Լաթիֆե Ուշաքլըգիլ

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կինը և Թուրքիայի առաջին տիկինը (1898-1975)
(Վերահղված է Լատիֆե Ուշաքլըգիլից)

Լաթիֆե Ուշաքլըգիլ (թուրքերեն՝ Latife Uşakizade, կամ Լաթիֆե Ուշաքիզադե հունիսի 17, 1898(1898-06-17)[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 12, 1975(1975-07-12), Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կինը։ Աթաթուրքը Լաթիֆեի հետ ամուսնացած է եղել 1923- 1925 թվականներին։

Լաթիֆե Ուշաքլըգիլ
թուրքերեն՝ Latife Uşaklıgil, օսման.՝ لطیفه عشاقی‌زاده և օսման.՝ لطیفه عشاقی
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1898(1898-06-17)[1]
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 12, 1975(1975-07-12) (77 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանEdirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Կրոնիսլամ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավաբան
ԱմուսինՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի առաջին տիկին
 Latife Hanım Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Թուրքիայի առաջին տիկինը՝ Լաթիֆե Ուշաքլըգիլը (1923)
 
Մուստաֆա Քեմալը և Լաթիֆեն այցելության ժամանակ (1923)

Լաթիֆեն ծնվել է 1896 թվականին Իզմիրում՝ առևտրականի ընտանիքում։ Նրա հայրը ծնունդով Ուշաքից է եղել։ Այստեղից էլ եկել է նրանց տոհմի ոչ պաշտոնական Ուշաքիզադե անվանումը։ Հոր կողմից բարեկամական կապ է ունեցել թուրք գրող Հալիտ Զիե Ուշաքլըգիլի հետ։ Ավարտել է Իզմիրի միջնակարգ դպրոցը, իսկ 1919 թվականից սկսել է սովորել իրավագիտություն Լոնդոնում և Փարիզում։ Երբ նա վերադարձավ Թուրքիա, Թուրքիայի անկախության պատերազմը մոտենում էր իր ավարտին։ 1922 թվականի սեպտեմբերի 11-ին, իմանալով, որ Մուստաֆա Քեմալ փաշան գտնվում է Իզմիրում, Լաթիֆեն գնում է Մուստաֆայի մոտ շտաբ և առաջարկում մնալ իրենց ընտանեկան առանձնատանը՝ անվտանգությունից ելնելով։ Մուստաֆա Քեմալը սիրով ընդունում է հրավերը, որից հետո էլ սկսվում են նրանց հարաբերությունները։ Լաթիֆեն և Մուստաֆա Քեմալը ամուսնացել են 1923 թվականի հունվարի 29-ին, երբ Մուստաֆա Քեմալը վերադարձել էր Իզմիր՝ մոր Զյուբեյդե հանըմի մահվան կապակցությամբ։

Երկու տարի տևած ամուսնության, Լաթիֆեն, որպես Թուրքիայի առաջին տիկին ընթացքում, եղել է կանանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, երբ ընթանում էին Աթաթուրքի բարեփոխումները[2]։

Մուստաֆա Քեմալը և Լաթիֆեն բաժանվել են 1925 թվականի օգոստոսի 5-ին։ Դրանից հետո Լաթիֆեն ապրել է մինչ 1975 թվականը Իզմիրում և Ստամբուլում՝ խուսափելով ինչ- որ մեկի հետ կապ պահպանել։ Մուստաֆա Քեմալից բաժանվելուց հետո նա այլև չամուսնացավ և թաքցրեց գաղտնի իրենց ամուսնական հարաբերությունների մանրամասնությունները։ 2005 թվականին Լաթիֆեի ընտանիքը հրաժարվեց հրապարակել նրա օրագիրը և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ նամակագրությունը[3]։

Լաթիֆեի նմանատիպ կենսագրությունը, գրված Ջումհուրիյեթ թերթի լրագրող Իփեք Չալըշարի կողմից, հրատարակվել է 2006 թվականին։ Վերջինս Թուրքիայում մեծ իրարանցում առաջացրեց[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. «Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk». Pelin Turgut. The Independent. 2006 թ․ հուլիսի 1. Արխիվացված է Article: օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Article: «Ataturk diaries to remain secret». BBC. 2005 թ․ փետրվարի 4. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Atatürk, his wife and her biographer». Emrah Güler. Turkish Daily News. 2006 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է Article: օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել