Էդիթ Լամբել Լանգերֆելդ[1] (անգլ.՝ Edith Lambelle Langerfeld, հուլիսի 3, 1883(1883-07-03), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1968(1968-12-20), Գրինվիչ, հայտնի է եղել Լա Սիլֆ (անգլ.՝ La Sylphe) բեմական անվամբ), ամերիկացի էկզոտիկ պարուհի[2], որը 1890-ական թվականներին Ֆոլի Բերժերում իր ելույթներով բուռն արձագանքի է արժանացել[3]։

Լա Սիլֆ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1883(1883-07-03)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 20, 1968(1968-12-20) (85 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի և բալետի պարող
 La Sylphe Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Էդիթ Լամբել Լանգերֆելդը ծնվել է 1883 թվականի հուլիսի 3-ին[1][4] Նյու Յորքում, Արթուր Հ. Լանգերֆելդի (1855–1931)[5] և Մարգարեթ Էնն Դուգլաս Լանգերֆելդի (1854–1943) դուստրն է[6]։ Նրա հայրը գերմանացի էր, ծնվել էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի[6] Էլբերֆելդ քաղաքում, որն այժմ Վուպերտալի մասն է, մինչդեռ մայրը եկել էր Հյուսիսային Իռլանդիայի Արմաղ շրջանի Լուգալ փոքր քաղաքից[7]։ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում պահվում է Արթուր Լանգերֆելդի հայտնագործած մեքենայի լուսանկարը, որը նա ստեղծել է ածուխի արդյունահանման մեջ օգտագործելու համար[5]։ Էդիթն ուներ ավագ եղբայր՝ Ուոլաս Դուգլաս Լանգերֆելդը, որը ծնվել է 1877 թվականի օգոստոսի 27-ին[8]։

Մայրը Լանգերֆելդին արտասահման է տարել վեց տարեկանում, երբ նա սկսել է պարել։ Միացյալ Նահանգների օրենքները նրան խանգարում էին բեմ բարձրանալ որպես երիտասարդ աղջկա։ Նա ճանապարհորդել է ութ տարի՝ կատարելով երկու ճանապարհորդություն աշխարհով մեկ։ Ժամանակի մեծ մասը նա անցկացրել է Լոնդոնում, Անգլիայում, Միլանում, Իտալիայում, Փարիզում, Ֆրանսիայում Բրյուսելում և Բելգիայում։ Լա Սիլֆը տիրապետել է հինգ լեզուների։ Իր երկրորդ համաշխարհային շրջագայության ընթացքում նա եղել է Լոնդոնի Ալհամբրա թատրոնի հիմնական պարողը։ Նա եղել է աշխարհի ամենաուշագրավ պարուհիներից մեկը։

Նա 14 տարեկանում նորամուտ է ունեցել Միացյալ Նահանգներում՝ առաջին անգամ հանդես գալով Խաղաղ օվկիանոսի ափին[9]։ Նա Նյու Յորքում պարել է 1899 թվականից սկսած[10]։ Այնտեղ նա ներկայացրել է «Vision of Salome» պարային ներկայացումը[9]։

Վոդևիլի պարուհի խմբագրել

ԱՄՆ-ում Լա Սիլֆի հանրաճանաչությունը մեծացել է այն բանից հետո, երբ 1907 թվականին արգելվել է Մետրոպոլիտեն օպերայում Ռիխարդ Շտրաուսի «Սալոմեի» բեմադրությունը։ Նա իր կատարումը կոչել է «Սալոմեի զղջումը»։ Հետաքրքրվել է Հեռավոր Արևելքի պորտապարով, որը կոչվել է «հյուչի քուչի», 1893 թվականին այն առաջին անգամ ցուցադրվել է Չիկագոյի աշխարհի բարեգործական վաճառքի ժամանակ[3]։ Նա 1899 թվականի հոկտեմբերին մասնակցել է Կոստերի և Բիալի երաժշտական սրահում տեղի ունեցած վոդևիլի ցուցադրությանը[10]։ Նա ելույթ է ունեցել Ֆրանսիական պարահանդեսի բեմում, որը կոչվել է «Նյու Յորքի շուրջը ութսուն րոպեում»։ Գրախոսության մեջ նրան նկարագրվել է որպես «մի երիտասարդ կին, որն ասես կազմված է մկաններից և չունի ոսկորներ, և որը կարող է ճկունությամբ անել նախանձելի առաձգական պտույտներ, որը կստիպեր սովորական մարմնամարզիկին կարմրել ճկունության մասին խոսկացությունների նախանձից»[11]։ Նրա գոտկատեղը ծածկված էր լինում միայն մի քանի յարդ մարգարիտներով[3]։ Առիթից առիթ նա հագնում էր ձիգ կամ փեշավոր կիսաշրջազգեստ և շղարշե կտորից կարված իրանակապ։ Մի անգամ Լա Սիլֆը դժգոհել է, որ իրանակապերով շատ շոգ է և սպառնացել է, որ հաջորդ օրվա ցուցադրությանը կհանի այն[12]։ Չնայած որ նրա հայտնվելը հաճախ բուռն արձագանք էր առաջացնում, Լա Սիլֆը խոստովանել է, որ Նյու Յորքում իր ներկայացումները ձանձրալի էին՝ համեմատած Եվրոպայում ավելի վաղ ներկայացումների հետ։ Նա հնարավորինս մոտ էր կատարում իր «պորտապարը», որքան որ թույլ էին տալիս ամերիկյան սովորույթները։ Այնուամենայնիվ նա խոստովանել է, որ Սալոմե պարին ճիշտ մեկնաբանություն տալու համար մանրամասն ուումնասիրել է Արևելքի պարերը[3]։

1908 թվականին Լա Սիլֆը պայմանագիր է կնքել Orpheum Circuit-ի գլխավոր ղեկավար Մարտին Բեյքի հետ՝ հյուրախաղերի նպատակով։ Մարտ ամսին նա առաջին անգամ հանդես է եկել Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում[13]։ 1908 թվականի հուլիսին նա պարել է Քիթի և Պրոկտորի «Հարլեմ» օպերայում Հարլեմի 125-րդ փողոցում` Նյու Յորքի ոստիկանության լեյտենանտի և մի ջոկատ սպաների հսկողության տակ։ Նրա խաղացանկն սկսվել է պիրուետով, այն կոչվում էր դասական պար[12]։ Դա եղել է կոշկաքթերով դասական պար[2]։ Փարիզյան գիգոլետի ընթացքում նա հայտնվել է տրիկոյով։ Մինչ նա պատրաստվում էր «Սալոմեի պարին», նրա ներկայացումների շարժանկարները ցուցադրվել են սպիտակ էկրանին։ Այս ժամանակ տղամարդիկ հիմնականում մնում էին իրենց տեղերում, իսկ կանայք շտապում էին դուրս՝ մաքուր օդ շնչելու[12]։ Լա Սիլֆից բացի պաստառվի վրա կար նաև Ջեյմս Ջ. Քորբեթի անունը, որը մենախոսելու էր, ինչպես նաև Բեդինին ու Արթուրը, որոնք բուռլեսկ էին անում[14]։ Հուլիսի 20-ին Լա Սիլֆը մի փոքր փոփոխել է իր ծրագիրը։ Ոտքերի ծայրերին պարելու փոխարեն նա ներկայացրել է իսպանական կաստանիետ պարը և արժանացել է ներկաների խանդավառ արձագանքին։ Հաջորդ շաբաթ նա հանդես է եկել Հինգերորդ պողոտայի թատրոնում։ Այստեղ նա ներկայացրել է իր «Սալոմեի պարը», որը զարդարված էր դեկորացիոն հավելումներով։ Ցուցադրության մեջ չի ներկայացվել Հովհաննես Մկրտիչը[15]։ Փոխարենը բեմում եղել է միապատկեր անապատային տեսարան, որի դիմաց խունկ էր վառվում[16]։

Ջոզեֆ Մ. Գեյթսը պայմանագիր է կնքել Լա Սիլֆի հետ[17] Follies of 1907[18]՝ Follies-ի հետ 1907 թվականին երեսունհինգ շաբաթվա ընթացքում՝ մինչև 1908 թվականի հուլիսը շրջագայելու համար[17]։ Օգոստոսի սկզբին վերադառնալով Քիթի և Պրոկտորի մոտ՝ նա իր խաղացանկում ավելացրել է «Սատանա» անունով նոր պար[19]։

