Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը)

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկը, ավելի հեշտ օգտագործելու համար, այբբենական կարգով բաժանված է քսան ենթաէջերի, այն օգտագործողների համար, ովքեր կգերադասեն գործ ունենալ ավելի կարճ էջերի հետ։ Ցանկի պարունակությունը կարելի է խմբագրել՝ մտնելով քսան այբբենական ենթաէջերից յուրաքանչյուրի մեջ, բայց ոչ այս էջից։ Այն միայն ինքնաշխատորեն արտացոլում է բոլոր մյուս ենթաէջերում կատարված փոփոխությունները՝ «Transclusion»[1] կոչվող ծրագրային գործիքի միջոցով, որը օգնում է մեկ էջի բովանդակությունը ներառնել մեկ այլ էջի մեջ։ Այբբենական կարգով դասավորված ենթաէջերի մեջ կարող եք մտնել կամ Լատիներեն արտահայտությունների ցանկ էջից, կամ այս էջի վերջում գտնվող Լատիներեն արտահայտությունների այբբենական ցանկից։

Ամբողջական ցանկը ինքնաշխատորեն կփոխվի մյուս քսան ենթաէջերից յուրաքանչյուրում կատարված փոփոխությունների հետ, որոնք անմիջապես կերևան նաև ամբողջական ցանկում։

Բովանդակություն
 A   B   C   D   E   F   G   H   I   L   M   N   O   P   Q   R   S   T   U   V 

A խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Ab absurdo «Վկայակոչելով ասվածի անհեթեթությունը» Կամ «աբսուրդից բխած եզրակացությամբ»՝ ասվում է մի փաստարկի մասին, որը փորձում է հաստատել որևէ դրույթի վավերականությունը մատնացույց անելով օպոնենտի դիրքորոշման կամ ասածի անհեթեթությունը (համեմատեք՝ «վկայակոչելով ծիծաղելին» արտահայտության հետ) կամ մատնանշելով, որ օպոնենտի փաստարկը սխալ է հենց զուտ այն պատճառով, որ այն անհեթեթ է։ Սակայն պետք չէ շփոթել արտահայտությունը reductio ad absurdum արտահայտության հետ, որը սովորաբար ասվում է վավեր տրամաբանական փաստարկի հասցեին։
Ab abusu ad usum non valet consequentia «Որևէ բանի օգտակարության (կամ անօգտակարության) մասին դրա չարաշահումից բխած եզրակացությունը վավեր չէ»։ Այսինքն չի կարելի եզրակացություն անել որևէ բանի օգտակարության կամ անօգտակարության մասին՝ ելնելով դրա չարաշահումի հետևանքներից։ Օրինակ, չարաշահված իրավունքները, միևնույն է, մնում են իրավունքներ (համեմատեք՝ abusus non tollit usum արտահայտության հետ)։
A bene placito «Գոհունակությամբ, բարի մղումներով» Կամ «բարի կամքով», «բարի մտադրություններով»։ Այս արտահայտությունը և նրա իտալերեն (beneplacito) և իսպաներեն (beneplácito) ածանցյալները հոմանիշ են ավելի շատ տարածված «ad libitum» (բարի նպատակներով) արտահայտությանը.
Abeunt studia in more. «Զբաղմունքը ազդում է բնավորության վրա»։ Այսինքն մասնագիտությունը կամ մարդու արած գործերը որոշակի ազդեցություն կամ հետք են թողնում նրա բնավորության վրա
Ab hoc et ab hac «Տեղին և անտեղի» Այսինքն դեսից-դենից, և՛ ըստ էության, և՛ անկարևոր
Ab hodierno... «Սույն թվականից սկսած...»
Ab hoedis scindere oves «Ոչխարներին բաժանել այծերից» Հնարավոր է՝ հնազանդներին բաժանել համառներից
Ab igne ignem «Կրակից կրակ» Այսինքն մի փորձանքից ընկնել մյուս փորձանքի մեջ կամ գայլի ճանկերից փրկվել ու ընկնել առյուծի երախը։
Ab imo pectore... «Կրծքի խորքից» (ի խորոց սրտի)
Ab imis inguibus ad verticem summum. «Եղունգների ծայրից մինչև գլխի գագաթը»։
Ab inconvententi... «Չհամաձայնվելով...»
Ab initio... «Սկզբից... »
Ab initio nullum, semper nullum. «Ոչինչից ոչինչ էլ դուրս չի գալիս»
Ab intestato «Առանց ժառանգության»
Ab Jove principium... «Յուպիտեր արարչից սկսած... » Ամենաառաջինից սկսած... Ամենաառջնահերթից սկսած...
Abjurato «Ուրանալ»
Ab ovo usque ad mala «Ձվից մինչև խնձորներ» Այսինքն՝ սկզբից մինչև վերջ։ Հռոմեացիներն իրենց ճաշկերույթն սկսում էին ձու ուտելով և ավարտում մրգերով։
Ab posse ad esse consequentia (illatio) non valet. «Հնարավորով չի կարելի եզրակացություն անել իրականի մասին»։ Այսինքն եթե մի բան հնարավոր է, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը։
Absente aegroto «Հիվանդի բացակայությամբ» Այսինքն ոչ հիվանդի ներկայությամբ, կամ այնպես որ հիվանդը չիմանա։
Absit omen! «Չարից հեռու» Թող չարը խափանվի, թող այս խոսքը կամ գործը ի չար չդիտվի։
Abstractum pro concreto «Ընդհանուրը մասնավորի փոխարեն»
Absurdum in adjecto «Անհեթեթ ենթադրություն»
Absit verbo invidia «Խոսքիս նկատմամբ ներող եղեք»
Absolutio ab instantia «Ամբաստանյալին կասկածի տակ թողնելը»
Absque nota «Գրքեր, որոնց հրատարակման տարեթիվը և վայրը հատկանշված չեն»
Absque omni exceptionae «Առանց բացառությունների»
Abusus non tollit usum «Չարաշահումը չի արգելում օգտագործումը» Այսինքն մի բանի օգտագործման չարաշահումը չի կարող ընդհանրապես արգելել այդ բանի օգտագործումը։
Abyssus abyssum invocat «Անդունդը անդունդ կծնե»
a capillo usque ad ungues «Գլխի մազերից մինչև ոտքերի մատները» Վերից վար, գագաթից մինչև հատակ, ամբողջովին։
a capite ad calcem «Գլխից մինչև կրունկները» Վերից վար, գագաթից մինչև հատակ, ամբողջությամբ (հայերեն խոսակցական «ոտքից գլուխ»)։ Նույնն է՝ «a pedibus usque ad caput»։
a coelo usque ad centrum «Երկնքից մինչև կենտրոն» Կամ «երկնային բարձունքից մինչև երկրագնդի կենտրոնը»։ Իրավաբանության մեջ կարող է վերագրվել մասնավոր սեփականության արդեն հնացած մաքսիմին կամ աֆորիզմին «cuius est solum eius est usque ad coelum et ad inferos» («անկախ հողի սեփականատիրոջ ինքնությունից, այն պատկանում է իր տիրոջը հողից վեր մինչև երկինք և հողից վար մինչև ընդերք»)։
A contrario «Հակառակ կողմից» Հավասարազոր է «ընդհակառակը» կամ «au contraire» (ֆրանս.), «argumentum a contrario» նշանակում է «հակադարձից արված փաստարկ», փաստարկ կամ ապացույց՝ արված հակադարձից կամ ուղիղ հակառակից.
Acta diurna «Օրվա իրադարձությունները» Օրվա քրոնիկան
Acta est fabula! «Բեմադրությունը կայացավ» Պիեսը խաղացվեց, թատրոնը կայացավ
Actio immanens «Գործողություն՝ ուղղված ինքն իր վրա»
Actio in distans «Հեռակա գործողություն»
Actio in factum «Փաստացի գործողություն»
Actio popularis «Հանցակցի ելույթը»
Actio transiens «Գործողություն ուղղված դեպի դուրս»
Actore non probante reus absolvitur «Հայցի անավարտության պատճառով պատասխանողը ազատվում է պատասխանատվությունից» Իրավաբանական եզր է
Actor sequitur forum rei «Հայցողը պետք է դատարան դիմի պատսխանողի բնակության վայրում» Իրավաբանական եզր է
Actu «Իրականում» Փաստացի իրականության մեջ
Actum est ilicet! «Իհարկե» Անշուշտ, անպատճառ
Actum ut supra «Գործել վերը նշված ձևով»
Actus purus «Մաքուր գործողություն»
Ad absurdum «Մինչև աբսուրդի հասնող»
Ad acta «Գործից»
Ad aras «Զոհասեղանների մոտ»
Ad arbitrium «Ըստ հայեցողության» Ինչպես կամենաք
Ad augusta per angusta «Արգելքների միջով դեպի բարձունք»
Ad ea debeat adaptari jus, quae frequenter eveniunt «Օրենքը պետք է հարմարեցնել այն դեպքերին, որոնք առավել հաճախ են կատարվում» Իրավաբանական եզր է
Ad exemplum «Ըստ ձևաչափի» Ըստ օրինակի
Ad extremitates «Մինչև ծայրահեղություն»
Ad bestias! «Տվեք գազաններին...»
Ad calendas graecas «Մինչև հունական կալենդաները»
Ad captandum benevolentiam... «Հանուն ներողամտության դրսևորման...»
Ad captandum vulgus «Ի բավարարում ամբոխի»
A dato «Սույն օրվանից սկսած» Տնտեսական գործունեության պայմանագրային եզր է՝ «սկսած ստորագրման այս օրվանից»
Ad delectandum «Ի սեր հաճույքի»
A Deucalione «Դեուկալիոնի[2] ժամանակներից ի վեր» Շատ վաղուց։ Սերում է Գայուս Լուկիլիուսից[3]Սատիրներ», 6, 284)
Ad finem «Մինչև (էջի, թերթի, պարբերության և այլն) վերջը»
Ad fontes «Դեպի ակունքները» Հղում աղբյուրներին, բնօրինակին
Ad futarum memoriam «Ի երկար հիշատակ»
Ad futarum rei memoriam «Ի հիշատակ այս իրադարձության»
Ad gloriam «Ի փառք»
Ad gustus «Ըստ ճաշակի»
Ad Herculis columnas «Մինչև Հերկուլեսյան սյուները»
Ad impossibilia nemo tenetur «Չի կարելի ստիպել կատարել անհնարինը»
Ad infinitum «Հավերժ»
Ad informandum «Ի գիտություն»
Ad instar «Ի նմանություն»
Ad instruendum «Ի պատրաստություն»
Ad latus «Մոտ», «Կողքին»
Ad litteram «Տառացիորեն»
Ad loca! «Տեղերու՛մ...» («Գնա՛ տեղդ»)
Ad manum «Ձեռքի տակ»
Ad maximum «Մինչև գերագույն աստիճանի»
Ad meliora tempora «Մինչև ավելի լավ ժամանակները»
Ad meliorem «Դեպի լավը»
Ad memorandum «Որպեսզի հիշվի» Որպեսզի չմոռացվի
Ad minimum «Մինչև նավազագույն աստիճանի»
Ad modum «Ըստ ձևանմուշի»
Ad narrandum, non ad probandum «Պատմելու համար, բայց ոչ ապացուցելու»
Ad normam «Ըստ կանոնի»
Ad notam «Ի գիտություն»
Ad notanda «Հարկ է նշել»
Ad notata «Ծանոթագրություն»
Ad oculos «Ակնհայտ օրինակով», «Սեփական աչքերով»
Ad opus! «Անցանք գործի՛...», «Ի գո՛րծ...»
Ad patres «Թո՛ղ գնա պապերի մոտ...»
Ad patres conscriptos «Թո՛ղ գնա պարոնայք սենատորների մոտ...»
Ad personam «Անձամբ»
Ad pluralitatem votorum «Ձայների մեծամասնությամբ»
Ad publicandum «Հանրայնորեն», «Բացահայտորեն» Հրապարակելու միջոցով
Ad ratificandum «Ի հաստատում»
Ad se ipsum «Ինքդ քեզ»
Ad totalem evaporabionem «Ընդհուպ մինչև լրիվ գոլորշիացում»
Ad unguem «Մինչև եղունգը» Օգտագործվում է «ամենայն բծախնդրությամբ» իմաստով։ Համեմատեք հայերեն՝ «Մինչև քթի մազը»
Ad unum omnes «Բոլորը մինչև վերջին մարդը»
Ad usum externum «Արտաքին օգտագործման համար» Դեղատոմսի արտահայտություն
Ad usum internum «Ներքին օգտագործման համար» Դեղատոմսի արտահայտություն
Ad usum populi «Ժողովրդի օգտագործման համար»
Ad usum vitae «Կենսական անհրաժեշտության համար»
Ad verbum «Բառացիորեն»
Ad verbum audiendum «Հարցազրույցի համար» Հրավիրել հարցազրույցի իմաստով
Ad vitam «Կյանքի համար»
Ad vitam aeternam «Հավիտենական կյանքի համար», «Առհավետ» Մինչև հավիտենություն
Ad vocem «Ինչ վերաբերում է...», «իԻմիջիայլոց պետք է նշել, որ...»
Adhuc sub judice lis est «Գործը դեռ դատավորի մոտ է»։ Իրավաբանական եզր է
Advitalitum Ցկյանս ժառանգության գրառում Իրավաբանական եզր է
Advocatus Dei «Աստծո փաստաբանը»
Advocatus Diaboli «Սատանայի փաստաբանը»
Aequam memento rebus in arduis servare mentem. «Աշխատիր ոգով ամուր մնալ նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում»
Aequat causa effectum «Հետևանքը հավասար է պատճառին»
Aequilibrium indifferentiae «Երկու հավասար հակամետ դրդապատճառների իրավիճակը» Փիլիսոփայական եզր է
Aequo animo «Անտարբերությամբ», «Համբերատարությամբ», «Հանգստությամբ»
Aequo pulsat pede «Մահն անհաղորդ տանում է բոլորին»
Aequum est neminem cum alterius detrimento et injuria fieri locupletiorem «Արդարությունը պահանջում է, որ ոչ ոք չհարստանա անօրինական ճանապարհով և ուրիշի հաշվին» Իրավաբանական եզր է
Aere perennius «Պղնձից ամուր» Օգտագործվում է «հարատև» իմաստով
Aes triplex «Եռակի պղիձ» Օգտագործվում է որպես ոգու պնդության, խիզախության, անվախության կամ մարմնական ուժի անհաղթահարելիության փոխաբերական որոշիչ
Aeternae veritates «Հավիտենական ճշմարտություններ»
Aetas dulcissima adulescentia est «Երիտասարդությունը ամենաքաղցր ժամանակն է»
Aeterna historia «Հավիտենական պատմություն»
Aeterna urbs «Հավիտենական քաղաքը» Ասվել է Հին Հռոմի մասին
Aeternum vale «Ներիր հավիտյան»
a fortiori Ուժեղ կողմից Շատ մոտավոր՝ «դեռ ավելին» կամ «առավել ևս»։ Հաճախ կիրառվում է ավելի պակաս հիմնավոր դրույթից ավելի ուժեղ հիմնավորման անցնելիս
Age, libertate decembri utere «Դե օգտվի՛ր դեկտեմբերի ազատությունից» Օգտագործվում է «Դե օգտվիր դադարից» կամ «Դե օգտվիր արձակուրդներից» իմաստով
Age, quod agis, et respice finem «Թե անում ես, արա, բայց արածիդ վրա նայիր վերջում» Օգտագործվում է որպես խորհուրդ ավելի ուշադիր լինել արած գործի նկատմամբ և հոգալ արդյունքի մասին
Agere sequitur esse «Գործողությունը բխում է կեցությունից» Փիլիսոփայական եզր է
Ager publicus «Հանրային հող» Հանրային հողային սեփականությունը Հին Հռոմում
Agnosco veteris vestigia flammae «Ճանաչում եմ նախկին կրակի հետքերը»
Ajo! «Հաստատում եմ...», «Հավաստում եմ... »
Albo lapillo notare diem «Օրը նշել սպիտակ քարով» Օգտագործվում է անցած օրը բարեհաջող կամ հիշարժան համարելու տեսակետից
Alea jacta est «Վիճակը գցված է» Սվետոնիոսի կողմից վերագրվում է Հուլիոս Կեսարին, թե նա ասել է զորքը Ռուբիկոն գետով առաջնորդելիս
Alia editio «Ուրիշ հրատարակություն»
Alia tempora «Ուրիշ ժամանակներ»
Aliena vitia in oculis habemus, a tergo nostra sunt «Այլոց թերությունները մեր աչքերի առաջ են, իսկ մերը՝ ոչ» Սենեկա
Alienatio mentis «Ուղեղի մթագնում»
Alieni juris «Այլ իրավադատության (կամ այլ յուրիսդիկցիայի) անձինք»
A limine «Դռան շեմից» Օգտագործվում է «անմիջապես», «անհապաղ» իմաստներով
Aliquando dormitat Homerus «Երբեմն Հոմերոսն էլ է քնում» Օգտագործվում է «Կարիք չկա մանր բացթողումների հետևից ընկնել» իմաստով
Alius alio plura invenire potest, nemo omnia. «Մեկը կարող է մյուսից ավելի շատ հայտնագործություններ անել, բայց ոչ ոք չի կարող հայտնաբերել ամեն ինչ»
Alma Mater «Սնող մայր» Ալմա մատեր՝ օգտագործվում է «Ուսանողին հոգևոր սնունդ տված բարձրագույն ուսումնական հաստատության հասցեին
Alter idem «Մյուսը նույնն է»
Altera pars «Մյուս կողմը»
Alteri vivas oportet, si tibi vis vivere «Պետք է ուրիշների համար ապրել, եթե ուզում ես ապրել քեզ համար» Սենեկա
Altum silentium «Խոր լռություն»
a mari usque ad mare Ծովից ծով Սերում է Սաղմոսներից «Et dominabitur a mari usque ad mare, et a flumine usque ad terminos terrae», Մ.Ա.Ս.Է. Աստվածաշնչով 71.8. «Նա թող իշխի ծովից մինչև ծով ու գետերից մինչև ծագերն աշխարհի»[4], անգլերեն Ա.Հ.Ա. 72։8[5],։ «He shall have dominion also from sea to sea, and from the river unto the ends of the earth»). Կանադայի Ազգային կարգախոսը։
Amabile opus «Հաճելի ստեղծագործություն»
Amabilis insania «Հաճելի խելագարություն»
Amabilis scientia «Հաճելի (սիրալիր) գիտություն Ասվել է բուսաբանության մասին
A majore ad minus «Եզրակացություն մեծից փոքրի մասին»
Amant alterna Camenae «Մուսաներին հաճելի են փոխնիփոխ միահյուսվող երգերը»
Amantes sunt amentes «Սիրահարները խելագարներ են»
Amantium irae «Սիրահարների վեճեր» Օգտագործվում է ընկերների միջև չնչին բաների համար կատարված վիճաբանությունների համար
Amantium irae amoris integratio «Սիրահարների վեճերը միայն թեժացնում են սերը»
Amat pacem Phidias «Ֆիդիասը սիրում է խաղաղություն»
A maximus ad minima «Մեծից փոքրին»
Amen! «Իրական է», «Վերջ»
Amicalia desideria «Բարեկամական մաղթանքներ»
Amicitia semper prodest, amor et nocet «Ընկերությունը միշտ օգտավետ է, սերը կարող է վնասել» Սենեկա, Պուբլիլիոս Սիրոս
Amicum perdere est damnorum maximum «Ընկերոջ կորուստը մեծագույն կորուստ է» Պուբլիլիոս Սիրոս
Amicus certus in re incerta cernitur «Իսկական ընկերը իսկական գործի մեջ է իմացվում»։ Օգտագործվում է «իսկական ընկերը դժբախտության պահին է իմացվում» իմաստով
Amicus cognoscitur amore, more, ore, re. «Ընկերը ճանաչվում է սիրով, բնավորությամբ, տեսքով և գործերով»
Amicus humani generis «Մարդկային ցեղի բարեկամ» Օգտագործվում է «համընդհանուր բարեկամ» կամ «բոլորի բարեկամ» իմաստով
Amicus incommodus ab inimico non differt «Անշնորհք ընկերը թշնամուց քիչ բանով է տարբերվում» Օգտագործվում է «Հաճկատար հիմարը, թշնամուց վտանգավոր է» իմաստով
Amicus Plato, sed magis amica veritas «Պլատոնն ընկերս է, բայց ամենամեծ ընկերս ճշմարտությունն է» Վերագրվում է Արիստոտելին
A mensa et toro «Սեղանի և մահճի համար» Ասվում է տղամարդու և կնոջ համատեղ կեցության դրդապատճառի մասին
Amor caecus est «Սերը կույր է»
Amor vincit omnia «Սերն ամեն ինչ հաղթում է»
a pedibus usque ad caput Ոտքից գլուխ Ամբողջությամբ։ Նույնն է ինչ՝ a capite ad calcem, տես նաև ab ovo usque ad mala.
a posse ad esse «Կարող է լինել»-ուց մինչև «Լինել»-ը «Հնարավորությունից» մինչև «իրողություն» կամ «հնարավոր լինելուց» մինչև «իրական լինելը»
a posteriori «Հետո, վերջինից հետո, կատարվածի հիմնան վրա» Փորձից ելնելով, հենվելով դիտարկման վրա (այսինքն էմպիրիկ գիտելիքի), մի բան որը հայտնի է դարձել հետազոտության կամ փորձի միջոցով։ Հականիշ է a priori արտահայտությանը։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի բանի համար, որը հայտնի է դարձել ապացուցվելուց հետո։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէի բանի նկատմամբ, որը կարելի է իմանալ միայն էմպիրիկ փորձի միջոցով։
a priori «Մինչև, նախորդից առաջ, մինչև կատարվելը» Ենթադրված, կամ առանց հիմնավորման, ժամանակից շուտ։ Հականիշ է a posteriori արտահայտությանը։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի բանի մասին, որը հայտնի է, կամ հայտարարվում է մինչև ապացուցվելը։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէ բանի մասին, որը կարելի է իմանալ առանց էմպիրիկ փորձի։ Առօրյա խոսակցականում ասում են մի բանի մասին, ինչը պատահում է կամ հայտնի է դառնում մինչև իրադարձությունը։
Audi multa, loquere pauca «Շատ լսիր, քիչ խոսիր»
Aurea mediocritas «Ոսկե միջին»
Auri sacra fames «Ոսկու անիծյալ տենչ» Վերգիլիոս
Aut Caesar, aut nihil «Կամ Կեսար, կամ ոչինչ»
















Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Transclusion
  2. http://en.wikipedia.org/wiki/Deucalion
  3. http://en.wikipedia.org/wiki/Gaius_Lucilius
  4. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստվածաշունչ. Սաղմոսներ 71.8., 2004 թ.
  5. Արքա Հակոբի (Ջեյմսի) Աստվածաշունչը en:Authorized King James Version, Սաղմոսներ 72.8

B խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
barba tenus sapientes «Իմաստուն է՝ դատելով մորուքից» Էրազմուսի (1466–1536)[1] հեղինակային աֆորիզմների հավաքածուից (1508)։ Դատելով տեսքից իմաստուն է երևում, բայց միայն տեսքից։
Barbam video, sed philosophum non video «Մորուքը տեսնում եմ, բայց փիլիսոփա չեմ տեսնում» Հռոմեական հեղինակ Աուլուս Գելիուսը (մ.թ.125 - մ.թ. 180)[2] պատմում է[3], ինչպես հարուստ և կրթված Հերոդոտոսին, որը բարձր հասարակական դիրք էր զբաղեցնում Աթենքում, Հռոմեական կայսրեր Ադրիանի, Անտոնինի, և Մարկոս Ավրելիոսի օրոք, մի օր մի մարդ էր եկել, ոտքից գլուխ փաթաթված թիկնոցի մեջ, երկար մազերով ու նույնիսկ ավելի երկար մորուքով և պահանջել էր իրեն «ապրուստի համար» նպաստ տալ։ Երբ Հերովդես Ատտիկուսը հարցրել էր, թե նա ով է, մարդը վրդովված պատասխանել էր, որ ավելորդ է հարցնել այդ մասին, երբ մարդու տեսքից անգամ ակնհայտ երևում է, որ ինքը փիլիսոփա է։ Հերոդոտոսը դրան պատասխանել էր. «video barbam et pallium, philosophum nondum video», այսինքն «Մորուքը տեսնում եմ, բայց փիլիսոփա դեռ չեմ տեսնում», բայց համենայն դեպս հրամայել էր մորուքավորին տալ մեկ ամսվա օրապահիկների չափով օգնություն՝ հիմնավորելով դա հետեւյալ կերպ՝ «Ոչ թե հանուն իր՝ որպես մարդու, այլ հանուն մեզ՝ որպես մարդկանց»
Bárbarus hís ego súm, quia nón intéllegor úlli «Այստեղ ես բարբարոս եմ համարվում, քանզի ինձ ոչ ոք չի հասկանում» Օվիդիոս "Սգավոր երգեր" V, 10, 37 տողեր. Bárbarus híc ego súm, quia nón intéllegor úlli Ét ridént stolidí vérba latína Getáe. Méque palám de mé tutó male sáepe loquúntur Fórsitan óbiciúnt éxiliúmque mihí. - Այստեղ ես բարբարոս եմ, քանզի ոչ ոք ինձ չի հասկանում, և լատիներեն խոսքը տխմար գեթի համար ծիծաղելի է։ Եվ իմ մասին նրանք հաճախ բացահայտ վատ են խոսում, Գուցե մեղադրում են ինձ նաև իմ աքսորի համար։ Օվիդիոսը, աքսորում լինելով խոսում է օտար ժողովրդի մեջ իր միայնության մասին։
Beata solitudo «Երանելի միայնություն»
Beata stultica «Երանելի հիմարություն» Երանի հիմարին, որ շատ բան չի հասկանում
Beata Virgo Maria (BVM) «Օրհնյալ կույս Մարիամ» Տարածված հղում է Հռոմի կաթոլիկ եկեղեցում Հիսուսի մայր Մարիամին։ Հաճախ կիրառվում է նաև սեռական հոլովի ձևով՝ Beatae Mariae Virginis (BMV), գրվելով այնպիսի բառերի կողքին ինչպես horae (ժամեր), litaniae (աղոթք) և officium (ժամերգություն
Beatae memoriae «Ի լուսավոր հիշատակ» Տես «in memoriam».
Beati pauperes spiritu «Երանի հոգով աղքատներին։» Ավետարան ըստ Մատթեոսի 5:3[4]. Խոսքը ամբողջությամբ. "Beati pauperes spiritu quoniam ipsorum est regnum caelorum" ("Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը", Երանիներից մեկը)։
Beāti pacifici, quoniam filii Dei vocabuntur «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք աստծո որդիներ պիտի կոչվեն» Մ.Ա.Ս.Է. Ավետարան ըստ Մատթևոսի, 5.9 (Քրիստոսի Լերան քարոզի «Երանիներից»)։
Beatus homo qui invenit sapientiam «Երանի նրան, ով իմաստություն կգտնի» Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Առակներ 3:13[5]; կա նույն անվանումով 1577 թ. Օռլանդո դի Լասոյի[6] կողմից գրված օրհներգ։
Bella gerant alii...
Protesilaus amet!
«Թո՛ղ ուրիշները պատերազմի գնան...»
Պրոտեսիլաուսը պետք է սիրով զբաղվի։
Վերցված է Օվիդիոսի[7], Հերոսուհիներ-ից 13.84[8],, որտեղ Լաոդամիան նամակ է գրում իր ամուսին Պրոտեսիլաուսին, որը գնացել էր Տրոյական պատերազմի։ Նա աղերսում է ամուսնուն, որ վտանգից հեռու մնա, բայց Պրոտեսիլաուսը հույներից առաջին զոհվեց Տրոյայում։ Նաև օգտագործվել է Հաբսբուրգների արքայական ընտանիքի[9] ամուսնությունների կապակցությամբ՝ 1477 և 1496 թթ., վերաշարադրվելով որպես՝ bella gerant alii, tu felix Austria nube (Թո՛ղ ուրիշները պատերազմեն, դու՛, բախտավոր Ավստրիա՛, ամուսնացի՛ր), ասվել է Արքա Մատթիասի կողմից։
Bellum omnium contra omnes «Բոլորի պատերազմը բոլորի դեմ» Արտահայտությունը օգտագործվել է Թոմաս Հոբսի[10] կողմից բնական երկիր ի տարբերություն օրինաց երկիր[11] հասկացությունները նկարագրելու համար։
Bellum se ipsum alet‎ «Պատերազմը սնում է ինքն իրեն»
Bene placito «Բարի կամքով»
Bibo ergo sum «Խմում եմ, ուրեմն կամ»
Bis dat qui cito dat «Ով միանգամից է տալիս, կրկնակի է տալիս» Առանց երկմտանքի տված ընծան, կրկնակի թանկ արժե
Bis vincit, qui se vincit in victoria «Կրկնակի է հաղթում, ով հաղթելիս հաղթահարում է իրեն» Պուբլիլիոս Սիրոս
Bis in die (bid) «Օրը երկու անգամ» Բժշկական դեղատոմսի հրահանգ, բժշկական համառոտագրություն՝ (bid), "օրը երկու անգամ"։
bona fide Բարյացակամությամբ Այլ խոսքերով ասած «բարի մտադրություններով», «բարեխղճությամբ»։ Մեր ժամանակներում հաճախ գործածվում է որպես «սրտանց» կամ «անկեղծորեն». Bona fides-ը հոգնակի ձևը չէ (հոգնակին կլիներ bonis fidebus), այլ ուղղական հոլովով ձևն է և նշանակում է «բարի կամք»։ Հակառակը կլինի՝ mala fide։
bona officia Բարի ծառայություններ Երբ մի ազգ կամ երկիր միջնորդության առաջարկ է անում երկու ուրիշ ազգերի կամ երկրների միջև ծագած անհամաձայնությունները լուծելու համար։
bona patria - Համաքաղաքացիների կամ հարևանների կողմից իրագործվող դատ կամ դատաքննություն
bona vacantia Ազատ գույք Միացյալ Թագավորությունում օգտագործվող իրավաբանական եզր, որով անվանում են անտեր գույքը կամ սեփականությունը, որը փոխանցվում է պետությանը
boni pastoris est tondere pecus non deglubere «Լավ հովիվը չի մորթում իր ոչխարներին, այլ խուզում է» Տիբերիուս կայսրն է ասել իր գավառապետերին ի նախազգուշացում, որ չափանց հարկեր չգանձեն բնակչությունից
Bonis nocet, qui malis parcet «Ով խնայում է վատերին, վնասում է լավերին» Սենեկա
bonum commune communitatis Հանրության ընդհանուր բարօրություն Կամ «ընդհանուր բարօրություն»։ Վերաբերում է այն ամենին, ինչն ի բարի է հանրության համար, ի հակադրություն bonum commune hominis, այն ամենին, ինչն ի բարի է անհատի համար։
bonum commune hominis Ընդհանուր մարդկային երջանկություն Այսինքն անհատի երջանկությունը, որը «ընդհանուր» չէ այն իմաստով, որ ծառայում է հանրությանը կամ բոլորին, բայց այն իմաստով, որ անհատները սովորաբար երջանկություն գտնում են միատեսակ բաներում։
bonum initium est dimidium est mali Լավ սկիզբը գործի կեսն է

Ծանոթագրություններ խմբագրել

C խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
cacoethes scribendi «Գրելու վատ սովորությունը» կամ «գրելու մոլուցքը» Վերցված է Յուվենալի Սատիրներից[1][2] . Գրելու անհագ ծարավ, կամ գրելու անհաղթահարելի ցանկություն, հիպերգրաֆիա[3]
Caedite eos. Novit enim Dominus qui sunt eius. «Սպանեք դրանց, Աստված յուրայիններին կճանաչի» Ենթադրաբար ասվել է աբբատ Առնոդ Ամալրիկի[4] կողմից Բեզյեռի կոտորածից առաջ Ալբիգենզյան Խաչակրաց արշավանքի ժամանակ։ Բառերը գրանցվել են 30 տարի անց ըստ Կեսարիուս Հայստերբախի[5]։
cadavera vero innumera «Իրապես անհամար դիակներ» Ասվել է հռոմեացիների կողմից Կատալոնյան դաշտերի ճակատամարտի[6] հետևանքները նկարագրելիս։
caetera desunt «Մնացածը չկա»
calix meus inebrians «Գավաթս է ստիպում ինձ խմել»
camera obscura «Մութ խցիկ» Օպտիկական սարք, որն օգտագործվել է նկարչության մեջ և եղել է ժամանակակից լուսանկարչության նախահայրը։
canes pugnaces «Պատերազմի շները» կամ Կռվող շներ[7]
canis canem edit «Շունը շան կուտի» Վերաբերում է մի իրավիճակի, որտեղ ոչ ոք պաշտպանված չէ, կամ՝ «Թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»։
casus belli «Պատերազմի առիթ»
Cito inarescit lacrima «Արցունքը շուտ է չորանում» Ցիցերոն
Cognito, ergo sum «Մտածում եմ, ուրեմն կամ» Ռենե Դեկարտ
Consultor homini tempus utilissimus «Ժամանակը մարդու ամենաօգտակար խորհրդատուն է»
Cum tacent, clamant «Գոռում են, երբ լռում են» Ցիցերոն

C Ժամանակավոր ենթավերնագիր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել



D խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Da mihi factum, dabo tibi ius «Տուր ինձ փաստեր, և ես քեզ կտամ օրենքը» Նաև՝ Da mihi facta, dabo tibi ius; Հռոմեական օրենսդրության վրա հիմնված իրավական սկզբունք է, երբ կողմերը պետք է գործի մասին փաստեր ներկայացնեն, մինչ դատավորը գործը վարում է օրենքի ուժով։ Տես նաև '«iura novit curia'» (Դատարանն օրենքը գիտե։)։
damnant quodnon intelligunt «Դատապարտում են այն, ինչը չեն հասկանում»
damnatio memoriae «Հիշատակի ուրացում» Հռոմեական սովորույթ, համաձայն որի հասարակությունը ձևացնում էր, իբր խայտառակված հռոմեացիները (մասնավորապես նախկին կայսրերը) երբեք գոյություն չեն ունեցել։
de facto «Փաստացի»
de integro նորից, երկրորդ անգամ
de jure «Իրավաբանորեն»
dixi «Ես ասացի»
dura lex sed lex օրենքը դաժան է, բայց օրենք է


E խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
e pluribus unum «Շատերից (ծնվում է) մեկը» Սովորաբար թարգմանվում է որպես. «Շատերից մեկը» Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգախոսը։ Օգտագործվում է ԱՄՆ շատ մետաղադրամների վրա և փորագրված է Կապիտոլիումի շենքի վրա. Ճիշտ ձևն է «ex pluribus unum», բայց այժմ օգտագործվում է համառոտագրված ձևը։
Ecce Homo «Ահա մարդը» Ըստ սուրբ Հովհաննեսի Ավետարանի[1], Պիղատոսն է ասում այս խոսքերը՝ փշապսակով Հիսուսին ներկայացնելով ամբոխին։ Բառերը նաև Նիցշեի ինքնակենսագրության վերնագիրն են։
Ecce panis angelorum «Ահա հրեշտակների հացը» Արտահայտությունը սովորաբար գրվում է կաթոլիկ եկեղեցիների զոհասեղանի վրա կամ մոտ։ Տես նաև Panis Angelicus.
Editio princeps «Առաջին խմբագրություն» Որևէ աշխատության առաջին տպագիր խմբագրությունը
Ego non «Ոչ ես»
Ego te absolvo «Մեղքերիդ թողություն եմ տալիս» Թողության արարողախոսքի արտահայտություն, որն ընդունված է կաթոլիկ եկեղեցում։
Ego te provoco «Ես քեզ մարտի եմ կանչում» Օգտագործվում է որպես մարտահրավեր։ «Քեզ մրցելու եմ կանչում»։
Emeritus «Վետերան», պատվավոր նախկին Նաև պաշտոնաթող եղած. թոշակի անցած։ Հաճախ կիրառվում է թոշակի անցնելուց առաջ մարդու ունեցած պաշտոնից հետո՝ օրինակ «professor emeritus» (նախկին պրոֆեսոր) կամ «provost emeritus» (նախկին ռեկտոր)։
Ense petit placidam sub libertate quietem «Սրով է նա պաշտպանում ազատության պարգևած անդորրը» Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի կարգախոսն է, որն ընդունվել է 1775 թ.։
Entitas ipsa involvit aptitudinem ad extorquendum certum assensum «Իրականության ուժը բավարար է համաձայնություն պարտադրելու համար» Ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ ճշմարտության էությունը բնորոշելու համար գործածվող արտահայտություն է։
et cetera (etc. կամ &c.) «Եվ մնացածը» Գործածվում է հապավման տեսքով անգլերենուն, ֆրանսերենում և մի քանի այլ լեզուներում որպես հայերեն «և այլն» արտահայտության համարժեք
ex libris ...գրքերից Մարդու անվանը նախորդող գրություն է և նշանակում է, որ տվյալ գիրքը նրա անձնական գրադարանից է։
ex mea sententia «Իմ կարծիքով»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Ավետարան ըստ Հովհաննեսի 19:5


F խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Faber est suae quisque fortunae. «Ամեն մարդ իր հաջողության արհեստավորն է» Ապպիոս Կլավդիոս Կեկոս։
Fac fortia et patere. «Համարձակ եղի՛ր ու դիմացկուն» Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի Փրինս Ալֆրեդ Քոլեջի կարգախոսը։
fac simile «Նման անել», «Նմանակել» Ֆաքսիմիլ կամ ֆաքս բառերը ծագել են այս արտահայտությունից։
Facta, non verba. «Գործեր, ո՛չ խոսքեր» Հաճախ օգտագործվում է որպես կարգախոս
Falsus in uno, falsus in omnibus. «Մի անգամ ստողը, հետո ամեն ինչում կստի» Հռոմեական իրավաբանության սկզբունք, ըստ որի, եթե մարդը մեկ անգամ կեղծ վկայություն է տվել, այլևս ոչ մի հարցում վստահելի չէ։ Դրանից է բխում փաստաբանների շահագրգռվածությունը՝ դատարանում հակընդդեմ կողմի վկաներին հեղինակազրկելու համար նրանց երբևէ ասած սուտը վկայակոչելը։
Feci quod potui, faciant meliora potentes. «Ես արեցի այն, ինչ կարող էի, ով կարող է, թող անի ավելին» Աբու ալ-Ալա ալ Մահարիի[1] «Աբու-ալ-Ալայի Դիվանը» ստեղծագործության թարգմանության համար թարգմանիչ Հենրի Բաերլայնի գրած ներածությունից[2]։
Fecit. «... արեց» Գրվում է նկարների վրա նկարչի ստորագրությունից հետո։
Felix qui potuit rerum cognoscere causas. «Երջանիկ է նա, ով կարող է հասկանալ իրականության պատճառները» Վիրգիլիոս. "Rerum cognoscere causas" նաև Շեֆիլդի համալսարանի կարգախոսն է։
Fere libenter homines id quod volunt credunt. «Մարդիկ սովորաբար հավատում են այն ամենին, ինչին ուզում են հավատալ» Մարդկանց պատկերացումներն ընդհանուր առմամբ ձևավորվում են նրանց ցանկություններով՝ Հուլիոս Կեսար։
Festina lente! «Շտապի'ր անշտապ» Աւգուստոս կայսեր օքսիմորոն կարգախոսը։ Խրախուսում է արագ, բայց միևնույն ժամանակ զգուշորեն և ողջամտորեն շարժվելը։
Fiat justitia ruat caelum! «Թո՛ղ արդարադատությունը կայանա, թեկուզ երկինքը փլվի» Լատիներեն իրավաբանական եզր

Ծանոթագրություններ խմբագրել

G խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Gaudeamus hodie «Եկե՛ք ցնծանք այսօր»
Gaudeamus igitur «Ուստի եկե՛ք ցնծանք» Հանրահայտ «Ակադեմիական հիմնի» առաջին խոսքերը
gaudium in veritate «Ճշմարտության ցնծությունը»
Generalia specialibus non derogant. «Ընդհանրությունները չեն բխում մասնավորություններից» Իրավաբանական մեկնաբանության սկզբունք՝ եթե հարցը դասակարգվում է մասնավոր դրույթով, ապա այն պետք է նաև ղեկավարվի մասնավոր դրույթով։
genius loci «Տեղի ոգին» Վայրին ներհատուկ առանձնահատուկ տարբերակիչ մթնոլորտը, ինչպես այն նկարագրվում է արվեստի գործերում, գրականության, ազգային հեքիաթների և ավանդույթների մեջ։ Հին ժամանակներում genius loci բառացիորեն վայրի պահապան ոգին էր, որին սովորաբար պատկերում էին օձի տեսքով։
Gesta non verba! «Գործե՛ր, ո՛չ խոսքեր» Տարածված կարգախոս։ Կա նաև facta non verba տարբերակը։
Gloria Patri! «Փա՛ռք հորը» Երկրպագման արարողախոսք տես՝ դոքսոլոգիա։
Gloria filiorum patres. «Որդիների պարծանքն իրենց հայրերն են» Մ.Ա.Ս.Է. Առակներ 17։ 6[1],։ Ամբողջ արտահայտությունը այսպես է հնչում. Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքն իրենց հայրերն են։
Gloriosus et liber! «Փառապանծ և ազատ» Մանիտոբայի կարգախոսը։ Տես՝ Ազգային կարգախոսների ցանկը։
Gradibus ascendimus. «Աստիճաններով դեպի վեր» Դուրհամի Գրեյ Քոլեջի կարգախոսը
Grandescunt Aucta Labore. «Աշխատանքի շնորհիվ ամեն ինչ բազմանում է ու աճում» ՄըքԳիլլ Համալսարանի կարգախոսը
Graviora manent. «Ծանր բաները մնում են» Կամ ամենավատը դեռ առջևում է, կամ սրանից էլ վատ է լինելու։
Gutta cavat lapidem (non vi sed saepe cadendo). «Ջրի կաթիլը քար է ծակում (ոչ թե ուժով, այլ հաճախ ընկնելով)» Հիմնական արտահայտությունը վերցված է Ովիդիուսից, Epistulae ex Ponto IV, 10, 5. «Նամակներ Սև Ծովից» աշխատությունից[2]; տարածում ստացել է Միջնադարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստվածաշունչ Գիրք Առակների 17:6
  2. P. Ovidius Naso: Epistulae Ex Ponto

H խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
habeas corpus «Մարմին պետք է ունենաք» Իրավաբանական եզր, որն օգտագործվում է սկսած 14րդ դարից կամ գուցե նույնիսկ ավելի վաղուց։ Վերաբերում է մի շարք իրավաբանական դրույթների, որոնցով պահանջվում է, որ դատավարության համար մարդը ներկա լինի դատարանի դահլիճում, ավելի հաճախ հնչում է այսպես. habeas corpus ad subjiciendum (Մարմին պիտի ունենաք ներկայացնելու համար)։ Ներկայումս ավելի հաճախ կիրառվում է որպես եզր, որը նշանավորում է իրեն կալանքի տակ վերցնելու իրավականությունը բողոքարկելու բանտարկյալի իրավունքը։
habemus papam «Մենք Պապ ունենք» Եզրը օգտագործվում է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում պապական ընտրությունների ավարտից հետո նոր պապի բարեհաջող ընտրության բարի լուրը հանրությանը հաղորդելու համար։
Habent sua fata libelli «Գրքերն իրենց ճակատագիրն ունեն»
hac lege «Սույն օրենքով»
haec olim meminisse iuvabit «Մի օր հաճելի կլինի հիշել սա» Վիրգիլիոսի Էնեականից' 1.203։ Նաև կիրառվում է որպես ակումբային կարգախոս։
Hannibal ante portas «Հաննիբալը կանգնած է դարպասների մոտ» Նշանակում է. Իզուր ժամանակ ենք կորցնում, մինչդեռ թշնամին արդեն մոտ է։ Վերագրվում է Ցիցերոն-ին։ Կա նաև Hannibal ad portas ձևը։ Հռոմեացի ծնողներն այդպես վախեցնում էին իրենց երեխաներին, իբր քեզ լավ պահիր, թե չէ Հաննիբալը դռան հետևում է։
haud ignota loquor «Մի՛ խոսիր չիմացած բանից» Վիրգիլիոսի Էնեականից, 2.91։
hic abundant leones «Այստեղ առյուծները շատ են» Գրվել է հին քարտեզների չհետազոտված մասերի վրա
hic et nunc «Այստեղ և հիմա»
hic jacet (HJ) «Այստեղ հանգչում է...» Նաև կիրառվում է hic iacet ձևը։ Գրվում է գերեզմանաքարերի վրա հանգուցյալի անունից առաջ։ Նույնն է ինչ՝ hic sepultus (այստեղ թաղված է)։
hic manebimus optime «Հենց այստեղ էլ գերազանցապես կմնանք» Ըստ Տիտուս Լիվիուսի այս արտահայտությունն ասել է Մարկուս Ֆուրիուս Կամիլլուսը[1]՝ դիմելով Հռոմի սենատորներին, ովքեր մտադիր էին լքել քաղաքը մոտավորապես մ.թ.ա. 390 թ. գալլերի ներխուժման ժամանակ։ Այսօր արտահայտությունը կիրառվում է որպես անհողդողդ մտադրության հաստատում նույնիսկ անբերանպաստ կամ վտանգավոր հանգամանքներում։
hic sunt dracones «Այստեղ վիշապներ կան» Գրվել է հին քարտեզների չհետազոտված մասերի վրա։
hic sunt leones «Այստեղ առյուծներ կան» Գրվել է հին քարտեզների չհետազոտված մասերի վրա։
historia vitae magistra «Պատմությունը կյանքի ուսուցիչն է» Ցիցերոնի խոսքերն են (Tusculanas, 2, 16)։ Նաև թարգմանվում է որպես «Պատմությունը կյանքի սիրուհին է»
hoc age «Արա՛ սա» Դպրոցական կարգախոս։ Երբեմն դիտավորյալ սխալ է թարգմանվում որպես «Ուղղակի գործդ արա» կամ «Ուղղակի արա»։
hoc est bellum «Սա պատերազմ է»
hoc est enim corpus meum «Սա իմ մարմինն է» Հիսուսի բառերն են, որոնք որպես արարողախոսք օգտագործվում են կաթոլիկ եկեղեցու հաղորդության ժամանակ՝ "Hoc est corpus"։ Հնարավոր է որ հենց այս բառերից է ծագել "Փոկուս-պոկուս"/ "hocus-pocus" արտահայտությունը. [փա՞ստ]
homo homini lupus «Մարդը մարդու համար գայլ է» Վերագրվում է Տիտոս Մակկիոս Պլավտոսին (lupus est homo homini)։ Նախադասությունը ավելի ուշ մեջբերվում է Թոմաս Հոբբսի Լեվիաթան գրքում որպես իր տեսակետը բացարձակ մարդկային էության մասին։
homo sum humani a me nihil alienum «Ես մարդ էակ եմ, ու մարդկային ոչինչ օտար չէ ինձ» Տերենտիուսի «Հեաուտոնտիմորեմուս» (Ինքն իրեն պատժողը) կատակերգությունից
homo unius libri (timeo) «(Վախենում եմ) մի գրքի մարդուց» Վերագրվում է Թովմա Աքվինացուն, Վախենում եմ այն մարդուց, որը մի գրքից զատ ուրիշ գիրք չի կարդացել, (կամ չի ճանաչում)։
Homo Sapiens non urinat in ventum «Գիտակից մարդը քամուն ընդդեմ չի միզում»
hominem non morbum cura «Բուժի՛ր մարդուն, ոչ թե հիվանդությունը» Բժշկական կարգախոս
honestes ante honores «Ազնվությունը փառքից առաջ» Դպրոցական կարգախոս։ Արքա Ջորջ V դպրոցի կարգախոսը, Հոնգ Կոնգ, Չինաստան
honor virtutis praemium «Պատիվը առաքինության պարգևն է» Դպրոցական կարգախոս։ Արնոլդ Դպրոցի կարգախոսը, Բլեքփուլ, Անգլիա
honoris causa «Ի պատիվ...» Ասվում է պատվավոր տիտղոսի համար, ինչպես օրինակ "Գիտությունների դոկտոր honoris causa
hora fugit «Ժամը թռչում է» Տես tempus fugit.
hora somni (h.s.) «Քնելուց առաջ» Բժշկական դեղատոմսի եզր
horas non numero nisi serenas «Ես ժամերը չեմ հաշվում, երբ արև չկա» Սովորաբար գրվում է արևային ժամացույցների վրա
hortus in urbe «Այգի քաղաքում» Քաղաքային կարգախոս։ Չիկագոյի այգիներից մեկի կարգախոսը։
hortus siccus «Չոր այգի» Չորացրած բույսերի հավաքածու
horribile dictu «Սարսափելի է ասել» Այսինքն, սարսափելի է դրա նման բան ասելը։ Բառախաղ է՝ փոխակերպված mirabile dictu։
hostis humani generis «Մարդկային ցեղի թշնամի» Այդպես է Ցիցերոնը Հռոմեական օրենքով բնորոշել ծովահենությունը և ծովահեններին՝ որպես ընդհանրապես մարդկային ցեղի թշնամիների
hypotheses non fingo «Ես հիպոթեզներ չեմ հորինում» Ասել է Իսահակ Նյուտոնը, Մաթեմատիկական սկզբունքներ գրքում։ Պակաս բառացի կարելի է այսպես ասել. «Ես չեմ պնդում, որ ամեն մի հիպոթեզ ճիշտ է»

Ծանոթագրություններ խմբագրել


I խմբագրել

Լատիներեն Թարգմանություն Նշումներ
ibidem (ibid.) նույն տեղում Սովորաբար օգտագործվում է կենսագրական մեջբերումներում՝ նախորդ հղումի աղբյուրին կրկին հղում անելու համար
Idem per idem Նույնը նույնի միջոցով
Ibi semper est victoria ubi concordia est Հաղթանակը միշտ այնտեղ է, որտեղ միասնություն կա
idem (id.) նույնը Օգտագործվում է արդեն նախկինում հղված որևէ բանին կրկին հղում անելու համար։ Տես նաև ibidem։
idem quod (i.q.) նույնը ինչ... Չշփոթել IQ (Intelligence quotient) Ինտելեկտի գործակից արտահայտության հետ
id est (i.e.) այսինքն Օգտագործվում է՝ «այսինքն դա նշանակում է...» կամ «ինչը նշանակում է...» կամ «այլ խոսքերով ասած...» կամ երբեմն «այս դեպքում... » արտահայտությունների իմաստներով՝ կախված բովանդակությունից։ Սակայն չի կարելի այն օգտագործել՝ «օրինակի համար...» իմաստով, ինչի համար կա լատիներեն exampli gratia e.g. արտահայտությունը։

{{: Լատիներեն

արտահայտությունների ցանկ «J»}}


L խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Labor omnia vincit Համառ աշխատանքը հաղթում է ամեն ինչին
Laboremus pro patria Աշխատենք հայրենիքի համար Carlsberg գարեջուր արտադրող ընկերության կարգախոսը
lapsus linguae լեզվի սայթաքում
legem terrae երկրի օրենքը
leges humanae nascuntur, vivunt, et moriuntur մարդու օրենքներն են՝ ծնվելը, ապրելը և մեռնելը
leges sine moribus vanae բարոյականությունից զուրկ օրենքներն իզուր են Հորացիուսի օդաներից. Փենսիլվանիայի համալսարանի պաշտոնական կարգախոսն է։
lex non scripta չգրված օրենք
lupus non mordet lupum գայլը գայլին չի կծի


M խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Magna Carta Մեծ խարտիա
magnum opus Մեծ աշխատանք է Ասվում է գլուխգործոցի մասին։
manus manum lavat Ձեռքը ձեռք է լվանում
mare clausum Փակ ծով Իրավաբանության մեջ՝ մի երկրի իրավասության տակ գտնվող և ուրիշ երկրների համար փակ ծով
mare liberum Ազատ ծով Իրավաբանության մեջ՝ միջազգային նավագնացության համար բաց ծով
mare nostrum Մեր ծովը Հռոմի կայսրության բարձունքի ժամանակ Միջերկրական ծովին տրված մականուն
memento mori Հիշի'ր, որ մեռնելու ես
mens agitat molem Միտքը շարժում է զանգվածներին
modus vivendi ապրելև ձև համաձայնություն հակամարտության մեջ գտնվողների միջև



N խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Nam vitiis nemo sine nascitur Ոչ ոք չի ծնվում առանց արատների
nasciturus pro iam nato habetur, quotiens de commodis eius agitur Չծնվածը ծնված է այնքանով, որ իր ստացած ժառանգությունը շոշափվում է Վերաբերում է իրավիճակին, երբ դեռ չծնված երեխային որոշակի ժառանգական իրավունքներ են տրվել։
Natura abhorret a vacuo Բնությունն ատում է դատարկությունը Որպես բացատրություն, թե ինչու է հեղուկը բարձրանում դատարկ խողովակով, մթնոլորտային ճնշման մեկնաբանություն է։
natura nihil frustra facit Բնությունը ոչինչ անտեղի չի կատարում Լևկիպոս՝ «Ամեն ինչ որ կատարվում է, կատարվում է ինչ-որ պատճառով և անհրաժեշտությունից»։
natura non facit saltus բնությունը ցատկեր չի անում Կառլ Լիննեյի հայտնի աֆորիզմը, որը նշում է, որ օրգանիզմները, բոլոր կողմերից կապվածություններ ունենալու պատճառով իրենց ձևերը փոխում են աստիճանաբար, մի վիճակից անցնելով մյուսին։ Ասվել է 1751 թ. Philosophia Botanica-ում։
Ne diruatur fuga temporum Թող չկործանվի ժամանակի ընթացքով
nemo est supra legis Ոչ ոք բարձր չէ օրենքից
nemo dat quod non habet Ոչ ոք չի տալիս չունեցածը
nihil novi Ոչ մի նոր բան
nil mortalibus ardui est Ոչինչ անհնար չէ մարդու համար Հորացիուս.
nomen nescio (N.N.) Անունը չգիտեմ Նշանակում է՝ հարցի մեջ նշվող մարդու անունը հայտնի չէ։
non est medicina, sine linguae latinae Չկա բժշկություն առանց լատիներենի
non progredi est regredi Առաջ չգնալը նշանակում է նահանջել
nota bene N.B. Lավ նայի'ր NB տեսքով գրվում է՝ տեքստի որևէ մասի վրա ուշադրություն հրավիրելու համար։


O խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
o tempora, o mores Ո~վ ժամանակներ, ո~վ բարքեր Կիկերոն
oculus dexter (O.D.) աջ աչք Ակնաբույժի կրճատ գրություն
oculus sinister (O.S.) ձախ աչք
omne vivum ex ovo ամեն ապրող ձվից է ժամանակակից կենսաբանության հիմնարար սկզբունքը՝ ի տարբերություն ինքնաբերական ծնունդի։


P խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
pater peccavi "հայր, մեղավոր եմ" Հռոմի կաթոլիկ եկեղեցու աղոթքի ավանդական սկիզբը։
pecunia, si uti scis, ancilla est; si nescis, domina "եթե գիտես՝ ինչպես օգտագործես փողը, այն քո ստրուկն է, եթե ոչ՝ տերը" Գրված է Վերոնա քաղաքի մի հին հուշատախտակի վրա։
per aspera ad astra "փորձությունների միջով՝ դեպի աստղերը Սենեկա. NASA-ի և Հարավային Աֆրիկայի օդուժի կարգախոսը։
perpetuum mobile "անընդհատ շարժում" Երաժշտական եզր է։ Գործածվում է նաև բնութագրելու համար երևակայական հավերժական շարժիչը։
Persona grata «ցանկալի անձ»
persona non grata "անցանկալի անձ" Հայերենում գործածական է Պերսոնա նոն գրատա գրելաձևը։ Դիվանագիտական առումով անցանկալի անկոչ, անախորժ մարդ, որը պետք է հեռանա նրան այդպես հայտարարած երկրից։
prima facie "առաջին հայացքից" Գործածվում է ցույց տալու համար դատարանում մտածել ստիպող, բայց ոչ համոզիչ ինչ-որ բանը (օրինակ՝ մարդու հանցանքը)։
prima luce "լուսաբացին"
post factum փաստից հետո
post meridiem (p.m.) "կեսօրից հետո" Կեսօրից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածը։ Անգլերենում գործածվում է օրվա երկրորդ կեսի ժամերը նշելու համար։
post mortem (pm) "մահից հետո" Հարկավոր է չշփոթել post meridiem-ի հետ։
Post mortem auctoris (p.m.a.) "հեղինակի մահից հետո" Արտահայտությունը գործածվում է իրավական եզրաբանության մեջ մտավոր սեփականության, նամանավանդ՝ հեղինակային իրավունքի համատեքստում, ինչը սովորաբար տևում է մինչև հեղինակի մահից որոշակի տարիներ հետո։
post scriptum (P.S.) "գրվածից հետո" Գործածվում է նամակը գրելուց և ստորագրելուց հետո ավելացրածը նշելու համար։ Կարող է երկարացվել մինչև post post scriptum (P.P.S.), և այլն։
primus inter pares "հավասարներից առաջինը" Հռովմի կայսրերի տիտղոսը։


Q խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
quater in die (qid) "օրը չորս անգամ" Բժշկի գրություն։
qui tacet consentire videtur "ով լռում է, նա համաձայն է" Հայերեն համարժեք արտահայտությունն է՝ «Լռությունը համաձայնության նշան է»։
qui totum vult totum perdit "ամեն ինչ ցանկացողը կորցնում է ամեն ինչ" Վերագրվում է Սենեկային
quorum "ումի" քվորում՝ այն անդամների քանակն է, ում ներկայությունը բավարար է ժողովում որոշում ընդունելու համար։
quod erat demonstrandum (Q.E.D.) "ինչը և պետք է ապացուցվեր" Հապավումը (հայերենում՝ Ի.Պ.Ա.) հաճախ գրվում է մաթեմատիկական ապացույցների վերջում։
quod licet Iovi, non licet bovi "այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին" Եթե ինչ-որ բան թույլատրված է որևէ մարդու կամ մարդկանց խմբի, բոլորովին պարտադիր չէ, որ թույլատրվի մնացած բոլորին։ Այն ցույց է տալիս երկակի ստանդարտի առկայությունը (հիմնավորված կամ այլ կերպ)։
Quot capita tot sensus "քանի հատ գլուխ, այնքան՝ միտք" «Մտքերը շատ են, եթե կան գլուխներ»։ Տերենտիուս։


R խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
repetitio est mater studiorum Կրկնողությունը գիտելիքների մայրն է
requiescat in pace (R.I.P.) "Հանգչի խաղաղությամբ" Օրհնություն մահացածին։ Հաճախ հանդիպում է տապանաքարերի վրա փորագրված։


S խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
saltus in demonstrando «Թռիչք բացատրության մեջ» Բացատրության տրամաբանության մեջ բաց թողած տեղ, ինչի պատճառով հավասարման անհրաժեշտ մի մասը բաց է մնացել։
salus in arduis Դժվարությունների մեջ գտած հանգրվան Արծաթե դարի մաքսիմ, նաև կրթական հաստատության տարածված կարգախոս։
salus populi suprema lex esto Ժողովրդի բարօրությունը պետք է բարձրագույն օրենքը լինի։ Ցիցերոնի De Legibus, երրորդ գրքից, մաս 2, ենթագլ. 8։ Մեջբերված է Ջոն Լոք-ի Երկրորդ տրակտատում՝ On Civil Government/ «Քաղաքացիական կառավարության մասին»՝ կառավարության ճիշտ կազմակերպման նկարագրության մեջ։ Նաև ԱՄՆ Միսսուրի նահանգի կարգախոսը։
sede vacante թափուր գահով Գահը Հռոմի Սուրբ աթոռն է, թափուր նշանակում է երկու պապերի գահակալության միջև եղած ժամանակը
semper invicta Միշտ անհաղթ Վարշավայի կարգախոսը
semper liber Միշտ ազատ Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքի կարգախոսը։
semper paratus Միշտ՝ պատրաստ Որոշ հաստատությունների կարգախոսը։
semper primus Միշտ առաջինը
Senatus Populusque Romanus (S.P.Q.R.) Հռոմի սենատ և ժողովուրդ"
 
