Լատվիական ճարտարապետության թանգարան

Լատվիական ճարտարապետության թանգարան (լատիշ․՝ Latvijas Arhitektūras muzejs), թանգարան Ռիգայում, որն ի սկզբանե նախատեսված է եղել որպես Մշակույթի հուշարձանների պահպանության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանում։

Լատվիական ճարտարապետության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՎայրՄազա Պիլս փողոց
ՀասցեMazā Pils iela 19 և Mazā Pils iela 19, Rīga, LV-1050[1]
Հիմնադրվել է1994[1]
Մակերես170 քառակուսի մետր
Հավաքածուի չափս14 617[1]
Կայքarchmuseum.lv
Քարտեզ
Քարտեզ

Տեղակայված է Երեք եղբայրներ միջնադարյան շենքերի համալիրում, որը համարվում է լատվիական մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։

Պատմություն խմբագրել

Լատվիական ճարտարապետության թանգարանը հիմնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Լատվիայի մշակույթի նախարարության կողմից։ Պաշտոնական բացումը կայացել է 1995 թվականի ապրիլի 19-ին։ Թանգարանի առաջին տնօրենն եղել է հայտնի լատվիացի ճարտարապետ Յանիս Լեյնիեքսը։ Չունենալով մշտական ցուցադրություն՝ թանգարանը գործում է որպես ցուցասրահ, որտեղ անցկացվում են կանոնավոր թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք կոչված են բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը ժամանակակից ճարտարապետության մասին՝ իրականացնելով լատվիական ճարտարապետական ժառանգության հետահայաց ցուցադրություններ[2][3]։

Լատվիական ճարտարապետության թանգարանի ֆոնդերը պարունակում են ավելի քան 9000 միավոր պահպանվող ցուցանմուշ։ Դրանց թվում են ամենահայտնի և հեղինակավոր վարպետների անվամբ փաստաթղթեր և նյութեր, ինչպիսիք են` Քրիստոֆ Հաբերլանդը, Յոհան Դանիել Ֆելսկոն, Յանիս-Ֆրիդրիխ Բաումանիսը, Վիլհելմ Բոկսլաֆը, Էյժեն Լաուբեն։

Թանգարանի աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացվում դիպլոմավոր լատվիացի ճարտարապետների գրանցամատյանի և կենսագրական տեղեկատուի կազմման ուղղությամբ։ Բոլոր փաստաթղթերը թվայնացված են և հասանելի են ծանոթանալու և աշխատանքների իրականացման համար։ Թանգարանը համագործակցում է «Latvijas Architektūra» ամսագրի խմբագրության հետ, ցուցահանդեսներն ապահովելով անհրաժեշտ տպագրական նյութերով, պաստառներով, բրոշյուրներով և բացիկներով։

 
Երեք եղբայրներ միջնադարյան շենքերի համալիր

Թանգարանի բակում գտնվում են միջնադարյան ճարտարապետության հազվագյուտ հավաքածուներ, Չերնոգոլովների տան պորտալը, Հին քաղաքի բնակելի տներից մեկի պորտալի հատված լատինական արձանագրությամբ «Փառք միայն Աստծուն» և Ռիգա քաղաքի 1554 թվական երկաթակուռ զինանշանը, որը համարվում է նմանատիպ բնօրինակ հնագույն պատկերներից մեկը։

Թանգարանային ցուցահանդեսներ խմբագրել

Ընտրված ցանկ՝

  • 1995 - Պավիլս Դրեյմանիս։ Կառավարիչ և ճարտարապետ։
  • 1996 - Լատվիական ֆունկցիոնալիզմի 1872-1992 թվականների ութ ճարտարապետներ։
  • 1997 - Ռիգայի ծովային ուղևորատար նավահանգիստ և այլ նախագծեր։
  • 1998 - Նորվեգական ծառ։
  • 1999 - Լայմոնիս Էրիկս Տիկմանիս։ Ճարտարապետություն։
  • 2000 - Էյժենս Լաուբե։ Ազգային ռոմանտիզմ 1901-1912։
  • 2001 - Ճարտարապետություն։ Երեխաներ։ Նույնականացում։
  • 2002 - Սենտիմենտալ հիշողություն։
  • 2003 - Ռակուրսներ։
  • 2004 - Լիեպայայի համերգային դահլիճ։ Միջազգային նախագծերի մրցույթ։
  • 2005 - ՅՈՒՆԵՍԿՕ։ Հունգարիայի համաշխարհային մշակութային ժառանգություն։
  • 2006 - Ուսանողական աշխատանքների ցուցահանդես։
  • 2007 - Ռայմոնդս Սլայդինիշ։ Ճարտարապետական պատկերազարդ։
  • 2008 - Էստոնական դեսպանատուն։ 1938 և 2008 թվականների մրցույթային նախագծեր։
  • 2009 - Հոբելյանական Ցուցահանդես Ռիգա-700։ Մաքս Շերվինսկի։
  • 2010 - Գեղեցկություն և ֆունկցիոնալություն։ Ճարտարապետ Ֆյոդոր Շեխտել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք