Լեդին և Թափառականը (ֆիլմ)

«Լեդի և թափառականը ֆիլմ» (անգլ.՝ Lady and the Tramp), ամերիկյան ֆիլմ, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին։ Նկարահանվել է 1955 թվականի համանուն մուլտֆիլմի հիման վրա և կրկնում է նրա սյուժեն[1][2]։

Լեդին և Թափառականը
անգլ.՝ Lady and the Tramp
Երկիր ԱՄՆ
Ժանրմանկական ֆիլմ
Թվականնոյեմբերի 12, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Բին
Սցենարի հեղինակԷնդրյու Բուջալսկի
ԴերակատարներԹեսսա Թոմփսոն, Ջասթին Տերու, Թոմաս Ման, Քիրսի Քլեմոնս, Էշլի Ջենսեն, Սեմ Էլիոթ, Իվետ Նիքոլ Բրաուն, Քլենսի Բրաուն, Բենեդիկտ Վոնգ, Ժանել Մոնե և Քեն Ջոնգ
ՕպերատորԷնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունԴոմինիկ Լյուիս
Պատմվածքի վայրԼուիզիանա
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Lady and the Tramp (2019 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է բարձր հասարակության ներկայացուցիչ կոկեր-սպանիելի Լեդիի և Թափառական անունով շան հանդիպման պատմությունը։ Ֆիլմում ներառված է ռեստորանում սպագետիով ընթրիքի հայտնի ռոմանտիկ տեսարանը։

Դերերում խմբագրել

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

Փետրվարի 8-ին հայտարարվել է, որ Walt Disney Pictures մշակում է 1955 թվականի համանուն մուլտֆիլմի ռեմեյքը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվել է 2019 թվականի աշնանը[3]։ 2018 թվականի մարտի 19-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը Չարլի Բինն է, իսկ սցենարը կգրի Էնդրյու Բույալսկին Բրիգամ Թեյլորի հետ, որը հանդես է գալիս որպես պրոդյուսերի[4]։

Դերասանական կազմ խմբագրել

2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Էշլի Ջենսենը, Ջասթին Թերուն և Սեմ Էլիոթը կհնչյունավորեն երեք շների[1][5][6][7]։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Քիրսի Քլեմոնսը բանակցություններ է վարել Լեդիի սեփականատեր Դարլինգի դերի կատարման համար[8][9]։ 2018 թվականի օգոստոսին հայտարարվել էր, որ Թեսա Թոմփսոնը և Բենեդիկտ Վոնգն կհնչյունավորեն համապատասխանաբար Լեդիին և Բուլին, և որ Թոմաս Մաննը կկատարի Դեյմի դերը։ 2018 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Իվետ Նիկոլ Բրաունը և Ադրիան Մարտինեսը կկատարեն Սառայի և Էլիոթի դերերը[10][11]։

Նկարահանումների ժամանակ օգտագործվել են իսկական շներ, որոնք մարմնավորել են ֆիլմի խորագրում հիշատակվող կերպարներին։ Նկարահանումներից մոտ երեք ամիս առաջ կենդանիներն սկսել են պատրաստվել ֆիլմի նկարահանումներին։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի սեպտեմբերին։ Ֆիլմը նկարահանվել է Ատլանտայում և Սավաննայում (Ջորջիա)[12]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում հնչում է «Սիամական կատուների երգի» նոր տարբերակը Ժանել Մոնեի կատարմամբ[13]։ Երգը վերաշարադրել են Nate "Rocket" Wonder-ից Ռոման Ջանարթուրը և Մոնեն, քանի որ նախկին տարբերակը ներկայում ընկալվում է որպես ռասիստական և հարմարեցվելու է ֆիլմում հերոսների պատկերմանը[13]։ Մոնեն կատարել է ևս երկու նոր երգ ֆիլմի համար[13]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին բացառապես Disney+-ում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiseman, Andreas (2018 թ․ հուլիսի 25). «Disney's 'Lady And The Tramp' Reboot Sets First Cast With 'Extras' & 'Sherlock Gnomes' Actress Ashley Jensen». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  2. Fleming Jr., Mike (2018 թ․ փետրվարի 8). «Disney Unveils Inaugural Streaming Service Launch Slate To Town; No R-Rated Fare». Deadline. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  3. Fleming Jr, Mike (2018 թ․ փետրվարի 8). «Disney Unveils Inaugural Streaming Service Launch Slate To Town; No R-Rated Fare». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  4. N'Duka, Amanda (2018 թ․ մարտի 19). «Charlie Bean To Helm Disney's Live-Action 'Lady And The Tramp' Adaptation». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  5. Couch, Aaron (2018 թ․ հուլիսի 26). «Justin Theroux to Voice Star in Disney's 'Lady and the Tramp' Remake». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  6. «EXCLUSIVE: Sam Elliott Joins Disney's LADY AND THE TRAMP Remake | That Hashtag Show». That Hashtag Show. 2018 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. Kroll, Justin (2018 թ․ հուլիսի 31). «Kiersey Clemons in Talks to Join Disney's Live-Action 'Lady and the Tramp' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Sneider, Jeff (2018 թ․ օգոստոսի 14). «Exclusive: Tessa Thompson to Star in 'Lady and the Tramp' for Disney's Streaming Service». Collider. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  9. Kroll, Justin (2018 թ․ օգոստոսի 17). «Thomas Mann Joins Disney's Live-Action 'Lady and the Tramp' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  10. McNary, Dave (2018 թ․ սեպտեմբերի 4). «Yvette Nicole Brown Joins Live-Action 'Lady and the Tramp'». Variety. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 21). «Adrian Martinez Joins Disney's 'Lady and the Tramp'; 'Mulan' Adds Chen Tang». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. Christopher Marc (2018 թ․ ապրիլի 15). «Live-Action 'Lady And The Tramp' Movie Shoots This Fall In Georgia». Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 13,2 Donnelly, Matt; Willman, Chris (2019 թ․ մայիսի 6). «'Lady and the Tramp' Will Reinvent Problematic Siamese Cat Song, Feature New Music From Janelle Monae (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  14. D'Alessandro, Anthony (2019 թ․ ապրիլի 11). «Disney Film Production Chief Sean Bailey On Streaming Service's Live-Action Slate; 'Lady And The Tramp' Available At Launch». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդին և Թափառականը (ֆիլմ)» հոդվածին։