Լաքշմի Նիվաս Միտալ (անգլ.՝ Lakshmi Niwas Mittal, հունիսի 15, 1950(1950-06-15)[1][2][3], Rajgarh, Churu district, Bikaner division, Ռաջասթան, Հնդկաստան), հնդիկ գործարար, աշխարհի խոշորագույն մետալուրգիական «Mittal Steel Company N.V.» խմբի հիմնադիր և սեփականատեր, աշխարի ամենամեծ մետալուրգիական «Arcelor Mittal» ընկերության համասեփականատեր։ «Ֆորբս» ամսագրի 2008 թվականի վարկանիշով Լաքշմի Միտալը 4-րդն էր իր հարստությամբ (45 միլիարդ ԱՄՆ դոլար)։ «Ֆորբս» ամսագրի 2009 թվականի վարկանիշով նրա ունեցվածքը քչացել էր, դառնալով 19,3 միլիարդ դոլար[7]։

Լաքշմի Միտալ
Lakshmi Niwas Mittal
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1950(1950-06-15)[1][2][3] (73 տարեկան)
ԾննդավայրRajgarh, Churu district, Bikaner division, Ռաջասթան, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունSt. Xavier's College?, Կալկաթայի համալսարան և Indian Institute of Social Welfare and Business Management?
Մասնագիտությունգործարար և ձեռնարկատեր
ԱշխատավայրArcelorMittal
ԱմուսինUsha Mittal?
Ծնողներհայր՝ Mohan Lal Mittal?[4], մայր՝ Geeta Mittal?[4]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, co-ownership? և խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունABLF alumni network?[6]
ԵրեխաներAditya Mittal? և Vanisha Mittal?
 Lakshmi Mittal Վիքիպահեստում
Լաքշմի Նիվաս Միտալ

Կենսագրություն խմբագրել

 
Լաքշմի Միտալը, Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Բորիս Ջոնսոնի հետ

Լաքշմի Միտալը բիզնեսը սկսել է Ինդոնեզիայում։ Իր «Ispat International» ընկերության ավելի քան 30 տարվա զարգացման ընթացքում այն հայտնվել է աշխարհի գրեթե բոլոր շրջաններում։ Բացառություն է կազմում Հնդկաստանը, որտեղ Միտալի հայրն իր բիզնեսն էր սկսել, սակայն կառավարության հետ ունեցած խնդիրների պատճառով վաճառել էր այն։ Միշտ և ամենուր, նրա պողպատե կայսրությունը աճում էր այլ ձեռնարկությունների ագրեսիվ գրավման միջոցով՝ Մեքսիկայում, Կանադայում, Գերմանիայում, Ղազախստանում և այլ երկրներում։

1997 թվականին նա գրանցեց «LNM» ընկերությունը (անգլ.՝ Lakshmi Narendra Mittal)՝ այնտեղ փոխանցելով «Ispat»-ի բաժնետոմսերի փաթեթներ։ 2003 թվականին «Ispat»-ը և «LNM»-ը միավորվեցին «Mittal Steel Group»-ում, իսկ կառավարող ընկերությունը՝ «Mittal Steel S.A.»-ն, պարզվեց, որ գրանցված է Նիդեռլանդներում և գլխավոր գրասենյակը Ինդոնեզիայից տեղափոխվեց Լոնդոն։

Լաքշմի Միտալը Լոնդոնում ունի շքեղ առանձնատուն, 12 ննջասենյակներով։ Ամուսնացած է և ունի 2 երեխա․ Ադիտյա (անգլ.՝ Aditya) անունով որդի և Վանիշա (անգլ.՝ Vanisha) անունով աղջիկ[7]։

Բիզնեսը ԱՊՀ-ում խմբագրել

Արսելոր-Միտալ Տեմիրտաու խմբագրել

«Իսպաթ Կարմետ» ԲԲԸ-ն ձևավորվել է 1990-ականների կեսերին «Ispat International»-ի կողմից Կարագանդայի մետալուրգիական գործարանի մասնավորեցման փակ մրցույթով գնման արդյունքում։ Բացի այդ, ընկերությունը ձեռք է բերել էլեկտրակայաններ, հանքեր, հանքահորեր և այլ ձեռնարկություններ Ղազախստանում։ 2004 թվականի դեկտեմբերին «Իսպաթ Կարմետ» ԲԲԸ-ն վերագրանցվել է, որպես «Միտալ Ստիլ Տեմիրտաու» ԲԲԸ, իսկ 2007 թվականի սեպտեմբերի 6-ին որպես «Արսելոր-Միտալ Տեմիրտաու» ԲԲԸ[8]։

Արսելոր-Միտալ Կրիվոյ Ռոգ խմբագրել

«Արսելոր-Միտալ»-ը (ArcelorMittal) սեփականաշնորհել է «Կրիվորոժստալ» (ռուս.՝ «Криворожсталь») մետալուրգիական գործարանը (Կրիվոյ Ռոգ) 4,8 մլրդ դոլարով։ Կրիվորոժստալի վերսեփականաշնորհումը վիճարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

Կոչումը կամ պարգևը ստանալու տարի Կոչման կամ պարգևի անվանում Պարգևատրող կազմակերպություն
2010 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան[9] Ղազախստանի կառավարություն
2008 Padma Vibhushan Հնդկաստանի կառավարություն
2008 Forbes Lifetime Achievement Award Ֆորբս ամսագիր
2007 Fellowship Լոնդոնի թագավորական քոլեջ
2007 Bessemer Gold Medal IOM3
2004 European Businessman of the Year Ֆորբս ամսագիր
2004 Entrepreneur of the Year The Wall Street Journal
2004 8th honorary Willy Korf Steel Vision Award American Metal Market and World Steel Dynamics
1996 Steel Maker of the Year Նոր պողպատ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Geni(բազմ․) — 2006.
  5. http://articles.economictimes.indiatimes.com/2008-01-26/news/27713021_1_padma-vibhushan-padma-awards-second-highest-civilian-awardv
  6. https://www.ablf.com/network
  7. 7,0 7,1 #2 Lakshmi Mittal Forbes 18 ноября 2009 (անգլ.)
  8. «Проспект выпуска акций» (PDF). afn.kz. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  9. «За выдающиеся заслуги в экономическом и социально-гуманитарном развитии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել