Լարս Հերտերվիգ

նորվեգացի նկարիչ

Լարս Հերտերվիգ (նորվ.՝ Lars Hertervig, փետրվարի 16, 1830(1830-02-16)[1][2][3], Թյուսվեր, Ռուգլան, Նորվեգիա - հունվարի 6, 1902(1902-01-06)[4][5][1][…], Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ։ Նորվեգիայում նրան անվանում են «Lysets maler»՝ լույսի նկարիչ[6]։ Առավել հայտնի են Ռյուֆյուլկե շրջանի նրա կիսաերևակայական բնանկարները։

Լարս Հերտերվիգ
Ի ծնեբուկմոլ՝ Lars Larsen Hertervig
Ծնվել էփետրվարի 16, 1830(1830-02-16)[1][2][3]
ԾննդավայրԹյուսվեր, Ռուգլան, Նորվեգիա
Վախճանվել էհունվարի 6, 1902(1902-01-06)[4][5][1][…] (71 տարեկան)
Մահվան վայրՍթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա և Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Lars Hertervig Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լարս Հերտերվիգը ծնվել է 1830 թվականին Թյուսվեր քաղաքում։ 1852 թվականին սկսել է սովորել Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում Հանս Գուդեի մոտ։ Երկու տարի անց նրա մոտ ի հայտ են եկել շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ, և նա ստիպված է եղել հեռանալ ակադեմիայից և վերադառնալ Նորվեգիա՝ Սթավանգեր։ Հետագայում նա ամբողջ կյանքի ընթացքում տառապել է հոգեկան հիվանդությունից։ Միջերկրական ծովի ափին բուժումը չի օգնել, և 1856 թվականի հոկտեմբերին նրան ընդունել են Օսլոյի Գաուստադ հոգեբուժարան։ Բուժումն անհաջող է ընթացել, և կյանքի վերջին 30 տարիները նա ապրել է գրեթե աղքատության մեջ. բավարար գումար չի ունեցել նույնիսկ կտավներ գնելու համար և ստիպված է եղել աշխատել գուաշով և ջրաներկով։ Որոշ գործերում նա նույնիսկ մի քանի շերտով թղթեր է փակցրել՝ կտավը նմանակելով։ Նկարիչը մահացել է Սթավանգերի խնամակալների տանը։ Կյանքի ընթացքում գրեթե անհայտ է մնացել։ Նրա ստեղծագործությունների մասնակցությամբ առաջին խոշոր ցուցահանդեսը տեղի է ունեցել 1914 թվականին՝ նկարչի մահից 12 տարի անց։

Հերտերվիգի լանդշաֆտներում ներկայացված են Սթավանգերի տեսարանները, ժայռերն ու սոճիները։ Նրա լանդշաֆտներում ժայռերն ու ծառերը ֆանտաստիկ ուրվագծեր ունեն, հատկապես 1860-ական թվականներից հետո ստեղծված գործերում։ Ժայռերն ու ամպերը հաճախ շատ լավ են նկարված, բնապատկերներին բնորոշ է կապույտ երկինքը։

Հիշատակ խմբագրել

Նորվեգացի գրող Յուն Ֆոսեի «Մելամաղձություն» (Melancholia I, 1995) վեպը նվիրված է Լարս Հերտերվիգին[7]։

Սթավանգերում պահպանվել է նկարչի տունը։ Նրա պատվին անվանվել են փողոց և հրապարակ։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Koefoed H. Hertervig [Hertervik, Lars] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T037885
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Lars HertervigOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. «Michael Price, From darkness into light--the legacy of Lars Hertervig, Scandinavian Review». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  7. The complete review

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Հերտերվիգ» հոդվածին։