Լարիսա Բոգորազ

խորհրդային այլախոհ, քաղաքական բանտարկյալ

Լարիսա Իոսիֆովնա Բոգորազ[4] (օգոստոսի 8, 1929(1929-08-08)[1][2], Խարկով, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2004(2004-04-06)[3][1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային լեզվաբան, իրավապաշտպան, հրապարակախոս, այլախոհ[5][6]։ 1989-1996 թվականներին եղել է Մոսկվայի Հելսինկյան խմբի նախագահը։

Լարիսա Բոգորազ
Ծնվել էօգոստոսի 8, 1929(1929-08-08)[1][2]
ԾննդավայրԽարկով, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 6, 2004(2004-04-06)[3][1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավապաշտպան և լեզվաբան
ԱշխատավայրՆովոսիբիրսկի պետական համալսարան
ԱմուսինԱնատոլի Մարչենկո և Յուլի Դանիել
Ծնողներհայր՝ Q12083359?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱլեքսանդր Դանիել

Կենսագրություն խմբագրել

Լարիսա Բոգորազը ծնվել է Խարկովում։ Հայրը` Իոսիֆ Արոնովիչ Բոգորազը (1896, Օվրուչ - 1985, Մոսկվա), եղել է տնտեսագետ և գրող, Պետպլանի հանձնաժողովի և ՈւԽՍՀ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի աշխատակից, Խարկովի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, 1936-1941 թվականներին պատիժ է կրել Վորկուտլագում[7]։ Մայրը` Մարիա Սամուիլովնա Բրուխման (1901, Տոմաշպոլ-1950), Քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատել է բանակի քաղաքական բաժնում։ Հոր զարմիկներն են եղել նարոդովոլեց, ազգագրագետ և լեզվաբան Վլադիմիր Բոգորազը և վիրաբույժ Նիկոլայ Բոգորազը[8]։ Ծնողներն ամուսնալուծվել են 1930-ականներին, և նրա հայրը նորից ամուսնացել է բանաստեղծուհի Ալլա Զիմինայի հետ (Օլգա Գրիգորևնա Օլսուֆիևա, 1904-1986)։

Լարիսա Բոգորազը 1950 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մինչև 1961 թվականն աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ Կալուգայի մարզի դպրոցներում, այնուհետև՝ Մոսկվայում։ 1961-1964 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի մաթեմատիկական և կառուցվածքային լեզվաբանության բաժնի ասպիրանտուրայում։ 1964-1965 թվականներին Նովոսիբիրսկի համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը։

Լարիսա Բոգորազը մեծ ազդեցություն ունեցավ Սինյավսկու և Դանիելիայի ձերբակալությունից հետո իրադարձությունների զարգացման վրա։ ԽՍՀՄ գլխավոր դատախազին ուղղված իր առաջին նամակը Բոգորազն ավարտեց «մարդկայնության և օրինականության գերակայության պահպանման պահանջով»։ 1966 թվականի փետրվարին Մարիա Ռոզանովայի հետ միասին նա կատարում էր այդ գործով դատաքննության սղագրությունը։ Այնուհետև այս գրառումները հիմք հանդիսացան «Ա. Սինյավսկու և Յու. Դանիելիայի գործով Սպիտակ գրքի» համար[9]։

1968 թվականին Պավել Լիտվինովի հետ միասին պատրաստեց «համաշխարհային հանրությանը» ուղղված առաջին նամակը՝ կապված «քառյակի գործի» հետ (Յուրի Գալանսկով, Ալեքսանդր Գինզբուրգ, Ալեքսեյ Դոբրովոլսկի, Վ. Լաշկովա)։

 
Ցուցարարների պաստառներից մեկի լուսանկարը

Բոգորազը մասնակցել է 1968 թվականի օգոստոսի 25-ին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա մտցնելու դեմ Կարմիր հրապարակում կազմակերպված հայտնի բողոքի ցույցին[10]։ Դրա համար նա դատապարտվել է 4 տարվա աքսորի Իրկուտսկի մարզ (1968-1971)։ 1976-1984 թվականներին եղել է «Հիշողություն» գրաքննության չենթարկվող պատմական ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ։

Խորհրդային Միության փլուզումից հետո Բոգորազը շարունակել է իր ակտիվ գործունեությունը՝ այցելելով բանտարկյալների և անցկացնելով սեմինարներ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Եղել է «Մարդու իրավունքներ» ռուս-ամերիկյան համատեղ հասարակական կազմակերպության նախագահը։ 1996 թվականին թողել է պաշտոնը, բայց շարունակել է գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության համար մինչև իր մահը։

Մահվանից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է բաց նամակ՝ դատապարտելով 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունը և 2003 թվականի Իրաքյան պատերազմը։

Լարիսա Բոգորազը մահացել է 2004 թվականի ապրիլի 6-ին, 74 տարեկան հասակում, կաթվածից[11][12]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսին՝ Յուլի Մարկովիչ Դանիել
  • Որդի՝ Ալեքսանդր
  • Երկրորդ ամուսին՝ Անատոլի Տիխոնովիչ Մարչենկո
  • Որդի՝ Պավել

Գրքեր խմբագրել

  • Цветы на перелоге (повесть для детей, с Б. Харчуком и Я. Гарбузенко). — М.: Молодая гвардия, 1960.
  • Сны памяти. — Харьков: Права людини, 2009.

Ելույթներ և հոդվածներ խմբագրել

Տեղեկատվություն «Ընթացիկ իրադարձությունների տարեգրության» մեջ խմբագրել

ԽՍՀՄ ՊԱԿ-ի փաստաթղթերը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. По паспорту — Богораз-Брухман
  5. «Богораз Лариса Иосифовна (1929—2004)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Богораз Лариса Иосифовна
  7. «Без Родины, без нации, без своей среды»
  8. Лариса Богораз «Сны памяти»
  9. Антология самиздата. Белая книга.
  10. Л.Терновский. «Зачем» или «почему»
  11. «Russia: Soviet Dissident Larisa Bogoraz Dead At 74». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  12. «FindArticles.com | CBSi». findarticles.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել