Լարս Գյորան Իվար Հալլ (շվեդերեն՝ Lars Göran Ivar Hall, ապրիլի 30, 1927(1927-04-30)[1][2], Կարլսկրունա, Շվեդիա[2] - ապրիլի 26, 1991(1991-04-26)[1][2], Տեբյու[2]), ժամանակակից հնգամարտ մարզաձևի շվեդ նշանավոր ներկայացուցիչ, որը մասնակցել է 1952 և 1956 թվականների ամառային օլիմպիական խաղերին։ Այդ երկու օլիմպիադաներում էլ անհատական հաշվարկում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, արժանացել ոսկե մեդալների[3][4]։ Բացի այդ, 1952 թվականի օլիմպիական խաղերում թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել Շվեդիայի հավաքականի կազմում և պարգևատրվել է նաև արծաթե մեդալով։ Այդ նույն՝ 1952 թվականի օլիմպիական խաղերում դարձել է ժամանակակից հնգամարտի ասպարեզում առաջին օլիմպիական չեմպիոնը, որը քաղաքացիական անձ էր և ոչ թե զինվորական[5]։ Նա եղել է նաև առաջին ժամանակակից հնգամարտիկը, որը չեմիոն է հռչակվել օլիմպիական երկու խաղերում։ Բացի այդ, Լարս Հալլը ձեռք է բերել մարզական այլ նվաճումներ, մասնավորապես՝ անհատական հաշվարկում դարձել է աշխարհի կրկնակի (1950, 1951 թթ.), թիմային հաշվարկում՝ քառակի չեմպիոն (1949, 1950, 1951 և 1953 թթ.)։

Լարս Հալլ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝հնգամարտիկ
Երկիր՝ Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 30, 1927(1927-04-30)[1][2]
Ծննդավայր՝Կարլսկրունա, Շվեդիա[2]
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 26, 1991(1991-04-26)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայր՝Տեբյու[2]

Մարզական իր նվաճումների համար Լարս Հալլը 1956 թվականին պարգևատրվել է Svenska Dagbladets guldmedalj ոսկե մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 (unspecified title)SOC.
  3. http://www.sports-reference.com/olympics/athletes/li/bo-lindman-1.html%7Ctítulo=Biografia, perfil e estatísticas olímpico do(a) atleta no Sports-Reference.com|lingua=inglês|autor=|data=|publicado=Sports Reference, LLC|acessodata=15 de setembro de 2015}}
  4. http://www.sports-reference.com/olympics/athletes/ha/lars-hall-1.html%7Ctytuł=Lars Hall Biography and Olympic Results|data=|opublikowany=sports-reference.com|język=en|data dostępu=2 stycznia 2013}}
  5. «Lars Hall Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Հալլ» հոդվածին։
Նախորդող՝
Sigvard Ericsson
Svenska Dagbladet Gold Medal
with Sixten Jernberg

1956
Հաջորդող՝
Dan Waern