Լա Սիլֆի 1919 թվականին մասնակցել է «Ջորջ Ուայթի սկանդալներին»։ Ցուցադրումը երկու գործողությամբ` տասնութ տեսարաններով ռևյու էր։ Խաղացողների թվում էր նաև Ուայթը, ինչպես և պարող Էնն Փենինգթոնը։ Հունիս ամսվա ամառային երեկոյի համար Լա Սիլիֆը ակրոբատիկ պար է ներկայացրել[20]։ 1920 թվականից «Սկանդալները» բեմադրվել են «Գլոբուս» թատրոնում (Լունթ-Ֆոնտան թատրոն). դա ռևյու էր երկու գործողությամբ՝ տասնութ տեսարանով։ Ցուցադրության առաջին կեսին Լա Սիլֆը խաղացանկում փոփոխություններ է արել։ Այլ ուշագրավ խաղացողներ էին Պենինգտոնը, Ուայթը, Լու Հոլցը և Լեսթեր Ալենը։ 1920 թվականիի ամառային շնորհանդեսի երաժշտություն հեղինակը Ջորջ Գերշվինն էր, իսկ բառերինը՝ Արթուր Ջեքսոնը[21]։ Լա Սիլֆը մասնակցել է նաև «Գրինվիչի գյուղի հիմարություններին»[22]։

Բալետի պարուհի խմբագրել

1928 թվականի ապրիլին հյուրընկալվել է Քարնեգի հոլում։ Պարային արվեստի միությունն իր երեսուն անդամների մեջ ընդգրկել է նաև Լա Սիլֆին՝ բալետում արժանացնելով «Աստվածների ջրաղացը» տիտղոսին[23]։ Նա պարում էր փոքր նվագախմբով, Բյորդսլեյի կոմպոզիցիայի ներքո, որը կոչվում էր «Այծամարդը և սիրամարգը»[24]։ 1930 թվականին Լա Սիլֆին Ամերիկայի բալետային գիլդիայի բալետի պարուհի էր։ Այդ ժամանակ Արիել Միլիսը պարուսույց էր[25]։

Մահ խմբագրել

Էդիթ Լամբել Լանգերֆելդը վախճանվել է 85 տարեկան հասակում, 1968 թվականի դեկտեմբերի 20-ին, Կոնեկտիկուտի Գրինվիչ քաղաքում[4][26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 US Passport Application August 9, 1900
  2. 2,0 2,1 "New Dancer For Keith & Proctor", New York Times, July 1, 1908, pg. 7.
  3. 3,0 3,1 3,2 3,3 "'A Salome Epidemic Now", San Antonio Daily Express, August 30, 1908, pg. 17.
  4. 4,0 4,1 Social Security Death Index
  5. 5,0 5,1 «Mr. A. Langerfeld and one of his machines for picking coal which does away completely with the use of breaker boys. This picture was taken at the breaker of the Spencer Coal Co., at Scranton, Pa., on March, 18, 1913. Location: Scranton, Pennsylvania». Loc.gov. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 Langerfeld Family Tree
  7. US Passport Application October 28, 1915
  8. https://edithlangerfeld.wordpress.com/2018/10/08/the-journey-begins/amp/
  9. 9,0 9,1 "Minute Visits In The Wings", New York Times, June 22, 1919, pg. 48.
  10. 10,0 10,1 "Notes Of The Week", New York Times, October 22, 1899, pg. 16.
  11. "Dramatic And Musical", New York Times, November 7, 1899, pg. 5.
  12. 12,0 12,1 12,2 "Sheath Gown Full of Slits", Newark Advocate, July 8, 1908, pg. 5.
  13. "Brilliant Star To Sparkle At The Orpheum", Oakland Tribune, March 5, 1908, pg. 14.
  14. "Vaudeville", New York Times, July 19, 1908, pg. X6.
  15. "Salome Dance In Harlem", New York Times, July 21, 1908, pg. 7.
  16. "Another Salome Dance", New York Times, July 28, 1908, pg. 5.
  17. 17,0 17,1 "La Sylphe to Go on Tour", New York Times, July 31, 1908, pg. 5.
  18. "Amusement Notes", New York Times, August 1, 1908, pg. 7.
  19. "Vaudeville", New York Times, August 30, 1908, pg. X3.
  20. "Drama", New York Times, June 3, 1919, pg. 9.
  21. "Scandals of 1920 Lively And Lavish", New York Times, June 8, 1920, pg. 18.
  22. "The Dance: A Ballet Feud", New York Times, December 25, 1927, pg. X13.
  23. "The Dance: Studio Groups", New York Times, March 18, 1928, pg. 123.
  24. "The Dance: A Ballet". New York Times, April 15, 1928, pg. 117.
  25. "The Dance: An Art Form", New York Times, March 23, 1930, pg. X8.
  26. Connecticut Death Index, 1949-2001