Լաքադիվա ծով, Հնդկական օվկիանոսի ծայրամասում գտնվող ծով, Հինդուստան թերակղզու հարավարևմտյան մասի, Շրի Լանկայի, Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների միջև։ Հարավային կետը Ադդու օղակակղզի է։ Մակերեսը 786 հազար կմ2 է, միջին խորությունը՝ 1929 մետր, ամենախորը՝ 4131 մետր։ Ծովի կենտրոնական մասը արևմուտքից եզերվում է Մալդիվյան լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ մայրցամաքային լանջերով։ Ափամերձ ծանծաղ ջրերը ավազի մեջ են, խորջրյա մասը՝ կրաքարային տիղմ է։ Կան բազմաթիվ կորալային խութեր։ Հնդկաստանի հիմնական արդյունաբերական շրջանն է (ձկներ, ծովախեցգետիններ, լանգուստներ)։

Լաքադիվա ծով
Տեսակծով
Երկիր Շրի Լանկա
Խորություն4131 մետր
Մասն էՀնդկական օվկիանոս
Ավազանի երկիր Հնդկաստան
Լիճ հոսող գետKalu River? և Kelani River?
Քարտեզ
Քարտեզ

Հիմնական նավահանգիստներն են Տուտտուկուդին, Մանգալուրը (Հնդկաստան), Կոլոմբոն (Շրի Լանկա

Սահմաններ խմբագրել

Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Լաքադիվա ծովի սահմանի հետևյալ նկարագրությունը[1]

Արևմուտքում՝ գիծն անցնում է Սադաշիվգադից մինչև Հնդկաստանի արևմտյան ափի (14°48′ հս․ լ. 74°07′ ավ. ե.HGЯO) Կորա Դիվխ օղակակղզի (13°42′ հս․ լ. 72°10′ ավ. ե.HGЯO), իսկ հետո ներքև՝ Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների արևմտյան սահմանով․ ամենահարավային կետը Ադդու օղակակղզին է (Մալդիվյան կղզիներ)։

Հարավում՝ գիծն անցնում է Ցեյլոնում (Շրի Լանկա) Դոնդրա Հեդի հրվանդանից դեպի Ադդու օղակակղզու ամենահարավային կետը։

Արևելքում՝ Հնդկաստանի և Ցեյլոնի արևմտյան ափեր։

Հյուսիս-արևելքում ՝ Ադամի կամուրջը (Հնդկաստանի և Ցեյլոնի միջև)։

Ջրագրություն խմբագրել

Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում գրեթե հաստատուն է, ամռանը լինում է մոտ 26-28 °C, իսկ ձմռանը` 25 °C: Աղիությունը կենտրոնական և հյուսիսային մասերում 34‰ է, իսկ հարավում՝ 35,5‰: Ափերը հիմնականում ավազոտ են, բայց ավելի խորը տեղերում դրանք ծածկված են տիղմով։ Ծովում կան բազմաթիվ կորալային խութեր, Լաքադիվյան կղզիներում, որը օղակակղզիների խումբ է, կա կորալների 105 տեսակ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Limits of Oceans and Seas, 3rd edition» (PDF). International Hydrographic Organization. 1953. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Coral Reefs of India: Review of Their Extent, Condition, Research and Management Status by Vineeta Hoon». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին., Food and Agriculture Organisation of the United Nations
  3. «Status of Coral Reefs of India». envfor.nic.in. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել