Լեգենդ ասպետի մասին (մուլտֆիլմ, 2003)

«Էլ Սիդ։ Լեգենդ ասպետի մասին» (իսպ.՝ El Cid: La leyenda), իսպանական լիամետրաժ մուլտֆիլմ Իսպանիայի ազգային հերոս Սիդ Կամպեադոր, որն առավել հայտնի է որպես Էլ Սիդ կամ Ռոդրիգո։ Ֆիլմի վրա կատարվող աշխատանքները տևել են երեք տարի[3]։ Այն թողարկվել է Իսպանիայում 2003 թվականի դեկտեմբերի 19-ին, և առաջին շաբաթվա ընթացքում եկամուտը կազմել է 307 728 եվրո[4], ևս մեկ շաբաթ անց՝ 1 098 422, իսկ մեկ ամիս անց՝ 2 340 000 եվրո[4]։

Լեգենդ ասպետի մասին
իսպ.՝ El Cid: La leyenda
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկենսագրական ֆիլմ և արկածային ֆիլմ
ՌեժիսորԽոսե Պոզո
ՍցենարիստԽոսե Պոզո
ՀնչյունավորումCarlos Latre?[1], Manel Fuentes?[1] և Լոլես Լեոն[1]
ՊրոդյուսերԽուլիո Ֆեռնանդես Ռոդրիգես
Երկիր Իսպանիա
Լեզուիսպաներեն
ԸնկերությունFilmax?
ԴիստրիբյուտորMedusa Film
Տևողություն90 րոպե
Թվական2003 և ապրիլի 28, 2005[2]
Պարգևներ

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի գործողությունները ծավալվում են միջնադարյան Իսպանիայում, մի դարաշրջանում, երբ քրիստոնեական ու մուսուլմանական պետությունները գոյություն ունեին կողք կողքի։ Ռոդրիգեն անհոգ ապրում է Կաստիլիայի արքունիքում, մեծանում արքայազն Սանչոյի հետ, գաղտնի հանդիպում Խիմենայի՝ գեներալ Գորմազի դստեր հետ։ Սակայն երիտասարդի անհոգ կյանքն ավարտվում է այն ժամանակ, երբ մահանում է Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ Մեծը, նրա փոխարեն գահին բազմում է Սանչոն, սակայն վերջինիս կրտսեր քույրը՝ Ուրական, ինքն է ցանկանում դառնալ թագուհի և ամեն ինչի պատրաստ է իր նպատակին հասնելու համար։ Այն բանից հետո, երբ Խիմենայի հայրն իմանում է Ռոդրիգոյի հետ նրա հարաբերությունների մասին, կտրականապես հրաժարվում է ընդունել երիտասարդոին և նույնիսկ մենամարտ է կազմակերպում, որի ժամանակ հանկարծ սայթաքում է ու մահանում ընկնելուց ստացած վնասվածքի պատճառով։ Միևնույն ժամանակ Ուրական մարդ է ուղարկում սպանելու Սանչոյին։ Գահն անցնում է կրտսեր արքայազնին՝ Ալֆոնսո VI-ին, որին Ուրական անել է տալիս իր ուզածը։ Ռոդրիգոյին դիտավորությամբ մեղադրում են գեներալին սպանելու մեջ և վտարում Կաստիլիայից՝ զրկելով կոչումներից ու տիտղոսներից։ Ռոդրիգոն սկսում է վարել ճգնավորի կյանք և տեսնում է, թե ինչպես են մուսուլման ալ-մորավիները բռնակալ Բեն Յուսուֆի գլխավորությամբ նվաճում թագավորություններն ու շարժվում դեպի հյուսիս։ Նա ընկնում է մուսուլմանական Սարագոսա պետություն և Ալ-Մուտամիդին՝ սուլթանի որդուն օգնում գրավել Սարագոսայի ամրոցը, որը նախկինում նվաճել էին ալ-մորավիները։ Այդպես Ռոդրիգոն ստանում է սուլթանի աջակցությունն ու իրավունք ստանում կառավարել մուսուլմանական բանակը։ Նա սկսում է գրավել հարևան թագավորությունները, խլել դրանք ալ-մորավիներից և մուսուլմանների շրջանում հայտնի է դառնում որպես Սիդ։ Մի անգամ Ռոդրիգոն նամակ է ստանում Ալֆոնս թագավորից, որը հանկարծ նրան առաջարկում է միացնել Կաստիլիայի ու Սարագոսայի ուժերը, որպեսզի կործանեն ալ-մորավիներին։

Արտոնագրված DVD-ով մուլտֆիլմը թողարկել է «CP Digital» ընկերությունը։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Մանել Ֆուենտես – Ռոդրիգո
  • Սանչո Գրասիա – Գորմաս
  • Կառլոս Լատրե – Բեն Յուսուֆ
  • Մոլի Մալքոլմ – Ուրակա
  • Նատալյա Վերբեկե – Խիմենա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմի գրեթե բոլոր հերոսները իրական պատմական դեմքեր են, սակայն նրանց հարաբերությունները որոշակիորեն պարզեցված են ու դարձված ավելի ռոմանտիկ։ Հորինված է Սիդի մենամարտը Խիմենայի հոր հետ, սիրային հակամարտությունը կոմս Օրդոնեսի հետ, Ուրակայի մասնակցությունը Սանչոյի սպանությանը։ Բաց են թողնված Ֆերդինանդ Մեծի երեխաների բարդ փոխհարաբերությունները, Սանչոյի կերպարն իդեալականացվել է։
  • Ֆրանսիացի պատմաբան Ժակ լը Գոֆֆը ֆիլմի մասին գրել է. «Այստեղ Սիդն քաջարի ու ամրասիրտ ասպետ է, խիզախ սուսերամարտիկ, որը մարտնչում է արյունարբու մավրերի հետ, որոնք արհամարհում են բոլոր բարոյական օրենքներն ու առաջնորդվում գազանային արտաքինով մորուքավոր հրամանատարի կողմից։ Սիդը լիովին կարող էր հայտնվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի թվում»[5]։

Մրցանակներ խմբագրել

  • Մուլտֆիլմն ստացել է Գոյայի մրցանակ որպես 2004 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմ[6],
  • Մոսկվայի երեխաների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի XXI միջազգային փառատոն. ժյուրիի որոշմամբ Գրան պրին շնորհվել է «Լեգենդ ասպետի մասին» անիմացիոն ֆիլմին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.kinokalender.com/film4943_el-cid-die-legende.html
  3. Lucci (2005), p. 312-313.
  4. 4,0 4,1 Page « Box office et business » du film sur l'IMDB(չաշխատող հղում). Page consultée le 17 août 2011.
  5. Ле Гофф Ж. «Сид // Герои и чудеса средних веков» (ռուսերեն). history.wikireading.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Page « Awards » du film sur l'IMDB anglophone. Page consultée le 17 août 2011.
  7. «Легенда о рыцаре» - лауреат фестиваля.28.12.2004

Արտաքին հղումներ խմբագրել