Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լարիսսա

Լարիսսա (հին հունարեն՝ Λάρισσα), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VII, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ հինգերորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական աստված Պոսեյդոնի սիրուհի Լարիսսայի անունով։


Լարիսսա
(S/1981 N 1; S/1989 N 2; Նեպտուն VII)
հին հունարեն՝ Λάρισα
Լարիսսայի երկու լուսանկարներ կատարված «Վոյաջեր-2»-ից
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է24 մայիսի 1981 թ.[1] թ. (Հարոլդ Ռեյտսեմայի, Ուիլյամ Հաբարդի, Լարի Լեբոֆսկու և Դևիդ Տոլենի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,5[2]
Հեռավորությունը Նեպտուն73 548 ± 1 կմ[3]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք73 548 ± 1 կմ[3]
Էքսցենտրիսիտետ0,001393 ± 0,00008[3]
Սիդերիկ պարբերություն0,55465332 ± 0,00000001 օր
Թեքվածություն0,251 ± 0,009°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ)
0,205° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ216×204×168 կմ (± ~10 կմ)[4][5]
Հասարակածային շառավիղ97 ± 3 կմ[2]
Ծավալ~3,5×106կմ³[6]
Զանգված~4,2×1018 կգ[6]
Միջին խտություն~1,2 գ/սմ³ ենթադրված[2]
Հասարակածային մակերևութային ձգողություն0,03 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն0,076 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[6]
Առանցքի թեքում0[6]
Ալբեդո0,09[2][4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան~51 Կ միջին ենթադրված

Հայտնաբերումը խմբագրել

 
Լարիսսայի քարտեզը

Լարիսսան հայտնաբերվել է 1981 թ. մայիսի 24-ին, Հարոլդ Ռեյտսեմայի, Ուիլյամ Հաբարդի, Լարի Լեբոֆսկու և Դևիդ Տոլենի կողմից, արբանյակի աստղի ծածկման պատահական դիտարկման շնորհիվ[7], և ստացել է S/1981 N 1 ժամանակավոր անվանում։ Այս մասին հայտարարվել է 1981 թ. մայիսի 29-ին[8]։ Արբանյակի գոյությունը հաստատվեց Վոյաջեր-2 ԱՄԿ-ի Նեպտունի մոտով թռիչքի ժամանակ 1989 թվականին[9], որից հետո այն ստացավ ևս մի անվանում՝ S/1989 N 2 1989 թ. օգոստոսի 2-ին[10]։ 1991 թվականի սեպտեմբերի 16-ին արբանյակը վերանվանվեց Լարսիսսա[11]։

Առանձնահատկությունները խմբագրել

Լարիսսան մեծությամբ չորրորդն է Նեպտունի արբանյակների միջև։ Այն ունի անկանոն (ոչ-գնդաձև) ձև և մակերևույթը ամբողջությամբ ծածկված է խառնարաններով, առանց որևէ երկրաբանական ակտիվության հետքերի։ Լարիսայի մասին կան շատ քիչ հավելյալ տեղեկություններ։

Լարիսսայի ուղեծիրը շրջանաձև է, այն ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այսինքն այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։

Ծագում խմբագրել

Հավանական է, որ Լարիսսան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[12]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՌՇԼ (2011 թ․ հուլիսի 21). «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն, Ռ. Ա.; Օուեն, Մ. Մ., Կր. (2004). «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով». Աստղագիտական ամսագիր. 128 (3): 1412–1417. Bibcode:2004AJ....128.1412J. doi:10.1086/423037.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Կարկոշկա, Էրիխ (2003). «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները». Իկարուս. 162 (2): 400–407. Bibcode:2003Icar..162..400K. doi:10.1016/S0019-1035(03)00002-2.
  5. Ուիլյամս, Դևիդ Ռ. (2008 թ․ հունվարի 22). «Նեպտունի արբանյակների փաստերը». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ստուկի, Ֆիլիպ Ջ. (1994). «Լարիսայի և Պրոտեուսի մակերևույթը». Երկիրը, Լուսինը և մոլորակները. 65 (1): 31–54. Bibcode:1994EM&P...65...31S. doi:10.1007/BF00572198.
  7. Ռեյտսեմա, Հ. Ջ.; Հաբարդ, Վ. Բ.; Լեբոֆսկի, Լ. Ա.; Տոլեն, Դ. Ջ. (1982). «Նեպտունի հնարավոր երրորդ արբանյակի օսկուլացիան». Սայենս. 215 (4530): 289–291. Bibcode:1982Sci...215..289R. doi:10.1126/science.215.4530.289. PMID 17784355.
  8. Մարսդեն, Բրայան Ջ. (1981 թ․ մայիսի 29). «S/1981 N 1». ՄԱՄ թերթիկ. 3608. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բանֆիլդ, Դ.; Բարնետ, Ս.; Բազիլևսկի, Ա. Տ.; Բիբի, Ռ. Ֆ.; Բոլինգեր, Կ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա. (1989). «Վոյաջեր 2-ը Նեպտունի մոտ. Լուսանկարման արդյունքները». Սայենս. 246 (4936): 1422–1449. Bibcode:1989Sci...246.1422S. doi:10.1126/science.246.4936.1422. PMID 17755997.
  10. Մարսդեն, Բրայան Ջ. (1989 թ․ օգոստոսի 2). «Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 4824. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. Մարսդեն, Բրայան Ջ. (1991 թ․ սեպտեմբերի 16). «Սատուրնի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 5347. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. Գոլդրիչ, Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989). «Նեպտունի պատմությունը». Սայենս. 245 (4917): 500–504. Bibcode:1989Sci...245..500G. doi:10.1126/science.245.4917.500. PMID 17750259.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Բանֆիլդ, Դոն; Մյուրեյ, Նորմ (1992 թ․ հոկտեմբեր). «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը». Իկարուս. 99 (2): 390–401. Bibcode:1992Icar...99..390B. doi:10.1016/0019-1035(92)90155-Z.

Արտաքին հղումներ խմբագրել