Լարա Դատտա (անգլ.՝ Lara Dutta, ապրիլի 16, 1978(1978-04-16)[1], Ghaziabad, Meerut Ստորաբաժանում, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, Բարի կամքի դեսպան, 2000 թվականի Միսս Տիեզերք[2]։ Filmfare Award մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարման համար։

Լարա Դատտա
անգլ.՝ Lara Dutta
लारा डूटा
Ծնվել է6 ապրիլ 1978
ԾննդավայրԳազիաբադ, Ուտտար-Պրադեշ
ԿրթությունՄումբայի համալսարան և The Frank Anthony Public School, Bengaluru?
ՔաղաքացիությունՀնդկաստան
Ազգությունհնդիկ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ամուսին(ներ)Մահեշ Բհուպատհի
Երեխա(ներ)Սաիրա Բհուպատհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դերասանուհին ծնվել է 1978 թվականի ապրիլի 6-ին Ուտտար Պրադեշ նահանգի Գազիաբադեբ քաղաքում, որը գտնվում է Դելիից ոչ այդքան հեռու, փենջաբցու Լ.Կ. Դատտայի՝ ավիացիայի փոխգնդապետի և շոտլանդուհի Ջենիֆեր Դատտայի ընտանիքում։ Լարան ունի երկու քույր։ 1981 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Բանգալոր, որտեղ և Լարան ավարտում է միջնակարգ դպրոցը, ապա Բոմբեյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Լարան MBA-ի դիպլոմ է ստացել, մասնագիտությամբ կառավարում և կապի միջոցներ։ Մանկուց երազել է աշխատել մոդելային բիզնեսում և նկարահանվել ֆիլմերում։

16 տարեկան հասակում հեռանում է Բանգալուրայից Մումբայ՝ իրականացնելու իր երազանքը։ Շատ շուտով նա դարձել է թոփ-մոդել, ինչպես նաև իրեն դրսևորել է գովազդային բիզնեսում, մասնավորապես գովազդել է կոսմետիկա՝ L'Oreal, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակում՝ «Tu chaalu hai Re»: Դերասանական դեպյուտը Լարա Դատտայի կայացել է «Սեր ամպերի վրա» ֆիլմում (2003), ֆիլմուն դերասանուհին նկարահանվել է Ակշայ Կումարի հետ։ 2000 թվականին հաղթել է Femina Miss India մրցույթում։ Միսս Տիեզերք 2000, որը տեղի է ունեցել Կիպրոսում, Լարան հաղթել է մրցույթը, բոլոր դատավորները միաձայն կողմ են քքվիարկել հնդիկ աղջկան։ Հաղթանակից հետո Լարան սկսել է հրավիրվել նկարահանվելու ֆիլմերում, գովազդային և երաժշտական տեսահոլովակներում։ Մրցույթից հետո Լարան երկու տարի բնակվել է Նյու Յորքում։

Լարան եղել է երկրորդ հնդկուհին Սուշմիտա Սենից հետո հաղթած հեղինակավոր գեղեցկության մրցույթին։ Նույն տարի մրցույթում հաղթել է «Միսս աշխարհ»-Պրիանկա Չոպրա, իսկ «Միսս Ասիա-Օվկիանիա» — Դիա Միրզա, որը եռակի հաղթանակ է Հնդկաստանի համար։ Հովանավորների աջակցությամբ նա մասնակցել է քարոզարշավի Ձիահ-ի դեմ պայքարի, աշխատել ծրագրերում թմրամոլության բուժման և վարակված վեներական հիվանդությունների. Դեկտեմբերի սկզբին, 2001 թ. նա մասնակցել է համաշխարհային օրը ՄԱԿ-ի Ձիահ-ի դեմ պայքարի և դարձել է պաշտոնական Բարի Կամքի Դեսպան Հիմնադրամի բնագավառում ՄԱԿ-ի բնակչության պաշտպանության համար։ Լարան նաև հաղթել է «Միսս Ինտերկոնտինենտալ» 1997:

Լարան հանդիպել էր ազգությամբ բութանցի Կելլի Ջորջի հետ[3]։ 2010 թվականի սեպտեմբերին նա նշանվում է հնդիկ թենիսիստ Մահեշ Բհուպատի հետ[4][5] : Նրանց հարսանիքը կայացել է փետրվարի 16-ին, 2011 թվականի[6][7]։ 20 հունվարի, 2012 թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ աղջիկը՝ Սաիրան[8]։

Տարի Հայերեն անվանում
2003 Սեր ամպերի վրա
2003 Իմ ուրախություն
2004 Պարտքը վեր է ամեն ինչից
2004 Հանցավոր սուտ
2004 Հպարտություն
2005 Մարդկային հոգսերը
2005 Վագրի աչք
2005 Թիկնապահը
2005 Հավերժ ընկերներ
2006 Անցյալի կալանավոր
2006 Կույր սեր
2006 Օտարը
2006 Փախուստի մեջ
2007 Սեր պարգևող հանդիպումը
2007 Գործընկեր
2008 Այս զույգին ստեղծել է Աստված
2009 Բիլլու
2009 Չանհանգստացնել
2009 Երկնագույն անդունդ
2010 Ամբողջական տուն
2011 Դոն. Մաֆիայի պարագլուխը 2
2011 Ուղևորություն դեպի Դելի
2013 Դևիդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. UNFPA Goodwill Ambassadors profile page, Available online Արխիվացված 2003-04-20 Wayback Machine
  3. Sitesh Debnath (15 February 2001). «Дебютный фильм Дорджи». The Tribune.
  4. «Lara Dutta and Mahesh Bhupathi to tie the knot». Bollywood. Mumbai, India. Bollywood. 2011 թ․ փետրվարի 18. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  5. Gupta, Chinki (2010 թ․ սեպտեմբերի 19). «Lara Dutta super-excited about "new" character in Don-2». Hindustan Times. New Dehli, India. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «Lara Dutta Wedding Details». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  7. TNN (2011 թ․ փետրվարի 20). «Mahesh Bhupathi and Lara Dutta exchange wedding vows». Times of India. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Cute photo: Lara Dutta smiles wide with daughter Saira». BollywoodMantra. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարա Դատտա» հոդվածին։