Լեգո ֆիլմ (անգլ.՝ The Lego Movie), ավստրալա֊ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, նկարահանված Ֆիլ Լորդ և Քրիս Միլլեր ռեժիսորների կողմից՝ իրենց իսկ սեփական սցենարով։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Lego աշխարհում։ Ըստ սյուժեի, շարքային շինարար Էմմետ Բլոկովսկը, որին սխալմամբ ընդունել էին որպես ընտրյալ, պետք է փրկեր լեգո տիեզերքը բիզնեսի չար լորդից։ Գլխավոր հերոսներին հնչյունավորեց Քրիս Փրեթթը, Ուիլլ Ֆարրելլը, Էլիզաբետ Բենքսը, Ուիլլ Արնեթթը և Նիկ Օֆֆերմանը։ Համաշխարհային պրեմիաերան տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 7֊ին, իսկ Ռուսաստանում՝ 2015 թվականի փետրվարի 27֊ին։ Ֆիլմը բարձր գնահատական ստացավ կրիտիկների կողմից[13][14] և բարձր արդյունքներ ցույց տվեց համաշխարհային վարձույթում՝ 60 միլիոն բյուջեյում 468 միլիոն դոլարից ավելի[15]։ Ֆիլմը արժանացել է BAFTA մրցանակի որպես լավագույն անիմացիոն ֆիլմ[16]։

Լեգո ֆիլմ
անգլ.՝ The Lego Movie
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
 Դանիա
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], քրոսովեր, ֆիլմ անչափահասների համար, հակաուտոպիական ֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, մուլտֆիլմ[4], արկածային ֆիլմ[4], ընտանեկան ֆիլմ[4] և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
ՀիմքLego
Թվականփետրվարի 6, 2014[5][6], փետրվարի 7, 2014[2][7], ապրիլի 3, 2014, ապրիլի 10, 2014[8][9] և փետրվարի 20, 2014[10]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Միլլեր[11] և Ֆիլ Լորդ[11]
ՊրոդյուսերԴան Լին և Ռոյ Լի
Սցենարի հեղինակՖիլ Լորդ[4] և Քրիս Միլլեր[4]
ԴերակատարներՈւիլ Ֆերրել և Ջեյդոն Սենդ
ՕպերատորԲարրի Փիթերսոն և անհայտ
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
ՄոնտաժՔրիս ՄակՔեյ և Դևիդ Բարոուզ[4]
Նկարահանման վայրՍիդնեյ
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures, Animal Logic, Lego Group, Vertigo Entertainment, RatPac-Dune Entertainment և Warner Bros. Animation
Տևողություն101 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ468 266 122 $[12] և 257 966 122 $[12]
ՀաջորդԼեգո։ Ֆիլմ 2
Պաշտոնական կայքէջ
 The Lego Movie Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Նախաբան խմբագրել

Վիտրուվիուս անունով հին կախարդը փորձում է պաշտպաանել Ադսկլ անունով վտանգավոր և հզոր մասունքը չար Լորդ Բիզնեսից։ Կարճ պայքարից հետո Վիտրուվիուսը պարտվում և կուրանում է։ Նա զգուշացնում է Բիզնեսին մարգարեության մասին, որտեղ ասվում է Ընտրյալի մասին, որ կհաղթի չարը։ Վիտրուվիուսը կարդում է մարգարեությունը։ Լորդ Բիզնեսը չի հավատում և Վիտրուվիուսին նետում է անդունդը։

Մեր ժամանակներ խմբագրել

Ութ ու կես տարի անց, Էմմետը՝ շարքային շինարարը, աշխատանքից հետո հանդիպում է մի աղջկա՝ Դիկարա անունով, ով ինչ֊որ բան էր փնտրում շինհրապարակում։ Նրան հետևելով, Էմմետը ընկնում է փոսի մեջ և այնտեղ գտնում Բլոկ Դիմադրությանը։ Նրան դիպչելուց հետո, Էմմետը տարբեր տեսիլքներ է տեսնում և քնում։

Էմմետը ամենահասարակ LEGO կերպարներից է, որը մյուներից երևի թե միայն տարբերվում է իր անփոփոխ լավատեսություն և ամեն ինչով հիանալու ունակությամբ։ Էմմետը աշխատում է շինհրապարակում և ամենից շատ երազում է ձեռք բերել շատ և լավ ընկերներ, բայց այդ երազանքին հասնելու ճանապարհները շատ փշոտ և դժվար են։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա հանդիպում է Դիկարկային և կախարդ Վիտրուվիուսին՝ 2 խաղալիք, որոնք նրան տեղեկացնում են նրան հանձնարարված հերոսական հանձնարարության մասին։ Պարզվում է, որ LEGO քաղաքին մեծ վտանգ է սպառնում։ Լորդ Բիզնեսը նպատակաուղղված էր տիեզերքում վերացնել բոլոր արվեստները և նրան դրա համար անհրաժեշտ էր Ընտրյալի օգնությունը, որն էլ դառնում է հենց Էմմետը։ Էմմետը անցնում է տարբեր բարդ և դժվար փորձությունների միջով, որից արդյունքում նա դառնում է իրական Ընտրյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2014/02/07/movies/the-lego-movie-toys-with-thinking-outside-the-manual.html?partner=rss&emc=rss&_r=0
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/the-lego-movie
  3. http://www.filmaffinity.com/en/film419538.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. http://www.imdb.com/title/tt1490017/
  8. Kinopolis (գերմ.) — 1905.
  9. Internet Movie Database — 1990.
  10. mymovies.it (իտալ.) — 2000.
  11. 11,0 11,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  12. 12,0 12,1 Box Office Mojo — 1999.
  13. «The Lego Movie - Metacritic». Metacritic.com (անգլերեն). Metacritic.
  14. «The Lego Movie - Rotten Tomatoes». RottenTomatoes.com (անգլերեն). Rotten Tomatoes.
  15. «The LEGO Movie». Boxofficemojo.com (անգլերեն). Box Office Mojo.
  16. Награда британской киноакадемии BAFTA-2015"
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեգո ֆիլմ» հոդվածին։