Լատվիայի ազգային անկախության շարժում

Լատվիայի ազգային անկախության շարժում (լատիշ․՝ Latvijas Nacionālās Neatkarības Kustība, կրճատ` ԼԱԱՇ (լատիշ․՝ LNNK)), քաղաքական կազմակերպություն Լատվիայում, որը գործել է 1988 թվականից մինչև 1990-ականների կեսերը[1]։

Լատվիայի ազգային անկախության շարժում
Տեսակկուսակցություն
Երկիր ԽՍՀՄ և  Լատվիա
Հիմնադրված1988
Լուծարված1997
Լիտվայի անկախության օր Լիտվայի Շյաուլյայ քաղաքում: Միջոցառմանը մասնակցում է Լատվիայի «Հանուն հայրենիքի և ազատության» քաղաքական կուսակցությունը

Այն ձևավորվել է որպես լատվիական ազգայնական շարժման արմատական թև[2]։ Ի տարբերություն Լատվիայի Ժողովրդական ճակատի, որն ի սկզբանե աջակցում էր ԽՍՀՄ-ի շրջանակներում Լատվի համար ավելի մեծ ինքնավարության գաղափարին, Լատվիայի ազգային անկախության շարժման կողմնակիցները հենց սկզբից հանդես են եկել հօգուտ անկախության հռչակման։ Շարժման ղեկավարներն էին Էդուարդ Բերկլավսը, Ալեքսանդրս Կիրշտեյնշը, Անդրեաս Կրաստինշը, Էյնարս Ռեպշեն, Վիսվալդիս Լացիսը և Յուրիս Դոբելիսը։

Այն բանից հետո, երբ Լատվիան վերադարձրել է իր անկախությունը, Լատվիայի ազգային անկախության շարժումը դարձել է ազգային-պահպանողական քաղաքական կուսակցություն։ Կուսակցությունը 1993 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է 100 տեղից 15-ը և դարձավ ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություն։ Նույն թվականին նա իր թեկնածուին` Յոահիմ Սիգերիստային առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնում, ով միայն մեկ ձայնով է զիջել և երկրորդ տեղը գրավել։ Լատվիայի ազգային անկախության շարժումը հաղթել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 9-ին կայացած տեղական ընտրություններում, սակայն դրանից հետո կուսակցության ժողովրդականությունը նվազել է։ 1995 թվականի ընտրություններից հետո նա կորցրել է իր խորհրդարանական տեղերի կեսը և, ի վերջո, միավորվել է Tēvzemei un Brīvībai (Հայրենիքին և ազատությանը) կուսակցությանը` նմանատիպ ծագմամբ մեկ այլ աջակողմյան կուսակցության հետ։

«Հայրենիքին և ազատությանը» կուսակցության հետ դաշինքից հետո քաղաքական միությունը սկսել է ավելի ակտիվորեն խթանել Լատվիայի ապագայի «լատվիական» տեսլականը։ Կուսակցության ղեկավարության կողմից գոյություն են ունեցել լատվիական ապրանքների սպառման խրախուսման և ոչ լատվիացիների կողմից հնարավոր վտանգների նախազգուշացման մասին մի շարք հակասական հայտարարություններ[3]։

Հարևան Էստոնիայում գոյություն է ունեցել նմանատիպ նպատակներ ունեցող և գրեթե նույն անունով մի կազմակերպություն` Էստոնիայի ազգային անկախության կուսակցությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Latvians campaign for national independence, 1989-1991 | Global Nonviolent Action Database». Nvdatabase.swarthmore.edu. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «The restoration of Latvian independence 1986-1992». Latvian History. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. ТБ/ДННЛ объявлений; ТБ/ДННЛ реклама; ТБ/ДННЛ реклама(լատիշերեն)