Հռոմի Հանրապետության պաշտոնական անունը։ "SPQR" գրությունն իրենց վրա կրում էին հռոմեական լեգիոնները։ Նաև Հին Հռոմի և ներկայիս Հռոմ քաղաքի կարգագրությունն է։
sine nomine (s.n.) Անանուն Գործածվում է գրականագիտության մեջ՝ ցույց տալու համար, որ փաստաթուղթը հրատարակողն անհայտ է։
si vis amari ama Սիրվել ես ուզում՝ սիրի'ր։ Այս մեջբերումը վերագրվում է հռովմեացի իմաստասեր Սենեկային։
si vis pacem, para bellum "խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի" Պուբլիուս Ֆլավիուս Վեգետիուս Ռենատուսի Epitoma rei militaris-ից։
sic vita est "այսպիսին է կյանքը" Ցույց է տալիս, որ թե' լավ և թե' վատ հանգամանքները կյանքի հատկանիշներն են։
silentium est aureum "լռությունը ոսկի է" Հայտնի արտահայտության լատինացված ձևն է։
sum quod eris Ես այն եմ, ինչ որ դու լինելու ես Գերեզմանաքարի փորագրություն, որը հիշեցնում է կարդացողին մահվան անխուսափելիության մասին։


T խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
tabula rasa «Քերած գրատախտակ» Կամ «Մաքուր գրատախտակ»։ Հռոմեացիները գրում էին մոմի շերտով պատված փայտե տախտակների վրա, որոնք մաքրվում էին գրելու համար օգտագործվող ստիլուսի բութ ծայրով։ Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը[1] օգտագործեց եզրը նկարագրելու համար մարդկային միտքը ծնվելու պահին, մինչև որևէ գիտելիք ստանալը։
tabula gratulatoria «Շնորհավորանքների գրատախտակ» Գործածվում է «շնորհավորանքների ցանկ» իմաստով։
Tacito consensu «Լուռ համաձայնությամբ»
talis qualis «Հենց որպես այդպիսին» «Հենց այնպես, ինչպես կա» կամ «որպես այդպիսին»
taliter qualiter «Որոշ չափով» «Որոշակիորեն» կամ «ինչ-որ չափով»
tarde venientibus ossa «Ուշացածներին ոսկորներն են մնացել»
technica impendi nationi «Տեխնոլոգիան ազգերի առաջընթացն է» Մադրիդի տեխնոլոգիական համալսարանի կարգախոսը
terra incognita անծանոթ երկիր
terra nova նոր երկիր Նաև Նյուֆաունդլենդ կղզու անունն է, որին նման է նաև ֆրանսերեն Terre-Neuve անունը։
tertium non datur երրորդը տրված չէ Տրամաբանական աքսիոմ է, ըստ որի՝ պահանջը լինում է ճիշտ կամ սխալ, առանց երրորդն ընտրելու հնարավորության։
testis unus, testis nullus մի վկան վկա չէ Իրավական սկզբունք է, որն արտահայտում է, որ մի վկան բավարար չէ պատահածը հաստատելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Րոպե որի բլիթներ աութ վիճակը գիր բոլորը գեղջուկ սակայն հի թուրքիայի։

U խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
uberrima fides Առավելագույն հավատ Կամ «առավելագույն վստահություն» (տես՝ bona fide)։ Իրավաբանական մաքսիմ է, որն օգտագործվում է ապահովագրական պայմանագրերում՝ պահանջելով, որ բոլոր մասնակից կողմերը գործեն առավելագույն վստահությամբ։
ubertas et fidelitas «Առատություն և հավատարմություն» Տես՝ Ազգային կարգախոսների ցանկը, Թասմանիայի կարգախոսը։
ubi bene ibi patria «Որտեղ լավ է, այնտեղ հայրենիքն է» Հայրենասիրական կարգախոս
ubi caritas et amor Deus ibi est «Որտեղ կա սեր ու ողորմածություն, այնտեղ կա Աստված»
Ubi Concordia, ibi Victoria «Որտեղ համաձայնություն, այնտեղ հաղթանակ»
ubi dubium ibi libertas «Որտեղ կարելի է կասկածել, ուրեմն այնտեղ ազատություն կա» Ասացվածք
ubi jus ibi remedium «Որտեղ կա իրավունք, այնտեղ կա սպեղանի»
ubi mel ibi apes «Որտեղ մեղր, այնտեղ՝ մեղուներ» Նույնն է ինչ՝ «Մեղրով ավելի շատ մեղու կբռնես, քան՝ քացախով»։ Այսինքն՝ մարդկանց լավ վերաբերվիր, նրանք էլ քեզ լավ կվերաբերվեն։
ubi libertas ibi patria «Որտեղ ազատություն կա, այնտեղ հայրենիքն է» Կամ՝ «Հայրենիքս այնտեղ է, որտեղ ազատություն կա»։ Հայրենասիրական կարգախոս։
ubi nihil vales, ibi nihil velis «Այնտեղ, որտեղ քեզ չեն գնահատում, ինքդ էլ ոչ մի ցանկություն չես ունենում» Ֆլամանդացի փիլիսոփա Առնոլդ Գելինքս[1]

Ծանոթագրություններ խմբագրել


V խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
vade ad formicam «Մրջյունի մոտ գնա՛...» Բիբլիական արտահայտություն Առակների գրքից։ Լրիվ խոսքը այսպես է հնչում. «Մրջյունի մոտ գնա՛, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի»[1]։
vade mecum «Արի ինձ հետ» «Վադեմեկում»-ը մի բան է, որը մարդ միշտ իր հետ է պահում, օրինակ տեղեկատուն կամ ուղեցույցը։
vade retro Satana «Հետ գնա, Սատանա...» Չարհալած բացականչություն, որը կոչված է հեռու վանել չարքերին կամ սատանային, հաճախ օգտագործվում է ի արձագանք գայթակղության։ Սերում է ժամանակին տարածված Միջնադարյան Կաթոլիկ էքզորսիզմային բանաձևրց, և գալիս է Հիսուսի կողմից Սուրբ Պետրոսին հղված կշտամբանքից, Ավետարան ըստ Մարկոսի 8։ 33[2], «vade retro me Satana» («Ետևս գնա, սատանա, որովհետև դու աստծո բաները չես խորհում, այլ մարդկանց»). Պորտուգալական մի ժամանակակից կարգախոս ծաղրաբար վերաշարադրել է արտահայտությունը. «Vai de metro, Satanás» («Գնա մետրոյով, սատանա»։).
vae victis "Վայ պարտվածներին…" Վերագրվում է Livy to Brennus, the chief of the Gauls, while he demanded more gold from the citizens of the recently-sacked Rome in 390 BC.
vanitas vanitatum omnia vanitas "ունայնությունների ունայնություն, ամեն ինչ ունայնություն է" Վուլգատից, Ժողովող, 1։ 2.
Varietas delectat «Բազմազանությունը հաճելի է։ »
vaticinium ex eventu "դեպքից հետո կատարված կանխագուշակություն" Մի կանխագուշակություն, որն իբր գրվել է իր նկարագրած իրադարձություններից առաջ, մինչդեռ փաստացիորեն գրվել է դրանցից հետո։
vel non "թե ոչ" Իրավաբանական եզր է. այլընտրանքների ամփոփում, օրինակ "օրենքի այս պահանջը գործում է անկախ այն հանգամանքից, հանդիսանում է պատասխանողը տվյալ երկրի քաղաքացի, vel non (թե ոչ)։
veni, vidi, vici Եկա, տեսա, հաղթեցի Մ.թ.ա. 47 թ. Պոնտոսի Փարնակես II արքայի դեմ տարած հաղթանակը նկարագրող Հռոմի սենատին ուղարկված հաղորդագրությունն է, որը վերագրվում է Հուլիոս Կեսարին։
via "միջոցով" Գործածական է անգլերենում «միջոցով», «ճանապարհով» իմաստով, օրինակ՝ "I'll contact you via e-mail."

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Առակներ 6։6
  2. Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Ավետարան ըստ Մարկոսի 8։33

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.