Լարս Շտինդլ

գերմանացի ֆուտբոլիստ

Լարս Շտինդլ (գերմ.՝ Lars Stindl, օգոստոսի 26, 1988(1988-08-26)[1], Վագհոյզել, Karlsruhe, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ։ Խաղում է հարձակվողի դիրքում։ Ներկայումս հանդես է գալիս գերմանական Բորուսիա Մյոնխենգլադբախի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում[2]։

Լարս Շտինդլ
գերմ.՝ Lars Stindl
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1988(1988-08-26)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Վագհոյզել, Karlsruhe, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 13
Պատանեկան կարիերա
1991-2000 Գերմանիա Վիսենտալ
2000-2007 Գերմանիա Կարլսռուհե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Գերմանիա Կարլսռուհե II 49 (11)
2007-2010 Գերմանիա Կարլսռուհե 56 (13)
2010-2015 Գերմանիա Հաննովեր 96 131 (19)
2015-ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 60 (18)
Ազգային հավաքական
2007 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 3 (0)
2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 1 (0)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Շտինդլը սկսել է Կարլսռուհեում։ Բունդեսլիգայում իր առաջնամուտը նշել է 2008 թվականի մարտի 15-ին՝ փոխարինման դուրս գալով Այնտրախտի դեմ խաղի 81-րդ րոպեին, սակայն խաղն ավարտվել է Կարսլռուհեի 1-0 հաշվով պարտությամբ։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփել է 2008 թվականի նոյեմբերի 29-ին Հաննովերի դեմ խաղում։ 2010 թվականի փետրվարին Շտինդլը հայտարարեց, որ մտադիր է լքել Կարլսռուհեն։ Նույն թվականի մարտի 16-ին նրա տրանսֆերը Հաննովեր հաստատվեց[3]։ Հանովերում նա անցկացրեց 5 մրցաշրջան՝ մասնակցելով 161 հանդիպման և դառնալով 26 գոլի հեղինակ։

2015 թվականի մարտի 15-ին հաստատվեց Շտինդլի տրանսֆերը Բորուսիա Մյոնխենգլադբախ[4]։ Ակումբի կազմում իր առաջին հանդիպման՝ Գերմանիայի գավաթի Սանկտ Պաուլիի դեմ խաղի ժամանակ գերմանացին դուբլի հեղինակ դարձավ[5]։

2016 թվականի օգոստոսի 1-ին Շտինդլը դարձավ Բորուսիայի նոր ավագը՝ նախկին ավագ Մարտին Շտրանցլի կարիերան ավարտելու և նախկին ավագի փոխարինող Գրանիտ Ջակայի՝ Արսենալ տեղափոխվելուց հետո[6]։

2017 թվականի փետրվարի 23-ին Շտինդլը հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դարպասը 11 րոպեում, իսկ Բորուսիան կամային հաղթանակ տարավ 4-3 հաշվով՝ 2 խաղերի արդյունքում 0-3 հաշվով պարտվելու ժամանակ, և անցավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Շտինդլը առաջին անգամ Գերմանիայի ազգային հավաքական հրավիրվեց 2017 թվականին՝ հունիսի 6-ի Դանիայի դեմ ընկերական խաղի, հունիսի 10-ի Սան Մարինոյի դեմ 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղի և հունիսի 17-ից հուլիսի 2-ը կայացած Կոնֆեդերացիաների գավաթի համար[8]։

Շտինդլը իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային հավաքականի կազմում Դանիայի դեմ խաղի ժամանակ՝ անցկացնելով ամբողջ խաղը[9]։

Հունիսի 19-ին Ավստրալիայի դեմ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղում Շտինդլը գոլի հեղինակ դարձավ խաղի 5-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվեց 2-3 հաշվով[10]։ Հունիսի 22-ի Չիլիի դեմ խաղում նա խփեց իր երկրորդ գնդակը առաջնությունում[11]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կարլսռուհե II 2006-07 Ռեգիոնալլիգա Հարավ 12 2 12 2
2007-08 26 4 26 4
2008-09 10 5 10 5
2009-10 1 0 1 0
Ընդհանուր 49 11 49 11
Կարլսռուհե 2007-08 Բունդեսլիգա 2 0 0 0 2 0
2008-09 21 4 1 0 22 4
2009-10 Բունդեսլիգա 2 33 9 2 0 35 9
Ընդհանուր 56 13 3 0 59 13
Հաննովեր 2010-11 Բունդեսլիգա 33 2 1 0 34 2
2011-12 28 2 2 2 13 2 43 6
2012-13 18 2 2 0 9 2 29 4
2013-14 31 3 2 0 33 3
2014-15 21 10 1 1 22 11
Ընդհանուր 131 19 8 3 22 4 161 26
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2015-16 Բունդեսլիգա 30 7 3 4 6 3 39 14
2016-17 30 11 3 2 10 5 43 18
Ընդհանուր 60 18 6 6 16 8 82 32
Կարիերայի ընդհանուր 293 61 17 9 38 12 348 88

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի հունիսի 22-ի դրությամբ

Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Գերմանիա
2017 4 2
Ընդհանուր 4 2

Միջազգային գոլեր խմբագրել

2017 թվականի հունիսի 22-ի դրությամբ

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցություն
1. Հունիսի 19,

2017

Ֆիշտ մարզադաշտ, Սոչի,

Ռուսաստան

  Ավստրալիա
1-0
3-2
ՖԻՖԱ

Կոնֆեդերացիաների

գավաթ 2017

2. Հունիսի 22,

2017

Կազան Արենա, Կազան,

Ռուսաստան

   Չիլի
1-1
1-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Lars Stindl | Football Stats | Borussia Moenchengladbach | Age 28 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  3. «Hannover signs Stindl». The World Game (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  4. Vavel (2015 թ․ մարտի 26). «Captain Lars Stindl confirms summer move to Borussia Mönchengladbach». VAVEL.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. «St Pauli vs. Borussia Monchengladbach - Football Match Stats - August 10, 2015 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  6. «M'gladbach makes Lars Stindl team captain». Read Bundesliga. 2016 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. «Fiorentina 2-4 Borussia Monchengladbach (agg 3-4)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  8. «Germany's Joachim Low defends Confederations Cup squad - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  9. «Denmark vs. Germany - Football Match Report - June 6, 2017 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  10. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Australia-Germany - Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  11. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Germany-Chile - Match Preview - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Շտինդլ» հոդվածին։