Լարիսա Պետրովնա Սախյանովա (փետրվարի 13, 1930(1930-02-13)[1], Տունկինսկի շրջան, Buryat Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2001(2001-07-08), Ուլան-Ուդե, Ռուսաստան), բալետի բուրյաթ խորհրդային արտիստուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1963 թվական)։

Լարիսա Սախյանովա
Ծնվել էփետրվարի 13, 1930(1930-02-13)[1]
ԾննդավայրՏունկինսկի շրջան, Buryat Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 8, 2001(2001-07-08) (71 տարեկան)
Մահվան վայրՈւլան-Ուդե, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբալետի պարող, քաղաքական գործիչ և բալետի ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

1937-1942 թվականներին և 1945-1946 թվականներին սովորել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946 թվականից՝ Բուրյաթիայի օպերայի և բալետի թատրոնի (Ուլան Ուդե) մենապարուհի։

Հանդես է եկել ժամանակակից և դասական խաղացանկի հիմնական դերապարերով՝ Սյուիմբիկե (Յարուլինի «Շուրալե»), Ժիզել (Ադանի «Ժիզել»), Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Անգարա (Կնիպպերի և Յամպիլովի «Գեղեցկուհի Անգարան», Գլինկայի անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ, 1972 թվական)։

1961-1983 թվականին ղեկավարել է Ուլան Ուդեի պարարվեստի ուսումնարանը։ Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։

ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Сахьянова Лариса Петровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 131