Լատիներեն արտահայտությունների ցանկ «P»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է P տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

P խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
pater peccavi "հայր, մեղավոր եմ" Հռոմի կաթոլիկ եկեղեցու աղոթքի ավանդական սկիզբը։
pecunia, si uti scis, ancilla est; si nescis, domina "եթե գիտես՝ ինչպես օգտագործես փողը, այն քո ստրուկն է, եթե ոչ՝ տերը" Գրված է Վերոնա քաղաքի մի հին հուշատախտակի վրա։
per aspera ad astra "փորձությունների միջով՝ դեպի աստղերը Սենեկա. NASA-ի և Հարավային Աֆրիկայի օդուժի կարգախոսը։
perpetuum mobile "անընդհատ շարժում" Երաժշտական եզր է։ Գործածվում է նաև բնութագրելու համար երևակայական հավերժական շարժիչը։
Persona grata «ցանկալի անձ»
persona non grata "անցանկալի անձ" Հայերենում գործածական է Պերսոնա նոն գրատա գրելաձևը։ Դիվանագիտական առումով անցանկալի անկոչ, անախորժ մարդ, որը պետք է հեռանա նրան այդպես հայտարարած երկրից։
prima facie "առաջին հայացքից" Գործածվում է ցույց տալու համար դատարանում մտածել ստիպող, բայց ոչ համոզիչ ինչ-որ բանը (օրինակ՝ մարդու հանցանքը)։
prima luce "լուսաբացին"
post factum փաստից հետո
post meridiem (p.m.) "կեսօրից հետո" Կեսօրից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածը։ Անգլերենում գործածվում է օրվա երկրորդ կեսի ժամերը նշելու համար։
post mortem (pm) "մահից հետո" Հարկավոր է չշփոթել post meridiem-ի հետ։
Post mortem auctoris (p.m.a.) "հեղինակի մահից հետո" Արտահայտությունը գործածվում է իրավական եզրաբանության մեջ մտավոր սեփականության, նամանավանդ՝ հեղինակային իրավունքի համատեքստում, ինչը սովորաբար տևում է մինչև հեղինակի մահից որոշակի տարիներ հետո։
post scriptum (P.S.) "գրվածից հետո" Գործածվում է նամակը գրելուց և ստորագրելուց հետո ավելացրածը նշելու համար։ Կարող է երկարացվել մինչև post post scriptum (P.P.S.), և այլն։
primus inter pares "հավասարներից առաջինը" Հռովմի կայսրերի տիտղոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.