մի հարցրու, մի ասա» քաղաքականության հանդեպ իր զզվանքը[41]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Мясное платье» Леди Гаги вызвало сенсацию в мире моды». news.mail.ru. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Vena, Jocelyn (2010 թ․ սեպտեմբերի 16). «Lady Gaga Meat Dress Designer Tells How To Re-Create His VMA Look». MTV News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 Padilla, Max (2010 թ․ սեպտեմբերի 24). «Lady Gaga Meat Dress Designer's Lips Are Zipped About Animal Rights». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  4. Розетка Штеккерман (2011 թ․ մարտի 1). «Мясное платье Lady GaGa». bestdress.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  5. «Lady Gaga надела платье из сырого мяса на церемонию MTV VMA 2010». ladygagasuper.ru. 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  6. Vena, Jocelyn (2010 թ․ օգոստոսի 3). «Lady Gaga, Eminem Top VMA Nominations». MTV News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  7. Ganz, Caryn (2010 թ․ սեպտեմբերի 12). «Meet the Mystery Meat Dress: Lady Gaga Explains Rare VMAs Outfit». Yahoo! Music. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  8. 8,0 8,1 «So about Lady Gaga's meat dress...». CNN.com Blogs. 2010 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 Clott, Sharon (2010 թ․ սեպտեմբերի 13). «Was Lady Gaga's VMA Meat Dress Real?». MTV News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  10. Topping, Alexandra (2010 թ․ սեպտեմբերի 13). «Lady Gaga's meat dress angers animal rights groups». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  11. Gornstein, Leslie (2010 թ․ սեպտեմբերի 22). «Did anyone ever eat Lady Gaga's meat dress?». E!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  12. Pool, Bob (2011 թ․ հուլիսի 22). «Taxidermist preserves Lady Gaga's meat dress for posterity». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  13. Dumaual, Miguel (2012 թ․ մայիսի 23). «Review: Lady Gaga's 'Born This Way Ball'». ABS-CBN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  14. Cristina Everett (2010 թ․ սեպտեմբերի 7). «In the flesh: Lady Gaga dons raw meat on cover of Vogue Hommes Japan». New York Daily News.
  15. 15,0 15,1 Vazquez, Anna (2010 թ․ մարտի 9). «Lady Gaga Meat Dress Designer Franc Fernandez Q&A». Stylelist. AOL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  16. Franc Fernandez
  17. Mapes, Jill (2011 թ․ մայիսի 13). «Women Who Rock' Exhibit Opens, Features Lady Gaga's Meat Dress». Billboard. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  18. Lee, Ann (2010 թ․ դեկտեմբերի 16). «Lady Gaga's meat dress 'most iconic' of 2010». Metro. London. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  19. «The Top 10 Everything of 2010». Time. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  20. «Lady Gaga's meat dress 'No. 1' fashion statement of 2010». The Independent. London. 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  21. Светлана Юрова (2012 թ․ մայիսի 18). «Леди Гага снова носит мясо». novostioede.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  22. «Weird Al Yankovic lampoons Lady Gaga in 'Perform This Way'». CBS News. 2011 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  23. Winterman, Denise; Kelly, Jon (2010 թ․ սեպտեմբերի 14). «Five interpretations of Lady Gaga's meat dress». BBC News. BBC. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  24. «Вегетерианцы разозлились на Леди Гагу из-за костюма из сырого мяса». heygaga.ru. 2010 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  25. 25,0 25,1 Roberts, Laura (2010 թ․ սեպտեմբերի 14). «Lady Gaga's meat dress divides opinion». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  26. Newkirk, Ingrid E. (2010 թ․ սեպտեմբերի 13). «Lady Gaga's Meat Dress». PETA. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  27. Анастасия Фёдорова (2010 թ․ սեպտեմբերի 16). «Платье из мяса Леди Гаги». be-in.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  28. «Леди Гага продемонстрировала новое «мясное» платье». kleo.ru. 2012 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  29. 29,0 29,1 Bloxham, Andy (2010 թ․ սեպտեմբերի 15). «Lady Gaga's meat dress link to the Beatles». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  30. 30,0 30,1 Barnes, Brooks (2014 թ․ մայիսի 16). «Mark Ryden: Drawing a Dividing Line». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  31. 31,0 31,1 Clott, Sharon (2010 թ․ սեպտեմբերի 13). «Does Lady Gaga's Meat Dress Remind You Of Mark Ryden's Paintings?». MTV News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  32. Knight, Christopher (2010 թ․ սեպտեմբերի 13). «Lady Gaga, meat Jana Sterbak». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  33. Gayford, Martin (2010 թ․ սեպտեմբերի 17). «Lady Gaga's Fleshy Outfit Echoes Artistic Lobsters, Maggots». Bloomberg News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  34. Seashore, Ashley (2010 թ․ սեպտեմբերի 13). «Lady Gaga's Meat Dress and the Question of Authenticity». TheGloss. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  35. Rosenberg, Karen (2011 թ․ մայիսի 12). «Two Meaty Visions of Flesh and Blood». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  36. Heard, Chris (2013 թ․ նոյեմբերի 15). «Dressed to grill: From The Undertones to Lady Gaga». BBC News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  37. «Music Piracy: Lady Gaga Is To Blame». Lovelyish.com. 2011 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  38. «Letters: Salami style». The Guardian. 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  39. Walker, Alissa (2010 թ․ սեպտեմբերի 13). «Is Lady Gaga's Meat Couture an Anti-Vegan Statement?». Good. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  40. 40,0 40,1 Deacon, Michael (2011 թ․ հունիսի 17). «Morrissey on... Lady Gaga and modern pop». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  41. Kaufman, Gil (2010 թ․ սեպտեմբերի 13). «Lady Gaga Talks VMA Meat Suit With Ellen DeGeneres». MTV News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.